Найдите предложение, в котором выделенное слово представляет собой категорию состояния.
I.1. Река еще не замерзла, и ее свинцовые волны грустночернели в однообразных берегах. 2. Столичный шум меня тревожит; всегда в нем грустноя живу. З. Как грустномне твое явленье, весна, весна! пора любви!
II.1. Она по-русски плохознала, журналов наших не читала и выражалася с трудом на языке своем родном. 2. Жду ответа, но плохонадеюсь. 3. Однако уж мне становилось плохо.(Из произв.А. Пушкuна.)
III.1. Ищу напрасно впечатлений: она прошла, порастихов, пора любви, веселых снов, пора сердечных вдохновении. 2. Так увидимся мы вскоре, а теперь поранам в море. 3. Довольно, сокройся! Пора миновалась, земля освежилась, и буря промчалась. 4. Стояла чудная пора.(Из произв.А. Пушкина.)
Знакомо ли вам слово “ импрессионизм”, просмотр образцов картин этого направления.
Импрессиони́зм — одно из крупнейших течений в искусстве последней трети 19 — начала 20 веков, зародившееся во Франции и затем распространившееся по всему миру.
2.Чтение текста И. Стоуна “ Жажда жизни” полностью (учебник сл. 117):
Ответьте на вопросы:
Как к Ван Гогу относились окружающие?
С ним почти никто не разговаривал и не общался. Жители Арля сторонились Винсента и все что он делал, для них казалось странным. Они даже ему прозвище дали, которое знал весь город: «Фу-Ру!» (рыжий дурак).
Как он относился к людям?
Он не заговаривал почти ни с кем.
Много ли общался, много ли у него было друзей?
Винсент мог обходиться без жены, без детей, мог обходиться без любви, без дружбы… А его единственным другом был доктор Гаше, который проводил почти всë время в своём врачебном кабинете. Он по вечерам заглядывал к Винсенту посмотреть на новые полотна.
Как звали лечившего Ван Гога доктора и о чем они разговаривали?
Его звали Гаше. Однажды они говорили о том чем они занимались и доктор сказал что хотел бы быть художником, а Винсент сказал что хотел бы быть доктором.
В блогах написать, что вы узнали из фильма о Ван Гоге.
Я узнала много нового о Ван Гоге, о его жизни. Я не могу выразить все, чему научился, но могу сказать, что жизнь Ван Гога требует изучения.Ван Гог быль мудрим и доброжелательным человеком о его жизнь была не такой какой он хотел или мечтал. Про его искусство узнали только после его смерти.
Մաշկը կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստություն`0,5-4 մմ, քաշը`մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների ընկալիչները և մաշկի բաղադրիչները`ճարպագեղձերը, քրտնագեղձերը, կաթնագեղձերը, մազերը, եղունգները: Բնական բացվածքների, անցքերի շրջանում մաշկը վերածվում է լորձաթաղանթի:
Մաշկի ռեցեպտորներն ընկալում են ջերմությունը, շփումն ու հպումը, հարվածը և տարբեր ազդակներից առաջացած գրգիռները`դրանք հաղորդելով կենտրոնական նյարդային համակարգ:
Բացի գրգիռներն ընկալող և հաղորդող հատկությունից, մաշկն ունի նաև մի շարք կարևոր ֆունկցիաներ`պաշտպանական, արտազատական, շնչառական, ջրաաղային փոխանակության և ջերմականոնավորման: Միևնույն ժամանակ այն արյան պահեստ է:
Մաշկը բաղկացած է երկու`մակերեսային և խորանիստ շերտերից:
I
վերնամաշկ
II
բուն մաշկ
III
ենթամաշկ
IV
քրտնագեղձ
V
մազապարկ (ֆոլիկուլ)
VI
ճարպագեղձ
VII
արյունատար և ավշային անոթներ
VIII
ճարպային բջիջներ
Վերնամաշկը կազմված է բազմաշերտ, տափակ, եղջերացող էպիթելային հյուսվածքից, որի մակերեսային շերտը եղջերանում և աստիճանաբար թափվում է: Վերնամաշկի հիմնային շերտի բջիջներն աստիճանաբար լրացնում են այդ կորուստը`տակից թարմ շերտ գոյացնելով:
Բուն մաշկը պարունակում է նյարդային կազմության շարակցական հյուսվածք, առաձիգ և հարթ մկանաթելեր: Որոշ տեղերում մկանաթելերը հավաքվելով`կազմում են բարակ շերտ, օրինակ`կրծքագեղձի շուրջպտկային շրջանում, պտուկում, ամորձապարկում: Դեմքի մաշկը կապված է դիմախաղի մկանների հետ: Բուն մաշկն ունի վերին`ավելի խիտ, և ստորին`ավելի նոսր ցանցավոր շերտեր:
Մաշկի վերին շերտում կան կատարներ և ակոսներ, որոնք լավ նկատելի են ափի ու մատների մաշկի վրա և ունեն յուրաքանչյուր անհատին բնորոշ պատկեր: Մաշկի մնացած մակերեսին կան եռանկյունաձև կամ ռոմբաձև դաշտերով նուրբ պատկերներ: Այդ եռանկյունիների կամ ռոմբերի անկյունավոր բացվածքներից դուրս են գալիս մազերի ցողունները և բացվում ճարպագեղձերի ծորաններն ու քրտնագեղձերը:
Մաշկի ստորին`ցանցավոր շերտն աստիճանաբար վերաճում է ենթամաշկային շարակցական և ճարպային փխրուն հյուսվածքի:
Ճարպային շերտը պատում է ստորադիր օրգանները և ունի ջերմականոնավորող դեր: Այն սննդանյութերի պահեստարան է և ջերմության վատ հաղորդիչ:
Մաշկի գույնը պայմանավորված է մելանին գունակի առկայությամբ, որը հիմնականում կուտակվում է վերնամաշկում, իսկ գունավոր ցեղերի ներկայացուցիչների մաշկում այն կարող է կուտակվել նաև բուն մաշկի վերին շերտի բջիջներում:
Մաշկում կան 3 տեսակի գեղձեր`ճարպագեղձեր, քրտնագեղձեր և կաթնագեղձեր:
ճարպագեղձերը պարզ բշտիկային գեղձեր են, որոնց ծորանները բացվում են մազային պարկի մեջ: Արտադրված ճարպն օծում է մազերը և մաշկը`պահպանելով դրանք վնասվելուց: Ճարպագեղձեր կան նաև որոշ ոչ մազածածկ տեղերում: Ճարպագեղձեր չկան ափի և ներբանի վրա:
Քրտնագեղձերը պարզ խողովակակազմ գեղձեր են: Գտնվում են ավելի խորը`ցանցավոր շերտի և ենթամաշկի սահմանում: Դրանք շատ են հատկապես ափերի, ներբանի և թևատակի շրջանում: Քրտնագեղձերի ծորանները բացվում են մաշկի կատարիկների վրա: Օրվա ընթացքում արտադրվում է մոտավորապես 500 մլ քրտինք, որի միջոցով արտաթորվում են նյութափոխանակության ընթացքում առաջացած վնասակար նյութերը: Քրտինքի գոլորշիացման միջոցով կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը:
Մաշկը պահանջում է ամենօրյա խնամք, քանի որ նրա վրա ազդում են արտաքին և ներքին բազմաթիվ գործոններ, որոնք կարող են զանազան բնույթի հիվանդություններ առաջացնել: Բազմաթիվ ընդհանուր հիվանդությունների ժամանակ մաշկում տեղի են ունենում տարբեր ախտաբանական երևույթներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում հիվանդության ախտորոշումը:
Ինչպես խնամել մաշկը
Առողջ մաշկ ունենալու համար պետք է այն մաքուր պահել, ուստի խնամքի գլխավոր միջոցը այն լվանալն է, որով մաշկի մակերեսից հեռացվում են փոշին, մանրէները, մաշկաճարպը, քրտինքը` դրա մեջ պարունակվող աղերով, վերնամաշկի եղջերացած թեփուկները, ինչպես նաև աշխատանքի ընթացքում այն կեղտոտող տարբեր նյութեր: Պետք է լողանալ շաբաթը գոնե 1-2 անգամ, տաք ջրով (36-38ºC), օճառով և սպունգով: Եթե լոգանքի ջուրը կոշտ է, գրգռում է մաշկը (հաճախ` երեխաներինը), ապա փափկացնելու համար կարելի է ավելացնել ցորենի թեփի եփուկ (250-1000 գ թեփը 30 րոպե եփել 4-6 լ ջրում, եփուկը քամել և լցնել լոգնոցի մեջ), բորակ (բորաքս` 2-3 ճաշի գդալ) կամ երիցուկի, կատվալեզվի, լորենու ծաղիկների թուրմ (բույսերը թանզիֆե տոպրակով իջեցնել ջրի մեջ): Երեխաներին օճառով լողացնելուց հետո օգտակար է ցողել նշված միջոցներով փափկացրած ջրով: Խորհուրդ չի տրվում լողանալ տնտեսական օճառով, այն գրգռում և չորացնում է մաշկը: Կոփման նպատակով, շաբաթը 2 անգամ պետք է ընդունել սառը ցնցուղ կամ լոգանք, ջրին ավելացնելով փշատերևի մզվածք կամ ծովի աղ: Առավոտյան լիցքային վարժություններից հետո մարմինը հարկավոր է շփել սառը ջրով թրջած խավոտ սրբիչով, իսկ ամռանն ավելի լավ է սառը լոգանք ընդունել: Պարանոցի, անութային փոսերի, կաթնագեղձերի տակի մաշկը և շեքը լվանում են ամեն օր: Փոշոտ կամ ֆիզիկական ծանր աշխատանք պահանջող արտադրությունում աշխատողներին հարկավոր է հերթափոխն ավարտելուց հետո տաք ցնցուղ ընդունել: Մաշկը չորանալուց պաշտպանելու համար օգտագործում են ճարպոտ օճառներ: Շփաբորբից խուսափելու նպատակով գեր մարդկանց խորհուրդ է տրվում մաշկածալքերին նախապես եռացրած և սառեցրած բուսական յուղ կամ ճարպային դիմափոշի քսել: Դեմքի, պարանոցի, ձեռքերի, ոտքերի մաշկի և մաշկածալքերի խնամքի համար խորհուրդ է տրվում լվանալուց հետո մաշկի հարդարման միջոցներ օգտագործել:
— Ո՞րն է էպոսի գաղափարաբանությունը, որքանո՞վ են էպոսում իրացվող գաղափարներն արդիական:
Էպոսի գաղափարական ոգին, դա հայ ժողովրդի հերոսական պայքարն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Էպոսը գաղափարական առումով երևում է նաև իրականությունից ունեցած իրենց դժգոհության մասին ու հետագայում կառուցվող արդար աշխարհի նկատմամբ ունեցած իրենց երազանքը՝ բոլոր դեպքերում գովաբանելով ժողովրդի հերոսական պայքար օտարի տիրապետության դեմ ։
— Պետականության ի՞նչ մոդել է ներկայացնում «Սասնա ծռերը»: Իսկ դու ի՞նչ մոդել կառաջարկեիր:
Իմ կարծիքով էպոսում ամեն ինչ փորձում էին ուժի, բռնության միջոցով հասկացնել իրենց ասածը:
— Քո կարծիքով՝ ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ և աշխարհին:
Իմ կարծիքով էպոսը ամբողջությամբ իրենց ներկայացնում է մարդու պայքարը գոյատևման համար: Էպոսն ասում է, որ մարդկանց կյանքը այդքան հեշտ չի եղել, գտնվել են օտարի լծի տակ միշտ եղել են ճնշված, թե ֆիզիկապես, թե բարոյապես: Էպոսը մեզ և աշխարհին ասում է , որ հայը՝ անկախ ժամանակներից, եղել է պայքարող, ստեղծող, չզիջող, հողից քարից հաց քամող:
Բացատրեք,թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, եւ վերին՝ սառը, շերտրրի միջեւ: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:
2.Ջերմահաղորդմանորեղանակնենանվանումկոնվեկցիա:Որնէ կոնվեկցիայի եւ ջերմահաղորդականության երեւույթիհիմնական տարբերությունը:
Երբ էներգիան մի տեղից մյուսը փոխանցվում է՝ շնորհիվ նյութի շերտերի անհավասարաչափ տաքացման, իրականանում է միայն հեղուկներում և գազերում, էներգիան մի տեղից մյուսը փոխանցվում է նյութի տեղաշարժի հետևանքով:
3 .Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:
Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։
4..Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:
Ապակե անոթի մեջ ջուր լցնենք և անոթի հատակին դնենք կայլիումի պերմանգանատի մի քանի փշուր։Կտեսնենք, որ հատակի մոտ ջուրը կդառնա մանուշակագույն։Անոթը դնենք վառվող գազոջախին կտեսնենք, թե ինչպես է գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով՝ սառը ջրից բարձրանում են վեր։Իսկ սառը պատերի մոտի ջուրը իջնում է ներքև։
5.Ինչպեսէ գոյանում ամպը:
Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպ
6.Ինչպես գիտենք կա մթնոլորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջանում է քամի:Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից։
7.Հնարավորէարդյոքկոնվեկցիանպինդմարմիններում?
Ոչ. որովհետև կոնվեկցիան իրականանում է միայն հեղուկներում և գազերում։
Մատերիայի ձև է, որը իրականացնում է լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը։Այն կարող է լինել շարժման և դադարի վիճակում։
9. Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը
էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:
Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն։Օրինակ երբ մեր ձեռքերը դնում ենք ինչոր տաք իրի վրա ,մենք զգում ենք որ այդ ջերմությունը այդ իրից հաղորդվում է մեր ձեռքերին։
11..Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սեւ, թե սպիտակ:
Ինձ թվում է որ մուգ գույնի մարմինը ավելի լավ է կլանում քան բաց գույնի մարմինը։
12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:
Ներկում են արծաթագույն որովհետև այն բաց է իսկ բաց գույնի մարմինները քիչ են կլանում ջերմային ճառագայթում։
Թեմա՝ Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V) §38. Ներքին էներգիա. §39. Ներքին էներգիայի փոփոխման եղանակները. Առաջադրվող հարցեր՝
Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Ձեւակերպեք էներգիայի պահպանման օրենքը:
Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:
Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:
Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:
Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:
Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:
Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:
Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:
Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:
Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:
Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել ներքին էներգիայի այդ աճը:
Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:
Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի եւ ջրի միջեւ, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0 ° C: Բացատրեք ինչու:
1.Մեխանիկական էներգիան լինում է կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարն է
2.շփման ուժերի բացակայությամբ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն։
3.Տեղի է ունենում պոտենցիալ էներգիայի փոխակերպում կինետիկ էներգիայի։
4.երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։
5.Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:
6.
7.Երբ բարձրությունից մի բան ընգնում է։
8.էներգիայի պահպահման օրենքը։
9.Օրինակ երբ ջուրը տաքացնում ենք։
10.
11.Ջերմահաղորդում նյութի ջերմությունը փոխանցելու հատկությունը։
12.Ջերմահաղորթման
13.երբ խառնում ենք իրար տաք ջրի մոլեկուլները անցնում են սառը ջրին,որովհետև տաք ջրի մոլեկուլների ջերմային շարժումը ավելի արագ է։
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):
Գտի՛ր նպատակի պարագաները:
Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Կետադրությունը:
Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:
Կետերի փոխարեն գրի՛ր նպատակի պարագաներ – կապերով (համար, հանուն, նպատակով), առանց կապերի, երկրորդական նախադասությամբ:
Ադամը շնչասպառ վազում էր մորը հասնելու համար։ ինչի՞ համար
Վեպի հերոսները կառուցում են տիեզերանավ երկրագունդը փրկելու նպատակով։ (Ի՞նչ նպատակով)
Ամբողջ օրը շրջեցինք պապիկին նվեր գտնելու համար։ (Ինչի՞ համար)
Կանգնել էր պատուհանի տակ նրա ուշադրությունը գրավելու նպատակով։ (Ի՞նչ նպատակով)
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ կիթառային կատարումը լսելու նպատակով։ (Ի՞նչ նպատակով)
Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
Լարվածությունը(ենթակա) թուլացնելու(ստորոգյալ) ամենահեշտ(ածական) միջոցը(ենթակա) հյուսելն է(ստորոգյալ), որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից, մտածելով արդյունքի մասին:
Գիտնականները փորձերով ապացուցել են, որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ: Աղավնիների հիանալի հիշողությամբ օժտված լինելը փորձերով ապացուցել են գիտնականները։
Անգլիայում հրատարակվել է հայտնի մարդկանց ցուցակը, որոնք գրել են ձախ ձեռքով: Ձախ ձեռքով գրող հայտնի մարդկանց ցուցակը հրապարակվել է Անգլիայում։
Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով: Արևկող տեղերով անցնող ձմեռվա ճանապարհ կա։
Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուս կածանները նրանց անծանոթ են ու երիկյուղալի:
Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս: Ուղիղ մեկ ամիս քր անցել նրա գյուղ գալու օրից։
Կետադրի՛ր:
Եթե բոլորը քեզ նման մտածեին՝ աշխարհն այսպիսին չէր լինի:
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:
Ինչ անելս չիմանալով՝ ես լուռ, շվարած նայում էի նրան:
Հարուստ մազերը փռվել էին ուսերին և թիկունքին՝ նրան տալով գիշերային ոգու կերպարանք:
Սոնան՝ձկնորսի դուստրը, գլխիկոր մոտեցավ, ցած իջավ նավակի մեջ ու նրանք սլացան ջրերի վրայով:
Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:
Այս պատմվածքները շատ հետաքրքիր էին և պատմվածքներում կար սարկազմ։ Առաջին միտքը, որ շատ հավանեցի այն էր, որ մարդը ոչ մեկին չի պատկանում։ Մարդը միայն պատկանում է իրեն և ինքը պետք է կառավարի և դասավորի իր կյանքը։ Երկրորդ միտքը, որը հավանեցի, այն էր, որ ամեն մարդուց աշխարհում մի հատ կա և, որ ամեն ինչ տարբեր է։ Եթե ամեն ինչ նույնը լիներ, կյանքը անիմաստ կլիներ։ Երրորդ միտքը, որ հավանեցի, այն էր, որ մարդ չպետք է ամեն ինչին մանրակրկիտ նայի և գուշակի ապագան։ Չպետք է մտածել, թե ինչ կարող է պատահել քեզ հաջորդ րոպեին և չպետք է վախենալ ապագայից, այլ պետք է ապրել ներկայով։