Posted in Պատումներ

Ուրուգվայից ժամանած հյուրերը կրթահամալիրում

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կրթահամալիրի հատուկ հյուրերն էին Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչության լեզուների քաղաքականության բաժնի տնօրեն Ալդո Ռոդրիգեսը և Մոնտեվիդեոյի հայկական Նուբարյան դպրոցի ներկայացուցիչները՝ տնօրեն Խավիեր Փոլադյանի գլխավորությամբ։
Ուրուգվայից ժամանած մեր հյուրերի օրը սկսվեց Արևելյան դպրոցում, որտեղ նրանք ծանոթացան փոքրիկ Սեբաստացիների և նրանց առօրյայի հետ։ Հետո ունեցան հնարավորություն լինելու կրթահամալիրի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ ագարակում. զգացին մեր մեծ սերը կենդանիների և ձիավարության հանդեպ։ Այնուհետև անձամբ հանդիպեցինք նրանց մայր դպրոցում, ծանոթացրինք բրուտանոցին, տեխնոպարկին և մարզական պարապմունքներին։ Այդ ամենից հետո մեզ սպասվում էր ջերմ զրույց իսպաներենն ուսումնասիրիրող այլ սովորողների հետ միասին։ Նրանց հետ զրուցեցինք իսպաներենով, խոսեցինք մեր ազգերի մասին, մեզ ծանոթացրին Ուրուգվայի խոհանոցի և օգտագործվող լեզուների հետ, մենք ծանոթագրինք նրանց մեր ազգային երգերին և մի փոքր մշակույթին։ Նրանք տպավորված էին կրթահամալիրի սովորողների կողմից իսպաներենից հայերեն թարգմանված գիրքը տեսնելիս։ Չեմ կարող նաև չնշել նրանց կատարած մեծ գործի մասին՝ Ուրուգվայում հայերեն դասագրքերի սկիզբ դնելը, որը ինչպես շատ զարմանալի էր, այնպես էլ շատ ոգևորող և ուրախալի։

Posted in Պատմություն 12

Սեպտեմբերի 11-15

Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք /էջ 7-11/
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /էջ 21-24/
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը» /էջ 35-46/
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» / էջ 47-55/

Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 11-15”