Ամբոխի մասին պատկերացումները սովորաբար առաջանում են` ելնելով մարդկանց անձնական փորձից:Մեզնից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կա՛մ եղել է ամբոխում, կա՛մ էլ տեսել է ամբոխի կազմում գտնվող մարդկանց վարքը:
Հոգեբանական տեսանկյունից ամբոխ հասկացության տակ հարկավոր է հասկանալ այն մարդկանց անկազմակերպ հավաքը, որոնք չունեն ընդհանուր գիտակցված նպատակ և, որպես կանոն, գտնվում են հուզական լարվածության վիճակում:
Ամբոխը կարող է կազմված լինել սկսած մի քանի հոգուց մինչև մի քանի հազար մարդկանցից, ինչպես տեսնում ենք, օրինակ, զանգվածային միտինգների և ցույցերի ժամանակ:Այն որոշակի ներքին կառուցվածք և կազմակերպվածություն չունի: Սովորաբար առաջանում է անսպասելիորեն և, ըստ առաջանալու պատճառների և ակտիվության, լինում է մի քանի տեսակ:
Շարունակել կարդալ “Ամբոխի հոգեբանություն”