Posted in Հայոց լեզու 12

Դարձվածքներ, դրանց հիմնական հատկանիշները՝ փոխաբերական իմաստ, կայուն կապակցություն

46․ Ո՞ր դարձվածքի բացատրությունն է սխալ։

1) բախտավոր աստղի տակ ծնվել — մեծ հաջողություն ունենալ
2) գրքի մի երեսը կարդալ — կյանքից դասեր չքաղել
3) ձայն բարբառո հանապատի — պատասխան չստացած խոսք
4) ձեռքը քարի տակ — հնարավորությունից զուրկ

47․ Ո՞ր դարձվածքի բացատրությունն է սխալ։

1) կանաչ-կարմիրը կապել — զարդարել
2) վերջին մոհիկան — վերջին ներկայացուցիչ
3) խունկ ծխել — ոչ տեղին մեծարել
4) ձեռքը փակ — ժլատ

Շարունակել կարդալ “Դարձվածքներ, դրանց հիմնական հատկանիշները՝ փոխաբերական իմաստ, կայուն կապակցություն”
Posted in Գրականություն 12

Մեսրոպ Մաշտոցն ու գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը հանդիսանում է հայերի պատմության մեջ ամենակարևոր գործոններից մեկի հոմնադիրն ու արարիչը։
Նա ստեղծեց հայոց գրերն ու իր սերունդներին թողեց հսկա ժառանգություն, որը հետագայում եղավ մեր զարգաման և պահպանման հիմքը։
Փայլուն տիրապետելով մայրենի լեզվին` Մեսրոպ Մաշտոցն արքունիքի միջազգային գրագրություններում կիրառում էր նաև հունարենի, ասորերենի, պարսկերենի իր իմացությունը: Հայոց այբուբենը ստեղծելուց հետո Մեսրոպ Մաշտոցը հայոց դպրոցներ է հիմնում Արցախում, Սյունիքում, Գողթան գավառում: Սահակ Պարթևի նամակով Մաշտոցը Վարդանի հետ ներկայանում է բյուզանդական կայսր Թեոդոսիոս II-ին, ստանում է նրա համաձայնությունը Արևմտյան Հայաստանում ևս դպրոցներ բացելու մասին:
Այս ամենից զատ Մեսրոպ մաշտոցը զբաղվել է նաև բանաստեղծություններ գրելով և հայոց գրադարանը հարստացնելով։
Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են քան զաւազ ծովու,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:
Բաց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան,
Որ ողբալով կարդամ առ քեզ,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:
Հեղ յիս զգթութիւնդ քո,
Բազմումողորմ եւ մարդասէր.
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած: