Անկախ տարիքից ու սեռից ներկայումս կա պահանջ, որպիսի յուրաքանչյուրը, գոնե որոշ չափով, տիրապետի ռազմավարությանն ու առաջին բուժօգնությանը։ Կրթահամալիրը մեզ տալիս է հնարավորություն քառօրյա ճամփորդության շրջանակներում, ձեռք բերել ռազմամարզական գիտելիքների բազա։
Հունիսի 29-ից հուլիսի 2-ը ես և ընկերներս, Գոհար Իսկանդարյանի և Ռուզան Գսպոյանի հետ միասին շարժվեցինք դեպի արդեն հարազատ դարձած Արատես։
Դեռ Արատես չհասած ունեցանք կանգառ Արտաբույք գյուղում, որտեղ խումբը հաղթահարեց Ցախաց քարի բարձունքը։
Արդեն Արատեսում ունեցանք շատ լավ ժամանակ՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ։
Ունեցանք ռազմական պատրաստության և առաջին բուժօգնության դասեր Հովսեփ Աղաբեկյանի հետ, ով շատ մատչելի կերպով բացատրում էր ամեն ինչ։
Ճամբարի ընթացքում քայլարշավները մեզնից անմասն չմնացին։ Այցելեցինք տարածքում գտնվող գետը և գեղատեսիլ սարերը։
Դե ճամբարային ժամանցն ավելի հագեցած ու հաճելի դարձնելու համար երեկոյան հավաքվում էինք խարույկի շուրջ՝ սկսում զրույցներ, քննարկում և ամփոփում օրը, երգում, ինչպես նաև պարում։






