Posted in Արվեստ

Հիպիական շարժում

Հիպի ենթամշակույթ, որն առաջացել է ԱՄՆ-ում։ Ծաղկուն շրջանը եղել է 1960-ականերին, Հիպիների կարգախոսն է «<<Սեր այլ ոչ թե պատերազմ>>: Առային անգամ ”հիպի” բառը հնչել է Նյու-Յորքի հեռուստաընկերություններից մեկի եթերում:Այդ բառը ուղղված էր երիտասարդների մի խմբի, որոնք պայքարում էին Վիետնամի պատերազմի դեմ: Նրանք հանդես էին գալիս երկար մազերով, ջինսերով և անփույթ շապիկներով, նաև հիպիները լսում էին RoknRoll և օգտագործում էին թմրանյութեր: Այդ ժամանակ ընդունված էր ”տեղեկացված լինել” (to be hip) արտահայտությունը, սակայն այս դեպքում հաղորդավարը օգտագործեց ”hippie” արտահայտությունը, որը նշանակում էր հետնախորշերում ապրեղ և վատ տեսք ունեցող:

Շարունակել կարդալ “Հիպիական շարժում”
Posted in Հայոց լեզու 11

Կետադրություն

169. Նշել այն թվերը, որոնց տեղում ստորակետ պետք է դրվի (նախադասությունները կետադրված չեն):

Պատմության ամենից լուսաճաճանչ մտքի հնոցում ծնված (1) հոմերոսյան պոեմները վերացած աշխարհի արձագանքն են՝ (2) հունական շողշողուն առասպելների տեսքով: Այդ առասպելներում պատկերների են վերածվում վաղնջական հասկացությունները, որ ունեին մարդիկ բնական երևույթների մասին, (3) կամ ներկայացվում է աշխարհի թշնամական ուժերի նախնյաց պայքարը։ Նրանցում մարդկային հոգու խանդավառ բնապաշտությունը (4) իր թարմությամբ զուգվում-զարդարվում է լույսի սաղարթների ու ջրերի հանդերձով։ Հունական հրաշքն անհրաժեշտ էր. (5) ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։ Բեղուն լռության մեջ, (6) երբ հելլենները իրենց մեջ կուտակում էին հողի ուժը, (7) Եգիպտոսն ու Ասորեստանը պահպանում էին իրենց առաջնությունը: Դարաշրջանի վաղնջության շունչը, սակայն, (8) նրանց տիրել էր, (9) թևաթափ արել:

Շարունակել կարդալ “Կետադրություն”
Posted in Պատմություն 11

Մարտի 20-24

Թեման՝  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ “Մարտի 20-24”
Posted in Գրականություն 11

Եղիշե Չարենց և Կարինե Քոթանճյան

Չարենցին և իր գրական ստեղծագործություններին ծանոթ եմ արդեն երկար ժամանակ։ Նրա բանաստեղծությունների թեման հիմնականում հայրենիքն ու կանայք են։ Գաղտնիք չէ, որ նա շրջապատված է եղել կանանցով և ունեցել է բազում սիրային պատմություններ տարբեր կանանց հետ։ Լինելով բանստեղծ չէր կարող իր սիրելիներին թողնել առանց բանաստեղծությունների և յուրաքանչյուրին ուղված ունի բանաստեղծական շարք։
Նրա կյանքում կարևոր դեր ունեցող կանանցից մեկը Կարինե Քոթանճյանն էր, ում նվիրված էր Չարենցի «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն։
«Ծիածան» շարքին ծանոթանալով ենթադրում եմ, որ Կարինեն Չարենցին հոգեպես մեծ աջակից կանանցից է եղել.
Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:

Կարելի է նաև նկատել, որ Չարենցի ամենամեծ ճանաչում ունեցող բանաստեղծություններից մի քանիսը, ինչպիսիք են «Տաղ անձնական»-ն ու «Լուսամփոփի՜ պես աղջիկ»-ը նվիրված են հենց Կարինեին։

Posted in Հայոց լեզու 11

Ուղղակի խոսքի փոխակերպում

161. Նշել այն տարբերակների համարները, որոնցում ուղղակի խոսքը ճիշտ է փոխակերպված:

  1. Թութակը դրեք վանդակը,- խիստ ասաց անծանոթը վաճառողին,- թառի վրա կտեղափոխեմ, երբ ինձ ընտելանա։
    Անծանոթը վաճառողին խիստ ասաց, որ նա թութակը դնի վանդակը, թառի վրա կտեղափոխի, երբ ինքը նրան ընտելանա։
  2. Եվս մեկ քայլ, և Դուք մեռած եք,- ասաց տղան.- պատասխան պիտի տաք հորս հետ կատարվածի համար։
    Տղան ասաց, որ ևս մեկ քայլ, և նա մեռած է. պատասխան կտան նրա հոր հետ կատարվածի համար: 
  3. «Եթե այս անգամ էլ հերթական ամրոցը զիջենք թշնամուն, երկրի սիրտը կբացվի թշնամու առաջ»,- խորհում էր զորավարը:
    Զորավարը խորհում էր, որ եթե այս անգամ էլ հերթական ամրոցը իրենք զիջեն թշնամուն, երկրի սիրտը կբացվի թշնամու առաջ:
  4.  Չե՞ք ուզում ստրուկի կապերն արձակել և մի քիչ ջուր տալ,- հարցրեց խորհրդակահը զինվորներին:
    Խորհրդականը զինվորներին հարցրեց, թե նրանք չեն ուզում արդյոք ստրուկի կապերն արձակել և մի քիչ ջուր տալ:
Շարունակել կարդալ “Ուղղակի խոսքի փոխակերպում”
Posted in Անգլերեն 11

Fun facts about tecnology

  1. Amazon’s Alexa listens to your conversations.
  2. Google receives more than 99,000 searches every second.
  3. Reading from a screen slows your reading time.
  4. Some Android versions were named after desserts since Android devices make people’s lives sweeter.
  5. Your Apple product’s warranty may be void if you smoke near it.
  6. The founders of Microsoft, Apple, Facebook, and SpaceX have one thing in common—they are all dropouts!
Posted in Հայոց լեզու 11

Դերբայական դարձվածի փոխակերպում

131․ Նշել այն նախադասությունների համարները, որոնցում դերբայական դարձվածի պաշտոնը սխալ է նշված։

  1. Անպարփակ վիշտը հոգու մեջ ամփոփած՝ նա անդադրում թափառեց օտար ժողովուրդների հայրենիքներում, ցավակից եղավ անօգ ադամորդուն։ (ձևի պարագա) 
  2. Ամրոցի վիհի վրա կիսով չափ ձգված հարկաբաժնի մի սենյակում բազմել էր մի մարդ: (որոշիչ)
  3. Պարսպապատի վրայից զինվորները տեսան մի խումբ հեծյալների`ամրոցին արագ մոտենալը։ (ենթակա)
  4. Արտակը մոտ գնաց պատուհանին, փոքր-ինչ ձգվեց առաջ` ճանաչելու մոտեցողներին: (նպատակի պարագա)
Շարունակել կարդալ “Դերբայական դարձվածի փոխակերպում”