Posted in Գրականություն 11

Մարթա Ուելս

Հարցազրույց

Նախկին գրառումներս հաշվի առնելով, դժվար չէ ենթադրել, որ տարված եմ գրականությամբ։ Այսօր բացահայտեցի մի նոր հեղինակի՝ Մարթա Ուելսին, ով հայտնի է իր ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործած գրքերով։ Անձամբ ֆանտաստիկ ժանրով այդքան էլ հետաքրքրված չեմ, սակայն մոտակա ժամանակներս պլանավորում եմ դա ևս փորձել։ Ընթերցելով Մարթա Ուելսի հարցազրույցը Լուսինե Շահնազարյանի հետ, որոշ բաներ հայտնի դարձավ ինձ համար հեղինակի մասին։

Շարունակել կարդալ “Մարթա Ուելս”
Posted in Հայոց լեզու 11

Պնդումների փունջ (1-5)

1

  1. Ուղղագրությունը ճիշտ գրելու և արտասանելու կանոնների ամբողջությունն է։ (սխալ է)
  2. Ա, ի, ու ձայնավոր հնչյուններից հետո լսվող յ ձայնակապը երպեմն գրվում է, երբեմն՝ ոչ։ (սխալ է)
  3. Բառամիջում է գրվում է բոլոր այն դեպքերում, եթե այն առանձին արմատի սկզբնատառ է։ (ճիշտ է)
  4. Բառասկզբում օ արտասանելիս առանց բացառության գրվում է օ տառը։ (սխալ է)
  5. Բառի մեջ տառերը և հնչյունները քանակով կարող են չհամապատասխանել։ (ճիշտ է)
  6. Յ ձայնակապը արտասանվում, սակայն չի գրվում ե, ի, ո ձայնավորներից հետո։ (սխալ է)
Շարունակել կարդալ “Պնդումների փունջ (1-5)”
Posted in Իսպաներեն 11

Muy / mucho

1. Transforma las frases utilizando el adverbio muy.

1. — Alberto es amable > Alberto es muy amable.
2. — Juana está enferma > Juana está muy enferma.
3. — Conduces rápido > Conduces muy rápido.
4. — El perro está cansado > El perro está muy cansado.
5. — Vives lejos del centro > Vives muy lejos del centro.
6. — Hablas alto > Hablas muy alto.
7. — Mi cama es pequeña > Mi cama es muy pequeña.
8. — Este libro es bueno > Este libro es muy bueno.
9. — Dibujamos bien > Dibujamos muy bien.
10. — Huele mal > Huele muy mal.

Շարունակել կարդալ “Muy / mucho”
Posted in Էկոլոգիա 11

Հողի անապատացումը

Անապատացումը հողերի դեգրադացիայի տարածված խնդիր է: Դա բաղկացած է այն փաստից, որ բերրի հողերը վերածվում են անապատների ՝ խոնավությունից և բուսականությունից զուրկ: Արդյունքում, այդպիսի տարածքները դառնում են ոչ պիտանի մարդու կյանքի համար, և միայն բուսական և կենդանական աշխարհի որոշ տեսակներ կկարողանան հարմարվել կյանքին նման պայմաններում:

Շարունակել կարդալ “Հողի անապատացումը”
Posted in Հայոց լեզու 11

Ոճագրություն

Կատարիր ոճագիտությանը վերաբերող առաջադրանքները․ (էջ 189-193)։

1. Ո՞ր նախադասության մեջ համեմատություն կա:

1) Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը. թւում էր` այդպես պիտի գնային մինչև մութ երկինքը:
2) Մեր բաժի՛ն աստված, քո սիրտն էլ քար էլ,
Որ մեզ քարերը տվիր նվեր…
3) Օհան ապերը չոր ցախերը դարսում էր բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները։
4) Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։

Շարունակել կարդալ “Ոճագրություն”
Posted in Իմ գրադարանը

«Խճճված սեր» Անա Հուանգ / “Twisted love” Ana Huang

Բովանդակություն

«Նա սառցե սիրտ ունի… բայց նրա համար կվառի աշխարհը։»

Ալեքս Վոլկովը սատանա է, ով օրհնված է հրեշտակի դեմքով և անիծված անցյալով՝ որից փախչելն անհնար է:
Ողբերգության պատճառով, որը հետապնդել է նրան իր ողջ կյանքի ընթացքում, հաջողությունից և վրեժխնդրությունից բացի այլ բանի տեղ չի թողել նրա սրտում։
Բայց երբ նա ստիպված է լինում հոգ տանել իր լավագույն ընկերոջ քրոջ մասին, իր հոգում ինչ-որ մի բան սկսում է շարժվել…


Ավա Չենը ազատասեր աղջիկ է, ով հայտնվել է մանկության մղձավանջների մեջ, որը նա ոչ մի կերպ չի կարողանում հիշել:
Բայց չնայած իր ցավոտ անցյալին, նա երբեք չի դադարել տեսնել աշխարհի գեղեցկությունը… ներառյալ մի տղամարդու սառցե արտաքինի տակ գտնվող սիրտը:
Նրա եղբոր լավագույն ընկերը.
Նրա հարևանը.
Նրա փրկիչը և կործանիչը:

Արդյունքում ծնվեց սեր, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Բայց երբ այն տեղի է ունենում, այն բացահայտում է այնպիսի գաղտնիքներ, որոնք կարող են ոչնչացնել երկուսին…

Գրողի մասին

Անա Հուանգը USA Today-ի միջազգային և #1 Amazon-ի ամենավաճառվող հեղինակ է: Առավել հայտնի է իր Twisted շարքով, նա գրում է ժամանակակից սիրավեպեր՝ ալֆա հերոսների, ուժեղ հերոսուհիների մասին գոլորշու, զայրույթի և ցրվածության մեջ:

Մեջբերումներ

  • Եթե թույլ տաք ավելի փոքր մարդկանց որոշել ձեր ինքնարժեքը, դուք երբեք չեք հասնի ավելիին, քան նրանց սահմանափակ երևակայությունը:
  • Պետք չէ անենդհատ աշխատել, որպեսզի մարդիկ սիրեն քեզ: Սերը չի վաստակվում, այն տրվում է:
  • Դա դաս համարեք ապագայի համար: Գեղեցիկ խոսքերն ու գեղեցիկ դեմքերը չեն հավասարվում գեղեցիկ հոգիներին:
  • Դուք ցանկանում եք, որ աշխարհը մտածի, որ դուք սիրտ չունեք, երբ իրականում դուք ունեք բազմաշերտ, ոսկե սիրտ, որը թաքնված է սառույցի տակ:
  • Եթե չափազանց շատ կենտրոնանաք բացասականի վրա, ապա բաց եք թողնելու դրականը:

Կարծիք

Առաջին գիրքը «Խճճվաճ» սերիայի շարքից։ Սա իմ ընթերցած Անայի առաջին գիրքն է, և տպավորությունը ֆանտաստիկ էր: Այս գիրքի գրելաոճն ինձ տարավ ուղիղ այն աշխարհ, որտեղ կան Ալեքսն ու Ավան, ինձ համար դա շատ կաևոր է գիրքերի հարցում։ Ասելիքս շատ չէ, սակայն անհամբեր եմ շարքի մյուս գրքերի համար։

Posted in Անգլերեն 11

Lesson 10

excel – գերազանցել
feminine – կանացի
mount – լեռ
compete – մրցակցել
dread – վախենալ
masculine – տղամարդկային, արական
menace – սպառնալիք
tendency –
underestimate – թերագնահատել
victorious – հաղթանակ
numerous – բազմաթիվ
flexible – ճկուն

Շարունակել կարդալ “Lesson 10”
Posted in Գրականություն 11

Վիգեն Խեչումյան

Շատ եմ սիրում զբաղվել ընթերցանությամբ, իսկ առավել շատ նախընտրում եմ ընթերցել ժամանակակից գրականություն։ Այսօր ծանոթացա ժամանակակից գրողներից մեկի՝ Վիգեն Խեչումյանի, ստեղծագործությունների հետ։ Նախ ուսումնասիրեցի նրա կենսագրությանը։ Իմացա, որ ավարտել է Երևանի պետական համալսարի պատմության ֆակուլտետը, աշխատել է Մատենադարանում, մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ Նրա առաջին ստեղծագործությունը տպագրվել է 1939 թվականին։
Փնտրեցի նրա ստեղծագործությունները՝ ընթերցանության համար, սակայն առցանց տարբերակով ինձ հաջողվեց գտնել միայն «Ծաշկողի որտին» և «Գլուխգործոցը»։
Սկզբում ընթերցեցի «Ծաղկոծի որդին»։ Անկեղծ ասած, սկզբում վերնագիրը չհետաքրքրեց, սակայն սկսեցի ընթերցել։ Չէի սպասում նման ընթացքի և հանգուցալուծումների։ Այն մի պահ նույնիսկ ստիպեց հուզվել։
Ուզում եմ մի փոքր խոսել ծաղկողի որդու՝ Կարենի, կերպարի մասին։ Տղան աչքի էր ընկնում իր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ, նաև կարեկցանքով։ Կարծում եմ նրա կերպարը պետք է օրինակ ծառայի մարդկանց համար։
Հետո ընթերցեցի «Գլուխգործոցը»։ Սակայն ես արդն փոքր ինչ գերված լինելով նախորդ ստեղծագործությունից, այս մեկի գաղափարը այդքան էլ հստակ չընկալեցի։
Նրա ստեղծագործություններն ընթերցելուց հետո հասկացա, որ նա շատ հայրենասեր է եղել, որովհետև ընթերցածս երկու ստեղծագործությունների հիմքում ընկած էր մանրանկարչությունը, որն ինչպես գիտեն շատ տիպիկ է հայկական Աստվածաշնչին։

Posted in Արվեստ

Ամբոխի հոգեբանություն

Ամբոխի մասին պատկերացումները սովորաբար առաջանում են` ելնելով մարդկանց անձնական փորձից:Մեզնից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կա՛մ եղել է ամբոխում, կա՛մ էլ տեսել է ամբոխի կազմում գտնվող մարդկանց վարքը:

Հոգեբանական տեսանկյունից ամբոխ հասկացության  տակ հարկավոր է հասկանալ այն մարդկանց անկազմակերպ հավաքը, որոնք չունեն ընդհանուր գիտակցված նպատակ և, որպես կանոն, գտնվում են հուզական լարվածության վիճակում:

Ամբոխը կարող է կազմված լինել սկսած մի քանի հոգուց մինչև մի քանի հազար մարդկանցից, ինչպես տեսնում ենք, օրինակ, զանգվածային միտինգների և ցույցերի ժամանակ:Այն որոշակի ներքին կառուցվածք և կազմակերպվածություն չունի: Սովորաբար առաջանում է անսպասելիորեն և, ըստ առաջանալու պատճառների և ակտիվության, լինում է մի քանի տեսակ:

Շարունակել կարդալ “Ամբոխի հոգեբանություն”
Posted in Հայոց լեզու 11, Հայոց լեզվի քերականություն 11, Անգլերեն 11, Թարգմանություն

«Երջանիկ արքայազնը» Օսկար Ուայլդ | “The happy prince” Oscar Wilde

Քաղաքից բարձր՝ բարձր սյունի վրա, կանգնած էր Երջանիկ արքայզնի արձանը։ Նա ամբողջապես պատված էր ոսկե նուրբ ու բարակ տերևներով, աչքերի տեղում նա ուներ երկու վառ շափյուղաներ, և նրա թրի վրա փայլում էր մի մեծ կարմիր սուտակ։

Նա շատ հիացած էր: «Նա հիասքանչ է, ինչպես եղթանակային ցուցիչը», — նկատեց քաղաքային խորհրդականներից մեկը, ով ցանկանում էր գեղարվեստական համբավ ձեռք բերել. «Միայն ոչ այնքան օգտակար», — ավելացրեց նա՝ վախենալով, որ մարդիկ իրեն գործից հասկացող չհամարեն, ինչպիսին նա իրականում էր:

Շարունակել կարդալ “«Երջանիկ արքայազնը» Օսկար Ուայլդ | “The happy prince” Oscar Wilde”