Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Տեքստային աշխատանք

Կետադրել տեքստը

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները՝ փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային. տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանա՛ս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը՝ եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած՝ ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքե՛լ…

– Մանա՛ս, իմացի՛ր՝ առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ո՞ւմ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա, մի հատ Մանասի գլխին՝ ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ-աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն։

Posted in Գրականություն 10

Եղիշե Չարենց

  • Տրիոլետ
    Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։ Օրինակ՝
    Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
    Նման են հեռու մի հուշի.
    Մաղում են կապույտ մի փոշի,
    Այսօր Ձեր մատները, տիկին։
    Հին բույրն եմ զգում ես կրկին,
    Հին բույրը անցած, ուրիշի,—
    Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
    Նման են հեռու մի հուշի…
Շարունակել կարդալ “Եղիշե Չարենց”
Posted in Հայոց լեզու 10

Դերբայական դարձված և երկրորդական նախադասություն 

Առաջադրանք.
Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

1․ Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։
Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ բռնելու Արարատյան դաշտի ճանապարհը։ (նպատակի պարագա)

2․ Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։
Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում մի հարմար աշխատանք գտնելու համար։ (նպատակի պարագա)

3․ Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։
Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ցանցի՝ ջրի մեջ բացվելուն ու գցվելուն։ (հանգման խնդիր)

Շարունակել կարդալ “Դերբայական դարձված և երկրորդական նախադասություն “
Posted in Հայոց լեզվի քերականություն 10

“Never say never” The Fray

Երբեք մի ասա երբեք

Որոշ բաներ, որոնց մասին մենք չենք խոսում
Ավելի շուտ անեք առանց և պարզապես պահեք ժպիտը
Սիրո մեջ ընկնելը և սիրահարվելը
Ամաչելով և հպարտությամբ, ամբողջ ընթացքում միասին

Երբեք չես կարող ասել երբեք
Մինչդեռ մենք չգիտենք, թե երբ
Բայց նորից ու նորից
Հիմա ավելի երիտասարդ, քան նախկինում էինք

Թույլ մի տվեք գնալ
Թույլ մի տվեք գնալ
Թույլ մի տվեք գնալ

Շարունակել կարդալ ““Never say never” The Fray”
Posted in Պատումներ

Փետրվար ամսվա ամփոփում

Ձմեռային ճամփարն ավարտվելուց հետո սկսվեց ուսումնական երրորդ շրջանը։ Այսօր արդեն ամփոփում ենք երրորդ շրջանի առաջին ամիսը՝ փետրվարը։ Այս ամսվա ընթացքում մասնակցեցի բազմաթիվ նախագծերի, ակտիվ մասնակցություն ունեցա ուսումնական դասաժամերին։
Առարկայական աշխատանքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգ այցելելով, իսկ նախագծերից մի քանիսը կներկայացնեմ ստորև։
Կատարել եմ թարգմանություններ, որոնցից կառանձնացնեմ ըստ իս ամենահաջողածը՝ «Չորս տերև երեքնուկը», որը թարգմանել եմ իսպաներենից։
Իրականացրել եմ անհատական նախագիծեր (ընթերցել և վերլուծել գրքեր)։ Այս ամիս դասերին համատեղ հասցրել եմ ենթերցել ու վերլուծել երկու գիրք՝ 1, 2։
Ինչպես նաև ծանոթացել եմ հայ և համաշխարհային նոր դեմքերի։ Օրինակ՝ Վիգեն Խեչումյանին և Գաուձիին։
Ամիսն անցել է շատ հաջող և արդյունավետ։

Posted in Գրականություն 10

Վահան Տերյան։ Տրիոլետներ

  • Կարդա սիմվոլիզմի մասին, գտիր Տերյանի բանաստեղծություններում սիմվոլիզմի արտահայտությունները։
  • Կարդա տրիոլետի մասին։ Գտիր Տերյանի բանաստեղծություններում տրիոլետներ։
  • Ինքդ փորձիր տրիոլետ «կառուցել» քո նախընտրած թեմայով։
    Ժպիտը կորում է մշուշում
    Բացվում է ամայի մի աշխարհ
    Կառչում է անշեն անդունդից 
    Ժպիտը կորում է մշուշում
    Զգալով տրտմության հետքն աչքերին
    Հայտնվում են անցյալի հուշերը
    Ժպիտը կորում է մշուշում
    Բացվում է ամայի մի աշխարհ
Շարունակել կարդալ “Վահան Տերյան։ Տրիոլետներ”
Posted in Հայոց լեզու 10

Բարդ ստորադասական նախադասություններ

1․ Տրված նախադասությունների մեջ որոշիր՝ որն է երկրորդականը։
2․ Որոշիր երկրորդական նախադասության շարադասությունը։
3․ Որոշիր երկրորդական նախադասության կապակցման միջոցը եւ շարահյուսական պաշտոնը։

Շարունակել կարդալ “Բարդ ստորադասական նախադասություններ”
Posted in Հայոց լեզու 10

Շարահյուսորեն վերլուծություն

  1. Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունները, որոշիր դերբայական դարձվածի սահմանները։
  2. Տրոհվող դերբայական դարձվածները տեղափոխիր երկու ուրիշ դիրքի։
  3. Չեմ կարող, ցանկացող, ոգին, առնական, մի, դեռ, նահապետականությունը, օրերին, սիրուհուն, երկյուղածորեն բառերը վերլուծիր ձեւաբանորեն (բառերը գտիր տրված նախադասություններում)։

Չեմ կարող — դիմավոր բայ, ժխտական, առաջին դեմք, եզակի թիվ, չեզոք
Ցանկացող — ենթակայական դերբայ
Ոգին — գոյական, հասարակ, ուղղական հոլով, եզակի թիվ, ու արտաքին
Առնական — հարաբերական ածական
Մի — անորոշ դերանուն
Դեռ — ժամանակի մակբայ
Նահապետականությունը — գոյական, հասարակ, եզակի, ուղղական հոլով, ա ներքին
Օրերին — գոյական, հասարակ, գործիական հոլով, հոգնակի, ի արտաքին
Սիրուհուն — գոյական, հասարակ, հայցական հոլով, եզակի թիվ, անձնանիշ
Երկյուղածորեն — ձևի մակբայ

Շարունակել կարդալ “Շարահյուսորեն վերլուծություն”
Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Ինչպե՞ս են առաջացել լեզուները

Լեզվի ծագման հարցը լուրջ հետաքրքրություն է առաջացնում և գիտական մտքի լուրջ ուշադրությանն է արժանանում 18-րդ դարից սկսած։ Լեզվի ծագման մասին ստեղծվում են տարբեր տեսություններ , որոնք կարելի է բաժանել երկու մասի ՝ կենսաբանական և հասարակական։ 

Լեզվի ծագման կենսաբանական տեսություններ

Կենսաբանական տեսությունները լեզվի ծագումը կապում են մարդու ձայներ արտահայտելու ֆիզիոլոգիական ունակության հետ։ Կենսաբանական տեսությունները բաժանվում են երկու տեսակի՝ 

  • բնաձայնական տեսություն, ըստ որի լեզուն ծագել է բնության ձայները, հատկապես կենդանիների ձայները նմանակելու միջոցով։ Այսինքն ՝ ըստ այս տեսության՝ առաջին բառերը եղել են հաչել, կչկչալ, մռմռալ և այլն։ Այս տեսության կողմնակիցներ են Լայբնիցը և Հուբոլդտը։ Այս տեսությունը չի կարող համարվել ճիշտ, քանի որ այդպիսի բառերը այնքան էլ շատ չեն լեզվում և ամենակարևոր բառերը չեն մարդու կենցաղի համար։ Բնության մեջ էլ կան այնպիսի առարկաներ օրինակ՝ արև, լուսին, երկինք, քար, որոնք ձայն չեն հանում, համր են, և այս տեսությամբ հնարավոր չէ բացատել, թե ինչպես են այդ առարկաները անվանում ստացել։ Ինչպես նաև նույն բնաձայնական բառերը տարբեր լեզուներում տարբեր ձևով են հնչում, ինչն էլ կախված է տվյալ լեզվի հնչյունական համակարգից։ Օրինակ՝ հայերենում՝ «ծուղրուղու» ռուսերենում «кукареку» և այլն։
Շարունակել կարդալ “Ինչպե՞ս են առաջացել լեզուները”
Posted in Իսպաներեն 10

Pretérito perfecto

Ejercicios

1, Esta semana he recibido un ramo de rosas.
2, Hoy hemos visto una película buenísima en el cine.
3, Hace un segundo has recibido una noticia sorprendente.
4, A mediodía hemos comido un asado con mis hermanos.
5, Hace unos minutos has llegado a la reunión.
6, Esta tarde habéis encontrado las llaves perdidas.
7, Todavía no nos hemos levantado.
8, El jefe hasta ahora no me ha llamado.
9, Creo que todavía no han podido terminar el informe.
10, ¿Has estado alguna vez en Nueva Delhi?
11, En mi vida he comido una sopa tan sabrosa.
12, Los invitados hace un rato han entrado en la sala.
13, Esta noche los Hidalgo han abierto su bar en la calle Luna.
14, Este año han descubierto una molécula importante.
15, Hijito, ¿dónde has puesto tu lápiz?
16, Hoy todavía no hemos hecho nada importante.
17, ¡Qué triste! Ha muerto el perrito de Lupita.
18, El cristal de la ventana se ha roto por accidente.
19, El coche se ha descompuesto en medio del puente.
20, Walter Mercado ha predicho el futuro.
21, Todavía no se ha resuelto el enigma de su desaparición.
22, Hemos previsto que vamos a tener éxito.
23, Tus nietos te han contradicho en todo.
24, Han vuelto de sus vacaciones hace una hora.
25, Habéis envuelto en papel el regalo de Pepe.
26, Últimamente hemos hablado mucho sobre el asunto.
27, Estas Navidades has recibido un regalo muy caro.
28, Todavía no le has escrito al agente inmobiliario.
29, Este jueves he puesto puntos sobre las íes.
30, Creo que ha terminado los ejercicios.