Posted in Գրականություն 11

«Անուշ» | «Ռոմեո և Ջուլիետ»

Հովհաննես Թումանյանի «Անուշ» և Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունների միջև բովանդակային նմանությունները շատ չեն, սակայն երկու ստեղծագործություններն էլ սիրահար զույգերի մասին են, որոնցից երկուսի միությունն էլ ուրախ ավարտ չի ունենում։ «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունում Ռոմեոն խմում է թույն, որովհետև կարծում էր՝ Ջուլիետը մահացել է (այն ինչ նա պարզապես քուն էր մտել)։ Ստեղծագործության իմաստը կայանում է նրանում, որ Ռոմեոն առանց իր սիրելիի պատրաստ չէր շարունակել իր կյանքը, և առանց երկմտելու որոշում կայացրեց կյանքին վերջ տալ։ Գրեթե նույն բանն էլ տեղի ունեցավ «Անուշ» պոեմում։ Սարոյի մահից հետո Անուշը փորձեց ելք գտնել, սակայն նա չկարողացավ իր կյանքը շարունակաել առանց սիրելիի և կրկին դիմեց ինքնասպանության՝ այս անգամ կարծելով, որ հանդերձյալ աշխարհում կվերամիավորվի Սարոյի հետ։

Շարունակել կարդալ “«Անուշ» | «Ռոմեո և Ջուլիետ»”
Posted in Հայոց լեզվի քերականություն 11

20.02.2023

Առաջադրանք 50, 64, 65, 68- ա, 80

50.Հետևյալ բառերի ուղղագրությունը պարզաբանելու համար դրանք բաժանեցեք բառակազմական բաղադրիչների։

Ամպհովանի — ամպ(արմատ), հով(արմատ), անի(ածանց) — բարդ ածանցավոր
Անշնորհք — ան(ածանց), շնորհք(արմատ) — պարզ ածանցավոր
Ընդարձակ — ընդ(ածանց), արձակ(արմատ) — պարզ ածանցավոր
Տարկետում — տար(արմատ), կետ(արմատ), ում(ածանց) — բարդ ածանցավոր
Տարադրամ — տար(արմատ), ա(հոդակապ), դրամ(արմատ) — բարդ բառ
Տարրալուծել — տարր(արմատ), ա(հոդակապ), լուծել(արմատ) — բարդ բառ
Հովվերգություն — հով(արմատ), երգ(արմատ), ություն(ածանց) — բարդ ածանցավոր
Հովեկ — հով(արմատ), եկ(ածանց) — պարզ ածանցավոր
Լուսատտիկ — լույս(արմատ), ա(հոդակապ), տտիկ(արմատ) — բարդ բառ

Շարունակել կարդալ “20.02.2023”
Posted in Անգլերեն 11

Freedom

Freedom is an important thing in everyone’s life, because we all were born to be free. Freedom is not something that can be touched, seen, felt or reached. For some freedom means the freedom of going anywhere they like, for some it means to speak up for themselves, and for some, it is liberty of doing anything they like. But the fact that everyone wants to be free, holds true in all cases.
Freedom is the choice to live one’s life doing what one wants, live where one wants, eat by own choice and learn what one’s heart desires. This means that freedom can apply to different aspects of life and freedom is not an absolute term.

Posted in Գրականություն 11

Հովհաննես Թումանյան «Անուշ»

Հովհաննես Թումանյան «Անուշ»

Հասարակության կարծիքից կախված լինելը ունենում է  ազդեցություն բազում ճակատագրերի վրա։ «Անուշ» պոեմի գլխավոր կերպարները՝ Անուշն ու Սարոն, դարձել էին դրա զոհը։ Նրանք սիրում էին միմյանց, սակայն բոլոր կողմերից նրանց միությունը մերժված էր։ 
Անուշի եղբայրը՝ Մոսին, ևս հասարակության զոհ էր դարձել։ Նա սպանեց Սարոյին այն բանից հետո, երբ կոխ մարտախաղի ժամանակ Սարոն նրան պարտության մատնեց՝ մեջը սեղմելով հատակին, որը Մոսիի համար անհարգալից վերաբերմունք էր։ Իսկ պոեմի վերջում, Սարոյի մահից հետո, ինքնասպան է լինում Անուշը, ով արդեն հոգնել էր պայքարելուց, և միակ լուծումը համարեց սեփակհան կյանքին վերջ տալը՝ իրեն նետելով Դեբեդ գետը։
Եթե տվյալ երևույթը դիտարկենք մեր օրերում, ապա տարբերությունն այդքան էլ ակնհայտ չի լինի։ Այո՛, տարբերություն կա, սակայն ցավոք այն դեռևս մեծ դեր է խաղում մեր կյանքում և մեր կայացրած որոշումներում։

Posted in Էկոլոգիա 11

Գառնանգղ

Մորուքավոր Անգղը կամ գառնանգղը ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն է։ Օդում ճախրելիս, հաճախ` մի քանի կիլոմետր բարձրությունից, նա սրատես աչքերով ուշադիր զննում է իր տիրույթները և լեշը նկատելուն պես, անմիջապես իջնում վրան: Այս անգղը կոչվում է գառնանգղ որովհետև երբ լեշ չի գտնում դիտում է թե սարի վրա որևէ մոլորված ոչխար չկա եթե գտնում է մոտենում է ոչխարին և իր մեծ թևերը թափահարելով վախեցնում է նրան և ոչխարը վախից հետ հետ գնալով ընկնում է սարից և սատկում այդ ժամանակ նա ուտում է ոչխարին: Սովորաբար բույն է դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում: Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։

Posted in Պատմություն 11

Փետրվարի 13-17

Համաշխարհային պատմություն

Թեման՝ Առաջին աշխարհամարտը /1914-18 թթ․/

ա/ Առաջին աշխարհամարտի պատճառները և սկիզբը
բ/ Առաջին աշխարհամարտի ավարտը և հետևանքները /բանավոր, էջ 23-26, 31-34, նաև այլ աղբյուրներ/․

Շարունակել կարդալ “Փետրվարի 13-17”
Posted in Հայոց լեզվի քերականություն 11

Հոմանիշներ

Յուրաքանչյուր բառի դիմաց մեկական այնպիսի հոմանիշ գրեք, որի մեջ լինի ուղղագրական արժեք ունեցող՝

գ — կ — ք

ա) արշալույս — արևածագ
բ) գուշակություն — մարգարեություն
գ) ծարավ — պապակ
դ) հանցանք — մեղք
ե) մուշտակ — քուրք
զ) նավակ — մակույկ
է) պաշտել — երկրպագել
ը) փական — կողպեք
թ) ծնկել — չոքել
ժ) հեղինակազրկել — վարկաբեկել
ժա) բարեսիրտ — բարեհոգի
ժբ) նախորդ — նախկին

Շարունակել կարդալ “Հոմանիշներ”
Posted in Հայոց լեզու 11

Նախադասության գլխավոր ու երկրորդական անդամներ

26. Ո՞ր նախադասության մեջ դերանունով արտահայտված ենթակա կա:

1) Խրճիթն իր հիմնվելու օրից այդքան ուրախություն երբեք չէր տեսել:
2) Աշխատանքի այդ խաղալ օրերին այնպես էր երևում, թե սարերի ետևում ընկած գյուղի մասին քաղաքում ոչ ոք չգիտի։
3) Կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի. չգիտես ինչ ձորեր են մտնում։
4) Մեզ հաճելի է դիտել, թե ինչպես ջրածտերը թռչում են փրփուրի վրայով:

27. Ո՞ր նախադասության մեջ բայի հրամայական եղանակով արտահայտված ստորոգյալ կա:

1) Երբ Գրիգորը դժգոհում էր մեր ագարակի ծառերից պտուղ քաղողներից, մայրս գորովանքով ասում էր.
— Թող մի քիչ էլ քաղեն տանեն, ձայն չհանես, դրանով մեր պտուղը չի պակասի:
2) — Հայրիկիդ կասեմ, որ թույլ տա՝ թռուցիկ թռցնես, — ասաց մայրս, — բայց այլևս թելը կտուրի ձողին չկապես։
3) — Բարեկամնե՛րս, — ասաց նիստը վարողը, — խնդրում եմ հարցերը տալ պարզ, որոշակի և տղամարդու պես տեր կանգնել տրված հարցին:
4) Նա մեքենան կանգնեցրեց ու ասաց.
— Մեքենայիս մեջ շատ տեղ չկա. եթե ուզում ես, ճամպրուկներդ դի՛ր, կտանեմ, կողովներիդ հետ դու ուտքով կգաս։

Շարունակել կարդալ “Նախադասության գլխավոր ու երկրորդական անդամներ”
Posted in Իսպաներեն 11

Ֆրիդա Կալո

Արտասովոր կին, որով հիանում է ողջ աշխարհը:
Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն աշխարհին հայտնի է իր հեղափոխական ու յուրօրինակ ինքնանկարներով:
Ֆրիդայի ճակատագրական փորձությունները սկսվեցին վաղ տարիքից. աղջկա մոտ հանկարծակի զարգացավ պոլիոմելիտ հիվանդությունը, ինչի պատճառով նրա աջ ոտքը դարձավ ձախ ոտքից ավելի բարակ: Այն քողարկելու համար էր սովորաբար երկար շրջազգեստներ կրում: Դեռ մանուկ հասակում Ֆրիդան որոշեց ձեռնոց նետել իր կարգավիճակին. սկսեց հաճախել բոքսի և այլ սպորտաձևերի:
Իսկ 18 տարեկանում Կալոն քաղաքային ավտոբուսի մեջ վթարի ենթարկվեց: Տարավ 32 վիրահատություն և ամբողջ տարին ստիպված էր անկողնում անցկացնել օրթոպեդիկ կորսետով: Դրանից հետո հաշմանդամի սայլակը դարձավ նրա ուղեկիցը: Հենց այս շրջանում Ֆրիդան առաջին անգամ հորից ներկեր և վրձիններ խնդրեց. նա սկսեց իր անկողնու մոտ դրված հայելու միջոցով ինքնանկարներ անել:
Կալոն անասելի ֆիզիկական և հոգեկան ցավեր էր ունենում: Ցավը, տառապանքը, կրքերը, սրտի կրակը և անհավատալի կենսական էներգիան արտացոլված է նրա նկարներում: Գնալով վատանում է Կալոի առողջական վիճակը, կտրում են ոտքը, գանգրենայի պատճառով:

«Նրա նկարները նրա կենսագրությունն են »,- ասում են Ֆրիդա Կալոյի մասին: Իսկապես, Ֆրիդան ռեալիզմի ու ֆանտաստիակայի միաձուլմամբ, նկարների միջոցով պատմում էր իր կյանքում կատարվող իրադարձությունները: Իհարկե, Ֆրիդայի անվան կողքին միշտ հնչում էր ամուսնու՝ Ռիվերայի անունը, որի կյանքում Ֆրիդան այդպես էլ միակը չդարձավ:

Անկողնում գամված շրջանում Ֆրիդան ստեղծում է իր լավագույն նկարները, որոնք հետագայում մեծ ճանաչում են բերում նրան: Երբ արդեն կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել, Ֆրիդան վերցնում է իր նկարները և գնում տեսակցելու Դիեգո Ռիվերային՝ «ծերուկին», որին ծաղրում էր դեռ դպրոցում: Ֆրիդայի նկարները մեծ տպավորություն են գործում Դիեգոյի վրա, և նա խորհուրդ է տալիս շարունակել նկարել:
Այդպես սկսվում է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի մտերմությունը, որը շուտով հանգեցնում է ամուսնության: Դիեգոն հայտնի կնամոլ էր, և իր հետևում էր թողել երկու ամուսնություն ու մի շարք սիրավեպեր: Ֆրիդան ուրիշ էր, նա հզոր էներգիա ուներ, նրա հմայքն արժեր նկարչի բոլոր նախկին սիրուհիների գեղեցկությունը:
«Ես փորձում եմ խեղդել իմ տխուր հույզերն ու թախիծը, բայց այդ տականքները լողալ են սովորել»,- ասում էր նկարչուհին:

Ֆրիդան հաշտվել էր ամուսնու դավաճանությունների հետ, նույնիսկ ինքն էր սկսել սիրավեպեր ունենալ այնպիսի նշանավոր մարդկանց հետ, ինչպիսիք էին Պաբլո Պիկասոն և Կարմիր բանակի հիմնադիր, ռուս հայտնի հեղափոխական Լև Տրոցկին: Փախչելով խորհրդային իշխանությունների հետապնդումներից` վերջինս քաղաքական ապաստան է ստանում Մեխիկոյում: Նա ապրում էր Դիեգո Ռիվերայի տանը, որտեղ էլ սիրավեպ է ունենում Կալոյի հետ: Ֆրիդայի մյուս դժբախտությունը չծնված երեխաներն, որոնց մասին նույնպես ստեղծագործություններ կան:
«Ես ունեցել եմ երկու մեծագույն դժբախտություն. մեկը հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը` Դիեգոն…»,- կրկնում էր նկարչուհին:
Մահվանը առճակատված հզոր կինը՝ Ֆրիդան, սիրում էր ծաղիկներով պատել իրեն նաև նկարներում: Նա ասում էր՝ նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է՝ նրանք չեն մեռնի:
Երբ 1954 թ. Ֆրիդան մահացավ, լուրեր էին պտտվում, թե նա ինքնասպան է եղել` հոգնելով ցավից ու մենությունից: «Հուսով եմ` իմ հեռանալը ուրախալի է,- գրում է նա իր օրագրում,- և ես երբեք այլևս հետ չեմ վերադառնա»:
Նրա կենդանության օրոք մարդիկ նրան ճանաչում էին որպես Դիեգո Ռիվերայի կին, մինչդեռ մահվանից հետո Ռիվերան շատերին հայտնի է որպես Ֆրիդա Կալոյի ամուսին:
Այսպես ծաղիկների սիրահար Ֆրիդա Կալոն հայտնի դարձավ միայն մահվանից հետո և նրա մասին նկարահանվեց ֆիլմ, որն էլ 2002թ.-ին արժանացավ երկու «Օսկար»-ի: Ի դեպ ֆիլմում նկարչուհուն մարմնավորել է հանրահայտ դերասանուհի Սալմա Հայեկը: