Ապրիլի 11-15
Թեմա 9. «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը».
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, էջ 152-167, նաև այլ աբյուրներ/.
Գուրամ Ռչեուլիշվիլի «Հավատարիմը»
Գուրամ Ռչեուլիշվիլի․ «Հավատարիմը»
- Կարդա պատմվածքը, բնութագրիր Ռոստոմին Սիմոնի տեսանկյունից։
Կարծում եմ՝ Սիմոնի համար Ռոստոմը մեծամիտ մարդու տպավորություն էր թողել, որովհետև Ռոստոմը միշտ նեղանում էր իր այն ընկերներից, ովքեր խմել չգիտեին, բայց այնուամենայնիվ խմում էին և իրեն խայտառակ անում։ Սակայն պատմվածքի տվյալ հատվածում Ռոստոմն իր վատ վիճակին խմել էր արդեն այնքան, որ հասցրել էր վատանալ, սակայն դեռ շարունակում էր խոսել խմիչքի մասին։ - Պատմվախքի 2-րդ հատվածից գտիր հատվածները, որտեղ երեւում է, որ ձիերի համար մրցավազքը հաճելի է։
Աղմուկը դադարեց, միայն ձիերն էին տեղում անհանգիստ շարժվում, հետո մեջտեղում կանգնած Ծանրաբարոն առաջ եկավ, տերը մի կերպ հետ դարձրեց: - Բնութագրիր Հավատարիմին՝ վազքյհ հետեւողների տեսանկյունից։
Մրցարշավին հետևողների համար Հավատարիմը մշտապես հաղթող ձի էր, այդ իսկ պատճառով էլ քաջալերում էին նրան և ոգևորվում նրա գրանցած արդյունքից։ - Բնութագրիր վազքին հետեւողներին եւ ձիու տիրոջը։
Վազքին հետևողները մրցարշավի սկզբում քաջալերում էին Հավատարիմին, որովհետև նա հաղթել էր այլ բազմաթիվ մրցույթներ, սակայն երբ նրա ուժն այլևս չբավականացրեց, նա հետ ընկավ և հանդիսատեսը միանգամից կենտրոնացավ և սկսեց ոգևորել այլ ձիու։
14․04․2022
- Պարզիր տրված բառերի նշանակությունը, կազմիր հոմանիշների երեք եռյակ․
աստանդական — թափառական
ասպնջական — հյուրասեր, հյուրընկալ, վանատուր
դրացի — հարևան, դրկից
կողակից — կին, ամուսին
բիլ — ծավի, լաջվարդ
դեղձան — դեղին - Պարզիր տրված դարձվածքների իմաստները, մեկնաբանիր դարձվածմների ոճական նշանակությունը․
ոտքերն ընկնել — աղաչել, աղերսել
ոտքի կանգնել — առողջանալ, կամ հոտնկայս հարգանք արտահայտել
ոտքի հանել — ոտքի կանգնեցնել
ոտքի տակ տալ — կոխոտել
ոտքից գլուխ չափել — հայացքով զննել
ոտքը կապել — ազատ լինելու հնարավորությունից զրկել, կաշկանդել
ոտքերը վերմակի չափով բացել — ըստ իր կարողությունների շարժվել
մեկի հետ ոտք գցել — մրցակցել
ոտք դնել — հաճախել - Դարձվածքներ գտիր աչք, գլուխ, սիրտ բառերով։
Աչքի փուշ, աչքը հանել, աչքը մտցնել, աչքը ճամփին մնալ, աչքերը լցնել, աչկի անցկացնել, աչքի գրող։
Գլուխ գովալ, գլխից հանել, գլխիս վրա, գլխի ընկնել, գլխի ճար տեսնել, գլխում միտք ծագել, գլխին ավետարան կարդալ։
Սիրտ տալ, սիրտ առնել, սիրտ բացել, սիրտ դնել, սիրտը տանել, սիրտը տաք լինել։
Սպասող մարդու օրագիր
Քոլին Հուվեր «Նրա մասին հիշատկաները» / Colleen Hoover “Reminders of Him”

Բովանդակություն
Ողբերգական սխալի համար հինգ տարի բանտում անցկացնելուց հետո Քեննա Ռոուենը վերադառնում է քաղաք՝ հույս ունենալով վերամիավորել կապը իր չորսամյա դստեր հետ: Սակայն Կեննայի այրած կամուրջները վերականգնելն անհնարին է դառնում: Այն մարդիկ, ովքեր կային Քեննայի դստեր կյանքում, վճռականորեն փակել են Քեննայի բոլոր ուղիները, անկախ նրանից, թե որքան է նա տառապել՝ ինքն իրեն ապացուցելու համար: Միակ մարդը, ով ամբողջությամբ երես չի թեքել նրանից, Լեջեր Ուորդն է՝ տեղական բարի սեփականատերը և Քեննայի դստեր հետ մնացած մի քանի կապերից մեկը: Բայց եթե որևէ մեկը բացահայտեր, թե ինչպես է Լեջերը կամաց-կամաց դառնում Քեննայի կյանքի կարևոր մասը, երկուսն էլ կվտանգեն իրենց համար կարևոր բոլորի վստահությունը: Երկուսն էլ կապ են ստեղծում՝ չնայած նրանց շրջապատող ճնշմանը, բայց քանի որ նրանց սիրավեպը մեծանում է, ռիսկն ավելանում է: Քեննան պետք է ճանապարհ գտնի ներման արժանանալու իր անցյալի սխալների համար, որպեսզի կառուցի ապագա։
Գրողի մասին
Քոլին Հուվերը Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր գրող է։ Հուվերի վեպերը դասվում են նոր մեծահասակների և երիտասարդների ժամանակակից ռոմանտիկ կատեգորիաների, ինչպես նաև հոգեբանական թրիլլերի շարքին:
2015 թվականին Քոլինի «Confess» վեպն արժանացել է Goodreads Choice մրցանակին՝ լավագույն սիրավեպ անվանակարգում։ Դրան հաջորդեց 2016 թվականին նրա ստեղծագործությունը՝ «It Ends With Us»-ը, որը նաև շահեց Choice մրցանակը լավագույն սիրավեպի համար: 2017 թվականին նրա «Without Merit» գործն արժանացել է լավագույն սիրավեպ մրցանակին:
Մեջբերումներ
- Մենք բոլորս տխուր մարդկանց մի խումբ ենք, որոնք անում են այն, ինչ պետք է անենք, որպեսզի հասնենք վաղվան:
- Միգուցե կարևոր չէ՝ ինչ-որ բան պատահականություն է, թե նշան։ Միգուցե մեր սիրելի մարդկանց կորուստը հաղթահարելու լավագույն միջոցը նրանց գտնելն է որքան հնարավոր է շատ վայրերում և իրերում: Եվ այն դեպքում, երբ մարդիկ, ում մենք կորցնում ենք, դեռևս ինչ-որ կերպ կարողանում են լսել մեզ, միգուցե մենք երբեք չպետք է դադարենք նրանց հետ խոսել:
- Կեղծիքները ծանր են, բայց ենթադրում եմ, որ ամենաշատը տուժող մարդկանց համար ներումն էլ ավելի ծանր է:
- Երբեմն ես մտածում եմ, թե արդյոք մենք բոլորս ծնվել ենք հավասար քանակությամբ բարիքներով և չարիքով. իսկ եթե ոչ ոք մյուսից ավելի կամ պակաս չարամիտ չէ, և մենք բոլորս պարզապես բաց ենք թողնում մեր վատը տարբեր ժամանակներում, տարբեր ձևերով:
- Կան մարդիկ, ովքեր խաղաղություն են գտնում ներման մեջ, իսկ հետո կան այլոք, ովքեր ներմանը նայում են որպես դավաճանության: Նրանց համար ինձ ներելը կնշանակի դավաճանել սեփական որդուն: Ես կարող եմ միայն հուսալ, որ նրանք մի օր կփոխեն իրենց կարծիքը, բայց մինչ այդ, սա իմ կյանքն է: Սա այն կողմն է, ուր այն ինձ տարավ:
Կարծիք
Ես ինձ այլ զգացի այս գիրքը կարդալով: Սովորական թիթեռների և սրտի թրթիռների փոխարեն, որոնք սովորաբար ինձ հաղորդում են նրա գրքերը, սա շատ ծանր թվաց: Սա ավելի շատ կյանքի պատմություն է, քան սիրո պատմություն: Կարծում եմ, որ դստեր համար լավ մայր լինելու պայքարն արժե կարդալ, բայց Լեջերը լիովին գողանում է շոուն: Նա անհասկանալի վիճակում է, և ես կարծում եմ, որ Հուվերը շատ լավ է նկարագրել իր կերպարը: Չնայած սա ինձ չստիպեց զգալ այնքան թեթև զգացողությունները, որքան սովորաբար անում եմ նրա գրքերը, ես ինչ-որ բան զգացի. հիացմունք, վիշտ, հույս, հուսահատություն, զայրույթ նաև երջանկություն:
Mi casa
Կետադրություն
- Չդադարեք ձեր մարգարտահյուս երգերը նվագել. երբ նվագը կանգնեցնեք, այն ժամանակ կնվաճվի իմ պետությունը։
- Չզգացի՝ ինչպես նիրհը հաղթեց, ու ես քնեցի։
- Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։
- Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր երազներով…
- Ապիկա՛ր մարդիկ՝ ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռքին…
- Իր կյանքը փրկած Դրաստամատին Շուպուհ արքան մեծ դժվարությամբ արտոնեց մտնել Անհուշ բերդը՝ շղթայակապ Արշակ արքային տեսնելու։
- Գրավելով այդ բարձունքը՝ Մոնթե Մելքոնյանը լռեցրեց ազերիների հրոսակների կրակոցները։
- Մի վայրկյան չանցած՝ սպիտակ բիծը նորից երևաց. ևս մի ոստյուն, և գայլի ժանիքները կմխրճվեին նրա բրդի մեջ։
- Գլուխ տալով մտավ փիլիսոփա Սինանը, որ սուլթանի գրադարանապետն էր։
- Զգաց, որ անհագուրդ ծարավից տոչորվում է, ու ներսն այրվում է, և հիշեց կանաչազարդ ձորակում անընդհատ քչքչացող վտակը։
- Այնտեղ ամեն ինչից կազմվում է մի հոգեպարար ներկայացում, և այդ ներկայացումը ծնվում է թախծից ու տրտմությունից, սիրուց ու հրճվանքից, բայց ոչ սին հպարտությունից։
- Ոտից գլուխ ցնցոտիների մեջ՝ նա լռելյայն քարշ էր տալիս ընդարմացած մարմինը ու գլուխը կրծքին հակած քայլում էր հևալով։
- Թվում էր՝ այդտեղ էլ ավարտվում է ճանապարհը, ու ոչինչ այլևս չի երևա։
Ejercicio
La mesa es cuadrada.
La mesa está sucia.
Juan es médico.
Juan esta en la cama.
Madrid es la capital de España.
Madrid esta en el centro de España.
La habitación es grande.
La habitación esta desordenada.
Este niño es muy simpatico.
Este niño esta enfadado.
Ese bar es muy barato.
Aquel bar esta abierto.
Peter y Mary son de Inglaterra.
Pedro y Vonsuelo estan en Inglaterra.
Mi coche es pequeño.
Mi coche esta roto.
Las ventanas son grandes.
Las ventanas estan cerradas.
Esa silla esta libre.
Esta silla es cómoda.
