- Մեր օրերում կարևո՞ր է գրագետ վարվելակերպը թե՞ ոչ:
Իհարկե կարևոր է։ Գրագետ վարվելակերպի համար սահմանված ժամանակ չկա, այն բոլոր ժամանակներում կարևոր կետ է հանդիսանում շփման մեջ։ Տարիների ընթացքում կարող են փոխվել դրա կանոնները, սակայն այն մշտապես լինելու է ակտուալ ամեն պարագայում։ Երբ որևէ մեկն ունենում է գործնական հանդիպում կամ ըկերական ընթրիք, ապա էթիկայի կանոնների բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալ այդ մարդկանց հիասթափեցնելու, և ամենայն հավանականությամբ նրանք հաջորդ անգամ կհրաժարվեն ձեզ հետ հանդիպումից։
Նոյեմբերի 1-5
Թեմա 1.Արևելքի1—ինպետությունները.
ա/ Եգիպտոս
բ/ Համաեգիպտականպետությունը /Համաշխարհայինպատմություն-10, էջ 7-9, 13-15, նաևայլաղբյուրներ/.
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

Բովանդակություն
Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» այլաբանական վիպակը հրապարակվել է 1945 թվականին։ Քաղաքական սատիրայի և հակաուտոպիական ժանրերի վիպակ է, որի հիմքը 1917 թվականի Բոլշևիկյան հեղափոխությունն է և դրան հաջորդած ստալինիզմը։
Գրքի հերոսներն են «Մենըր» ֆերմայի անասունները, որոնք, ազատվելով իրենց շահագործող ֆերմերից, փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք՝ Անասնաֆերման։
Այժմ «Անասնաֆերման» համարվում է դասական ստեղծագործություն։ Անգլիացի հռչակավոր գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» և «1984» վեպերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են, ուր հեղինակը քննարկում է ամբողջատիրական վարչակարգերի պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։
Գրողի մասին
Ծնվել է բրիտանացի առևտրային գործակալի ընտանիքում 1903 թվականի հունիսի 25-ին, Հնդկաստանում։ 1922-1927 թվականներին ծառայել է Բիրմայի գաղութային ոստիկանությունում, ապա երկար տարիներ բնակվել է Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում՝ գոյությունն ապահովելով պատահական եկամուտներով։ Այդ ժամանակ էլ սկսել է հանդես գալ գեղարվեստական ստեղծագործություններով ու հրապարակախոսական հոդվածներով։ Ջորջ Օրուել գրական կեղծանունով սկսել է հանդես գալ 1933 թվականից։ 1936-1939 թվականներին մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Օրուելը վարել է հակաֆաշիստական հաղորդում BBC-ում։ Մահացել է թոքախտից 1950 թվականի հունվարի 21-ին Լոնդոնում։
Մեջբերումներ
- Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։
- Ցանկացած հարցի, ամեն դժվարության նա պատասխանում էր մի նախադասությամբ․ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ», դարձնելով այն իր անձնական նշանաբանը։
- Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։
Կարծիք
Վիպակն ինձ համար շատ հետաքրքիր էր։ Ստեղծագործության սկզբում «Մեներ ֆերմայի» անասունները բողոքում էին մարդանցից այն պատճառով, որ իրենց հետ շատ վատ են վարվում և ժողովի ընթացքում կազմակերպեցին ապստամբություն իրենց իրավունքները վերականգնելու համար։ Ապստամբությունից հետո առաջին տարին շատ լավ ընթացավ, սակայն խոզերը, ովքեր ամենախելացին էին այդ անասունների մեջ, որոշեցին օգտվել մյուսների միամտությունից և օգտագործել նրանց։
Այսպիսով, Ջորջ Օրուելի աշխատության գերագույն միտքն այն է, որ ամեն ոլորտում խելացիներն ու ուժեղները միշտ իրենց առանձնացնում են խմբից, իրենց կարգում առաջնորդ և յուրաքանչյուր որոշում կայացնում արեն շահադիտական կողմից՝ չմտածելով մյուսների մասին։ Եվ հաշվի չեն առնում, որ իրենց նախկինում ստեղծած օրենքները հենց իրենք սկսում են ոտնահարել։
¿Qué hago los fines de semana?
Normalmente, los viernes por la tarde me quedo en casa jugando al ordenador. Tengo unos juegos estupendos. Algunas veces viene mi amigo Antonio a jugar conmigo y después vemos alguna película en la tele.
Los sábados por la mañana juego un partido de baloncesto. Estoy en el equipo del instituto. Somos bastante buenos y podemos ganar la liga. Por la tarde siempre veo a mis amigos en el parque.
El domingo voy con mi familia a comer a casa de mi abuela. A veces ella viene a comer a nuestra casa y también invitamos a mis primos. Con ellos siempre me lo paso muy bien. Los domingos por la tarde nunca salgo, me quedo en casa. Tengo que hacer los deberes para el día siguiente o estudiar para los exámenes.
Ի՞նչ եմ անում հանգստյան օրերին
Սովորաբար, ուրբաթ կեսօրին ես մնում եմ տանը՝ համակարգիչ խաղալով։ Ես ունեմ հիանալի խաղեր։ Երբեմն իմ ընկեր Անտոնիոն գալիս է ինձ հետ խաղալու, իսկ ավելի ուշ մենք հեռուստացույցով դիտում ենք ֆիլմ։
Շաբաթ առավոտյան ես խաղում եմ բասկետբոլ։ Ես դպրոցի թիմում եմ։ Մենք բավականին լավն ենք և կարող ենք հաղթել առաջնությունը։ Կեսօրին միշտ հանդիպում եմ ընկերներիս այգում։
Կիրակի օրը ընտանիքիս հետ գնում ենք տատիկիս տանը ճաշելու։ Երբեմն նա գալիս է մեր տուն ճաշելու և մենք նաև հրավիրում ենք զարմիկներիս։ Ես միշտ հիանալի ժամանակ եմ անցկացնում նրանց հետ։ Կիրակի կեսօրին ես երբեք դուրս չեմ գալիս, մնում եմ տանը։ Ես պետք է կատարեմ տնային առաջադրանքները հաջորդ օրվա համար կամ սովորեմ քննությունների համար։
Վերջածանցներ
1․Սյունակներից ընտրիր մեկական արմատ եւ վերջածանց, կազմիր վերջածանցավոր բառեր․

Ինքնաստուգում (հիմնական բաժինների կրկնողություն)
ՋԷԿ, ՀԷԿ, ԱԷԿ
ՋԷԿ
ՋԷԿ-երը օգտագործելով էներգակիր ռեսուրսները պինդ, հեղուկ և գազային վառելիքների տեսքով, արտադրում են էլեկտրական ու ջերմային էներգիա: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Իրենց աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեքով:
ՋԷԿ-երի աշխատանքի հետևանքով փոխվում է նաև մի շարք նյութերի քանակությունը: Ցանկացած նյութի այրման ժամանակ ծախսվում է մեծ քանակությամբ թթվածին: ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածի սպառման խոշոր աղբյուր:
ՋԷԿ-երում աշխատանքային պրոցեսի ժամանակ հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում սարքավորումների հովացման նպատակով:

Մոդայի գեղագիտական տարրը: Ազգային հագուստ
- Ինչով է տարբերվում ազգային հագուստը մոդայիկ հագուստից:Ներկայացրե՛ք հայկական ազգային հագուստի առանձնահատկությունները: Ըստ ձեզ ինչպես կարելի է ազգային հագուստը կիրառելի դարձնել մեր օրերում:
Ազգային հագուստի և մոդայիկ հագուստի մեջ կա մեծ տարբերություն։ Ազգային հագուստը բոլոր երկրներում տարբեր է։ Այն ցույց է տալիս տվյալ երկրի անցյալը, մշակութային կյանքը, և գրեթե երբեք այն չի փոփոխվում։
Ստորև ներկյացված են երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Պարսկաստանի, ազգային հագուստների նկարները։

Բարին և չարը
- Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում։
Ըստ իս բարի մարդուն վերագրվում են հետևյալ հատկանիշները՝ կամեցողություն, անշահախնդրություն, առատաձեռնություն։
Քարանձավի մարդը
Դեռ անհիշելի ժամանակներից մարդիկ ապրել են քարանձավներում, և քարանձավի մարդ ասելով բոլորս հասկանում ենք նախնադարյան մարդ, սակայն այդ արտահայտությունը կարելի է վերագրել ժամանակակից դարաշրջանում ապրող մարդկանց որոշ մասին։ Այդ մասսային են դասվում այն մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել նոր տեխնոլոգիաներին, մտածելակերպին, ազատությանը։ Այդ մարդիկ ավելի հաճախ լինում են տատիկներն ու պապիկները, որովհետև նախկինում, երբ նրանք դեռ երեխա էին, չկար բջջային հեռախոս, համակարգիչ, իսկ հեռուստացույցը միայն սև ու սպիտակ էր, և միևնույն ժամանակ նրանք ունեցել են ներկայիս սերնդի առօրյայից ամբողջովին տարբերվող առօրյա։ Կարծում եմ՝ դա է միակ պատճառը, որ նրանք առ այսօր չեն կարողանում լիովին ինտեգրվել ներկայիս հասարակության մեջ։