Posted in Գրականություն 9

Մեծ աղմուկ: Կաֆկա

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայններից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից քարշ ընկած խալաթը հագին. հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրվա՞ծ է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, —-մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից:

աՀիմնավորված ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսի հոգեկան վիճակի Ձեր ընկալումը:

Կարծում եմ՝ ստեղծագործության հերոսը հոգեբանորեն ծանր իրավիճակում էր։ Նրա այս վիճակի պատճառը կարծում եմ՝ ընտանեկան խնդիրներն են, որի պատճառով նա ցանկանում է մնալ միայնակ, չլսել ոչ ոքի և միայնակ մնալ իր մտքերի հետ։

բ) Ներկայացրե՛ք՝  ինչ պատկերների  և պատկերավորության միջոցների շնորհիվ է հեղինակը ստեղծել աղմուկի պատկերները:

Նախորդ հարցում արդեն նշեցի, որ հերոսը հոգաբակորեն ծանր իրավիճակում էր և ցանկանում էր մնալ միայնակ իր մտքերի հետ։ Նման իրավիճակներում մարդիկ ստեղծում են աներևակայելի կերպարներ՝ նրանց հետ վիճելու, իրենց հույզերի մասին պատմելու կամ պարզապես մենակ չմնալու համար։

Posted in Գրականություն 9

Լինել ծնված… Վիլյամ Սարոյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից: Ջայ­լա՞­մը: Ըն­տա­նի թռ­չո՞ւ­նը` բա­դը, հա­վա­տա­րիմ բա­դի­կը, որին ու­սում­նա­սի­րեց հռ­չա­կա­վոր մար­դը և ին­քը բադ դար­ձավ, ապ­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ բա­դի վար­քը մեծ մա­սամբ նույնն է, ինչ մար­դու վար­քը: Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հավա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:

Հա­յաս­տա­նում` Երևանում էի, առա­վե­լա­գույ­նը եր­կու հար­յուր մղոն դե­պի արևելք իմ ծնն­դա­վայ­րից` Բիթ­լի­սից, ոչ թե այն վայ­րից, որ­տեղ ծն­վել եմ, այլ այն վայ­րից, որ­տեղ ծնվել են ամե­նա­մեր­ձա­վոր նախ­նի­ներս, և ամե­նա­մեր­ձա­վոր ասե­լով` նկա­տի ու­նեմ վեր­ջին երեք կամ չորս հար­յու­րամ­յակ­նե­րում ապ­րած­նե­րին: Աստ­ծո օգ­նու­թյամբ գո­նե մեկ պատ­մա­գիր ենք ու­նե­ցել, որ տե­ղը-­տե­ղին պահ­պա­նել է մեր պատ­մու­թյու­նը` մեզ տրա­մադ­րե­լով մեր տոհ­մա­ծա­ռը, ափ­սոս նրա կռ­վա­զան կի­նը ոչն­չաց­րեց այն, կար­ծես վրեժ լուծելով նրա­նից, որ այդ­պես էլ մեծ մարդ չդար­ձավ կամ այն­պի­սի մե­կը, ով հան­րու­թյա­նը կս­տի­պեր հի­ա­նալ իր կնո­ջով: Եվ մեր պատ­մու­թյու­նը, ինչ­պես և քո­նը, ըն­թեր­ցող, իրակա­նում վա­վե­րագր­ված չէ, հա­վա­նա­բար այն­քան էլ հա­վաս­տի չէ, որ­քան էր, քա­նի դեռ ծա­ռը չէր ոչն­չաց­վել:

Ինքս եմ դա ասում, թան­կա­գին ըն­թեր­ցող, ես` ինքս, քեզ բո­լո­րո­վին էլ անհ­րա­ժեշտ չէ տեղ­յակ լի­նել իրե­րի իրա­կան վի­ճա­կից, կաս­կա­ծի են­թար­կել ինչ­-որ բան կամ այն­պի­սի բան ասել, որ չի աս­վել գու­ցե հա­զար տա­րի առաջ ավե­լի հաս­կա­նա­լի և իմաս­տա­լից լեզ­վով: Բայց դեռ խոր­հում եմ, ինչ­պես ասում են ժա­մա­նա­կին Յունգն է խոր­հել, թե ինչպե՞ս է մարդ­կա­յին ցե­ղը սկ­սած իր ինք­նա­գի­տա­կից գո­յու­թյան ամե­նա­վաղ շր­ջա­նից են­թադ­րել, որ ապ­րե­լու է մա­հից հե­տո և առաջ է գնա­ցել ու հո­րի­նել է կամ հայտնագործել է, թե դա իս­կա­պես ճշ­մա­րիտ է, չնա­յած այդ ամե­նը յու­րօ­րի­նակ կեր­պով տար­բեր է քրիս­տոն­յա­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի, կոնֆուցիոսականների, բուդդա­յա­կան­նե­րի հա­մար, և այդ­պես շա­րու­նակ, և այդ­պես ան­վերջ, ինչ­պես այն տար­բեր է առան­ձին ան­հատ­նե­րի հա­մար: Եվ իմ խորհր­դա­ծու­թյու­նը, թվում է, այն­քան էլ անձ­նա­կան չէ, այլ հան­րա­յին է և մաս է կազ­մում այն ցե­ղի, որին պատ­կա­նում եմ` կեն­դա­նա­կան, մարդ­կա­յին, հայ, Սա­րո­յան ցե­ղի, և տխուր կամ ցն­ծա­լից փաստ է, որ ոչ հայ Սա­րո­յան­ներ են հայտն­վել աշ­խար­հի մայ­թե­րին, և հա­վա­նա­կան է, որ այլևս եր­բեք այս­քան հայ Սա­րո­յան­ներ չլի­նեն: Սա­րո­յան­նե­րի կե­սից ավե­լին ամուս­նա­ցել է ան­գի­ա­ցի­նե­րի, իռ­լան­դա­ցի­նե­րի, գեր­մա­նա­ցի­նե­րի, ռուս­նե­րի, լե­հե­րի, ֆրան­սի­ա­ցի­նե­րի, իտա­լա­ցի­նե­րի, իս­պա­նա­ցի­նե­րի, հույ­նե­րի, մեք­սի­կա­ցի­նե­րի, շվեդ­նե­րի, նոր­վե­գա­ցի­նե­րի, պոր­տու­գա­լա­ցի­նե­րի, իրան­ցի­նե­րի, իրաք­ցի­նե­րի, հրե­ա­նե­րի, եգիպ­տա­ցի­նե­րի հետ, և այդ ամուս­նու­թյուն­նե­րից ծն­ված երե­խա­ներն, իրոք, գե­ղե­ցիկ են, և նույն­քան հրաշ­ա­լի են նրանց զա­վակ­նե­րը, որոնց մի­այն մեկ ու­թե­րորդ մասն է Սա­րո­յան, բայց այն հա­յե­րը, որ դեռ հիշ­ում են Հա­յաս­տա­նը, մշ­տա­պես հարց­նում են. «Հա­յաս­տա­նից ի՞նչ նո­րու­թյուն կա, Հա­յաս­տա­նը որ­տե՞ղ է, ապա և` մեր լեզ­վի հետ ի՞նչ է լի­նե­լու, իսկ մեր ար­վես­տի՞, մեր ճար­տա­րա­պե­տու­թյա՞ն, մեր մշա­կույ­թի՞, գրա­կա­նու­թյա՞ն, մեր երգ ու պա­րի՞ հետ»: Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում»:

աՆերկայացրե՛ք Սարոյաններին ըստ պատմվածքի:

Անձամբ ես շատ եմ սիրում Սարոյանի յուրաքանչյուր ստեղծագործություն, որովհետև նրա մարդկային տեսակին ծանոթանալուց հետո ցանկանում ես նմանվել նրան։  Իսկ ինչպիսի՞ն է Սարոյանը։ Սարոյանը հայրենասեր է, չի մոռանում իր ծագման մասին, այլ ավելին, ծագման մասին տեղեկությունները ներկայացնում է բոլորին, որպիսի բոլորը ճանաչեն նրա հայրենիքը՝ Հայաստանը։ Նա հարգում և սիրում է իր ընտանիքը։ Էլ ուրիշ ի՞նչ է պետք, կատարյալ լինելու համար։

բՈ՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք. անմիջականությունը, անկեղծությունը, սյուժեն հետաքրքիր է , լարված դեպքեր են նկարագրված, հումորային է պատումը, ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված, արժանիք չունի:

Ամենից շատ պատմվածքի արժանիքը համարեցի այս միտքը՝ «ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված»։ Այս ստեղծագործությունում կարևոր գաղափարը ծագման, հայրենիքի, արմատների մասին հուշերը պահպանելն է, անգամ եթե դա քո մեջ զբաղեցնում է մեկ ութերորդ կամ մեկ տասներկուերորդ մասը։ Յուրաքանչյուր պարագայում մարդ պետք է լինի իր հայրենիքին հավատարիմ և երբեք չմոռանա իր ազգության մասին։

Posted in Հասարակագիտություն 9

Ամեն մարդ ունի իրավունքներ

Իրավունքը հասարակական կարգի կարգավորիչներից մեկն է, որը կարևոր է յուրաքանչյուրի առօրյայում։ Բոլորս էլ բախվել ենք այնպիսի իրավիճակների, երբ եկել ենք այն գիտակցության, որ չգիտենք մեր իրավունքները և դրանց սահմանները։ Այդ իրավիճակներից խուսափելու համար դպրոցներում ուսուցանվում է հասարակագիտություն առարկան, որի ժամանակ ուսումնասիրում և սովորում ենք մեր իրավունքները։ Սակայն կարծում եմ, որ միայն դպրոցում անցկացվող դասաժամը բավական չէ, որ մարդ լիարժեք իմանա իր իրավունքները։
Ինքս ապրում եմ իրավաբանների ընտանիքում․ հայրս և մայրս մասնագիտությամբ իրավաբան են, և դա ինձ համար մեծ հնարավորություն է ունենալ տեղեկություն իմ իրավունքների մասին։ Ավագ քույրս ապագա իրավաբան է և ամենից շատ տեղեկությունները ստանում են հենց նրանից։ Նա նաև ունի իր անձնական բլոգը, որտեղ վիդեոնյութերի տեսքով մարդկանց է ներկայացնում առօրյա կյանքին առնչվող իրավունքները և օգնում մարդկանց՝ լինել տեղեկացված։
Ինչպես հասկացանք, իրավունքները կարևոր դեր են զբաղեցնում մարդու կյանքում, սակայն շատ հաճախ այդ իրավունքները ոտնահարվում են այլ անձանց կողմից։ Կարծում եմ, որ դրա համար պետք է մեղադրել ոչ թե կառավարության մարմիններին, այլ յուրաքանչյուրը վերանայի իր իսկ պահվածքը և թույլ չտա, որ իր արարքի միջոցով ոտնահարվեն ուրիշների իրավունքները։
Բերեմ առօրյա կյանքում հանդիպող իրավունքների ոտնահարման օրինակ․

  • Շատերիս հետ է պատահել, որ գնենք որևէ զգեստ/զարդ կամ այլ իր և ընդամենը մի քանի օր անց այն ցանկանանք վերադարձնել խանութին, ներկայացնելով այն պատշաճ վիճակում և կտրոնով, սակայն լսենք հետևյալ խոսքերը՝ «Գնված ապրանքը ետ վերադարձնել հնարավոր չէ»։ Տվյալ իրավիճակում մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ այն մարդիկ, ովքեր գիտեն իրենց իրավունքները, ըստ որի գնորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքը խանութին հանձնելու գնման պահից 14 օրվա ընթացքում։ Եվ երկրորդ խումբը, ովքեր չիմանալով իրենց իրավունքների մասին, և չիմանալով, որ գոյություն ունի նման օրենք պարզապես ճարահատյալ հեռանում են։

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանալ իր իրավունքները և թույլ չտա, որ այն ոտնահարվի։

Posted in Ռուսերեն 9

29 марта- 2 апреля (урок 2)

“В чём заключается сила доброты? Приведи конкретные примеры”

Я думаю, что доброта это стремление делать что-то хорошее. Самое важное качество в человеке это доброта. Я думаю что доброта это заставить человека улыбаться, кардинально поменять его судьбу, бескорыстное отношение к человеку. Хорошие поступки не должны быть чем-то особенным.
Доброту нельзя измерить, у нее нет размера, она либо есть, либо ее нет. Сила доброты заключается в том, что в нее можно верить. Надо видеть красоту, любовь в душах людей, надо помогать другим обрести гармонию. И тогда человек поверит в добро, и будет человеку счастье.

Posted in Պատմություն 9

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար

Արշակ II–ի քաղաքականությունը

Արշակ II–ը (350–368 թթ.) դարձավ Արշակունիների ամենա­նշանավոր արքաներից մեկը։ Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռո­մում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում։ Նրա խորհրդով՝ Ներ­սես Ա կաթողիկոսը միջնորդում է, որ Հայաստան վերադառնան Գնելն ու Տիրիթը։ Գնելն ամուսնա­ցել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրա­մադրել էր Գնելի դեմ: Սակայն վերջինիս սպանու­թյունից հետո Տիրիթը ևս չի խուսափում արքայի ցասումից և մահապատժի է ենթարկվում։ Այդ դեպ­քերից հետո Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ: Շուտով ծնվում է նրանց թագաժառանգ Պա­պը: Այդ ընթացքում արքունիքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի կայունությանը: 354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոննե­րի համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր ար­վում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից` ծառա­ներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Կենտրոնական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II–ը որոշում է Կոգովիտում կա­ռուցել Արշակավան քաղաքը: Երկրում լարվածությու­նը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացող­ներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատ էին լինելու դատ ու դատաստանից: Իրենց տերերից դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախ­չել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը։ 359 թ. վերսկսված հռոմեա–պարսկական պատե­րազմի ժամանակ Շապուհ II–ը օգնություն է խնդ­րում Արշակից։ Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զոր­քին։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնա­նալ իր դստեր հետ, բայց Արշակը հրաժարվում է: Շու­տով Շապուհը թշնամանում է Արշակի հետ: Հայոց արքան, վերադառնալով հայրենիք, ընդունում է Արևելք եկած հռոմեական կայսեր հրավերը և նրա հետ հանդիպում է Մաժաքում։ Հայ–հռոմեական վե­րականգնված դաշինքն ամրապնդվում է Արշակի և կայսերական ընտանիքից Օլիմպիայի ամուսնու­թյամբ: Սակայն շուտով Օլիմպիա թագուհուն թու­նավորում են: Պարսկա–հռոմեական պատերազմն ավարտ­վում է հռոմեացիների պարտությամբ: Նոր գա­հակալած կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտություն։ Պայմանագրի համաձայն՝ կայսրը պարտավորվում էր չօգնելու հայերին: Այդ պայմանագիրը IV դ. հռոմեացի պատմիչ Ամմիանոսն անվանել է «ամոթալի»։

Պապ թագավոր

Հռոմեական օգնական զոր­քով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370–374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մա­միկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր` Վասակ սպա­րապետի վրեժը։ Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները` Ուրմիայից հարավ գտնվող Գանձակ Շահաստանով, իսկ հյու­սիսում` Մեծ Հայքի և Վիրքի միջև` Կուր գետով: Մուշեղ զորավարը քանդում է նորակառույց մազ­դեզական ատրուշանները: Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցինե­րը, զարգանում է տնտեսությունը: 370 թ. Մուշեղը 40 հազար զորականներով Հա­յաստանի հարավային սահմանագլխին ջախջա­խում է պարսից զորքը: Պարսից հրամանատարնե­րից շատերը ձերբակալվում են և Մուշեղի հրամա­նով մահապատժի ենթարկվում: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և կա­նայք, որոնք նրա հրամանով ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա անհարկի մեծահոգաբար էր վարվել իր մորդահճի` Շապուհի նկատմամբ` ազատելով պարսից արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը։ Պապ թագավորի հրամանով հա­յոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետմիավորված, բանակ էին դրել Այրարատ նահան­գի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց ավելի քան 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշեղ սպարապետն էր: Պապ թագավորը և Ներ­սես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ այնտեղից հետևելու ճակատամարտին: Կաթողի­կոսի բարեխոսությամբ Պապի զայրույթը փարատ­վում է Մուշեղի նկատմամբ: Լուսադեմին սկսվում է ճակատամարտը: Ներ­սես կաթողիկոսը, բազուկները տարածած, աղո­թում էր Նպատ լեռան գագաթին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է մարտա­դաշտից։ Հաղթանակը կատարյալ էր: Դավաճան Մերուժանը գերի է ընկնում: Ասպետ Սմբատ Բագ­րատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփոխում­ների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևորականների հարազատներին պարտադրվում է պետական և զինվորական ծա­ռայություն կատարել: Եկեղեցական հողատիրու­թյունը կրճատվում է: Պապի անկախ քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը: 373 թ. Հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են: Հռոմեացի պատմիչ Ամմիանոսը խստորեն դատապարտել է Հռոմի այդ նենգ քայլը հայոց արքայի նկատմաբ: Պապին հաջորդած իր ազգականը` Վարազդա­տը (374–378 թթ.), հայտնի էր որպես օլիմպիական խաղերի հաղթող, երիտասարդ էր և Մեծ Հայքի թա­գավորության պաշտպանության և կառավարման գործն իրականացնում էր Մուշեղ սպարապետի խոր­հուրդներով: Իսկ նրան հաջորդած Պապի որդիների` Արշակ III–ի ու նրան գահակից Վաղարշակի խնամակալը սպարապետ Մանվել Մամիկոնյանն էր:

Posted in Գրականություն 9

«Հայկ և Բել» առասպել

  • «Հայկ և Բել» առասպելի ծագումը և պահպանումը

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում: 

  • Ի՞նչ է առասպելը

Առասպելը ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ 

  • «Հայկ և Բել» առասպելի բովանդակությունը

Առասպելը կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ Հայկ, իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանի թագավոր՝ Բել։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում. իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։

  •  «Հայկ և Բել» առասպելի գաղափարը

Այս առասպելի պատմական էությունն իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ։

Posted in Գրականություն 9

Փավստոս Բուզանդ «Արշակ և Շապուհ»

  • Փավստոց Բուզանդ

Փավստոց Բուզանդը ծնվել է 4-եդ դարում, վաճանվել՝ 5-րդ դարում։ Նա հայ պատմագիր է՝ ում շարադրանքի ոճն ազատ է և նման չէ 5-րդ դարի մյուս պատմագիրների ոճին: Հեղինակը հաճախ է մոռանում այս կամ այն տվյալը, մոռացկոտ ու անփույթ է նյութի և թեմաների դասավորության մեջ, միախառնում է իրականությունն ու հրաշապատումը, իսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու քննական մտածողությունը, դեպքերը պատճառաբանելու և հիմնավորելու Եղիշեի ունակությունը, սակայն ունի Ագաթանգեղոսի միտումայնությունը:

  • Ի՞նչ է ավանդազրույցը

Ավանդազրույցը հայկական հին ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանր է։ Ավանդազրույցները երբեմն կոչվում են նաև պատմական բանաստեղծություն, քանի որ նրանցում նկարագրվում են իրական պատմական փաստեր, դեմքեր և դեպքեր։ Հնում կոչվել են նաև «երգք առասպելաց»։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ դրանք շատ սիրված են եղել ժողովրդի կողմից և մշտապես անգիր արտասանվել, պատմվել ու երգվել են՝ հատկապես ժողովրդական ծեսերի ու տոնակատարությունների ժամանակ։ Ավանդազրույցներն ունեցել են հարուստ և պատկերավոր լեզու, հերոսները ներկայացվել են զանազան գունեղ արտահայտչամիջոցներով։ Ավանդազրույցների մի մասը հորինված է ազատ ոտանավորով, որը ձևով մոտ է արձակին և խոսքին հաղորդում է ժողովրդական-խոսակցական լեզվի երանգ։

  • «Արշակ և Շապուհ» ավանդազրույցի բովանդակությունը

Ավանդազրույցի համաձայն՝ Պարսից Շապուհ II Սասանյան թագավորը զրադաշտականության ամենանվիրական երդումով, խաբեությամբ գերել է հայոց թագավոր Արշակ Բ-ին։ Վերջինս հավատարմությունը փորձելու համար Շապուհը վհուկների ու աստղահմանների խորհրդով հրամայել է Հայաստանից երկու ուղտաբեռ հող բերել և փռել իր ճեմասրահի հատակի կես մասի վրա, և Արշակի հետ զբոսնել այնտեղ։ Շապուհի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայոց թագավորը մերժել Պարսից հետ բարեկամություն հաստատելու առաջարկները և երեք տասնամյակ պատերազմել իր դեմ, Արշակը պարսկական հողի վրա մեղա է եկել և ներում է խնդրել, իսկ հայկական հողի վրա ըմբոստացել է։ Շապուհը բանտարկել է Արշակին։
Ըստ զրույցի վերջաբանի՝ Արշակի պալատական ներքին Դրաստամատը, որը պարսկական բանակում մեծամեծ քաջագործություններ էր արել քուշանների դեմ մղված պարսից պատերազմներում, հրաժարվել է պարգևից և փոխարենը մեկ օրով Խուժաստանի Անհուշ բերդում Արշակին այցելելու իրավունք խնդրել։ Նրան թույլատրվել է տեսակցել Արշակի հետ։ Դրաստամատն արձակել է Արշակի կապանքները, հագցրել արքայավայել, կազմակերպել պատվո ճոխ խնջույք, որի ժամանակ անձնասպան են եղել թե՛ Արշակը, թե՛ ինքը։

  • «Արշակ և Շապուհ» ավանդազրույցի գաղափարը

Այս զրույցի հիմնական գաղափարն այն է, որ մարդն իր հայրենիքում, իր հողի վրա է միայն ազատ, հպարտ ու համարձակ, ուստի սրբությամբ պետք է պահպանել հայրենի հողը: 

Posted in Գրականություն 9

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

  • Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար: Մահացել է 440 թվականի  փետրվարի 17-ին Վաղարշապատում, թաղված է Օշականում։

  • Հայ գրերի անհրաժեշտությունը

Կորցնելով պետական անկախությունը՝ հայ ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից: Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:  
Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։
Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.

  1. հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,
  2. ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն,
  3. հայությունը փրկել ձուլումից, և դա ապահովել հետագայի համար,
  4. ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։
  • Նախամաշտոցյան հայ գրերը

Պահպանվել են մատենագրական տեղեկություններ նախամաշտոցյան հայ գրերի մասին: II-III դարերում հայերը հիշատակված են հին դպրություն ունեցող ժողովուրդների շարքում: Պատմահայր Մովսես Խորենացին հիշատակել է նախաքրիստոնեական մեհենական գրականության մասին, որն առ այսօր չի հայտնաբերվել: Վարդան Արևելցին նույնպես տեղեկացնում է, որ <<հնուց հայերեն գիր է եղել>>, ինչը <<վկայվեց Լևոն արքայի ժամանակ, քանզի դրամ գտավ Կիլիկիայում դրոշմված հայերեն գրով… Հայկազուն թագավորների>> անուններով: Ըստ Գարեգին Սրվանձտյանցի` Բալու բերդաքաղաքի մոտ գտնվող Գրմանքար կոչվող սուրբ վայրերի մերձակա մի քարայրի (որտեղ ճգնել է Մեսրոպ Մաշտոցը) պատերի սեպագիր արձանագրությունները միայն հայերը կարող են վերծանել:

  • Հայ գրերի ստեղծման ընթացքը

Մեսրոպ Մաշտոցը Գողթն գավառում քարոզչության ժամանակ միտք հղացավ հայոց լեզվի նշանագրերը գտնել և ամենայն ջանասիրությամբ իր անձը նվիրեց այդ մեծ գործին։
Վերադառնալով Այրարատ՝ Մեսրոպ Մաշտոցն իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում նրա հավանությունը: IV դարի վերջին գումարվում է եկեղեցական ժողով, որտեղ, ըստ Կորյունի, որոշվում է <<հայ ազգի համար նշանագրեր գտնել>>: Վռամշապուհ արքայի հովանավորությամբ խնդրի լուծմանն անմիջապես ձեռնամուխ են լինում Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը:
Վռամշապուհ արքային հայտնել էին, որ Դանիել անունով ասորի մի եպիսկոպոսի մոտ կան հայերեն նշանագրեր: Արքայի հանձնարարությամբ այդ նշանագրերը բերում են և երկու տարի դրանցով ուսուցանում աշակերտներին: Սակայն այդ նշանագրերն անբավարար եղան հայոց հարուստ լեզվի հնչյունային համակարգի օգտագործման համար:
Վռամշապուհի կարգադրությամբ Մեսրոպ Մաշտոցը, ձեռնարկելով նոր նշանագրեր ստեղծելու գործը, մի խումբ աշակերտներով մեկնում է Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները:
Մեսրոպ Մաշտոցն աշակերտներին երկու խմբի էր բաժանել` մեկին կարգելով ասորական դպրության, իսկ մյուսին` հունական: Նա հանդիպում է Դանիել եպիսկոպոսին, սակայն նախկինից ավելի բան չգտնելով՝ անցնում է Եդեսիա` Պլատոն անունով մի հեթանոս ճարտասանի մոտ: Ապա իր պրպտումները շարունակում է այլ վայրերում: Վերջապես 405 թ. Եդեսիայում Մաշտոցը ստեղծում է հայոց գիրը:
Մեսրոպ Մաշտոցի ստեղծած նշանագրերը 36-ն էին, որոնցից յուրաքանչյուրին Հայոց աշխարհի մեծ ուսուցիչն անուն էր տվել. <<Այբ, բեն,գիմ, դա… >>: 

  • Պատմությունը հայ գրերի ստեղծումից հետո

Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն անվանվեց Աստվածաշունչ, որից հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն էր.<<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>:
Հայրենիք վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին մեծ հանդիսավորությամբ դիմավորում են Վռամշապուհ արքան, Սահակ Պարթև կաթողիկոսը, նախարարագունդ ավագանին՝ ժողովրդի բազմության հետ: Ապա նրանք միասին գալիս են մայրաքաղաք: Մեսրոպ Մաշտոցն անմիջապես ձեռնամուխ է լինում հայերեն այբուբենով մանուկների ուսուցմանը: Մեսրոպ Մաշտոցը՝ հայ դպրության հիմնադիրը, գրել է հոգևոր ճառեր, երգեր, հատկապես շարականներ: Սահակ Պարթևը նույնպես գրել է եկեղեցական կանոններ, թղթեր (նամակներ) ու հոգևոր երգեր: