Բեռնարդ Շոուն ասել է՝ «Ես երջանիկ եմ, որովհետև ժամանակ չունեմ մտածելու այն մասին, որ ես երջանիկ չեմ:»
Երջանկությունը մարդու կյանքում ամենակարևոր բաներից մեկն է։ Մարդիկ լինում են երկու տեսակ. Առաջին տեսակին պատկանում են այն մարդիկ, ովքեր երջանկության պակասի պատճառով սկսում են կյանքը համարել անիմաստ, սկսում են ապրելու փոխարեն պարզապես գոյատևել։ Իսկ Երկրորդ տեսակն այն մարդիկ են, ովքեր այդ նույն իրավիճակին նայում են հակառակ կողմից և ձգտում են երջանկության։
Ի վերջո կարծում եմ, որ երջանկություն կա ամենուրեք, պարզապես պետք է այն նկատել (կամ ստեղծել)։ Նույնիսկ, եթե որևէ մեկը հայտնվում է չափազանց վատ իրավիճակում, ապա դա միգուցե նրա համար է, որ հետագայում երջանկությունն ավելի ակնհայտ լինի նրա համար։
Մի անգամ ընկերներիս հետ էի, երբ մեկը մեզ հարցրեց, թե ինչ է մեզ համար երջանկությունը։ Ընկերներիցս մեկն ասաց ընտանիքը, մյուսը՝ ընկերները, մեկ ուրիշի համար էլ երջանկությունը համեղ ուտելիքն էր։ Այդ դեպքից հետո ինձ սկսեց հետաքրքրել այդ հարցը . Մեկ օր շարունակ մտածում էի այդ մասին։ Հիմա գիտեմ՝ ինչն է ինձ երջանկացնում, ավելի ճիշտ՝ ինչերը։ Երջանկությունը չի կարող լինել միայն մի բանի մեջ, երջանկությունը տարբեր վայրերում և տարբեր ժամերի է լինում։ Այո՛, ինձ համար ևս երջանկություն է լինել ընկերներիս և ընտանիքիս հետ, բայց ինձ կարող է երջանկացնել նույնիսկ սպասված գիրքը գնելը, բակի եղանակը, ընթերցածս լուրերը, նոր բան սովորելը և նոր ձեռքբերումների հասնելը։
Չի կարող լինել այնպես, որ երջանկությունը լինի միայն մի տեղում…
Ես հավատում եմ…
Ըստ Սենեկայի՝ մարդը քանի դեռ ողջ է, երբեք չպետք է կորցնի հավատը:
Կարծում եմ, որ հավատը գիտի՝ ինչպես մարդուն ապրեցնել։ Մարդիկ մի փոքր անհաջողությունից հետո սկսում են մտափոխվել, որոշում են չշարունակել իրենց բռնած ուղին և սկսում են մտածել ավելի հեշտ տրվողի մասին, սակայն հավատը մտափոխվելու հակառակ կողմն է, երբ մարդ շարունակում է ձգտել, պայքարել՝ չծնկելով ոչ մի խնդրի առաջ։
Ես ունեմ երազանք, և ես հավատում եմ, որ այն կիրականանա։ Սակայն տեսակով այնպիսի մարդ եմ, որ երբեք ինչ-որ մեկի մոտ չեմ խոսի իմ ծրագրերից, որովհետև սիրում եմ, երբ մարդիկ տեսնում են ինձ այն ժամանակ, երբ արդեն հասել եմ իմ նպատակակետին։
Երազանքը սերտ կապ ունի հավատի հետ։ Մարդ կարող է երազել մի բանի մասին, սակայն քայլեր չձեռնարկել դրան հասնելու համար, սակայն երբ նրա ներսում լինի հավատ իր անձի հանդեպ, ապա դժվար թե լինի այնպիսի բան, որը կկանգնի նրա ճանապարհին։
Իսկ եթե դուրս գամ իմ երազանքից և հավատին նայեմ ոչ որպես անհատ, ապա իմ ամբողջ հավատը զետեղված է մի տեղում։ Հավատում եմ, որ այլևս երբեք չեմ լսի «Պատերազմ է սկսվել» արտահայտությունը։ Այո՛, որքան էլ տարօրինակ թվա, բայց ես հավատում եմ մարդկությանը, հավատում եմ, որ կսկսեն լինել ավելի բանական, և երկրների միջև տեղի ունեցած անհամատեղությունները պատերազմների փոխարեն կլուծվեն բանակցությունների ճանապարհով…
Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1
Թեմա 3.Հայոցծագումնաբանությունը. Հնդեվրոպականնախահայրենիք /բանավոր, 10-րդ, էջ 21-24, նաևայլաղբյուրներ/
Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1”Ծեր ոմն եւ Մահ
1.Կարդա «Ծեր ոմն եւ Մահ» առակը։

2.Դարձրու առակը աշխարհաբար։
Մի օր, մի ծերունի փայտ էր կոտրել ու ուսին գցած տանում էր տուն: Մեկ էլ ճանապարհին հոգնեց, փայտը պարտադրված դրեց գետնին և սկսեց օգնություն կանչել Մահից: Մահը երևաց և հարցերց՝ ինչու է կանչել իրեն: Ծերունին պատասխանեց.
-Օգնիր ինձ և բեռս դիր նորից իմ ուսին:
Առակս կցուցանե՝ որքան էլ դժվարություններ և անկումներ են լինում կյանքում, միևնույն է պետք է սիրել և շարունակել ապրել:
Զրույց կրթության կազմակերպիչի հետ (Ռուզաննա Սարգսյան)
Mi barrio
Vivo en un barrio cerca del centro de la ciudad. Tardo 30 minutos en metro en llegar al centro. Estoy contenta de vivir en mi barrio. Es un barrio muy bueno y tengo todo lo que necesito. hay tiendas, restaurantes, cines, centro comercial, gimnasio, bares, muchos bancos etc… Voy al supermercado a pie. Hay muchos autobuses, metro, muchos parques y siempre hay gente en la calle. Pero mi barrio es muy ruidoso.
Esta es mi casa. Mi casa está en el centro del barrio.
Barrio(m)-թաղամաս
vivir-ապրել
centro(m)-կենտրոն
ciudad(f)-քաղաք
llegar-գալ
estar contento-գոհ լինել
necesitar-անհրաժեշտ լինել
hay -կա
tienda(f)-խանութ
restaurante(m.)-ռեստորան
cine(m.)—կինոթատրոն
mucho-շատ
supermercado(m) -սուպերմարկետ
a pie-ոտքով
gente(f)-մարդիկ
calle(f.)-փողոց
parque(m.)-զբոսայգի
siempre -միշտ
ruidoso -աղմկոտ
Present time
Antónimos
- Bonito (գեղեցիկ) — feo (տգեղ)
- Duro (դժվար) — blando (հեշտ)
- Bueno (լավ) — malo (վատ)
- Lento (դանդաղ) — rápido (արագ)
- Alto (բարձրահասակ) — bajo (ցածրահասակ)
- Fuerte (ուժեղ) — débil (թույլ)
- Alegre (երջանիկ) — triste (տխուր)
- Corto (կարճ) — largo (երկար)
- Barato (էժան) — caro (թանկ)
- Difícil (դժվար) — fácil (հեշտ)
- Caliente (տաք) — frío (ցուրտ)
- Gordo (գեր) — delgado (նիհար)
- Viejo (հին) — nuevo (նոր)
- Rico (հարուստ) — pobre (աղքատ)
- Grande (մեծ) — pequeño (փոքր)
Սեպտեմբերի 22-25
Թեմա 2.Վանի համահայկական թագավորությունը / բանավոր, էջ 35-46, նաև այլ աղբյուրներ/
Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 22-25”Նախադասության դասավորություն
Տրված նախադասություններն այնպես դասավորիր, որ տեքստեր ստանաս։

- Քեոփսի բուրգը՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, գտնվու է Կահիրե քաղաքից ոչ հեռու՝ Գիզայում։
- Հին եգիպտացիներն այն կառուցել են մեզանից մոտ հիսուն դար առաջ։
- Կառուցման համար օգտագործվել է երկու միլիոն երեք հարյուր հազար քար, որոնցից յուրաքանչյուրի միջին քաշը երկուսուկես տոննա է։
- Այս ամենամեծ բուրգի պեղումներից մեկի ժամանակ՝ հազար ինը հարյուր հիսունչորս թվականին, հայտնաբերվեց մի փակված դահլիճ։
- Դահլիճում բազմազան ոսկեձույլ գանձերի հետ գտան նաև մի քանի առագաստանավեր, որոնցով հանդերձյալ կյանքում փարավոնը իբր թե պետք է նավարկեր նեղոսով։
