Posted in Հայոց լեզու 12

Խնդրառություն

112. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա։

  1. Հայերը թշնամու դեմ կռվում լիակատար հաղթանակ տարան։
  2. Խնդրի լուծումը կախված է երկու անձնավորություններից։
  3. Նա համբերությամբ սպասում էր ամրոցը եզերող պարսպի երկաթյա դարպասներից մեկի բացվելուն։
  4. Մի՞թե ես հանցագործ եմ, որ հսկում ես բոլոր քայլերս։
Posted in Գրականություն 12

Պետրոս Դուրյան

Դուրյանի սիրային բանաստեղծություններում միահյուսված են սերը և բնությունը: «Նե», «Զնե պաշտեմ», «Մանիշակ» բանաստեղծություններում սերն արթնանում է բնության շնչով: Բնության և սիրո ներդաշնակ պատկեր է նաև «Ներա հետ» բանաստեղծությունը:

Շարունակել կարդալ “Պետրոս Դուրյան”
Posted in Գրականություն 12

Մուրացան

Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Քսանչորս տարեկան հասակում տեղափոխվում է Թիֆլիս և մինչև կյանքի վերջը աշխատում որպես հաշվապահ։ Բայց նրա իսկական կոչումը գիր ու գրականությունն էր։ Նա գրել և հրատարակել է բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, վեպեր։

Շարունակել կարդալ “Մուրացան”
Posted in Գրականություն 12

Հրանտ Մաթևոսյան

Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժել են: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։

Շարունակել կարդալ “Հրանտ Մաթևոսյան”
Posted in Գրականություն 12

Միքայել Նալբանդյան

Հոգևորականների հալածանքներից և իշխանությունների հետապնդումից խուսափելով՝ 1853թ. մեկնում է Պետերբուրգ, որտեղ էլ հանձնում է համալսարանական քննություններ՝ հայոց լեզվի ուսուցիչ լինելու իրավունք ստանալու: Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդում Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում որպես ազատ ունկնդիր:

Շարունակել կարդալ “Միքայել Նալբանդյան”
Posted in Հայոց լեզու 12

Շարահյուսություն

44. Ո՞ր նախադասության մեջ ուղիղ խնդիր չկա։

  1. Բայց Պետրոսին մի ծածկ՝ անձրևից պատրաստվելու համար, ուստի այդտեղ գտնվող թախտին շտապ-շտապ փռելով իր անկողինը՝ պառկեց քնելու։
  2. Նրա գրասենյակի ողջ կահկարասին մի խարխուլ սեղան էր, մի աթոռ՝ հազար ու մի թելերով կապկպած, մի թանաքաման և դիմումների համար թղթեր։
  3. Ժառանգական և ամուսնական դատերի համար աղերսագրերը նա արտագրում էր մի հաստափոր գրքից՝ փոխելով անուններն ու թվականները։
  4. Ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր ծաղկաբաժակը պահել է ոսկեզօծ արևի տակ, և կանաչ դաշտում արածում է մի աստղազարդ ձի։
Շարունակել կարդալ “Շարահյուսություն”