Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը».
ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, էջ 82-84, նաև այլ աղբյուրներ/.
English grammar

English grammar is the way in which meanings are encoded into wordings in the English language. This includes the structure of words, phrases, clauses, sentences, and whole texts.
This article describes a generalized, present-day Standard English – a form of speech and writing used in public discourse, including broadcasting, education, entertainment, government, and news, over a range of registers, from formal to informal. Divergences from the grammar described here occur in some historical, social, cultural and regional varieties of English, although these are more minor than differences in pronunciation and vocabulary.
Շարունակել կարդալ “English grammar”Տեքստային աշխատանք
Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն` Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով. նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։
Պաուլու Կոելյու «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա»

Բովանդակություն
Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է։ «Ով սիրում է, տերն է աշխարհի ու չի վախենում կորցնելուց։ Ճշմարիտ սերն անմնացորդ նվիրումն է»։ Վեպում կարևորվում է այդ նվիրման կարևորությունը։ Պիլարն ու նրա ընկերը մտացածին կերպարներ են, բայց խորհրդանշում են այն բազում ներքին հակասությունները, որ ուղեկցում են մեզ Երկրորդ Կեսի որոնումներում։ Վաղ թե ուշ պետք է հաղթահարենք մեր վախերն ու նախապաշարմունքները, քանզի հոգևոր ուղին հարթվում է սիրո հանապազօրյա փորձությամբ։
Գրողի մասին
Պաուլու Կոելյուն համարվում է մեր ժամանակների ամենաազդեցիկ գրողներից մեկը։ Ամբողջ աշխարհում նրա գրքերը վաճառվել են ավելի քան 225.000.000 օրինակով, հրատարակվել 170 երկրում, թարգմանվել 81-ից ավելի լեզուներով։ Հեղինակին համաշխարհային ճանաչում բերեցին նրա երկու գրքերը՝ «Ուխտագնացություն» և «Ալքիմիկոսը»։
Կոելյուն 2002 թվականից Բրազիլիայի գրականության ակադեմիայի անդամ է, 2007-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության դեսպան։ 2009թ. գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ թարգմանված միևնույն գրքի հեղինակ («Ալքիմիկոսը»)։
Մեջբերում
- Սերը լի է ծուղակներով։ Երբ ուզում է ի հայտ գալ, ցուցադրում է իր լույսը և թաքցնում ստվերները, որ առաջանում են այդ լույսից։
- Գիտեի, որ սերը նման է ամբարդակի. եթե թողնես գեթ մի ճեղք, որտեղից ջուրը կարող է ներս հորդել, քիչ-քիչ կխարխլի պատերը, ու կգա մի պահ, երբ ոչ ոք այլևս չի կարողանա զսպել հոսանքի ուժը։
Կարծիք
Գիրքը շատ հետաքրքիր էր և հեշտ ընթերցվող։ Վեպը սիրո և հավատքի մասին էր։ Նաև սովորեցնում է շատ կարևոր բան. երբ սիրած էակի զգացմունքները փոխադարձ են լինում, ապա չպետք է փոխվել՝ փորձելով նրան ավելի շատ դուր գալ, որովհետև այդպես դառնում ենք անծանոթ սիրած էակին։
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»

Համառոտ բնութագիր
Օսկար Ուայլդը համաշխարհային գրականության ակնառու ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործություններն իրենց գաղափարական բովանդակությամբ և արծարծած փեմաների խորությամբ եղել և մնում են համաշխարհային գրականության գոհարներից։ Օ. Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը հեղինակի միակ վեպն է, նրա ստեղծագործությունների գլուխգործոցը։ Վեպում արծարծված են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում են արվեստին, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապին։
Վեպի գլխավոր հերոսը՝ Դորիան Գրեյը, որը հեդոնիզմի հետևորդն էր, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհ։
Գրողի մասին
1879 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ 1882 թվականին շրջել է ԱՄՆ-ի քաղաքներում, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության։
Մեջբերումներ
- Հոգի և մարմին, մարմին և հոգի… Ի՞նչ հանելուկ է դա։ Հոգու մեջ թաքնված են կենդանական բնազդներ, իսկ մարմնում զգացվում են շնչավորող պահեր։ Զգացմունքային բռնկումները կարող են նրբանալ, իսկ բանականությունը՝ բթանալ։ Ո՞վ կարող է ասել՝ երբ է լռում մարմինը, և երբ է սկսում խոսել հոգին։ Որքա՜ն մակերեսային են սովորական հոգեբանների անհամոզիչ բնորոշումները։ Եվ, միևնույն ժամանակ, որքա՜ն դժվար է որողել, թե տարբեր դպրոցներից որն է ավելի մոտ ճշմարտությանը. իսկապե՞ս մարդու հոգին լոկ ստվեր է՝ ամփոփված մեղսագործ պատյանի մեջ, ինչպես ենթադրում է Ջորդանո Բրունոն։ Հոգու անջատումը մարմնից նույնքան անհասկանալի հանելուկ է, որքան հոգու և մարմնի միաձուլումը։
- Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն, ինչ հենց իրենց է անհրաժեշտ։ Ահա թե ինչն եմ ես համարում անսահման մեծահոգություն։
- Սերն ապրում է կրկնությամբ, իսկ կրկնությունը բաղձանքը դարձնում է արվեստ։ Բացի այդ՝ ամեն անգամ, երբ սիրում ես, սիրում ես առաջին անգամ։ Փոխվում է կրքի առարկան, իսկ կիրքը միշտ մնում է անկրկնելի։ Փոփոխությունը միայն ուժեղացնում է կիրքը։ Կյանքը լավագույն դեպքում մարդուն նվիրում է միայն մի մեծ ակնթարթ, և երջանկության գաղտնիքը հենց այդ մեծ ակնթարթը որքան կարելի է հաճախ վերակենդանացնելն է։
- Իմանալը ճակատագրական է սիրո համար։ Միայն անհայտությունն է գերում մեզ։ Մշուշի մեջ ամեն ինչ հրաշալի է։
- Բոլորից շատ արհամարհում եմ լավատեսությունը։ Ինչ վերաբերում է խորտակվելուն, ապա խորտակված կարելի է համարել միայն այն կյանքը, որն իր զարգացման մեջ կանգ է առել։ Մարդկային բնավորություն վերափոխելը, նշանակում է միայն փչացնել այն։
- Ամեն ինչ կարող է հաճույք դառնալ, եթե սովորություն է։ Բայց մարդ ափսոսու է բաժանվել նույնիսկ ամենավատ սովորությունից։ Եվ թերևս հենց այդ վատ սովորույթների համար ամենից շատ ենք վշտանում։ Դրանք մեր «ես»-ի էական մասն են։
Կարծիք
Վեպը շատ հետաքրքիր էր և ուներ անկանխատեսելի ընթացք։ Ստեղծագործությունից հասկացա այն, որ մարդ, եթե կորցնելու ոչինչ չունենա (այս պարագայում խոսքը արտաքին գեղեցկության մասին է), ապա կսկսի անել այնպիսի բաներ, որոնք անթուլատրելի են, վտանգավոր և լի են վատ հետևանքներով։
Թումանյանի բանաստեղծություններ
- Բանաստեղծությունների ընթերցում՝ «Համերգ», «Իմ երգը», «Սիրիուսի հրաժեշտը», «Հին օրհնություն»։ «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Բարձրից», «Հոգեհանգիստ» և այլն։
- Թումանյանի բանաստեղծությունների տաղաչափությունը, դրանով տրամադրության ու տեմպի ապահովումը։ Նման տաղաչափությամբ օտարալեզու բանաստեղծության դիտարկում (անգլերեն, ռուսերեն և այլն՝ համագործակցություն օտար լեզուներ բնագավառի հետ)
- Բանաստեղծությունների տրամադրությունը, պատկերավորությունը։
1․Տպավորություններդ գրառիր Թումանյանի բանաստեղծությունների եւ բանաստեղծելու նրա հնարքների շուրջ։
Հովհաննես Թումանյանն իմ ամենասիրելի գրողներից մեկն է, սիրում եմ նրա բոլոր գործերը, սակայն իմ սրտում առանձնահատուկ տեղ ունեն իր հեքիաթները, քանի որ մանկությունս անցել է դրանց ներքո։ Մեծանալով արդեն սկսեցի ընթերցել նաև բանաստեղծություններ։ Նա ունի բազմաթիվ բանաստեղծություններ, սակայն իմ ամենասիրելին միշտ կմնա «Թմկաբերդի առումը», որն ամեն տարի վեընթերցում եմ։
Թումանյանն ունի յուրահատուկ գրիչ։ Նա իր բանաստեղծությունների հերոս է դնում հորինված կերպարների կամ կենդանիների, որի մեջ միաձուլում է նաև բնությունը։
Հովհաննես Թումանյան «Լոռեցի Սաքոն»
1․ Կարդա Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։
2․ Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։
երախ – կենդանիների բերան
անձավ – քարանձավ
քաջք – բարի կամ չար առասպելական ոգի
շնալիր – շան ալյուր
համկալ – եզների փոխանակությամբ վար անելու ընկերակից
հարախ – ոչխարների հանգստանալու տեղ
3․ Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից։
Մենք և վախերը
Մարդու կյանքն ընդանում է ինչպես ուրախություններով, ձեռքբերումներով, հաջողություններով, այնպես էլ վախերով։ Մենք բոլորս մանկուց ձեռք ենք բերում վախեր մթությունից, բարձրությունից, փակ տարաքներից և այլ բաներից։ Հետո ամբողջ կյանքի ընթացքում փորձում ենք ձերբազատվել դրանցից։ Մարդիկ կան, որոնց մոտ դա ընթանում է շատ հեշտ ու արագ, իսկ մյուսների մոտ՝ գուցե նաև մինչև կյանցի վերջ չի ստացվում։
Ես կարողացել եմ ձերբազատվել նման վախերից, որովհետև երբ մտածում եմ դրանց մասին, հասկանում եմ, որ դրանք սովորական բաներ են, որոնցից վախենալ ընդհանրապես պետք չէ։ Որքան վախենանք, այդքան վախերն ավելի ենք գերիշխելու։
Մարդկանց մեջ նաև տարածված է չար ոգիներից վախը։ Ի՞նչ են այդ ոգիները, արդյո՞ք իրական են։ Միգուցե դրանք իրական են, բայց ի՞նչ կարող են անել մեզ։ Միակ բանը, որ կարող են անել, դա ոչինչ չանելով մարդկանց մեջ վախ ու տագնապ առաջացնելն է։ Իսկ թե ինչպես մարդ կպատասխանի այդ վախերին, կախված է նրա ենթագիտակցությունից և որոշ չափով նաև կրթվածությունից։
Conjugación de verbos
levantar
Yo levanto
Tú levantas
Él/ella/usted levanta
Nosotros levantamos
Vosotros levantáis
Ellos/ellas/ustedes levantan
ducharse
Yo me ducho
Tú te duchas
Él/ella/usted se ducha
Nosotros nos duchamos
Vosotros os ducháis
Ellos/ellas/ustedes se duchan
Անհատական ուսումնական պլան. 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակ
- Հայոց լեզու — 2 ժամ (Հասմիկ Ղազարյան)
- Գրականություն — 2 ժամ (Հասմիկ Ղազարյան)
- Մաթեմատիկա — 2 ժամ (Սյուզի Հակոբյան)
- Անգլերեն — 4 ժամ (Նունե Այդինյան)
- Պատմություն — 2 ժամ (Վարդան Կարապետյան)
- Էկոլոգիա — 2 ժամ (Էմանուել Ագջոյան)
- Հասարակագիտություն — 2 ժամ (Դիանա Նազարյան, Սամվել Թամազյան)
- Պար -1 ժամ
- Երգ -1 ժամ (Նելի Փիլոյան)
- Ֆիզկուլտուրա (սեղանի թենիս) — 2 ժամ (Հասմիկ Սիմոնյան)
Ընտրություններ
- Իսպաներեն — 4 ժամ (Ռուզաննա Սարգսյան)
- Կենսաբանություն — 4 ժամ (Անուշ Ասատրյան)
- Հայոց լեզվի քերականություն — 4 ժամ (Անուշ Ներսիսյան)
Ռազմամարզական ճամբար — 4 օր