Posted in Գրականություն 11

Վիգեն Խեչումյան

Շատ եմ սիրում զբաղվել ընթերցանությամբ, իսկ առավել շատ նախընտրում եմ ընթերցել ժամանակակից գրականություն։ Այսօր ծանոթացա ժամանակակից գրողներից մեկի՝ Վիգեն Խեչումյանի, ստեղծագործությունների հետ։ Նախ ուսումնասիրեցի նրա կենսագրությանը։ Իմացա, որ ավարտել է Երևանի պետական համալսարի պատմության ֆակուլտետը, աշխատել է Մատենադարանում, մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ Նրա առաջին ստեղծագործությունը տպագրվել է 1939 թվականին։
Փնտրեցի նրա ստեղծագործությունները՝ ընթերցանության համար, սակայն առցանց տարբերակով ինձ հաջողվեց գտնել միայն «Ծաշկողի որտին» և «Գլուխգործոցը»։
Սկզբում ընթերցեցի «Ծաղկոծի որդին»։ Անկեղծ ասած, սկզբում վերնագիրը չհետաքրքրեց, սակայն սկսեցի ընթերցել։ Չէի սպասում նման ընթացքի և հանգուցալուծումների։ Այն մի պահ նույնիսկ ստիպեց հուզվել։
Ուզում եմ մի փոքր խոսել ծաղկողի որդու՝ Կարենի, կերպարի մասին։ Տղան աչքի էր ընկնում իր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ, նաև կարեկցանքով։ Կարծում եմ նրա կերպարը պետք է օրինակ ծառայի մարդկանց համար։
Հետո ընթերցեցի «Գլուխգործոցը»։ Սակայն ես արդն փոքր ինչ գերված լինելով նախորդ ստեղծագործությունից, այս մեկի գաղափարը այդքան էլ հստակ չընկալեցի։
Նրա ստեղծագործություններն ընթերցելուց հետո հասկացա, որ նա շատ հայրենասեր է եղել, որովհետև ընթերցածս երկու ստեղծագործությունների հիմքում ընկած էր մանրանկարչությունը, որն ինչպես գիտեն շատ տիպիկ է հայկական Աստվածաշնչին։