Posted in Էկոլոգիա 11

ՀՀ բնապահպանական օրենսդրություն

Հոդված 16.Պետական արգելոցի պահպանության ռեժիմը

Պետական արգելոցի տարածքում արգելվում է՝

ա) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

բ) տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը, բացառությամբ պետական արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն).

Շարունակել կարդալ “ՀՀ բնապահպանական օրենսդրություն”