Posted in Գրաբար, Գրականություն 10

Գայլ եւ ոչխարք

«Կարդում ենք հայ հին գրականություն»՝ գրաբար

1.Կարդա՛ «Գայլ եւ ոչխարք» առակը «Լեզու Նախնեաց» գրքից (դաս Դ, էջ 18)

2.Վերածի՛ր առակը ժամանակակից աշխարհաբարի։

Գայլը և ոչխարները
Մի ծերացած գայլ գանաց հոտի մոտ և ասաց.
-Ես այժմ զղջում եմ, որ շատ տխրեցրի ձեզ և այդ պատճառով ուզում եմ գալ և ձեր տանը ավել անել, ձեր թույլտվությամբ, և ձեր մանուկներին այլ գայլերից պաշտպանել։
Եվ գառներն ուրախացած ասացին.
-Այլևս նրան նեղություն չտա՛ք։
Եվ մնաց ու սպասեց մինչև գառները մեծացան և սկսեց ուտել ու պատառոտել նրանց, մինչև բազմությունը տեսավ և սատկացրեց նրան։

Շարունակել կարդալ “Գայլ եւ ոչխարք”
Posted in Հայոց լեզու 10

Հայերենի զարգացման փուլերը

  1. Համացանցից տեղեկություններ գտիր հայերենի զարգացման փուլերի շուրջ։

Հայոց լեզուն անցել է զարգացման երեք փուլ`
1.Գրաբար կամ հին հայերեն (5-11րդ դար , Ոսկե դար): Գրաբարով են ստեղծագործել Ագաթանգեղոսը, Փարպեցի, Խորենացի, Եղիշե, Եզնիկ Կողբացի:
2.Միջին կամ կիլիկիան հայերեն: Միջին հայերենով ստեղծագործել են Ֆրիկը, Վարդան Այգեկցին, Մխիթար Գոշը, Քուչակը:
3.Աշխարհաբար` իր երկու տարբերակներով (արևելահայերեն և արևմտահայերեն): (17րդ դարից մինչև մեր օրերը)Աշխարհաբարով են գրել Աբովյանը, Րաֆֆին, Մուրացանը, Շիրվանզադեն, Թումանյանը , Իսահակյանը, Տերյանը, Չարենցը Բակունցը, Շիրազը, Սևակը, Սահյանը , Հրանտ Մաթևոսյանը և այլոք: 
Հայոց լեզուն պատկանում է հնդևրոպական լեզվաընտանիքին: Գերմանացի գիտնական Հայնրիխ Հյուբշմանը ապացուցեց, որ հայերենը ինքնուրույն ճյուղ  է:

2. Մեկական օրինակներ գտիր հին՝ գրաբար հայերեն, միջին՝ կիլիկյան հայերեն, գրական աշխարհաբարից արևմտահայերեն և արևելահայերեն։

Հին հայերեն- զայսայսել, ձմերոյթ, ճանդար
Միջին հայերեն- կազուր, մօրոքոյր, յախթահարիլ
Արևմտահայերեն- թաթխվիլ, ծրդիլ, պալլել
Արևելահայերեն- գցել, եփել, հագուստ

Շարունակել կարդալ “Հայերենի զարգացման փուլերը”
Posted in Հայոց լեզու 10

Հնդեվրոպական լեզվաընտանիք

1.Ուսումնասիրիր հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղավորումները։ Գտիր հայերենի տեղն այդ ընտանիքում։

Հնդեվրոպականլեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։
Հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։ Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, միջին հայերեն և աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելահայերեն ու արևմտահայերեն։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ։
Սկզբում եվրոպական մի շարք արևելագետներ կարծում էին, որ հայերենը հնդ-իրանական ճյուղին պատկանող մի բարբառ է։ Սակայն գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը կարողացավ ապացուցել, որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։

2.Քեզ ծանոթ լեզուներից գտիր մի քանի բառ, որ նույն իմաստն ունեն ու համարյա նույն կերպ են հնչում, օրինակ՝ գինի-vine-вино

Լեզու(🇦🇲) — language(🇺🇸) — lengua(🇪🇸)
Դուռ(🇦🇲) — door(🇺🇸) — дверь(🇷🇺)
Sistema(🇪🇸) — system(🇺🇸) — система(🇷🇺) — sistema(🇮🇹)
Computadora(🇪🇸) — computer(🇺🇸) — компьютер(🇷🇺) — computer(🇮🇹)

Շարունակել կարդալ “Հնդեվրոպական լեզվաընտանիք”
Posted in Կենսաբանություն 10

Սպիտակուցններ 

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Բջջի օրգանական նյութեր, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,  բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:

Սպիտակուցի բնափոխումը կամ դենատուրացիան երկրորդային, երրորդային կամ չորրորդային կառուցվածքի կորստի հետ կապված ցանկացած փոփոխությունն է, որը հանգեցնում է սպիտակուցի ակտիվության կամ ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությանը։ Որպես կանոն, սպիտակուցները օրգանիզմում բավականին կայուն են և հարմարված օրգանիզմի ներքին պայմաններին: Այս պայմանների կտրուկ փոփոխությունը բերում է սպիտակուցի բնափոխմանը։ Բնափոխման պատճառները կարող են լինել մեխանիկական, ֆիզիկական և քիմիական: Սպիտակուցի բնափոխումը կարող է լինել նաև ամբողջական կամ մասնակի, դարձելի և անդարձելի։ Անդարձելի բնափոխման ամենատարածված օրինակը ձվի սպիտակուցի բնափոխումն է բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ։ Թափանցիկ օվալբումին սպիտակուցը խտանում է, դառնում անլուծելի և անթափանց։ Բնափոխումը որոշ դեպքերում դարձելի է, ինչպես, օրինակ, ջրում լուծվող սպիտակուցների՝ ամոնիումի աղերով նստեցման և մաքրման մեջ կիրառման ժամանակ:

Posted in Էկոլոգիա 10

Իմ շրջակա միջավայրը

Մարդկությունը դեռ անհիշելի ժամանակներից օգտագործել է բնությունը, որպես կենսական կարիքներն ապահովելու միջոց։ Ժամանակները որքան զարգանում են, մարդկանց պահանջներն ավելի են մեծանում, սակայն պետք է գիտակցել, որ բնությունն անսպառ չէ։
Բնություն ասվածը չի վերաբերվում միայն անտառներին, ջրային պաշարներին և հանքերին։ Բնության մաս է կազմում այն ամենը, ինչը մեզ շրջապատում է և համարվում է շրջակա միջավայր։
Մարդիկ անխնա սպառում են ռեսուրսներ, ախտոտում են միջավայրը, իսկ երբ խնդիրները դառնում են ակնհայտ, սկսում են մեղադրել կառավարությանը, իրենց գործում թերանալու համար։ 
Իմ շրջակա միջավայրը՝ տան, դպրոցի տարածքները, գտնվում են բարվոք վիճակում, սակայն կան խնդիրներ կապված ճանապարհաշինության, աղբի, մեծամասշտաբ շինարարության հետ. այս բոլոր կետերը հակասում են բնապահպանական սկզբունքներին, ուստի մեզ միայն մնում է յուրաքանչյուր քայլից առաջ մտածել նաև ապագայի մասին։

Posted in Իսպաներեն 10

En clase

A.
Hola me llamo Antonio Rodríguez, soy taxista. Vivo con mi familia en Toledo. Estoy casado y tengo un hijo de quince años. Mi mujer se llama Susana y es peluquera, trabaja en una peluquería cerca de nuestra casa. Mi hijo estudia en el instituto, es un buen estudiante. En mi casa vive mi también mi madre, tiene 68 años y es viuda. Ella nos ayuda en el trabajo de la casa. 

B.
Yo soy Luisa y soy enfermera. Soy andaluza, pero vivo en Tarragona. Trabajo en un hospital, claro. Vivo soltera, pero tengo una familia muy grande. Mis hermanos y mis padres viven en Barcelona. 

C.
Mira esta foto, es Javier, mi novio. Tiene 23 años y es informático, trabaja en una empresa de ordenadores. Habla inglés y francés, es muy inteligente.

Posted in Իսպաներեն 10

La tarea

Página 6, tarea 2

1.Él / llamar por teléfono / todos los días. 
Él llama por teléfono todos los días. 

2.Rosa / tener / tres hijos. 
Rosa tiene tres hijos. 

3.Ignacio / hablar / inglés y francés. 
Ignacio habla inglés y francés. 

4.Nosotros / comer / en casa los domingos. 
Nosotros comemos en casa los domingos. 

5.¿Usted / hablar / ruso?
¿Usted habla ruso?

Շարունակել կարդալ “La tarea”
Posted in Գրականություն 10

Երկու արքաներն ու լաբիրինթոսները

Խորխե Լուիս Բորխեսն ունի յուրահատուկ գրելաոճ։ Այս ստեղծագորղությունը ծավալուն չէ, սակայն այն վերլուծելու և ճիշտ ընկալելու դեպքում տեսանելի է դառնում նրա ծավալուն իմաստը։ Գործը ծավալուն են դարձնում օգտագործած մտքերը, խոսքերը։ Այն պատմական է, սակայն ինչպես տարածված է, պատմական գործերն ունենում են ծավալ, որպեսզի կարողանան հստակ արտահայտել միտքը և եղելությունը։ Սակայն Խորխե Լուիս Բորխեսին հաջողվել է ոչ ծավալուն ստեղծագործոության մեջ մեծ իմաստ և տեղեկություն ներառել։
Պատմվածքում ներկայացված է երկու արքաների պատմությունը, ովքեր լցված էին չարությամբ։ Նրանցից առաջինը՝ Բաբելոնի թագավորը, փորձում էր դեմ գնալ Աստծուն. Ինչպես հայտնի է, նախկինում Բաբելոնի բնակիչները փորձում էին կառուցել այնպիսի աշտարակ, որ հասնեն Աստծուն, դրանից կարելի է հասկանալ՝ ինչու է որպես անանցանելի լաբիրինթոս կառուցող և Աստծուն դեմ գնացող արքա գրողն ընտրել հենց Բաբելոնի արքային։
Իսկ երկրորդ արքան՝ արաբ թագավորը, Աստծուն դեմ գնալու փոխարեն, հավատում էր նրան և այդ հավատի շնորհիվ կարողացավ գուրս գալ անանցանելի լաբիրինթոսից։ Սակայն արաբ թագավորը չարին պատասխանեց չարով։ Նա Բաբելոնի թագավորի վրա հարձակվեց իր զորքով և տարավ անապատ՝ անվանելով այն իր լաբիրինթոսը։

Posted in Հայոց լեզու 10

Իմ կրթական հավակնությունները

Կրթությունը մարդու կյանքում կարևորագույն գործոններից է։ Կրթություն բառը տարբեր տեսանկյուններից կարելի է ընկալել տարբեր կերպ։ Կրթություն է համարվում և՛ դպրոցում ստացած տարրական, միջին գիտելիքները, և՛ բուհ-երում ստացած մասնագիտական գիտելիքները, և՛ գրքերից, ֆիլմերից ստագած գաղափարները, նաև մեզ շրջապատող մարդկանցից ստացած տարբեր հմտությունները։ Այս ամենը մարդուն դարձնում է ավելի հասուն և գիտակից։
Տարրական և միջին դպրոցներում ստացած գիտելիքները մեզ օգնում են բավարար գիտելիքների բազայով տեղափոխվել ավագ դպրոց, որտեղ մենք արդեն պետք է կարևոր որոշում կայացնենք՝ կապված ապագա մասնագիտության հետ։
Ես դառնալու եմ բժշկուհի և ավագ դպրոցում կենտրոնանալու եմ քիմիա, կենսաբանություն առարկաների վրա։
Սակայն իմ կրթությունը չի սահմանափակվելու դպրոցում ստացածով։ Ես ունեմ համացանցից օգտվելու ազատ հնարավորություն և ազատ ժամանակս աննպատակ անցկացնելու փոխարեն նախընտրում եմ ընթերցել տարբեր հոդվածներ, նյութեր։