Posted in Քիմիա 9

7,8- րդ դաս. անցածի կրկնողություն

1). Ավագ դպրոց֊վարժարանի սովորողների մուտքը վերադասավորված քիմիայի լաբորատորիա

2). Ծանոթացում միմյանց հետ և «Հեղինակային կրթական ծրագրով իրականացվող նախագծերի և առաջադրանքների փաթեթների» հետ։

3). 7,8- րդ դաս. անցածի կրկնողություն. Թեմաները՝ Ֆիզիկական մարմին  և  նյութ:Ինչ՞ է նյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և  օրգանական  նյութեր:Մաքուր նյութեր, խառնուրդներ(համասեռ և անհամասեռ): Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական,  քիմիական, ֆիզիոլոգիական: 

Հարցեր և վարժություններ.

  • Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…

Ֆիզիկական մարմին են կոչվում մեզ շրջապատող բոլոր առարկաները: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ: Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից:  Ֆիզիկական մարմիններ են ՝ սեղանը, մատիտը, քանոնը, թեյնիկը։

  • Մոտավոևապես քանի՞ միլիոն  նյութ  է  հայտնի մարդկությանը

Ներկայումս մարդկությանը հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ: Նյութերը լինում են պարզ և բարդ։ Պարզերը ՝ 400, իսկ բարդերը ՝ 30 միլիոն։ Պարզերը լինում են մետաղ և ոչ մետաղ։ Բարդերը լինում են անօրգանական և օրգանական։

  • Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Նյութը կազմված է մասնիկներից։ Նյութը միմյանց հետ փոխազդող մասնիկների(ատոմ, մոլեկուլ, իոն) համախումբ է, իրեն բնորոշ բաղադրությամբ, կառուցվածքով, հատկություններով ՝ զանգվածով, ծավալով օժտված։ Նյութերը գտնվում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում։ Բարդ նյութերը կազմված են մի քանի տարբեր տարրերի ատոմներից, իսկ պարզ նյութերը մեկ տարրի ատոմներից։ Օրգանական են այն բարդ քիմիական միացությունները, որոնց մեջ մտնում է ածխածինը։

v Բաղադրությամբ?

v Կառուցվածքով?

v Հատկություններով?

  • Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ….

Նյութը օժտված է ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։ Ֆիզիկական հատկություններն են նյութի ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, պլաստիկությունը, խտությունը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը և այլն: Նյութի քիմիական հատկությունները, դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացումը: Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա:

Կա մարդկությանը հայտնի 118 քիմիական տարր։ Վերջին տարրը հայտնաբերել է հայ քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը, և վերջին տարրի անվանումն իր անունով է ՝ Oգանեսոն տարր։

Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյան

Նպատակը՝ ընթերցել, մեկնաբանել, բացահայտել Սարոյանի ստեղծագործական աշխարհի յուրահատկությունները։
Ընթացքը՝ ընթերցում ենք Սարոյանի ստեղծագործությունները (նախընտրությամբ), դիտում ֆիլմեր, ներկայացնում ենք ընթերցածի գաղափարը, վերլուծում, պատրաստում ենք տեսանյութեր։

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ»

Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը պատմում է մոր և աղջկա ճամփորդության մասին։ Վեպում մոր անունն այդպես էլ չի նշվում։ Վիլյամ Սարոյանը նրան ներկայացնում է որպես Աղջիկ մայրիկ, ըստ ինձ նա այդպես է գրել, որովհետև ուզում էր ցույց տալ երիտասարդ մայր լինելու փաստը։ Աղջիկ մայրիկը հենց երիտասարդ աղջկա պես էլ իրեն պահում է։ Նա շատ լավ  մայր է իր դստեր համար, բայց դեռ չի գտել իր դերը մեծերի կյանքում։ Նա երազում է դառնալ դերասանուհի, ինչը հնարավոր է դառնում իր դստեր շնորհիվ։ Վեպը պատմվում է հենց 9 տարեկան դստեր մանակական լեզվով, ով բոլորի մեջ տեսնում է միայն բարին, ու վեպն ամբողջությամբ պատում է բարությամբ։ Վեպում շատ է խոսվում թատրոնի ու դերասանի կյանքի մասին։ Վիլյամ Սարոյանը պիեսներ էր գրում թատրոնի համար, այդ իսկ պատճառով շատ պատկերավոր է ներկայացնում այդ կյանքը։

Հետաքրքիր փաստեր

1. 1940 թվականին Սարոյանն արժանացել է ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի:

2. 1942 թվականին նա հիմնում է իր սեփական թատրոնը, որը, սակայն, երկար չի գոյատևում:

3. Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարևանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրի հետ, Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։

4. Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:

-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…

-Ինքնաթիռով պիտի տանիմ…

-Ինչու՞ համար…

-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

5. Պատմում է Վիլյամ Սարոյանը.

Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.

— Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)…

Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.

— Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան…

Շատ ամնչցա:

(Աղբյուր՝ https://www.iammedia.am/hy/post/5-interesting-facts-stories-about-William-Saroyan)

Վանա լճին

Posted in Իսպաներեն 9

Miembros de la familia

La familia  Ընտանիք
los padresԾնողներ
el parienteԲարեկամ
el abueloՊապիկ
la abuelaՏատիկ
el padreՀայրիկ
la madreՄայրիկ
el tíoհորեղբայր, մորեղբայր
la tíaմորաքույր,հորաքույր
el hermanoԵղբայր
la hermanaՔույր
el primoԶարմիկ
la primaԶարմուհի
el maridoԱմուսին
la esposaԿին
el hijoՈրդի
la hijaԴուստր
el nietoԹոռ
la nietaԹոռնուհի
el sobrinoԶարմիկ
la sobrinaԶարմիկ
el bebéՆորածին
el niñoԵրեխա
el jubiladoԹոշակառու
el matrimonioԱմուսնություն
casadoԱմուսնացած
Posted in Տեխնոլոգիա-բուժ

Առաջին բուժօգնություն

Մենք առաջին դասի ժամանակ քննարկեցինք առաջին բուժօգնության կանոնները։ Սկզբում մենք վերհիշեցինք և կրկնեցին ամենաանհրաժեշտ հեռախոսահամարները, որոնք մեզ պետք կգան դժվարին իրավիճակներում։

101-հրշեջ ծառայություն

102-ոստիկանություն

103-շտապօգնություն

104-գազի վթարային ծառայություն

911-արտակարգ իրավիճակների ծառայություն

Հետո մենք սովորեցին, որ եթե ընկած մարդ ենք տեսնում, օգնություն ցույց տալուց առաջ պետք է նայենք շուրջը և հասկանանք արդյոք մեզ վտանգ կսպառնա այդ վայրում ապա առաջ չենք գնում։ Յուրաքանչյուրը պետք է մտածի իր մասին և առավել կարևորի իր անձի անվտանգությունը, այնուհետև ուրիշներին օգնի։

Posted in Հասարակագիտություն 9

Իրավունք, երեխաների իրավունքը

Ի՞նչ է իրավունքը

Իրավունքը հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկն է, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։

Երեխայի իրավունքները

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ: Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը: Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած: Կոնվենցիան ճանաչում է բոլոր երեխաների հիմնարար մարդկային արժանապատվությունը և նրանց բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու հրատապությունը: Այն հստակեցնում է գաղափարը, որ կյանքի տարրական որակի իրավունք պետք է ունենան բոլոր երեխաները, և դա չպետք է լինի միայն մի քանիսի արտոնությունը:

1959 թվականի երեխայի իրավունքների 10 հիմնական սկզբունքները

  1. Երեխան պետք է ունենա սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքները: Այս իրավունքները պետք է ճանաչվեն բոլոր երեխաների համար առանց որևէ բացառության և առանց տարբերակման կամ խտրականության ռասայի, գույնի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, ծննդյան կամ երեխայի նկատմամբ այլ հանգամանքների հիման վրա:
  2. Երեխային պետք է օրենքով և այլ միջոցներով ապահովվի հատուկ պաշտպանություն, ինչպես նաև տրամադրվեն հնարավորություններ և բարենպաստ պայմաններ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալ ֆիզիկապես, մտավոր, բարոյապես, հոգևոր և սոցիալական առողջ և նորմալ ձևով և ազատության և արժանապատվության պայմաններում: Երեխայի լավագույն շահերը պետք է առաջնային ուշադրություն դարձնեն այդ նպատակով օրենքների հրապարակմանը:
  3. Երեխան ծննդյան օրվանից պետք է ունենա իր անվան և ազգության իրավունք:
  4. Երեխան պետք է օգտվի սոցիալական ապահովության առավելություններից: Նա պետք է ունենա առողջ աճի և զարգացման իրավունք: Այդ նպատակով պետք է հատուկ խնամք և պաշտպանություն տրամադրվի ինչպես նրա, այնպես էլ նրա մոր համար `ներառյալ նախածննդյան և հետծննդյան համապատասխան բավարար խնամքը: Երեխան պետք է ունենա բավարար սնունդ, բնակարան, զվարճանք և առողջապահական խնամքի իրավունք:
  5. Ֆիզիկական, մտավոր կամ սոցիալական հաշմանդամություն ունեցող երեխային պետք է տրամադրվի հատուկ բուժում, կրթություն և խնամք, որն անհրաժեշտ է իր հատուկ վիճակի պատճառով:
  6. Իր անհատականության լիարժեք և ներդաշնակ զարգացման համար երեխան կարիք ունի սիրո և փոխըմբռնման: Նա պետք է հնարավորության դեպքում մեծանա ծնողների խնամքի և պատասխանատվության ներքո, և ամեն դեպքում ՝ սիրո և բարոյական և նյութական անվտանգության մթնոլորտում: փոքր երեխան չպետք է, բացառությամբ բացառիկ հանգամանքների, առանձնանա իր մորից: Հասարակությունը և պետական ​​մարմինները պետք է պարտավոր լինեն հատուկ խնամել առանց ընտանիքի և երեխաների `առանց բավարար կենսամիջոցների: Անկալի է, որ բազմանդամ ընտանիքներին տրամադրվեն պետական ​​կամ այլ երեխաների օժանդակ նպաստներ:
  7. Երեխան իրավունք ունի կրթություն ստանալու, որը պետք է լինի անվճար և պարտադիր, գոնե նախնական փուլերում: Նրան պետք է տրվի այնպիսի կրթություն, որը կնպաստի նրա ընդհանուր մշակութային զարգացմանը և որի միջոցով նա կարողանա հնարավորությունների հավասարության հիման վրա զարգացնել իր կարողություններն ու անձնական դատողությունը, ինչպես նաև բարոյական և սոցիալական պատասխանատվության գիտակցումը և դառնալ հասարակության օգտակար անդամ:

Երեխայի լավագույն շահերը պետք է լինեն առաջնորդող սկզբունքը նրանց համար, ովքեր պատասխանատու են իրենց կրթության և ուսուցման համար: այս պատասխանատվությունը հիմնականում ընկնում է նրա ծնողների վրա:

Երեխային պետք է տրամադրվեն խաղերի և ժամանցի լիարժեք հնարավորություններ, որոնք ուղղված կլինեն կրթության հետապնդած նպատակներին: հասարակությունը և պետական ​​մարմինները պետք է ջանքեր գործադրեն խթանելու այս իրավունքը:

8. Երեխան ամեն դեպքում պետք է լինի նրանց մեջ, ովքեր առաջինն են ստանում պաշտպանություն և օգնություն:

9. Երեխան պետք է պաշտպանված լինի անտեսման, չարաշահման և շահագործման բոլոր ձևերից: Այն չպետք է վաճառվի որևէ ձևով:

Երեխային չպետք է վարձել նախքան համապատասխան տարիքի նվազագույնը հասնելը. Ոչ մի դեպքում նրան չպետք է վստահվի կամ թույլատրվի աշխատել կամ զբաղվել, ինչը վնասակար կլինի նրա առողջության կամ կրթության համար կամ խոչընդոտում է նրա ֆիզիկական, մտավոր կամ բարոյական զարգացմանը:

10. Երեխան պետք է խուսափի այնպիսի պրակտիկայից, որը կարող է խթանել ռասայական, կրոնական կամ խտրականության ցանկացած այլ ձև: Նա պետք է դաստիարակվի փոխըմբռնման, հանդուրժողականության, ժողովուրդների միջև բարեկամության, խաղաղության և համընդհանուր եղբայրության ոգով, ինչպես նաև լիովին գիտակցելով, որ իր էներգիան և կարողությունները պետք է նվիրվեն ծառայելուն ի շահ այլ մարդկանց:

Posted in Իսպաներեն 9

Los verbos

En casa

Խոնարհել բայերը

Bajar-իջնել

Yo bajo

Tú bajas

Él, ella, usted baja

Nosotros/as bajamos

Vosotros/as bajáis

Ellos/ellas, ustedes bajan

beber-խմել

Yo bebo

Tú bebes

Él, ella, usted bebe

Nosotros/as bebemos

Vosotros/as bebéis

Ellos/ellas, ustedes beben

hablar-խոսել

Yo hablo

Tú hablas

Él, ella, usted habla

Nosotros/as hablamos

Vosotros/as habláis

Ellos/ellas, ustedes hablan

escribir-գրել

Yo escribo

Tú escribes

Él, ella, usted escribe

Nosotros/as escribimos

Vosotros/as escribís

Ellos/ellas, ustedes escriben

cenar-ընթրել

Yo ceno

Tú cenas

Él, ella, usted cena

Nosotros/as cenamos

Vosotros/as cenáis

Ellos/ellas, ustedes cenan

correr-վազել

Yo corro

Tú corres

Él, ella, usted corre

Nosotros/as corremos

Vosotros/as corréis

Ellos/ellas, ustedes corren

leer-կարդալ

Yo leo

Tú lees

Él, ella, usted lee

Nosotros/as leemos

Vosotros/as leéis

Ellos/ellas, ustedes leen