- Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
Պարտադիր կամ հարկադիր է համարվում որևէ պատժի սպառնալիքի տակ անձից պահանջվող և (կամ) անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանք, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը: - Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: - Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում
Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
Հովհաննես Թումանյան «Թմկաբերդի առումը»
«Թմկաբերդի առում»-ին ծանոթ եմ նախորդ ուսումնական տարիներից։ Վերընթերցեցի պոեմն ու իմ հին գրառումները, տեսակետս կարում եմ չի փոխվել, համաձայն եմ նախկինում գրածներիս հետ։
«Թմբկաբերդի առումը» պոեմի մեջ Հովհաննես Թումանյանը շատ լավ նկարագրել է դավաճանությունը, և ցույց տվել, թե ինչպես է դավաճանողը կործանվում։
Շահը երկար պայքարելով Թաթուլի դեմ և տեսնելով, որ ոչնչի չի կարողանում հաղթանակ տանել, դիմեց խորամանկ քայլի։ Նա ուղարկեց իր աշուղներից մեկին Թմբկաբերդի տիրուհու մոտ, որպեսզի նա արտահայտի Շահի սերը տիկնոջ հանդեպ։ Թմբկատիրուհին լսելով աշուղին ընկավ շփոթմունքի մեջ, չէր ուզում դավաճանել Թաթուլին, բայց Շահի հարստությունը ի վերջո գերեց նրան։
Կռվից հաղթանակով վերադարձած Թաթուլն ու իր զորքը, քեֆ կազմակերպեցին, բաժակները լցրեցին և այնքան խմեցին, որ իսկույն քնեցին։ Թաթուլը երազում տեսավ կնոջ դավաճանությունը, բայց մինչև հասկացավ, թե ինչ է կատարվում դավաճան կինը արդեն բացում էր դարպասները։ Շահը իր զորքով ներխուժեց Թմբկաբերդ և սպանեց Թաթուլին էլ, բոլոր բնակիչներին էլ։
Տիրուհին մատնել էր Թաթուլին և դավաճանել իր ամբեղջ ժողովրդին և այդ պատճառով ստացավ մեծագույն պատիժ՝ ընկավ ձորը Շահի դահիճի ձեռքերից։
Ըստ իս Թմկա տիրուհին կողմնորոշված կին չէր։ Նա հասել էր մեծ փառքի, բայց իր ամուսնու սերն ու տված փառքը բավական չէր նրան, նա ավելի մեծ փառք էր ուզում։ Սակայն ի պատասխան իր դավաճանության նա ոչինչ չստացավ։
Արտաքին քաղաքականությունը և Միջազգային իրավունքը
Դանիել Վարուժան
Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան, ծնվել է 1884թ-ի ապրիլի 20-ին Օսմանյան կայսրությունում։ XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Մահացել է 1915թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում։
Շարունակել կարդալ “Դանիել Վարուժան”Պարզ և բարդ նախադասություններ
- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
- Ընդգծիր ստորոգյալները, որոշիր՝ պարզ են, թե բաղադրյալ։
ՏԵՔՍՏ
Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ պարզկա գիշեր է՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան հետևից ինքը կամաց կանչեր․ <<Ես եմ, նանի՛, դուռը բաց>>։
Տիկինն զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը, դողդոջուն ձեռքերը կրծքին, ակնդետ նայում էր ականակիտ խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա լուռ, անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց՝ լսեց շան խուլ կաղկանձ և ասաց․
-Ինչքա՜ն միանման են հաչում շները…
Word review #1 (504)
A. In each of the parentheses below you will find two of the new vocabulary words. Pick the one that fits better. Remember, the sentences should make good sense.
- It was typical day in July, hot and sticky.
- I could tell that Matt was coming because I knew his blend of tobacco.
- Please realize that if you try to climb the icy mountain perial awaits you.
- The mechanic detected an oil leak in the engine.
- How could you neglect paying the rent?
- Felix made a sinister remark that sent chills up and down my spine.
- Many questions had to be answered before Mrs. Soto could qualify for the job.
- I am unaccustomed to receiving gifts from people I don’t know very well.
- Factory-made goods are plentiful, but farm products are scarce.
- When he got to the jail, the people in charge tried to reform him.
Bookstagram և booktok։ նոր շուկա ազդեցիկ մարքեթինգի համար
Ընթերցանությունը ժամակակից չէ՞: Չկա՛ նման բան։ Booktok-ի և Bookstagram-ի շնորհիվ փոշոտ գրքերը կրկին հանվում են գրապահարաններից։ Համացանցում գրքային բլոգ վարողները լսարան են հավաքում՝ խոսելով իրենց ընթերցաց գրքերի մասին։ Նոր հեշթեգներ, խմբավորումներ, տերմիններ և հապավումներ են հայտնվում: Իսկ դուք գիտե՞ք, որ SUB-ը նշանակում է չընթերցված գրքերի կույտ: Սույն աշխատնքում կխոսեմ, թե ինչի մասին են Bookstagram-ը և Booktok-ը։
Շարունակել կարդալ “Bookstagram և booktok։ նոր շուկա ազդեցիկ մարքեթինգի համար”Փետրվարի 6-10
Թեման՝ «Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները»․
ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, Համաշխարհային պատմություն-11, էջ 15-22, նաև այլ աղբյուրներ/.
Desination B2, Unit 4
A Complete using the correct form of the words in the box.
- We used to go skating at the ice rink every Saturday.
- Keith had never seen such a large golf course until he went to Scotland.
- We all met at the basketball court at half past three.
- It’s called a boxing ring, but it’s actually square!
- For the 800 metres race, you have to run round the track twice.
- The football match had to be called off because the pitch was flooded.
- Our team was winning until half time, but in the second half the other team scored three goals, and so they beat us. But it was a great match!
- Adrian got a new fishing rod for his birthday.
- Can I borrow your tennis racket?
- Why are hockey sticks such a strange shape?
- I’d spend houres putting linseed oil on my cricket bat to keep the wood strong.
Սոնետ / Միսաք Մեծարենց
Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող։
Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։