Posted in Հայոց լեզու 10

Շարահյուսորեն վերլուծում

  1. Բաց թողած տեղերում անհրաժեշտ փոփոխություններով տեղադրիր ներքեւում եղած բառերը։
  2. Նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։

228․ Շատ լավ գիտեր, թե հարևաններից ում դուռը որ կողմի վրա էր բացվում, որ երդիկից ինչ գույնի ծուխ էր ելնում և օրվա որ պահին։
շատ լավ-ձևի պարագա
գիտեր-ստորոգյալ
ում-հատկացուցիչ
դուռը-ուղիղ խնդիր
որ-որոշիչ
կողմ-հատկացուցիչ
բացվում էր-ստորոգյալ
որ-որոշիչ
երդիկից-տեղի պարագա
ինչ գույնի-որոշիչ
ծուխ-ենթակա
ելնում էր-ստորոգյալ
և-կապ
օրվա-հատկացուցիչ
որ պահին-ժամանակի պարագա

Շարունակել կարդալ “Շարահյուսորեն վերլուծում”
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Կյանքում կատարած մեր դերը

Բոլորս էլ հաստատ լսել ենք «Կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասան» արտահայտությունը։ Որտեղի՞ց է այն առաջացել և արդյո՞ք այդ խոսքերը ճիշտ են։
Մենք բոլորս անհատականություն ենք և շփվում ենք բազմաթիվ մարդկանց հետ, սակայն մենք մեզ դրսևորում ենք տարբեր ձևերով՝ կախված տվյալ պահին գտնվելու վայրից և շրջապատող մարդկանից։ Եկեք խոսենք օրինակներով։ Տանը մենք շփվում ենք մեր ծնողների, քրոջ, եղբոր, տատիկի ու պապիկի հետ և իանց հետ ունենք մեր շփման ձևերե, ազատությունն ու սահմանափակումները, սակայն նույն կերպ մենք չենք կարող ներկայանալ դպրոցում, աշխատանքի վայրում։ Դպրոցում արդեն գործում է աշակերտ-ուսուցիչ կապը և մենք պետք է իմանանք ու պահպանենք մեր իրավունքների ու պարտականությունների սահմանը՝ լինելով հարգալից, պատասխանատու։ Իսկ արդեն ընկերական շրջապատում մենք մեզ դրսևորում ենք փոքր ինչ այլ կերպ։
Ահա և սկզբում հնչեցրած հարցի պատասխանը։ Մենք կյանքի դերասաններն ենք և յուրաքանչյուր միջավայրում ունենք տարբեր դերեր և պետք է հարմարվենք ու կատարենք տվյալ պահին մեզ բաժին հասած դերը։

Posted in Իսպաներեն 10

La vida de José

Lee y después contesta a las preguntas:

José es un chico de España. Él es español. Él vive en Asturias, una zona que está al Norte. José vive muy cerca de la playa porque él vive en Gijón. Es una ciudad que tiene playa. José va todos los días a la playa. A José le gusta mucho hacer deporte. Él corre todos los días 10 kilómetros por la playa. José también hace surf. Él tiene una tabla de surf. A José le gusta mucho Gijón porque puede hacer muchas cosas. José tiene muchos amigos. Ellos van a la playa cuando salen de la escuela. La arena de la playa es muy fina. La mejor playa de Gijón es San Lorenzo. Es la playa de la fotografía. En esta playa hay gente todo el año. José y sus amigos van muchas veces a San Lorenzo.

Շարունակել կարդալ “La vida de José”
Posted in Հայոց լեզու 10

Բառարանագիտություն

Բառարանագրությունը բառագիտության մի առանձին բաժին է, որն ուսումնասիրում է բառարանների տեսակները, և բառարան կազմելու կանոնները։ Բառարանի նպատակը կոնկրետ բառի նկարագրությունն է, նրա իմաստային և ձևային տարբեր հատկանիշների վերհանումը։ Բառարանագրությունը առնչվում է լեզվի բառագիտության, իմաստաբանության, ստուգաբանության և ոճագիտության բաժինների հետ։ Բառարանագրի նպատակն էլ տասնյակ հազարավոր բառերի արտահայտած իմաստների, դրանց նրբերանգների, բառիմաստի կրած փոփոխությունների ճշգրիտ բացատրելն է։
Բառարանները բաժանվում են երկու մեծ խմբի՝ հանրագիտական և բանասիրական (լեզվաբանական)։

Շարունակել կարդալ “Բառարանագիտություն”
Posted in Պատմություն 10

Փետրվարի 7-11

Թեմա 1. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում».
ա/ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը
բ/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում /բանավոր, Հայոց պատմություն-10, էջ 74-80, նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ “Փետրվարի 7-11”
Posted in Անգլերեն 10

What friends are for (English in Mind Student’s Book 3)

  1. READ AND LISTEN

b. Answer the question 
    1. Why doesn’t Amy go to the Rapman concert and do the interview?
Amy doesn’t go to the Rapman concert and do the interview becouse it’s her mother’s birthday.

    2. Why does Tom say: ‘How could you, Laura?’
Tom says: ‘How could you, Laura?’ becous their friend Nick’s his biggest fan.

    3. Did Laura know that Nick likes Rapman?
No, she didn’t and that was a suprize for her.

    4. Why does Laura need to talk to Nik?
Laura needed to talk to Nick, becouse she had to do interview for the radio.

    5. What is Tom and Laura’s opinion of Nick’s report?
Laura and Tom think that Nick did great job.

Շարունակել կարդալ “What friends are for (English in Mind Student’s Book 3)”
Posted in Հայոց լեզու 10

Պարզ ընդարձակ նախադասություն

  1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։ 
  2. Մուգ նշված նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ․ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով , ըստ ամենայնի, լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց․
-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է Կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։

Ենթակա-զեղչված է
Ստորոգյալ-դրել էր
Ուղիղ խնդիր-սաղավարտ
Տեղի պարագա-գլխին
Որոշիչ-պողպատյա, արծաթազարդ, սպիտակ, նախարարական, ցցունքով, զինանշանով

-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օգնությանը։ 

Ենթակա-արքան
Բացահայտիչ-Աշոտ Երկաթը
Ստորոգյալ-քաշվել է, սպասում է
Ձևի պարագա-փակվելով
Որոշիչ-ազնիվ, սիրելի, քաջազն, անառիկ, Կաքավաբերդ
Հատկացուցիչ-մեր
Տեղի պարագա- ամրոցում
Պատճառի պարագա-անհաջողությունից
Հանգման խնդիր-օգնությանը

Posted in Գրականություն 10

Կարդում ենք Թումանյան

  1. Իրապատում հեքիաթները
  2. Ուսումնասիրում՝ իրապատում հեքիաթի առանձնահատկությունները
  3. Ընթերցանություն («Անբան Հուռին», «Անխելք մարդը», «Կիկոսի մահը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը» և այլն
  4. Հեքիաթների մեջ ընդհանրությունը, դրա մեկնաբանությունը՝ ըստ ընթերցողի

Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային ձգտումները, ճակատագիրը։ Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ։ Կենդանիների միջոցով ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ լավ կողմերը՝ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն։ Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը։ 
Հովհաննես Թումանյանն իմ ամենասիրելի հեքիաթ գրողներից մեկն է։ Նրա աշխատանքները և՛ երեխաների, և՛ մեծերի համար են։ Նրա գործերին ծանոթ եմ դեռ մանկուց և միշտ շատ եմ սիրել, որովհետև շատ պատկերազարդ և երևակայական են։ Այժմ, երբ արդեն մեծ եմ, վերընթերցեցի և հասկացա, որ դրանք նաև ստեղծված են մեծահասակների համար։ Այնտեղ մարդկային կյանքն ու խնդիրները ներկայացված են հորինված կենդանիների և մարդկանց աշխարհում։

5. Աբսուրդը Թումանյանի իրապատում հեքիաթներում՝ տեղեկություններ աբսուրդի գրականության մասին,  աբսուրդի գրականության և աբսուրդի թատրոնի այլ նմուշների ընթերցում համաշխարհային գրականությունից- (Դանիել ԽարմսՋոյսԿամյու, Իոնեսկո և այլն)

Posted in Գրականություն 10

Մխիթար Սեբաստացի

Կարդա այս եւ այս տեքստերը։ Գտի՛ր հարցերի պատասխանները։

-Որտե՞ղ է առաջին անգամ Մխիթար Սեբաստացին հիմնել միաբանություն։
1701 թ-ին Կոստանդնուպոլսում Մխիթար Սեբաստացին հիմնել է միաբանություն:

-Ինչո՞ւ է միաբանությունը տեղափոխվում այլ տեղ եւ ո՞ւր է տեղափոխվում։
1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ՝ խուսափելով թուրքական հարձակումներից:

-Ի՞նչ նվեր է անում միաբանությանը Վենետիկի ծերակույտը։
1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: 

-Մխիթար Սեբաստացին Քրիստոնեության ո՞ր ճյուղի հոգեւորական է։
Մխիթար Սեբաստացին եղել Է կաթոլիկ։

-Նշիր Սեբաստացու՝ քո կարծիքով ամենանշանակալից գործը, հիմնավորիր ընտրությունդ։
Մխիթար Սեբաստացու աշխատություններիՆ դեռևս լավ ծանոթ չեմ, սակայն լսել եմ նրա «Հայոց պատմություն» և «Բառագիրք հայկազյան լեզվի» գործերի մասին։

Շարունակել կարդալ “Մխիթար Սեբաստացի”