Posted in Գրականություն 11

Հուշանգ Մորադի Քերմանի «Գրքասերը»

Պատմվածքը

Առաջին անգամ էի ընթերցում պարսիկ գրող Հուշանգ Մորադի Քերմանի ստեղծագործությունը։ Հեղինակի հետ ծանոթության համար ընտրեցի «Գրքասերը» պատմվածքը։ Կարծում եմ՝ ընտրությունս կանգ առավ դրա վրա, որովհետև վերնագիրը հետաքրքրեց։ 

Պատմությունը շատ հետաքրքիր էր և հեշտ ընթերցվող։ Այն մի փոքրիկ տղայի մասին էր, ով օրերից մի օր տան համար սնունդ գնելուց հետո վերադարձավ տուն և սնունդը փաթաթող գրքի էջը աղբարկղը նետելու փոխարեն սկսեց ընթերցել այն։ Այդ մի քանի էջը նրան շատ հետաքրքրեց և վերաձարձավ խաութ՝ գրքի մյուս մասերը վերձնելու նպատակով։ Ընթացքում ունեցավ բախում վաճառողի հետ, բայց ի վերջո հասավ իր ուզածին։ Գիրքն ամբողջությամբ ընթերցելուց հետո ավլի տարվեց դրանով։ Սակայն կար մի բացասական կետ՝ գրից որոշ կարևոր էջեր պակասում էին և տղան տարբեր գրախանությներով շրջելուց և գիրքը չգտնելուց հետո որոշեց ինքնուրույն գրել գրքի ընթացքն ու ընթերցել։
«Վերադարձա տուն, սակայն մտքերով գրքի և փոքրիկ տղայի պատմության հետ էի։ Անավարտ պատմությունը գլխիցս դուրս չէր գալիս։ Նման էի մի մարդու, որը շատ ծարավ է և կարողացել է սառն ու քաղցրահամ ջրով միայն շուրթերը թրջել կամ մի քիչ խմել, բայց նրա ձեռքից հանկարծ խլել են ջրով լի բաժակը։ Պետք է իմանայի պատմության ավարտը։»

Շարունակել կարդալ “Հուշանգ Մորադի Քերմանի «Գրքասերը»”
Posted in Անգլերեն 11

How to be happy | essay

Happiness is subjective and can be achieved in many ways. Here are some tips that can be helpful to become happier: 
1. Practice gratitude: Focus on the positive things in your life and be thankful for them. 
2. Connect with others: Surround yourself with people who make you happy and spend time with them. 
3. Exercise: Exercise releases endorphins, which can boost your mood. 
4. Set goals: Having goals gives you a sense of purpose and accomplishment. 
5. Learn new things: Learning new things can make you feel more confident and fulfilled. 
6. Take care of yourself: Make sure you are getting enough sleep, eating healthy, and taking care of your physical and mental health. 
7. Do things you enjoy: Make time for hobbies and activities that you enjoy. 
8. Be kind: Doing kind things for others can make you feel good about yourself and improve your relationships. 
Remember, happiness is not a destination, but a journey. It takes effort and practice to maintain a positive outlook and a happy life.

Posted in Պատմություն 11

Ապրիլի 17-21

Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
ա/ Խորհրդային իշխանության հաստատումը։ Փետրվարյան ապստամբությունը
բ/ ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը /բանավոր, էջ 213-225, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․

1․ Պատճառահետևանքային կապի վերհանում՝ վերհանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։

Փետրվարյան ապստամբություն` 1921 թվականի փետրվարի 18-ին սկիզբ առած հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում։ Ճնշվել է 1921 թվականի ապրիլի 2-ին՝ բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումով։ Խորհրդային պատմագրության մեջ և մամուլում հիշատակվում էր որպես Փետրվարյան խռովություն։ Երբեմն այն անվանում են քաղաքացիական պատերազմ Հայաստանում, սակայն իրականում դա ազգային ազատագրական ապստամբություն էր ընդդեմ գաղութային կարմիր ռուսական կայսրության։

Ապստամբության պատճառներ:

Խորհրդային իշխանության հաստատման պահին երկրի քաղաքական և տնտեսական վիճակն անմխիթար էր. նորաստեղծ հանրապետության տարածքի կեսից ավելին բռնազավթված էր թուրք նվաճողների կողմից։ Այդ օրհասական պայմաններում հայ ժողովուրդը նոր իշխանությունից, Երևանի համաձայնագրի դրույթներից և բոլշևիկների` բազմիցս տրված խոստումներից ու հայտարարությունից ելնելով, հույսով էր, որ կպաշտպանվեր Հայաստանի անկախությունը, կվերականգվեր պատերազմի հետևանքով քայքայված տնտեսությունը, վերջ կդրվեր պատերազմին, և թուրքերը կհեռանային Հայաստանի սահմաններից։ Բացի այդ, Ռուսաստանի միջամտությամբ բարեկամական հարաբերություններ կհաստատվեին Թուրքիայի և Հայաստանի միջև, կվերականգվեր երկրի խաղաղությունը, և ժողովուրդը խաղաղ շինարարության հնարավորություն կունենար։ Այն համոզումը կար, որ Ռուսաստանը տնտեսական խոշոր օգնություն ցույց կտար, կվերականգնվեր երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և հարևան Վրաստանի, Ադրբեջանի ու Պարսկաստանի միջև, Ռուսաստանից հագուստեղեն և այլ ապրանքներ կբերվեին, Բաքվից` վառելիք և վերջապես հալածանքի չէին ենթարկվի ոչ կոմունիստական քաղաքական կուսակցությունների պատկանող անդամները։

Դժբախտաբար, ժողովրդի սպասելիքներից ոչ մեկը չարդարացավ, ու դեպքերն ընթացան ի վնաս հայության ու Հայաստան աշխարհի։ Խորհրդային Հայաստանի անդրանիկ մարմինը՝ Հեղկոմը, իր գործունեությունը սկսեց Երևանի համաձանագրի խախտումով։ Հատկանշական է, որ համաձայնագրի խախտողներից առաջինը Ռուսաստանի կողմից այն ստորագրած Բ. Լեգրանն էր։ Նա Երևանի համաձայնագրի ստորագրման օրը՝ դեկտեմբերի 2-ին, ստորագրեց մի ՙՀրամանաթուղթ՚՝ համաձայն որի ձերբակալվեցին Հայաստանի հին կառավարության բոլոր անդամները։ Հեղկոմի ձեռնարկած այս քայլերն ամբողջովին հակասում էին այդ նույն օրը Դրոյի և Տերտերյանի հետ ստորագրած համաձանագրի ոգուն։ Երևանի համաձայնագիրը փաստորեն չարժանացավ Հայհեղկոմի հավանությանը, իր իշխանության առաջին իսկ օրերին նա ՙանվավեր ճանաչեց՚ և ՙառ ոչինչ համարեց դեկտեմբերի 2-ի ակտը: Այս քայլը խոր դժգոհություն առաջ բերեց երկրում և սկիզբ դրեց հակախորհրդային խմորումներին։ Ստանձնելով իշխանությունը` Հայհեղկոմը անմիջապես դիմեց քաղաքական բռնաճնշումների։ Խորհրդային Հայաստանում հայ բոլշևիկները կրկնեցին Խորհրդային Ռուսաստանում 1918-1920 թթ. բոլշևիկների կիրառած կառավարման ձևերը և փորձեցին իրականացնել նույն քաղաքականությունը։ 

Հայաստանի Հանրապետության բնակչության նկատմամբ վարվող դաժան «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը զավթած խորհրդային իշխանությունների ամբողջ ներքին և արտաքին քաղաքականությունը ուժեղ դժգոհություն առաջացրեց հայ հասարակություն բոլոր խավերում։ Դժգոհությունը բառացիորեն սրվոմ էր օրեցօր՝ ճգնաժամային իրադրություն ստեղծելով երկրում իշխող և տակավին չամրապնդված ռուսական նոր գաղութային կարգերի, այսինքն՝ խորհրդային իշխանության համար։ Դրությունը դառնում էր պայթյունավտանգ և հղի էր խորհրդային փաստորեն օկուպացիոն իշխանության նկատմամբ ապստամբության վտանգով։ Եվ դա այնքան ակնառու էր, որ չէին թաքցնում նաև խորհրդայնացված Հայաստանի նոր՝ բոլշևիկ ղեկավարները։ Այսպես՝ Այդ մասին բավական առարկայորեն գերլ է Հայաստանի կոմունիստների ղեկավարներից Ասքանազ Մռավյանը՝ Մոսկվայի իր ղեկավարներին ուղղված համապատասխան նամակում։

Ապստամբության հետևանքները:

Հայրենիքի Փրկության կոմիտեն շտապեց պետություններին տեղեկացնել իր հաղթանակի և Հայաստանում խորհրդային իշխանության տապալման մասին։

Խորհրդային իշխանությունը, որ պահպանել էր իր դիրքերը Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում, նախապատրաստվում էր հակախորհդային ապստամբությունը, այսինքն՝ փաստորեն՝ հայկական ժողովրդական ազատագրական շարժումը ճնշելու, մայրաքաղաք Երևանը վերագրավելու։

Փետրվարի 18–ին՝ Երևանի ազատագրման օրը, տապալված խորհրդային Հայաստանի չեկայի ղեկավար Շավարշ Ամիրխանյանը, զինվորական ժողկոմ Ավիս Նուրիջանյանը և հեղկոմի նախագահի տեղակալ Իսահակ Դովլաթյանը հայկական «կարմիր» բանակի շտաբի միջոցով Բաքու՝ Գրիգորի Օրջոնիկիձեին հեռագրեցին, թե Հայաստանում ռուսական զորամասեր չկան, քանզի դրանք դուրս են բերվել 11–րդ Կարմիր բանակի հրամանատար Գեկկերի պահանջով՝ այլ խնդիրներ կատարելու համար, իսկ հայկական «կարմիր» բանակի զորամասերը քիչ հույս են ներշնչում խորհրդային իշխանության վերականգնման համար պայքարի գործում։

2․ Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև /բլոգային աշխատանք/․ 

Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները

1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը՝ հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժե կռվել Թուրքիայի հետ։ Իսկ Գ.Չիչերինի հայանպաստ դիրքորոշման (հողային պահանջի) առթիվ Ի. Ստալինը հեռագրել է Վ. Լենինին, թե դա հայկական իմպերիալիստական պահանջ է, ուստի չպետք է թույլ տալ։

Ռուսաստանը Հայաստանին հրավիրեց մասնակցել Թուրքիայի հետ բանակցություններին, բայց Թուրքիան առարկեց հայկական պատվիրակության մասնակցությանը։

1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան) Թուրքիայի պնդումով չէր մասնակցում բանակցություններին, սակայն պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914 թ. սահմանների վերականգնում։ Սակայն այդ բոլոր հարցերը նախապես համաձայնեցվել էին բանակցող կողմերի միջև հօգուտ Թուրքիայի։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի և Կարսի ու Սուրմալուի գավառի փոխանակություն։

Ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև

44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական ճանապարհով Ադրբեջանը կարողացավ գրավել Ջրականը, Ֆիզուլին, Զանգելանը, Հադրութը, Շուշին, ինչպես նաև գյուղեր Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ զինադադարի մասին արված եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց նաև Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները, ինչպես նաև Կուբաթլուն (Սանասար) և Աղդամը (Ակնա): 

Posted in Անգլերեն 11

Exercises

Text 1

Before the invention of money, people used to get the goods and services they wanted by swapping things with others. The system was entirely dependent on an agreement between both people, each of whom needed to have what the other wanted to exchange.

The system of exchange started to work much more smoothly with the introduction of money. By using precious metals which had been officially weighed and made into coins, it became possible to sell what you produced in return for coins, and then use the coins to buy anything you wanted from a third party.

Շարունակել կարդալ “Exercises”
Posted in Գրականություն 11

Ձիու խորհրդանիշը՝ «Սասնա Ծռերում»

Քուռկիկ Ջալալու խորհրդանիշը էպոսում ամենամշուշոտներից է, իսկ նրա խորհուրդը՝ ամենանշանավորներից: Անկասկած է, որ էպոսում Քուռկիկ Ջալալին հայ դիցհերոսների համար շատ հարազատ, թանկագին ու խորհրդավոր է, այն աստիճան, որ նրանք իրենց կյանքը, թշնամու դեմ դուրս գալն ու հաղթելը չեն պատկերացնում առանց նրա:

Ոգեգիտության և երազաբանության մեջ ձին ոգեղենության, ուժի, աստվածատու շնորհների, կյանքի անկասելի ընթացքի, «մուրազի» խորհրդանիշ է: Էպոսաստեղծ մեր ազգը այդ խորհրդանիշին է դիմել՝ արտահայտելու իր կյանքի՝ անչափ կենսալից աստվածատու խորհուրդներից մեկը: 

Պատահական չէր նաև ձիու անվան ընտրությունը: Քուռկիկ՝ հավերժ երիտասարդ, չծերացող, ժամանակ-տարածությունում հավերժ նորոգվող է, Ջալալին՝ հրեղեն, անմահ ոգի է եւ ո՛չ մարմնավոր գոյություն:

Շարունակել կարդալ “Ձիու խորհրդանիշը՝ «Սասնա Ծռերում»”
Posted in Անգլերեն 11

Food and restaurants

Food and restaurants

Are you looking for somewhere special to go this weekend? Do you want to try something new? Check out one of these hot new restaurants.

Last Days of the Raj 

A centrally located Indian restaurant, perfect for eating before or after the cinema or a show. In summer enjoy your meal in the beautiful garden. The most popular dishes are lamb and chicken cooked with mild, medium or hot spices. For brave customers there is extra hot!

A Taste of Tuscany

Whether you’d like a great value-for-money lunch or a relaxed evening meal in stylish surroundings, this is the place for you. The chefs have all been trained in Italy and they make both traditional and contemporary dishes. We recommend the pasta and seafood.

Շարունակել կարդալ “Food and restaurants”