Posted in Հայոց լեզու 12

Առաջադրանքներ շտեմարանից

1. Ո՞ր հայերենով են գրված հետևյալ տողերը.

Ափ մը մոխի՛ր աճյունիս հետ, Հայրենի տուն, 
Ափ մը մոխի´ր քո մոխիրեդ ո՛վ պիտ բերե,

Ափ մը մոխի՛ր քու ցավե՛դ, քու անցյալե՛դ,
Ափ մը մոխի՛ր, իմ սրտիս վրան ցանելու:

1) միջին հայերեն
2) արևմտահայերեն
3) գրաբար
4) արևելահայերեն

2. Ո՞ր հայերենով է տրված հատվածը։

Էրնեկ ես անոր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր. 
Ոնց որ ըզկարմուջն անցեր, ջուրն ելեր, զկարմուջն է տարեր:

1) արևմտահայերեն
2) միջին հայերեն
3) արևելահայերեն
4) գրաբար

Շարունակել կարդալ “Առաջադրանքներ շտեմարանից”
Posted in Պատմություն 12

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

Թեմա 7. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը
գ/ Ազատագրական պայքարը 1894-96 թթ․ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 72-83, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 8․ Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին

ա/ Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ
բ/ Արևելյան Հայաստանը 1907-14 թթ․
գ/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 84-95, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 9. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ “Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1”
Posted in Գրականություն 12

Առաջադրանքներ շտեմարանից

75. Տրված հատվածներից ո՞րը Ավետիք Իսահակյանի որ ստեղծագործությունից է. լուծման տարբերակներից ո՞րն է ճիշտ

  1. Տիեզերական հազարահանդես դու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ,
    Ահա իմ հոգին՝ մի ծարավ բողբոջ, թափի՛ր նրա մեջ գինիդ անապակ:
  2. Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
    Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացրած Թուր-Կայծակին:
  3. Այդ հողն է նրան ծնել ու սնել,
    Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել:
  4. Դու պիտի հնչե՛ս, հնչես հաղթակա՛ն,
    Իմ հի՛ն հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ:

ա. «Մեր պատմիչները և մեր գուսանները»
բ. «Հայրենիքս»
գ. «Աբու-Լալա Մահարի»
դ. «Հայրենի հողը»

1) 1-գ, 2-ա, 3-դ, 4-բ
2) 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
3) 1-գ, 2-ա, 3-բ, 4-դ
4) 1-գ, 2-դ, 3-բ, 4-ա

Շարունակել կարդալ “Առաջադրանքներ շտեմարանից”
Posted in Գրականություն 12

Եղիշե Չարենց

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Շարունակել կարդալ “Եղիշե Չարենց”
Posted in Անգլերեն 12

Euthanasia

Euthanasia, the deliberate act of ending a person’s life to alleviate suffering, is a topic that elicits intense debate on ethical, legal, and medical fronts. Proponents argue that individuals facing terminal illnesses or unbearable pain should have the autonomy to decide when and how they end their lives. For them, euthanasia represents a compassionate choice that respects an individual’s right to dignity and control over their destiny. This perspective emphasizes the principle of beneficence, asserting that relieving someone from protracted suffering is an act of mercy.

Շարունակել կարդալ “Euthanasia”
Posted in Անգլերեն 12, Գրականություն 12, Թարգմանություն

Non-formal education (translation)

The source

When we say education, even today we imagine an institution in the form of a building, class time, a teacher who works 20-22 hours a day, defined curricula, textbooks, approved curricula, etc. General education does not include family schools, self-education, life-giving and life-changing education outside school hours, the so-called continuous education. General education continues to remain within its drawn, outdated boundaries, cut off from life and not leading to life.

Շարունակել կարդալ “Non-formal education (translation)”
Posted in Պատմություն 12

Նոյեմբերի 13-17

Թեմա 5. Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 48-54, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 6. 
Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը
գ/ Ազատագրական կազմակերպություններ
դ/ Հայ ազգային կուսակցությունները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 58-71 նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ “Նոյեմբերի 13-17”
Posted in Գրականություն 12

Դանիել Վարուժան

Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Շարունակել կարդալ “Դանիել Վարուժան”