Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Գեղեցիկ հասկացություն

Սեպտեմբերի 13-17

  • Ներկայացրե՛ք գեղեցիկը ըստ մտածողներ Սոկրատեսի, Արիստոտելի,Պլատոնի:

Հին Հույն մեծ իմաստասեր Սոկրատեսը գեղեցիկ է դիտել օգտակարն ու նպատակահարմարը՝ նկատելով, որ իրենում օգուտ չպարունակողը չի կարող գեղեցիկ համարվել։ 

Արիստոտելը որպես գեղեցիկի բնագավառ դիտարկում է արվեստը՝ ընդունելով, որ գեղեցիկ է չափավորն ու կարգավորվածը: Արիստոտելը գտնում է, որ մարդն ազնիվ ու վեհ արարքներ է գործում հանուն գեղեցիկի:

Ըստ Պլատոնի՝ գեղեցիկի առաջին աստիճանը ֆիզիկական՝ բնական կամ մարմնական գեղեցկությունն, որը, ցավոք, խիստ անցողիկ է, քանի որ ժամանակն անզիջում է նրա նկատմամբ: Որպես գեղեցիկի հաջորդ աստիճան՝ Պլատոնը նշում է հոգու գեղեցկությունը, որն ավելի երկար կարող է պահպանվել, քան մարմնականը, սակայն նույնպես անցողիկ է, քանի որ մարդը փոփոխական է, նրա հոգին կարող է լինել կամակոր, հոգնել, չարանալ, ծերանալ՝ խեղաթյուրելով գեղեցիկի էությունը: Գեղեցիկի երրորդ աստիճանին այն երևույթներն են, որ ստեղծվում են գիտությունների և արվեստների շնորհիվ: Հատկապես, կատարյալ գեղեցիկը հնարավոր է միայն չորրորդ մակարդակում՝ իմաստության և բարիքի ոլորտում: Պլատոնը գտնում է, որ իդեալական, կատարյալ գեղեցիկը միաժամանակ ճշմարիտ է ու բարի:

Շարունակել կարդալ “Գեղեցիկ հասկացություն”
Posted in Հասարակագիտություն (Դ) 10

Հայ-ադրբեջանական հարաբերություններ

Ադրբեջանահայության դերն ու նշանակությունը հայ-ադրբեջանական  հարաբերություններում

Հայ-ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։

Շարունակել կարդալ “Հայ-ադրբեջանական հարաբերություններ”
Posted in Անգլերեն 10

Trip to Gegharot waterfall

Today is September 21, the 30th anniversary of Armenia’s independence. The Independence day celebrates our educational complex in a unique way, revealing the hidden corners of Armenia.
Each student has the opportunity to choose, according to which the learner can choose the direction of the journey. After studying the directions, I decided to visit the Gegharot Waterfall.
On the slope of Aragats, about 3,000 meters above sea level. It is located about 12 km from Aragats village of Aragatsotn region. Gegharot Waterfall also has similarities with a favorite of the educational complex, Trchkan.
During the trip, I acquired new acquaintances, we had interesting conversations and discussions during the road.
I consider it’s a very successful project to mention the anniversary of Armenia’s independence.

Posted in Գրաբար, Գրականություն 10

Օրհնութիւն ապաշխարութեան

1.Կարդա Մեսրոպ Մաշտոցի «Օրհնութիւն ապաշխարութեան» բանաստեղծությունը (էջ 26)

2.Դարձրու աշխարհաբար։ 

Այս կյանքի ծովը միշտ ինձ ալեկոծում է։ Մրրկացած թշնամի ալիքը ինձ վեր է բարձրացնում։ Բարի՛ նավապետ, ինձ ապավեն եղիր։
Ընկղմվելու մոտ եմ, օգնի՛ր ինձ, բարի՛ նավապետ, որովհետև իմ մեղքերը բեռի նման ծանրացել են։ Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ, քանզի այս անդունդի չար խորքը ընկղմում է ինձ, նավապե՛տ, ինձ ձեռք մեկնիր։ Փրկի՛ր վտանգից ինձ՝ նավաբեկիս, հանի՛ր այս ծովից, որ չկորչեմ իմ անօրենության մեջ։

3.Որոշիր՝ ում է դիմում։ 

Հեղինակը դիմում է Աստծուն։

4.Առանձնացրու այն բառերը, որով դիմում է Մաշտոցը։

Մաշտոցը Աստծուն դիմում է «նավապետ»։ Կարծում եմ՝ ընտրվել է հենց այդ բառը, որովհետև յուրաքանչյուրիս կյանքը Աստծու ձերքում է, և նա է հանդիսանում մեր նավապետն այս կյանքում։

5.Բացատրիր փոխաբերությունը։

Ստեղծագործոգթյան մեջ փոխաբերություն է համարվում այն միտքը, որ ալեկոծ ծովում խեղդվում է։ Ըստ իս «ալեկոծ ծով» ասելով հեղինակը ցանկացել է բնութագրել կյանքը, որը մարդկության վատ հատկանիշների՝ նախանձի, ագահության, պատճառով դարձել է ալեկոծ։

Posted in Գրաբար, Գրականություն 10

Այգի

1.Կարդա «Այգի» առակը (էջ 22)։

2.Վերածիր տեքստը աշխարհաբարի։

Հոգին ավանդելով հայրն ասաց իր որդիներին.

-Ի՛մ որդիներ, ես ոչինչ չունեմ ձեզ թողնելու, միայն այս հողը և այգին, և այնտեղ կա թաղված գանձ: Սկզբից վայելեք հողը և կգտնեք գանձը:
Հոր մահից հետո որդիները գնացին այգի և սկսեցին քրքրել, բայց չգտան այնտեղ ոսկի կամ արծաթ: Քանզի նրանք երբեք չէին արել ինչպես որ պետք է, նույն տարում տվեց առատ խաղողի ողկույզներ: Այն ժամանակ հասկացան, թե իրենց հայրը գանձ ասելով ինչ նկատի ուներ:

3.Մեկնաբանիր տեքստը։

Ստեղծագործությունը արժեքների մասին է։ Այստեղ հեղինակը սովորեցնում է, որ արժեքը չի կարող հանդիսանալ միայն փողը, գանձն ու հարստությունը, այլ բարիքը, աշխատանքը։ Այս կյանքում կան ավելի կարևոր արժեքներ, և հայրը գիտակցելով, որ եթե նրանց որպես ժառանգություն թողնի միայն գումար, ապա օրերից մի օր այն կսպառվի, այդ իսկ պատճառով նա մտածեց մի տարբերակ, որի շնորհիվ կարողացավ անել այնպես, որ որդիները սկսեն աշխատել և ստեղծեն իրենց համար բարիքներ։

Posted in Պատումներ

Բացահայտում ենք Գեղարոտի ջրվեժը

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի անկախության 30-րդ ամյակը։ Անկախության տոնը մեր կրթահամալիրը նշում է յուրահատուկ ձևով՝ Հայաստանի թաքնված անկյունները բացահայտելով։
Յուրաքանչյուր սովորող ունի ընտրության հնարավորություն, ըստ որի սովորողը կարող է ընտրել ճամփորդության ուղղությունը։ Ուղղություններն ուսումնասիրելուց հետո որոշեցի այցելել Գեղարոտի ջրվեժ։
Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա է այս հիասքանչ ջրվեժը։ Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 12 կմ հեռավորության վրա։ Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից։ Գեղարոտի ջրվեժը նաև ունի նմանություններ, կրթահամալիրի սիրելի դարձած, Թռչկանի հետ։
Ճանապարհորդության ժամանակ ձեռք բերեցի նոր ծանոթություններ, ճանապարհի ընթացքում ունեցանք հետաքրքիր զրույցներ և քննարկումներ։
Հայաստանի անկախության տարելիցը նման կերպ նշելը համարում եմ շատ հաջողված և սիրված նախագիծ։

Ստորև ներկայացված է օրվա ֆոտոշարքը։

Posted in Քիմիա 10

Օքսիդներ

Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։

  • Սահմանում

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

  • Դասակարգում

Օքսիդները դասակարգվում են ըստ քիմիական հատկությունների.
1. Հիմնայինօքսիդներ
Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են (Na2O, CaO, CuO, FeO, MnO, Cu2O և այլն)։
2. Թթվայինօքսիդներ
Թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներ են (P2O5, N2O5, Mn2O7, CrO3, CO2 և ալն)։
3. Երկդիմի (ամֆոտեր) օքսիդներ
Նյութերը, որոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ,անվանվում են երկդիմի (ամֆոտեր) (BeO, ZnO, Al2O3, Cr2O3 և այլն):
4. Անտարբեր (աղչառաջացնող) օքսիդներ
Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չեն փոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ (N2O, NO, CO, SiO և այլն)։

Շարունակել կարդալ “Օքսիդներ”
Posted in Կենսաբանություն 10

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ

Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը։ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում: Բջջում կան երկու տեսակի նուկլեինաթթուներ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ)։ ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջը ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները։ Այն ունի բացառիկ մեծ մոլեկուլային զանգված։ Նուկլեոտիդը միացություն է՝ կազմված երեք նյութից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից։ Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության ապահովումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը։

Շարունակել կարդալ “Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ”
Posted in Իսպաներեն 10

La tarea

Página 8, tarea 1

1. ¿Tienes hermanos? — F
2. ¿Estás casada? — A
3. ¿Cuántos hijos tienen ustedes? — E
4. ¿Cómo se llama tu madre? — B
5. ¿Estás casado o soltero? — C
6. ¿Tienes abuelos? — D

a. No, estoy soltera.
b. Rocío.
c. Yo estoy casado, ¿y tú?
d. Sí, una abuela.
e. Dos, un niño y una niña. 
f. Sí, uno mayor que yo.

Շարունակել կարդալ “La tarea”