Posted in Պատմություն 11

Մարտի 13-17

Թեման՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին․
ա/ Արաբական երկրները
բ/ Թուրքիա
գ/ Իրան /բանավոր, էջ 73-76/․
Թեման՝ Ճապոնիան, Չինաստանը և Հնդկաստանը և արդիականացումը
ա/ Ճապոնիա
բ/ Չինաստան
գ/ Հնդկաստան /բանավոր, էջ 77-80/․

Շարունակել կարդալ “Մարտի 13-17”
Posted in Քաղաքագիտություն 11

Մարտի 13-16

Թեման՝ Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը /էջ 240-244/․
Օգտակար հղումներ՝
«Իրտեկ» իրավական տեղեկատվական կենտրոն
«Արլիս» իրավական տեղեկատվական համակարգ
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Տիգրան Հայրապետյան․«Հասարակական գիտություններ»
Ժնևի 1949թ․ օգոստոսի 12-ի կոնվենցիային կից Արձանագրություն 1
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին
Հաագայի կոնվենցիա

Շարունակել կարդալ “Մարտի 13-16”
Posted in Հայոց լեզու 11

Դերբայական դարձվածի փոխակերպումը

150. Նշել այն բարդ ստորադասական նախադասությունների համարները, որոնք ճիշտ են փոխակերպված պարզի:

1. Դուք նկատե՞լ եք, որ մենք միշտ հարգանքով ու սիրով ենք խոսում մեր մեռած բարեկամների մասին: 
Դուք նկատե՞լ եք մեր` մեր մեռած բարեկամների մասին միշտ հարգանքով ու սիրով խոսելը:

2. Մայրս մինչև անգամ պարծեցավ, որ զավակն իր կամքով ուսումնարան է մտել։ 
Մայրս մինչև անգամ պարծեցավ իր կամքով ուսումնարան մտած զավակով:
3. Ամենավտանգավորն այն սուտն է, որ քիչ է տարբերվում ճշմարտությունից: Ամենավտանգավորը ստի` ճշմարտությունից քիչ տարբերվելն է:
4. Երբ հորս փափախի սուր ծայրը չքացավ ճանապարհի փոշու մեջ, ինձ պաշարեց արտասովոր տրտմություն:
Հորս փափախի սուր ծայրը ճանապարհի փոշու մեջ չքանալուց հետո ինձ պաշարեց արտասովոր տրտմություն:

Շարունակել կարդալ “Դերբայական դարձվածի փոխակերպումը”
Posted in Գրականություն 11

«Տերյանը լավ բանաստեղծ է, բայց դավաճան Է»

Տերյանի կյանքում եղել է երեք կին, որոնք ունեցել են կար.որ նշանակություն նրա կյանքում։ Նրանք երեք տարբեր կանայք էին, որոնցից ամեն մեկը այս կյանքն ընկալում էր յուրովի, որոնց Սերյանը սիրում էր յուրահատուկ ձևով:
Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին: Կանայք էին կարծես նրա նեցուկը, ոչ թե հակառակը:
Նրա առաջին սերը եղել է Անթառամ Միսկարյանը, ում նա առաջին անգամ ահնդիպել և հրապուրվել է տրամվայում։ Սակայն նրանց միությունը երկար ժամանակ չի ունեցել, որոհետև երբ Տերյանն արդեն պատրաստվում էր առաջարկություն անել, Անթառամը մեկնեց երկրից։ Նրանք միայն նամակագրվում էին դրանից հետո։
Նամակագրություններով լի տարիներին նրա կյանքում հայտնվեց Սուսաննա Պախալովան, ով տիրապետում էր տղամարդուն գրավելու բոլոր կանացի հնարքներին, իր կողքին պահելու խորամանկություններին: Հենց այդ հմտությունների շնորհիվ Սուսաննան վստահեցրեց Տերյանին, որ հղի է, բանաստեղծին այլ ելք չթողնելով, քան ամուսնանալ վերջինիս հետ:
Տերյանի կյանքի վերջին և ամենահոգատար կինն էր Անահիտ Շահիջանյանը: Վահանը մենակ էր, հիվանդ ու լքված, իսկ Անահիտը՝ պատրաստակամ խնամելու ու սիրելու նրան:
Այսպիսով ծանոթանալով նրա և կանանց միջև եղած հարաբերություննեին, չենք կարող լիարժեք հաստատել, որ նա դավաճան էր, քանի որ կանայք տարբեր էին, իսկ կյանքի հանդեպ պահանջները և՛ այս երեք կանանց մոտ, և՛ Տերյանի մոտ փոփոխվում էին։

Posted in Անգլերեն 11

The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.

The Internet is very important to us. The Internet helps us do different things easier. We can find anything that we want. The Internet is important because, through it, we can talk with our friends and play games. There are jobs that are connected to the Internet. In our school, we do lessons with computers, and that is good. We don’t take books, copybooks, pencils, or other things to school. We write lessons on the internet. But it has disadvantages as well. For example, if the internet shuts down, we can’t do lessons, but with copybooks, that can’t happen. The disadvantage is that children can copy from other blogs and learn nothing. But anyway, I like this method. Instead of learning only lessons, we also learn how to use computers, and that is very good in this century. Nowadays, people use the Internet every day, and it’s necessary to know how to use it.

Posted in Անգլերեն 11

The best way to apologize

The website
I watched the TedTalk video called “The Best Way to Apologize.” I’ll be honest; the video wasn’t that helpful for me because of all the tips it gave that I already knew. If you want to apologize, first of all, you need to understand what you’ve done wrong and see the situation from their perspective. In the video, there were two examples. In the first example, I think that the boy needed to think before doing it and didn’t know how to apologize afterward. And in the second example, I think both of them were wrong because they both only thought about themselves. I’m not saying it is a bad thing to prioritize yourself, but if you want to involve someone else in it as well, you need to think and let them know what decision you’ve made and not just do whatever you want and then apologize.
I also want to say that apologizing isn’t a simple thing, and it’s not okay to do it every minute for every single thing because it will lose its meaning. And always remember, apologies aren’t about getting forgiveness and moving on; they’re about expressing remorse and accepting accountability. And the best apologies are just the first step in the process of reconciliation.

Posted in Անգլերեն 11

Digital habits across generations

Website

Today’s grandparents are joining their grandchildren on social media, but the different generations’ online habits couldn’t be more different. In the UK the over-55s are joining Facebook in increasing numbers, meaning that they will soon be the site’s second biggest user group, with 3.5 million users aged 55–64 and 2.9 million over-65s.

Sheila, aged 59, says, ‘I joined to see what my grandchildren are doing, as my daughter posts videos and photos of them. It’s a much better way to see what they’re doing than waiting for letters and photos in the post. That’s how we did it when I was a child, but I think I’m lucky I get to see so much more of their lives than my grandparents did.’

Շարունակել կարդալ “Digital habits across generations”
Posted in Հայոց լեզու 11, Թարգմանություն, Իսպաներեն 11

Ագահը | Codicia

Փորում էի հողը՝ պարիսպ դնելու համար, որը կբաժաներ իմ հողը հարևաններիս հողից, հանկարծ այգում գտա մի հին սնդուկ՝ լի ոսկե մետաղադրամներով։

Ինձ հետաքրքրում էր ոչ թե հարստությունը, այլ գտածոյի տարօրինակությունը։
Ես երբեք փառասեր չեմ եղել և շատ չեմ մտածել նյութական բարիքների մասին…

Մտածում էի, թե ագահ մարդն ինչպես կխելագարվեր, երբ տեսներ այսպիսի գանձեր…
Բարեբախտաբար…
Բարեբախտաբար, դա իմ դեպքը չէր…

Շարունակել կարդալ “Ագահը | Codicia”
Posted in Հայոց լեզու 11

Կապակցման միջոցեր, հապավում

112. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:

1) Հայերը թշնամու դեմ կռվում լիակատար հաղթանակ տարան։
2) Խնդրի լուծումը կախված է երկու անձնավորություններից։
3) Նա համբերությամբ սպասում էր ամրոցը եզերող պարսպի երկաթյա դարպասներից մեկի բացվելուն:
4) Մի՞թե ես հանցագործ եմ, որ հսկում ես բոլոր քայլերիս։

113. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:

1) Արաբներից կրած պարտությունից հետո արքան վախենում էր նախարարներին հանդիպելուց:
2) Հայրը միշտ սատարել էր որդու բոլոր ձեռնարկումներին:
3) Ծանոթանալով գործի փաստաթղթերին՝ քննիչը խճճվել էր. թվում էր՝ ձերբակալել են լրիվ անմեղ մեկին։
4) Նրանք քաջաբար մարտնչում էին թշնամու գերակշիռ ուժերի դեմ:

Շարունակել կարդալ “Կապակցման միջոցեր, հապավում”
Posted in Գրականություն 11

Վահան Տերյանի նամակները

Վահան Տերյանը գրական աշխարհին թողել է բազում նամակների շարք, որոնց մեծամասնությունն ուղված է եղել կանանց։ Ընթերցեցի Անթառամ Միսկարյանին, Նվարդ Թումանյանին և Ավետիք Իսահանկյանին ուղված նամակներից։
Նախ ուզում եմ նշել, որ Վահան Տերյանի նամակները կարծես առանձին գրական ստեղծագործություններ լինեն, որովհետև ամեն տողում ասելիքին տված է գեղեցիկ նկարագրություն։
Կարծում եմ՝ բոլորս Տերյանին որոշ չափով գիտենք որպես «թախծոտ» բանաստեղծ, որը նաև երևում է նրա նամակներում.
Այսօր անընդհատ անձրև է թափվում։ Այդպիսի եղանակը միշտ թախիծ է բերում, ցավ է պատճառում։ Հոգիդ ճմլում է ինչ–որ տրտմություն, պատ ­ ճառազուրկ ու խորունկ։ Երեկոն ձգվում է երկար, և գիշերն անձայն է, լուռ, ծանր։ Ունկնդիր ես լինում անձրևի երգին, կաթիլների անլռելի, ձանձրալի զրույցին ու գիշերի անսահման լռությանը, և թվում է, թե դա վաղուց այդպես է, շատ վաղուց, և որ այդպես էլ պետք է լինի, այլ կերպ չի էլ կարող լինել։
Անթառամ Միսկարյանին ուղված նամակից կառանձնացնեմ հետևյալ տողերը, որովհետև կարծում եմ՝ շատ իմաստալից են և արժի դրան ուշադրություն դարձնել.
Մի բան կուզենայի ասել. մի՛ պահանջեք և մի՛ որոնեք ամեն ինչի մեջ խիստ տրամաբանություն, որովհետև դժվար է տրամաբանություն գտնելը և հատկապես մարդկային զգացողությունների մեջ, նույնիսկ ավելին՝ այդ ասպարեզում տրամաբանություն գտնելու ոչ մի հնարավորություն չկա, և մենք, երբեմն կարծելով, թե գտնում ենք այդ տրամաբանությունը, սոսկ խաբում ենք մեզ, ոչ ավելին։
Ավետիք Իսահակյանին ուղված նամակների մեջ կար ջերմությոնուն։ Ինչպես նաև նկատեցի, որ նա միակն էր, ում հասցեագրված նամակներն ավարտվում են «Քո Վահան» տողով, այլ ոչ թե «Վահան Տերյան/ Ձեր Վահան/ Վահան»-ով։