Posted in Անգլերեն 11

Education After School

Topic: Education After School: study abroad, gap year, edu summer camps, self-education or university

Participants: 11th grade high school students

Date: 04.05.23

Aim:

  • Expand vocabulary related to various topics
  • Develop communication skills on various topics
  • Develop listening comprehension skills
  • Ability to express thought
Շարունակել կարդալ “Education After School”
Posted in Հայոց լեզու 11

Բանավեճը՝ որպես ուսուցման-ուսումնառության արդյունավետ մեթոդ ավագ դպրոցում

Հոդվածը

Հոդվածում հեղինակը խոսում է բանավեճի մասին` որպես օտար լեզվի իմացությունը բարելավվելու արդյունավետ միջոց։ Միանշանակ համաիտ եմ գաղափարի հետ, որովհետև ինչպես ասվում է տեքստում, այն ոչ միայն զարգացնում է լեզվական հմտությունները, այլև միտքը ճիշտ արտահայտելու, տեսակետ հայտնելու, համացանցից օգտվելու, ուիշների կարծիքները լսելու և շատ այլ կարողությունների բարելլավման միջոց է։
«Բանավեճի մեթոդի օգտագործումը տալիս է բազմաթիվ առավելություններ: Այն կոչվում է «ուսուցման ամբողջական մեթոդ», քանի որ ոչ միայն զարգացնում է սովորողների կարգապահական բարեվարքությունը, այլ նաև նրանց քննադատական մտածողությունը, խնդիրների լուծման և փաստարկելու հմտությունների  բարելավման ներուժը, ինչպես նաև նրանց բանավոր և գրավոր հաղորդակցման և ինքնաարտահայտման ու ինքնաներկայացման հմտությունները:»
Չէի կարող չանրադառնալ հետևյալ հատվածին, որը կարծում եմ կարևոր է յուրաքանչյուր սովորողի համար, որովհետև դեռ վաղ հասակից մեզ հանձնարարում են որոշ տեքստեր, պատմվաղքներ «պատմել», սակայն շատերը պարզապես անգիր են անում այն, բարձր գնահատական ստանալու համար։ Սակայն անգիր արածը կարճ ժամանակ հետո մոռացվում է, և ստացվում է, որ այդ դասից սովորողը չստացավ ոչ մի օգուտ։
«Բանավեճում միտք արտահայտելիս սովորողները դուրս են գալիս «անգիրի» հնացած մեթոդներից, և զարգանում է նրանց վերլուծական և քննադատական մտածողությունը։ Նրանք սովորում են բացահայտել սխալները և ավելի հստակ գիտակցել այն տարրերը, որոնք արդարացնում կամ «թուլացնում են» իրենց սեփական տեսակետները:»
Այս հողվածը կարծում եմ կարիք ունի տարածման մանկավարժների շրջանում, որովհտև եթե ուզում ենք բանիմաց, խելամիտ կարծիք արտահայտող և որոշումներ կայացնող հասարակություն, ապա բանավեճը լավագույն որոշումներից մեկն է։ 

Posted in Պատմություն 11

Ապրիլի 3-7

Թեման՝ «Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը».
ա/ Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում
գ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 191-206, նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ “Ապրիլի 3-7”
Posted in Հայոց լեզու 11

Կետադրություն

1. Կետադրիր հատվածները։ (էջ 131, վ․191-200)
2. Կետադրիր հատվածները, գտիր ճիշտ պատասխանները: (էջ 146, վ․70-80)

191. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Ըստ սովորության՝ անհրաժեշտ համարեցի նրան տեղեկացնել, թե ուր եմ գնալու։
2) Փողոցը, երբ լույսը բացվում էր, մարդաշատ էր ու աղմկոտ, իսկ երեկոյան՝ լուռ ու ամայի:
3) Լեռնային նեղ կածաններում, խոր ձորերի ու գանգուր անտառների վրա մաղում էր գարնան անձրևը։
4) Մի վայրկյան չանցած՝ սպիտակ բիծը նորից երևաց. ես մի ոստյուն, և գայլի ժանիքները կմխրճվեին նրա բրդի մեջ:

192. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Ջրաղացպանը, բահն ուսին, մոտենում է առվին՝ տեսնի՝ ինչու է ջուրը բարակել։
2) Սմբատ Բագրատունու՝ Մորիկ կայսեր հրամանով կալանված զորավարի ճակատագիրը որոշվելու էր գազանների դեմ մենամարտում։
3) Տարիներ առաջ խախտվեց անտառի անդորրը, հռնդացին սղոցները, և լսվեց կացինների թխկթխկոցը:
4) Գիտե՞ք՝ որն է ներկայացման հմայքը. այն, որ այդտեղ ամեն ինչ անէացնում է մարդուն, ստիպում ըմբոշխնել հոգեկան անդորրի վայրկյանները:

Շարունակել կարդալ “Կետադրություն”
Posted in Հայոց լեզվի քերականություն 11

Բառակազմական ձևույթներ

Առաջադրանք 157, 158, 159, 160, 161, 162:

157.Հետևյալ բառերի մեջ ընդգծեք բառակազմական ձևույթները (հիմնական ձևույթները ՝ մեկ գծով, երկրորդականները ՝ երկու)։

Համահայկական — համ(ածանց), հայ(արմատ), ական(ածանց) — պարզ ածանցավոր
ծաղկունք — ծաղիկ(արմատ), ունք(ածանց) — պարզ ածանցավոր
հեռահաղորդակցություն — հեռա(արմատ), հաղորդ(արմատ), ություն(ածանց) — բարդ ածանցավոր
երեսպաշտորեն — երես(արմատ), պաշտ(արմատ), որեն(ածանց) — բարդ ածանցավոր
դերծովակալ — դեր(ածանց), ծով(արմատ), ա(հոդակապ), կալել(արմատ) — բարդ ածանցավոր
գեղատեսիլ — գեղ(արմատ), ա(հոդակապ), տեսիլ(արմատ) — բարդ բառ
վարակակիր — վարակ(արմատ), ա(հոդակապ), կիր(արմատ) — բարդ բառ
անհեռատեսորեն — ան(ածանց), հեռ(արմատ), ա(հոդակապ), տես(արմատ), որեն(ածանց) — բարդ ածանցավոր
հայերենագիտություն — հայերեն(արմատ), ա(հոդակապ), գետ(արմատ), ություն(ածանց) — բարդ ածանցավոր
վեհանձն — վեհ(արմատ), անձն(արմատ) — բարդ բառ
հակախորհրդային — հակ(ածանց), ա(հոդակապ), խորհ(արմատ), ուրդ(ածանց), ային(ածանց) — պարզ ածանցավոր
գրադարանավուհի — գիր(արմատ), ա(հոդակապ), դարան(արմատ), ա(հոդակապ), ուհի(ածանց) — բարդ ածանցավոր
գեղանկարչական — գեղ(արմատ), ա(հոդակապ), նկար(արմատ), ական(ածանց) — բարդ ածանցավոր
վանքապատկան — վանք(արմատ), ա(հոդակապ), պատկան(արմատ) — բարդ բառ
անհատապաշտություն — անհատ(արմատ), ա(հոդակապ), պաշտ(արմատ), ություն(ածանց) — բարդ ածանցավոր
հեռուստաաշտարակ — հեռուստ(արմատ), ա(հոդակապ), աշտարակ(արմատ) — բարդ բառ
պատմավիպասան — պատմ(արմատ), ա(հոդակապ), վեպ(արմատ), ա(հոդակապ), սան(արմատ) — բարդ ածանցավոր
առօրյա — առ(ածանց), օր(արմատ), յա(ածանց) — պարզ ածանցավոր
ինքըստինքյան — ինքը(արմատ), ըստ(ածանց), ինքը(արմատ), յան(ածանց) — բարդ ածանցավոր
միանձնուհի — մի(արմատ), անձ(արմատ), ուհի(ածանց) — բարդ ածանցավոր
կամրջաշինարար — կամուրջ(արմատ), ա(հոդակապ), շին(արմատ), արար(ածանց) — բարդ ածանցավոր

Շարունակել կարդալ “Բառակազմական ձևույթներ”
Posted in Անգլերեն 11

Continue the story

He heard the girl screaming in the distance. He was at least an hour from his home. The long walk in the night air had done him well. He felt rejuvenated until he hear the screaming, in the distance. He took his one headphone out of ear, so he could possibly get a direction to go to find her. He had stopped jogging, and now roamed a large stone fence, listening. As he came to a break in the fence he could hear she was only a short distance away. He looked up to see, illuminated by the street lights, “Allan Park Memorial Cemetery.” He passed under the sign, and headed for the screams.
Then the screaming stopped. He thought it was just an illusion because he didn’t get enough sleep last night. So he put on his headphones and kept walking. Then there was a fog, he started to panic, but he kept himself still.
There was someone in the fog. He had red eyes. And his mouth was covered in blood. He panicked and started running. Then he felt sharp teeth on his neck. And there he understood that it was the end.

Posted in Հայոց լեզու 11, Թարգմանություն, Իսպաներեն 11

«Էվիտա» թանգարան

Այս ժամանակակից թանգարանը բացվել է 2002 թվականին Եվա «Էվիտա» Պերոնի մահվան 50-րդ տարելիցին։ Այս ժամանակակից թանգարանը, որը տեղակայված է 20-րդ դարի սկզբի գեղեցիկ քաղաքային տանը, հետաքրքիր պատկերացում է տալիս Արգենտինայի ամենահայտնի առաջին տիկնոջ կյանքի և ժամանակների մասին։

Թանգարանի հավաքածուն ներառում է Էվիտային պատկանող զգեստներ, առարկաներ և հուշանվերներ, մինչդեռ ինտերակտիվ ցուցանմուշները կենտրոնանում են նրա կյանքի տարբեր պահերի վրա, ներառյալ դերասանուհու կարիերան, նախագահ Խուան Դոմինգո Պերոնի հետ հարաբերությունները, քաղաքական և սոցիալական աշխատանքը: Այն նաև ցույց է տալիս Արգենտինայի ազգային կյանքն այն ժամանակ. ժամանակակից առարկաների ցուցադրությամբ և լուսանկարչությամբ:

Շարունակել կարդալ “«Էվիտա» թանգարան”
Posted in Իմ գրադարանը

Հանյա Յանագիհարա «Մի փոքր կյանք» / Hanya Yanagihara “A little life”

Բովանդակություն

Երբ Մասաչուսեթսի փոքրիկ քոլեջից չորս դասընկերներ տեղափոխվում են Նյու Յորք՝ իրենց ուղղին ստեղծելու համար, նրանք աղքատ են և ոգևորվում են միայն իրենց ընկերությամբ և ձգտումներով: Նրանցից մեկը բարի, գեղեցիկ Վիլեմն է, ձգտող դերասան; ՋԲ, Բրուքլինում ծնված նկարիչ, որը ձգտում է մուտք գործել արվեստի աշխարհ; Մալքոլմը, հուսահատված ճարտարապետ նշանավոր ֆիրմայում; և իհարկե խելացի, բայց միևնույն ժամանակ առեղծվածային Ջուդը։
Տասնամյակների ընթացքում նրանց ընկերությունը խորանում է: Այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իրենց ամենամեծ մարտահրավերը Ջուդն է, ով միջին տարիքում տաղանդավոր դատավար է, սակայն հոգեպես կոտրված մարդ, նրա միտքն ու մարմինը խոցված են անասելի դաժան մանկությունից: Նա ոչ միայն չի կարողանա հաղթահարել այն, այլ դա հավերժ կսահմանափակի իր կյանքը:

Գրողի մասին

Հանյա Յանագիհարան ծնվել է 1974 թվականին Լոս Անջելեսում։ Յանագիհարան մասամբ ճապոնական ծագում ունի: Մանուկ հասակում Յանագիհարան հաճախ էր տեղափոխվում ընտանիքի հետ՝ ապրելով Հավայան կղզիներում, Նյու Յորքում, Մերիլենդում, Կալիֆոռնիայում և Տեխասում: Նա հաճախել է Հավայան կղզիների Փունահու դպրոցը: Քոլեջից հետո Յանագիհարան տեղափոխվեց Նյու Յորք և մի քանի տարի աշխատեց որպես հրապարակախոս: Նա գրել և խմբագիր է եղել Condé Nast Traveler-ում:
Նրա առաջին վեպը՝ «Մարդիկ ծառերի մեջ» վեպն է, որը մասամբ հիմնված է Դանիել Կարլետոն Գայդուսեկի իրական կյանքի վրա, գնահատվել է որպես 2013 թվականի լավագույն վեպերից մեկը։

Մեջբերումներ

  • Ամեն ինչ էլ կարող է կոտրվել, և երբեմն դրանք վերանորոգվում են, և շատ դեպքերում հասկանում ես, որ անկախ նրանից, թե ինչն է վնասվում, կյանքը վերադասավորվում է՝ փոխհատուցելու քո կորուստը:
  • Այն, ինչ նա գիտեր, գիտեր գրքերից, իսկ գրքերը ստում էին, դրանք ավելի գեղեցիկ էին նկարագրում ամեն ինչ:
  • Նրանցից ոչ մեկը հետաքրքրված չէ ուրիշի պատմությունները լսելով. նրանք միայն իրենցն են ցանկանում պատմել:

Կարծիք

Անհերքելիորեն կասեմ՝ տխուր գիրք է, և այն ինչ-որ կերպ փոխում է ընթերցողին, ու դա տեղի ունեցավ նաև ինձ հետ: Սա միանշանակ թեթև ընթերցանություն չէ, բայց ես հավանեցի կարդալու յուրաքանչյուր վայրկյանը: Յուրաքանչյուր կերպար, յուրաքանչյուր զգացում և յուրաքանչյուր հարաբերություն, որը նկարագրված է այս գրքում, այնքան ինտենսիվ և գեղեցիկ է: Խորը նստած ցավը կամ հերոսների միջոցով արտահայտված մաքուր ուրախությունը ազդում է ընթերցողի էության մեջ: Որոշ կերպարների միջև սերն իսկապես ոգեշնչող իդեալ է: Ընթերցանության ընթացքում ընթերցողը շատ կմտածեք գրքի մասին, ի շնորհիվ մարդկային հույզերի բարդության, որն այդքան շոշափելի է նկարագրված այս գրքում:

Posted in Գրականություն 11

«Նավզիկե» Եղիշե Չարենց

«Նավզիկե» պոեմը Չարենցը նվիրել է իր կյանքում ամենանշանակալից կանանց՝ Իզաբելային և Արփենիկին։ Նավզիկն այստեղ Չարենցի կնոջ իդեալն է։

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,—
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —
Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն։

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես,—
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն։—

Շարունակել կարդալ “«Նավզիկե» Եղիշե Չարենց”
Posted in Հայոց լեզու 11

Կետադրություն

181. Ո՞ր նախադասության մեջ տրոհվող որոշիչ կա (նախադասությունները կետադրված չեն):

1) Սիրում եմ մեր երկինքը մուգ ջրերը ջինջ լիճը լուսե…
2) Եղեգնյա ավելը ձեռքին գալիս է արդեն խուլ մի պառավ։
3) Հողը՝ չոր ու տեղ-տեղ ճաքճքած, ագահորեն ներքաշում էր ջուրը։
4) Ամռան շոգին երբ արևն այնքան մոտ է ջերմությունը շատ, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին:

Շարունակել կարդալ “Կետադրություն”