Posted in Գրականություն 11

Անրի Գրիգորյան «Կինը»

Անրի Գրիգորյան «Կինը»

«Կինը» պատմվածքը շատ հետաքրքիր էր և առեղծվածային։ Ստեղծագործության գաղափարի վերջնական եզրահանգման չկարողացա գալ, սակայն ունեմ որոշ մտքեր։ 
Պատմվածքի գլխավոր կերպարներից մեկը՝ տղամարդը, ցուցաբերում էր մեծ հետաքրքրություն իր հարևանուհու և նրա դեղձենու նկատմամբ։ Հարևանուհին առեղծվածային կերպար էր և անհայտ, իսկ դեղձենին կարծես լիներ արգելված պտուղը։ Դե կարծում եմ՝ պարզ է ենթադրելը, որ հենց այդ «անհասանելի» լինելն էր տղամարդու համար հետքարքրություն դարձել։
Պտմվածքի ընթացքում պարզվում է, որ այդ կինն ամենևին էլ այն չէր, ինչ ներկայանում էր, քանի որ ծեր կնոջ տանը կար փակվաղ մի գեղեցիկ ու երիտասարդ աղջիկ, որը ինչպես պարզվեց պատմվածքի վերջում նրա «ես»-ն էր։
Այդ երիտասարդ աղջիկը հենց հարևանուհին էր, իսկ դեղձենին իր «սիրտը»: Նա չէր թողնում, որ իր «սրտին» ինչ-որ մեկը մոտենար: Բայց տղային հաջողվեց մտենալ և նույնիսկ համտեսել այն։ Իսկ մանդարինը, որը տղամարդը հանեց իր գրպանից, տղայի «սիրտն» էր: