Posted in Գրականություն 11

Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը»

Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը»

Դերենիկ Դեմիրճյանի հետևյալ պատմվածքը կարդացել էի մի քանի տարի առաջ և վերընթերցելուց հետո համեմատեցի նախկին և ներկայիս կարծիքները, սակայն էական տարբերություն չկար։ Այս պատմվածքը բոլոր ժամանակներում շատ արդիական է եղել, որովհետև միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր հրաժարվել են մարդկային հարաբերություններից, ինչու ոչ նաև խղճից՝ նյութականի համար։
Ես այս պատմվածքը մի փոքր նմանեցնում եմ «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գրքին, որովհետև երկուսում էլ գլխավոր կերպարները գերադասում էին փողը. «Ավելորդ»-ում Հաճի աղան քրոջն էր փոխարինել փողի հետ, իսկ «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գրքում գլխավոր հերոսը իր առողջությունն, ընկերներին և հարազատներին էր փոխարինել փողով։

Posted in Հայոց լեզվի քերականություն 11

Կետադրություն

Այդ մարդուն, անշուշտ, ուրիշ մտքեր են հուզում:
Եղբայրը, սակայն, ուշադրություն չէր դարձնում:
Դու, կարծեմ, նրան չնկատեցիր։
Հորեղբայրդ, այնուամենայնիվ, ժամանակին օգնության հասավ։
Իհարկե’ դու, այդ մասին չպետք է հայտնեիր նրան։
Եղբայրդ, հիրավի, չսխալվեց որ նրան ընտրեց:
Դու, ըստ երևույթին, ինձ չհասկացար:
Ես, իհարկե, չգնացի, այլ դուրս եկա պատշգամբ:
Սակայն մենք, այնուամենայնիվ, պետք է ձգտենք բարեհամբույր լինել:
Հիրավի, անձրևը, կարծես, միտք չուներ կտրվելու:
Ես էլ, ավա՜ղ, սեփական ուժերով անկարող եմ բացել այս դուռը։
Այս ծանր տառապանքներն, արդարև, կոփեցին քեզ:
Քո գրածները, բարեբախտաբար, շատ օգտակար եղան մեզ համար:
Այս ամենը, համենայն դեպս, միայն նրանց էր վերաբերում։
Քո մտադրությունը, ճիշտն ասած, սովորական չէ։
Նա լսում էր անտարբեր և, ըստ երևութին ձանձրույթով։
Այժմ, ինչ խոսք, սքանչելի կթվա ամեն ինչ։

Շարունակել կարդալ “Կետադրություն”
Posted in Հայոց լեզու 11

Ռենե Մագրիտի աշխատանքներից

Մարդու որդին

Ինձ համար նկարը ներկայացնում է հասարակությունը։ Տղամարդը կոստյումը հագին կանգնած է ամենապարզ ու թեթև ֆոներից մեկի ներքո։ Նկարի ամենաուշագրավ կողմը դեմքն է, որը ծածկված է խնձորով, և միայն մի աչքն է երևում անկյունից: Ես կարծում եմ, որ դա արվել է ավելի խորը ​​մտադրությամբ, քան պարզապես դեմքը թաքցնելու: Խնձորը դեմքն է, այն մարդու մի մասն է, որքան նրա աչքը կամ ձեռքը։ Դիտորդը՝ նույն ինքը նկարի հեղինակը, ձգվում է դեպի տղամարդը և փորձում է հասկանալ, թե ինչ է նշանակում աչքը, խնձորը, ինչ տեսք ունի դեմքը հետևում։ Դեմք չկա, այդ իսկ պատճառով ստիպված են կանգնել դիտորդները, նայելով դատարկությանը, մինչդեռ իրական աշխարհը՝ օվկիանոսի ու երկնքի գեղեցկությունը ետևում են մնացել ու մոռացվել:

Շարունակել կարդալ “Ռենե Մագրիտի աշխատանքներից”
Posted in Իրավունք 11

Մանկավարժական աշխատողներ

  1. Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական անձ ուսուցի՞չ է։
    Յուրաքանչյուրն էլ կարող է ունենալ մանկավարժի կոչում, սակայն ոչ բոլորն են լիարժեք համապատասխանում պահանջներին, ցուցաբերում ճիշտ մոտեցում աշակերտների հանդեպ։
  2. Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են մանկավարժական աշխատողները։
    Մանկավարժական աշխատողներ են համարվում բոլոր նրանք, ովքեր ունեն մանկավարժական կրթություն և կապի մեջ են գտնվում աշակերտների հետ (ուսուցիչ, տնօրեն, փոխտնրնօրեն, դասղեկ և այլն)։
  3. Յուրաքանչյուր մանկավարժական անձ ուսուցի՞չ է։
    Կախված է նրանց կրթությունից։ Օրինակ տնօրենը եթե չունի մանկավարժական նրթություն և չի զբաղվում դասավանդմամբ, ապա նա չի համարվում ուսուցիչ։
Posted in Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Թեմա։     Իսպանախոս երկրների մշակույթները, տոներն, ավանդույթները
Սովորող։     Քնարիկ Հակոբյան
Դասարան։     Ավագ դպրոց, 11-րդ դասարան
Ղեկավար։    Ռուզաննա Սարգսյան

Ընթացիկ աշխատանքներին ծանոթացեք այստեղ։

Posted in Գրականություն 11

Դերենիկ Դեմիրճյան «Հայը»

«Հայը»

«Իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։» 
Դերենիկ Դեմիրճյանն իր «Հայը» ստեղծագործությունը սկսում է հետևյալ խոսքերով։ Մի ազգ, ով անցել է և դեռևս անցնում է բազմաթիվ դժվարությունների, կորուստների ու հալածանքների միջով, չի պատրաստվում կորցնել հավատը։
Մի տեսանկյունից ցավալի է, բայց ստեղծագործությունը հրատարակվել է տասնամյակներ առաջ, սակայն սյուժեի մեջ փոփոխություններ անելու կարիք չէր լինի, եթե վերամշակեինք ներկայիս համար։ 
Հեղինակը խոսում է նաև Հայաստանի տեսարժան վայրերից՝ մասնավորապես եկեղեցիներից, սակայն դրանց գեղեցկության մասին խոսքերին հաջորդեց հետևյալ տողերը՝ «Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին»։

Posted in Էկոլոգիա 11

Ռեսուրսների ռառացիոնալ օգտագործման եղանակներ

*Նվազեցնել անօգուտ ջրի օգտագործումը։ Ատամները խոզանակելիս փակել հոսող ջորը, լոգանք ընդունելուց առաջ ջուրը երկար բաց չթողնել: Բերեմ նաև օրինակ՝ վերջերս համացանցում տեսել էի մի ընտանիքի, ովքեր հավաքում են այն ջուրը, որն առաջանում է լոքանքից առաջ (ջրի տաքանալու ընթացքի) այնուհետև այն ֆիլտրում էին ու օգտագործում լվացքի և այլ տնային գործերի համար։

*Խնայել էլեկտրականությունը։ Հեռուստացույց չդիտելու դեպքում անջատել և անիմաստ էներգիա չվատնել։ Սենյակից դուրս գալուց անջատել լույսերը։ Հնարավորության դեպքում ձեռք բերել արևային էներգիա և էլետրականության փոխարեն օգտվել բնական լույսի էներգիայից։ 

Շարունակել կարդալ “Ռեսուրսների ռառացիոնալ օգտագործման եղանակներ”
Posted in Անգլերեն 11

Quotes of Vano Siradeghyan

…Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան:

…Life didn’t turn out the way we wanted, and we were stunned in the square. Then we fell apart from the pain, then my temples turned white in one night, my mouths were grimaced with bitter wisdom, we straightened ourselves so as not to break — this is how we became a stone statue of despair. The torso is tight, the head is high, the hands are in the lap to stay clean.

Շարունակել կարդալ “Quotes of Vano Siradeghyan”
Posted in Քաղաքագիտություն 11

Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

Վիպակի սկզբում «Մեներ ֆերմայի» անասունները բողոքում էին մարդանցից այն պատճառով, որ իրենց հետ շատ վատ են վարվում և ժողովի ընթացքում կազմակերպեցին ապստամբություն՝ իրենց իրավունքները վերականգնելու համար։ Ապստամբությունից հետո առաջին տարին շատ լավ ընթացավ, սակայն խոզերը, ովքեր ամենախելացին էին այդ անասունների մեջ, որոշեցին օգտվել մյուսների միամտությունից և օգտագործել նրանց։
Այսպիսով, Ջորջ Օրուելի ստեղծագործության գերագույն միտքն այն է, որ ամեն ոլորտում խելացիներն ու ուժեղները միշտ իրենց առանձնացնում են խմբից, իրենց կարգում առաջնորդ և յուրաքանչյուր որոշում կայացնում շահադիտական տեսանկյունից՝ չմտածելով մյուսների մասին։ Եվ հաշվի չեն առնում, որ իրենց նախկինում ստեղծած օրենքները հենց իրենք սկսում են ոտնահարել։

Մեջբերումներ

  • Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։
  • Ցանկացած հարցի, ամեն դժվարության նա պատասխանում էր մի նախադասությամբ․ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ», դարձնելով այն իր անձնական նշանաբանը։
  • Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։