Ապրիլի 4-8
Թեմա 8․ Հայաստանը 7-8-րդ դարերում․
ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էջ 144-151, նաև այլ աղբյուրներ/.
Պարույր Սևակ
Պարույր Սևակը միշտ եղել է իմ ամենասիրելի բանաստեղծների շարքում։ Նրա ստեղծագործությունները միշտ կարդացել եմ մեծ հաճույքով ու սիրով։ Կարծում եմ՝ նրա գրիչը տարբերվում է բոլոր մյուս գրիչներից։ Նրա ստեղծագործությունները շատ պարզ ու հասկանալի են, սակայն միևնույն ժամանակ շատ իմաստալից ու գեղեցիկ։ Այս խոսքերս կհիմնավորեմ նրա խոսքերով՝ «Գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը»։
Շարունակել կարդալ “Պարույր Սևակ”Plastic Pollution — Պլաստիկ աղտոտում
In 1950, the world produced more than 2 million tons of plastic per year. By 2015, this annual production swelled to 419 million tons and exacerbating plastic waste in the environment.
A report by science journal, Nature, determined that currently, roughly 11 million tons of plasticmake its way into the oceans every year, harming wildlife habitats and the animals that live in them. The research found that if no action is taken, the plastic crisis will grow to 29 million metric tons per year by 2040. If we include microplastics into this, the cumulative amount of plastic in the ocean could reach 600 million tons by 2040.
Shockingly, National Geographic found that 91% of all plastic that has ever been made is not recycled, representing not only one of the biggest environmental problems of our lifetime, but another massive market failure. Considering that plastic takes 400 years to decompose, it will be many generations until it ceases to exist. There’s no telling what the irreversible effects of plastic pollution will have on the environment in the long run.
Քոլին Հուվեր «Նոյեմբերի 9» / Colleen Hoover “November 9”

Բովանդակություն
Դուք երբեք չեք կարողանա գտնել ինքներդ ձեզ, եթե մոլորվեք ուրիշի մեջ:
Ֆոլենը հանդիպում է Բենին՝ ձգտող վիպասանին, նախօրեին նրա պլանավորված տեղափոխությունից մեկ օր առաջ: Նրանց անժամանակ գրավչությունը ստիպում է նրանց միասին անցկացնել Ֆոլենի վերջին օրը Լոս Անջելեսում, և նրա իրադարձություններով լի կյանքը դառնում է ստեղծագործական ոգեշնչում, որը Բենը միշտ փնտրել է իր վեպի համար: Ժամանակի ընթացքում և իրենց առանձին կյանքի տարբեր հարաբերությունների ու դժվարությունների ֆոնին, նրանք շարունակում են հանդիպել ամեն տարի նույն ամսաթվին: Մինչև մի օր Ֆոլենը չի վստահում, որ Բենն իրեն ասում է ճշմարտությունը, թե հորինում է կատարյալ իրականություն՝ հանուն սյուժեի վերջնական շրջադարձի:
Գրողի մասին
Քոլին Հուվերը Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր գրող է։ Հուվերի վեպերը դասվում են նոր մեծահասակների և երիտասարդների ժամանակակից ռոմանտիկ կատեգորիաների, ինչպես նաև հոգեբանական թրիլլերի շարքին:
2015 թվականին Քոլինի «Confess» վեպն արժանացել է Goodreads Choice մրցանակին՝ լավագույն սիրավեպ անվանակարգում։ Դրան հաջորդեց 2016 թվականին նրա ստեղծագործությունը՝ «It Ends With Us»-ը, որը նաև շահեց Choice մրցանակը լավագույն սիրավեպի համար: 2017 թվականին նրա «Without Merit» գործն արժանացել է լավագույն սիրավեպ մրցանակին:
Մեջբերումներ
- Դուք երբեք չեք կարողանա գտնել ինքներդ ձեզ, եթե մոլորվեք ուրիշի մեջ:
- Կարծում էի, որ խոսքից ավելի ուժեղ եմ, բայց հենց նոր բացահայտեցի, որ քեզ հրաժեշտ տալը ամենադժվար բանն է, որ երբևէ ստիպված եմ եղել անել:
- Նպատակներին հասնում են անհարմարավետության և քրտնաջան աշխատանքի միջոցով։ Դրանք ձեռք չեն բերվում, երբ թաքնվում են մի վայրում, որտեղ հաճելի և հարմարավետ:
- Սիրել մեկին նաև նշանակում է ընդունել այն բոլոր բաներն ու մարդկանց, ում նա սիրում է:
- Մենք չենք կարող ընտրել մեր ծնողներին, և ծնողները չեն կարող ընտրել իրենց երեխաներին: Բայց մենք պետք է ընտրենք, թե որքան ջանասիրաբար ենք պատրաստ աշխատել, որպեսզի լավագույնս օգտվենք մեզ տրվածից:
Կարծիք
Գիրք, որը միանգամից համալրվեց իմ ամենասիրելի գրքերի շարքում։
Հետաքրքիր սկիզբ, ընթացքը լարված և ինտրիգային, անսպասելի զարգացումներով։
Վեպը բացի հետաքրքիր լինելուց նաև շատ ուսուցողական կողմեր ունի։ Սովորեցնում է սիրել, ընդունել քեզ այնպես, ինչպես կաս, շնորհակալ լինել նրա համար ինչ ունես և շատ այլ կարևոր բաներ։
Զոհրե Շա’աբանի «Ո՜վ Հիսուս, որտե՞ղ ես»
Զոհրե Շա’աբանի «Ո՜վ Հիսուս, որտե՞ղ ես»
Զոհրե Շա’աբանիի գրվածքներն առաջին անգամ էի կարդում և կարող եմ ասել, որ տպավորված եմ ստեղծագործության խորհությամբ։ Չարիքը, նախանձն ու ատելությունն ամենուրեք մեզ շրջապատում են։
Ստեղծագործությունում ներկայացված էր նախանձի մասին, որը կարողացավ մարդուն դրդել նույնիսկ դեպի սպանություն։
Յուրաքանչյուրն էլ իմ կյանքի ընթացքում նախանձած կլինի որևէ մեկին, սակայն նախանձը պետք է օգտագործել միայն բարի նպատակներով, ավելի կոնկրետ՝ ինքնազարգացմամբ։ Օրինակ վերցնենք տվյալ ստեղծագործությունը, երբ աղջիկները նախանձում էին Էլահեին, որովհետև ամբողջ ուշադրությունը նրա վրա էր։ Նրանք կարող էին դա օգտագործել ինքնազարգանալու, ավելի լավը դառնալու համար, սակայն նրանք այնքան չարացած էին, որ նախընտրեցին սպանել Էլահեին։
Օրգանիզմի բազմացման ձևերը։ Սեռական և անսեռ բազմացում
Գոյություն ունի բազմացման երկու եղանակ ՝ սեռական և անսեռ։ Անսեռ բազմացման դեպքում սերունդը ձևավորվում է մեկ ծնողական մարմնի ոչ մասնագիտացված բջիջներից (սոմատիկ բջիջներից), որոնք բազմակի բաժանվելով ՝ նոր օրգանիզմ են առաջացնում։ Սեռական բազմացման հիմքում ընկած է երկու ծնողական առանձնյակների յուրահատուկ ՝ սեռական բջիջների միաձուլման հետևանքով ձևավորված զիգոտի բաժանման գործընթացը. որի արդյունքում նոր օրգանիզմ է առաջանում։ Անսեռ բազմացումը բնորոշ է ՝ կիսմամբ, սպորառաջացումով, բողբոջումով և վեգետատիվ բազմացմամբ։ Կիսմամբ բազմանում են շատ միաբջիջ օրգանիզմներ և նախակենդանիներ, որոնց միակ բջիջը բաժանվում է միտոզով և առաջացնում է երկու միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ կենդանիները ՝ տափակ որդերը, հիդրան կարող են բազմանալ մարմինը մի քանի մասերի բաժանելով։ Սպորառաջացումն ու բողբոջումը բնորոշ է և՛ միաբջիջ և՛ բազմաբջիջ օրգանիզմներին։ Անսեռ բազմացումն սպորառաջացմամբ բնորոշ է որոշ ջրիմուռներին, մամուռներին և սնկերին։ Սպորը պինդ թաղանթով պատված բջիջ է, ինչը պահպանում է նրան արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցություններից։ Բարենպաստ պայմաններում յուրաքանչյուր սպոր մեկն իր առանձնյակ է առաջացնում։ Բողբոջմամբ բազմանում են միաբջիջներից խմորասնկերը, որոշ նախակենդանիներ, որոնց ծնողական առանձնյակի միակ բջջում սկզբում առաջանում է կորիզ, որը հետզհետե աճում է, հասնում ծնողական բջջի չափերին և դառնում է նոր առանձնյակ։ Բազմաբջիջ օրգանիզմներից բողբոջմամբ բազմանում են օրինակ ՝ աղեխորշավորները և պոլիպ հիդրան, որի բողբոջում պարունակում է ծնողական առանձնյակի մարմնի երկու շերտեր ՝ էկտոդերմ և էնտոդերմ։ Բողբոջը երկարում է ՝ առջևի մասում առաջացնում է բերանային ճեղք։ Ձևավորված փոքրիկ հիդրան առանձնանում է ծնողական օրգանիզմից և ինքնուրույն կյանք է վարում։ Բազմաբջիջ բույսերում շատ տարածված է անսեռ բազմացման մեկ այլ տարբերակ ՝ վեգետատիվ օրգանների միջոցով։ Վեգետատիվ բազմացումը նոր բույսերի զարգացումն է բուսական օրգաններից։ Որպես վեգետատիվ օրգաններ հանդես են գալիս բուսական օրգանիզմի տարբեր մասերը ՝ պալարները, բեղիկները, տերևները, կտրոնները և այլն։ Անսեռ բազմացման գլխավոր յուրահատկությունն այն է, որ առաջացած նոր առանձնյակները ունենում են ծնողական առանձնյակին միևնույն ժառանգական հատկանիշները։ Ժառանգական որոշ հատկանիշներ կարող են գալ հազվադեպ հանդիպող մուտացիաների հետևանքով։ Սեռական բազմացման տարբերակներից է կուսածնությունը կամ պարթենոգենեզը, որը բնորոշ է ՝մարդկանց, կենդանիներին, որդերին, մեղուներին, մրջյուններին և սողուններին։ Սեռական բազմացման ժամանակ ձվաբջիջը զարգանում է և դառնում է հասուն առանձնյակ առանց բեշմնավորման։ Կուսածնության արդյունքում առաջանում են մեկ սեռի առանձնյակներ։ Մայրական և հայրական օրգանիզմների գեների զուգակցումը պայմանավորում է սերունդներում դիտվող գենետիկական զգալի բազմազանությունը։ Սեռական բազմացումը պայմանավորում է սերունդների նմանությունը ծնողական ձևերին, մյուս կողմից նրանց հատկանիշների զգալի տարբերությունը։
Կետադրություն
1. Քիչ հետո, շունչը պահելով ու զգուշորեն անցնելով կամարակապ ու կիսախավար միջանցքը, Ոսկանն ականջը մոտեցրեց կիսաբաց դռներից մեկին։
2. Ես՝ իբրև հայ բանաստեղծ, իմ բարոյական պարտքը համարեցի այցելել Ձեր խմբագրատուն։
3. Ինձ՝ դաշտային երկրի բնակչիս վրա լեռը մի առանձնակի դյութական տպավորություն գործեց։
4. Բանաստեղծի դստեր՝ Նվարդ Թումանյանի գրի առած զրույցներից ենք իմանում, որ Թումանյանը շարունակ անդրադարձել է այդ խնդիրներին։
5. Լույս է տեսնում նրա առաջին լուրջ երկը՝ «Ռուզան» դրաման, և Մուրացան կեղծանունը շատ արագ հայտնի է դառնում։
Շարունակել կարդալ “Կետադրություն”Los números

Համո Սահյան

Համո Սահյանի բանաստեղծություններին ծանոթ եմ վաղ հասակից։ Տարեց տարի ավելի խորն եմ ուսումնասիրում նրա աշխատանքները։ Նրա ստեղծագործություններում գերակշռում է սիրո, բնության, հայրենիքի թեմաները։ Դրանք շատ բան կարող են պատմել գրողի մասին։
Դու ինձ թողել էիր մենակ,
Նորից գնում էիր հեռու…
Հաշտվել էի քո մեղքի հետ,
Բայց ուժ չկար քեզ ներելու: «Դու ինձ թողել էիր մենակ»
Ում համար իմ ուշքը գնաց,
Նա ինձ համար երազ մնաց,
Բայց երբ հետո ուշքի եկավ
Որ ջուր պիտի շաղեր վրաս,
Ուշքի բերեր ժամանակին,
Ուշացել էր…Ուշ էր արդեն: «Ում համար իմ ուշքը գնաց»


