«Թավուտում» Ռյունոսկե Ակուտագավա
Մարդկանց տեսակետը, մտածելակերպն ու աշխարհայացը տարբերվում է միմյանցից։ Ակուտագավայի «Թավուտում» ստեղծագործությունը կարծում եմ փաստում է այդ մասին։
Հեղինակը ընթերցողներին վերջնական հանգուցալուծում չի տալիս, այլ ավելին, թողնում է նրանց մտքերը խճճված։ Ստեղծագործությունը լիովին բացահայտելու համար, կարծում եմ պետք է ամբողջությամբ խորասուզվել պատմության մեջ և մանրամասն դիտարկել յուրաքանչյուր հատված։ Այդ դեպքում հնարավոր է ավելի հստակ տեսակետ արտահայտել, սակայն վերջնական և հստակ որոշման գալ կարծում եմ դժար թե հաջողվի որևէ մեկին։
Ինքս երկար եմ մտածել պատմության և հերոսների շուրջ։ Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է սպանողը կինն է, սակայն լիարժեք բացատրություն չեմ կարողանա տալ, քանի որ ամեն կողմից որևէ այլ փաստ է ծնվում և հակասում։