Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում/Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրք, էջ 97-101/, համացանց
- Պատմել 20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:
20-րդ դարի սկզբին աբդուլհամիդյան վարչակարգը սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ: Թուրքերը կոտորում էին հայերին, որպեսզի չիրականացնեն բարենորոգումներ։ Նրանք քրդերի և հայերի միջև ցանկանում էին պառակտում մտցնել և ցանկանում էին ամբողջ Օսմանյան կայսրությունում ապրող մարդիկ ընդունեին իրենց կրոնը։ Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավարություն: ՀՅԴ–ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստմանը:
- Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:
Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը որդեգրեցին նոր մարտավորություն։ ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում։ Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության։ Կենտրոնը ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան։
- Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:
Հայդուկային պայքարի շարունակման կողմնակիցներ Անդրանիկ և Գևորգ Չավուշը փորձում էին վրեժխնդրական քայլերով ոգևորել ժողովրդին։ Նրան Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ Բշարե Խալիլին սպանելով ձեռք բերեցին մեծ հեղինակություն։Բայց ավելի նշանավոր էր Ս․Առաքելոց վաքի կռիվը։ Անդրանիկը երեսունյոթ հայդուկներ և քսան զինված գյուղացիների հետ մտնում է վանք, իսկ իրենց հետևից թուրքերը շրջապատում են վանքը։ Երեք օր անց մարտը սկսվում է։ Թուրքերի ուժը համեմատ ավել էր։ Հայերը պահանջներ ներկայացրին, բայց քանի որ թուրքերը միայն առաջին պահանջը արեցին պատերազմը վերսկսվեց։ Պաշարվածների զինամթերքը վերջանում էր դրա համար նոյեմբերի քսան յոթի գիշերը իրենք սպիտակ սավաններով սպիտակ ձյան վրայով աննկատ հեռացան։
Համեմատ Ս․Առաքելոց վանքի կռվի մասնակիցները ավելի քիչ էին, քան Սասունի ապստամբությանը։ Բացի այդ Սասունի ապստամբությունը ցավոք պարտությամբ վերջացավ։
- Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին հայդուկային շարժումը իրեն սպառել էր:
Ըստ տվյալ ժամանակաշրջանի հայդուկային շարժումը որոշ չափով իրեն սպառել էր: Չկար նոր մարտավարություն, կային բազմաթիվ պարտություններ: Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջողել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները։
- «Հայ կանայք/ կամ հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկազբի հերոսամարտի տարիներին:»
Բազմաթիվ կին հայդուկներ իրենց հերոսությամբ չեն զիջել տղամարդկանց: Կանայք, տղամարդկանց կողքին կռվելով, ուժ ու կորով են ներշնչել նրանց, հավատ` իրենց սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ: Եթե անգամ կռվի դաշտում հայ կնոջ մասնակցությունը համեմատաբար սահմանափակ է եղել, ապա թիկունքում` անհամեմատ ավելի նշանակալի: Հայուհին ոչ միայն հսկել է հայդուկի թաքստոցը, այլև անհրաժեշտ տեղեկություններ, զենք-զինամթերք, հաց ու ջուր է հասցրել վիրավորներին, վերքերն է բուժել և գաղտնի նամակներ տեղ հասցրել:
Հայ կինը իր զավակներին պատգամել է քաջ լինել` անգամ սպառնալով. «Հարամ կ’անեմ տուած կաթս, թէ որ իյնաս թուրքերու ձեռքը»:
Սրանք, հիրավի, մայրերի արտաբերած խիստ ու անանց, ինչպես նաև
մեծ խորհուրդ պարունակող խոսքեր են:
Հայտնի է, որ հայդուկային կռիվներին հայ կանանց մասնակցությունը հայդուկային կանոններով ընդունված չի եղել. հայ տղամարդիկ
դա համարել են անթույլատրելի: Իրականում հայ կնոջ մասնակցությունը մշտապես բարձր է գնահատվել, սակայն վեհանձն հայ տղամարդը թույլատրելի չի համարել վտանգի ենթարկել իր օջախի պահապանին: «Եւ ինչո՞ւ չէ, առաւելութիւն մը մեր յեղափոխական շարժման,
որուն նուիրումով կը մասնակցէր հայ կինն ալ` Սոսէի և Շաքէի տիպարներ տալով Հայոց արիւնալի ազատամարտին»1
– գրում է Ավոն:
Ստեղծված ավանդույթով ու չգրված, բայց պահպանվող կանոնները
չխախտելու նպատակով հայ կանայք կռիվներին հաճախ մասնակցել
են տղամարդու ծպտյալ հագուստով:
Կին հայդուկները մեծ դեր են ունեցել նաև զենք տեղափոխելու
գործում՝ ընդգրկվելով զինատար խմբերում: Հերոսուհի հայդուկ կանանցից շատերը մասնակցել են ֆիդայական կռիվներին` իրենց անմար փառքը թողնելով սերունդներին: Բայց պատմության վճռական և
ճակատագրական պահերին միշտ էլ հայուհին պայքարել է ոսոխի դեմ`
գերադասելով մահը օտար նվաճողի տիրապետությունից:
գույն ապացույցը մեր հազարամյա պատմության փառահեղ հերոսապատումի բազմաթիվ էջերն են:
Հայ հերոսուհի կանայք շրջապատին պատկառանք են ներշնչել,
հարգանք, սեր, կատարյալ վստահություն` ոչ միայն արտահայտած
գաղափարների, այլև իրենց անձնական կյանքի նկատմամբ: Նման
հերոսուհիների թիվը քիչ չէ մեր պատմության մեջ` չնայած այն իրողության, որ մեր պատմագիրներն ու հուշագիրները ժլատ են եղել կանանց գործունեությունը ներկայացնելու տեսանկյունից:
- Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/
Ես ընթերցեցի իմ նախընտրած հատվածը։ Պատմությունը հետաքրքիր էր։ Պատմվածքը հայրենասիրական էր։ Պատմվածքում պատմվում էր, թե նչպես է Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դասն անցնում։ Ուսուցիչը աշակերտներին հանձնարարել էր սովորել «Ռանչպարի կանչը»։ «Ռանչպարի կանչը» հայոց այբուբենը բանաստեղծություն դարձրած տեսակն էր։
— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՛, ե՛ջ, զա՛,
Լծիր եզան։
է՛, ը՛թ, թո՛,
Վերկաց, Թաթո,
ժե՛, ինի՛, լյո՛ւն,
Կապիր քո շուն։
Խե՛, ծա՛, կե՛ն,
Ու՞ր է Հակեն։
Հո՛, ձա՛, ղա՛տ,
Միհրա՜ն, Մրհրդա՜տ,
Ճե՛ն, մե՛ն, հի՛,
Կգանք հիմի։
Նո՚ւ, շա’, ո՜,
Պրծիր, Շավո,
Չա’, պե’, ջե’,
Ուշ է, Վաչե։
Ռա’, սե’, վե՛վ,
Ծագեց արև։
Տյո՛ւն, րե’, ցո’,
Մարդ աստծո։
Վյո՚ւն, փյո՛ւր, քե’,
Քելե, Սրքե,
Ե՛վ, օ’, ֆե’,
Օ, ի՜նչ զով է։