- Կարդա «Արածեք ձեր խոտը» էսսեն։
- Ինչ ես կարծում, ո՞ւմ է դիմում հեղինակը։ Հիմնավորիր պատասխանդ։
Վանո Սիրադեղյանը դիմում է քաղաքական գործիչներին։ Նա շատ բարկացած է նրանց վրա և իր էսսեում արտահայտում է իր ամբողջ զայրույթը։ - Մեկնաբանիր «Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ․․․» նախադասությունը։
Ըստ իս Վանո Սիրադեղյանն այս տողերում արտահայտում է, թե որքան սահմանափակ են քաղաքական գործիչները։ Ցանկանում է ասել, որ որքան էլ նրանք փորձեն զարգանալ, ապրել բարձրաշխարհիիկ կյանով, մեկ է, միշտ լինելու են նույն սահմանափակը, ովքեր նախկինում օգտվում էին սովորակ կրպակներից և սրճարաններից։
Անհատական ուսումնական պլան. 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակ
- Հայոց լեզու — 2 ժամ (Հասմիկ Ղազարյան)
- Գրականություն — 2 ժամ (Հասմիկ Ղազարյան)
- Մաթեմատիկա — 2 ժամ (Սյուզի Հակոբյան)
- Անգլերեն — 4 ժամ (Նունե Այդինյան)
- Պատմություն — 2 ժամ (Վարդան Կարապետյան)
- Էկոլոգիա — 2 ժամ (Էմանուել Ագջոյան)
- Հասարակագիտություն — 2 ժամ (Դիանա Նազարյան, Ազնիվ Գալստյան)
- Պար -1 ժամ (Հայարփի Անանյան)
- Երգ -1 ժամ (Նելի Փիլոյան)
- Ֆիզկուլտուրա (սեղանի թենիս) — 2 ժամ (Հասմիկ Սիմոնյան)
Ընտրություններ
- Իսպաներեն — 4 ժամ (Ռուզաննա Սարգսյան)
- Կենսաբանություն — 4 ժամ (Անուշ Ասատրյան)
- Քիմիա — 4 ժամ (Վեներա Խառատյան)
Բառակազմություն
- Տրված սյունակներից դեմ դիմաց գրված բառերից ընտրիր մեկական արմատ, կազմիր բարդ բառ։

1. Ակնարկ
Լրջախոհ
Ջրասույզ
Մանկամիտ
Քմահաճ
Լուռումունջ
Վանո Սիրադեղյան «Սիրելու ժամանակը»
- Տեղեկություններ գտիր Վանո Սիրադեղյանի մասին։
Վանո Սմբատի Սիրադեղյանը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ է։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման առաջնորդներից։ Վ.Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ: - Կարդա՛ «Սիրելու ժամանակը» պատմվածքը։
Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնութագիրը
Տրամադրություն, մոտիվացիա. ըստ իս այս երկուսը շատ մեծ կապ ունեն մեր կենցաղի հետ։ Ես շատ կարևոր եմ համարում ինձ առօրյայում շրջապատղ գեղեցկությունը։
Ինձ համար գեղեցիկ կենցաղը լավ եղանակն է, հարմարավետ հագուստը, կոկիկ և մաքուր միջավայը։ Չափազանց մեծ ուշադրությյուն եմ կենտրոնացնում սենյակիս և հատկապես գրասեղանիս գեղեցկությանը, որովհետև շատ կարևոր եմ համարում ուսումը, կրթությունը, իսկ սովորելուն ինձ կարող է տրամադրել կոկիկ և էսթետիկ միջավայրը։
Գեղեցկությունը մշակութային տարբեր միջավայրերում
Յուրաքանչյուր երկիր ունի մշակութային կյանք։ Ժողովուրդները սկսած անհիշելի ժամանակներից ստեղծել են մշակույթային կյանք։ Դրանք ստեղծվում են, որպիսի ժողովուրդների միջև լինի տարբերություն։ Օրինակ մենք՝ հայերս, ունենք մշակութային բազմաթիվ տոներ, որոնք չկան այլ երկրների մշակութային կյանքում, և մենք հենց դրանցով էլ տարբերվում ենք նրանցից։
Մշակութային կյանքն ունի բազմաթիվ առանձնահատկություններ։ Անձամբ ես մշակութային կյանք ասելով հասկանում եմ ժողովուրդների տոները, պատմական և ժամանակակից տեսարժան վայրերը, բնությունը, լեզուները։
Կան նաև ժողովուրդներ, որ կրկնորինակում են մյուսներին և վերցնում նրանց մշակութային տոները, դարձնում են իրենցը։ Ըստ իս նման բաները նորմալ են, սակայն միայն այն դեպքում, երբ տոնի մեջ կատարում են փոփոխություններ։
Հիմքեր
- Սահմանում
Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
- Դասակարգում
Հիմքերը դասակարգվում են ըստ ջրում լուծվելու ունակության` լուծելի (ալկալիներ) և անլուծելի:
Ջրում լուծելի են միայն ալկալիական և հողալկալիական մետաղների հիդրօքսիդները, դրանք թվով 8-ն են՝ LiOH, NaOH, KOH, RbOH, CsOH, Ca(OH)2, Ba(OH)2Sr(OH)2:
Ալկալի է համարվում նաև NH4OH-ը:
Առաջադրանքներ
1.Ներքեւում տրված բառերում գտիր հնչյունափոխությունը, վերականգնիր անհնչյունափոխ տարբերակը․ օրինակ՝ թռչուն-թիռ+իչ+ուն (ի-ը; ի-սղում)։
Փխրուն — փուխր + ուն (ու — ը; ը — սղում)
եզրային — եզր + ային (ը — սղում)
ծնրադիր — ծունր + դիր (ու — ը)
լուսավոր — լույս + ավոր (ույ — ու)
անրջանք — անուրջ + անք (ու — ը)
տամկանալ — տամուկ + անալ (ու — սղում)
կատվառյուծ — կատու + առյուծ (ու — վ)
լրագիր — լուր + ա + գիր (ու — ը)
ընչաքաղց — ունչ + ա + քաղց (ու — ը)
գրաբար — գիր + աբար (ի — ը)
մտավոր — միտ + ավոր (ի — ը)
արեւմտյան — արև + մուտք + յան (ու — ը)
գիրուկ — գեր + ուկ (ե — սղում)
գիտակ — գետ + ակ (ե — ա)
իգական — էգ + ական (է — ի)
կղզյակ — կղզի + ակ (ի — ա)
ուղեկալ — ուղի + ա + կալ (ի + ա — ե)
ծուլություն — ծույլ + ություն (ույ — ու)
ակնոցավոր — ակն + ոց + ավոր (ը — սղում)
դեղնաթույր — դեղին + ա + թույր (ի — սղում)
բարենպաստ — բարի + ա + նպաստ (ի + ա — ե)
հեծելազոր — հեծյալ + ա զոր (յա — ե)
քրիստոնեական — քրիստոնյա + ական (յա — ե)
լուսապսակ — լույս + ա + պեսակ (ույ — ու)
ալեծուփ — ալի + ա + ծուփ (ի + ա — ե)
բուրավետ — բույր + ավետ (ույ — ու)
ալրաղաց — ալյուր + աղաց (յու — ու)
արնագույն — արյուն + ա + գույն (յու — սղում)
Պարապմունք 10
Իսպանախոս երկրների խոհանոցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի ունեցավ իսպանախոս երկրների ազգային ուտեստների ներկայացում և փորձարկում, ավագ դպրոցի իսպաներենի խմբի և խմբի դասավանդող՝ Ռուզաննա Սարգսյանի մասնակցությամբ։ Ներկա էր նաև կրթահամալիրի 10-րդ դասարանցիների կազմակերպիչը՝ Լուսինե Սարգսյանը։
Հանդիպման սկզբում սովորողներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր պատրաստած ուտեստի պատրաստման եղանակը, բաղադրիչները և մի փոքր այդ ուտեստի պատմությունից։ Բացի համտեսումից նաև զրուցեցինք և անցկացրեցինք լավ ժամանակ։
Նմանատիպ նախագծերն օգնում են ավելի լավ ճանաչել այն լեզվի խոհանոցն ու մշակույթը, որն ուսումնասիրում ենք։ Նաև պատրաստելուց բացի ծանոթանում ենք այդ ուտեստների ծագմանը և տարածվածությանը, որն էլ մեզ ապահովում է նոր գիտելիքներով։
Ստորև ներկայացված է օրվա ֆոտոշարքը՝



