Դեկտեմբերի 17-ին փոքր դահլիճում տեղի ունեցավ իսպանական ուտեստների ներկայացում և փորձարկում, ավագ դպրոցի իսպաներենի խմբի և խմբի դասավանդող՝ Ռուզաննա Սարգսյանի մասնակցությամբ։ Ներկա էին նաև կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և ավագ դպրոցի տնօրեն Մարթա Ասատրյանը։ Յուրաքանչյուրը պատրաստել էր իսպանական որևէ ուտեստ։ Սկզբում աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր պատրաստած ուտեստի պատրաստման եղանակը, բաղադրիչները և մի փոքր այդ ուտեստի պատմությունից։ Բացի համտեսումից նաև զրուցեցինք և անցկացրեցինք լավ ժամանակ։
14-18 декабря (Урок 1)
“Школьные экскурсии”
Мне очень нравятся экскурсии, которые проводятся в школе, в них много хороших сторон. Во время экскурсий мы знакомимся с новыми людьми, заводим много друзей, с которыми продолжаем общение после экскурсии. У меня самого есть друг, с которым я путешествовал год назад и мы сейчас очень хорошие друзья, после поездки мы стали одноклассниками наша связь укрепилась. У экскурсий есть и другие положительные стороны, помимо друзей. Мы лучше узнаем нашу страну с помощью экскурсий. Перед поездкой мы вместе с учителями узнаем об этом месте и его истории, что делает нашу поездку еще более интересной. Я люблю путешествовать с одноклассниками, с учителями.
Դեկտեմբերի 14-18
1.Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Խորհրդային Հայաստանը ազգային-տարածքային չլուծված հիմնահարցերը լուծելու համար:
Հայաստանի խորհրդային իշխանության առաջ ծառացած էր իր ազգային տարածքների հիմնախնդիրը։ Իշխանության ղեկին նստած հայ բոլշևիկները անտարբեր չէին ազգային սահմանների ու տարածքների արդարացի լուծման հարցում։ Անդրկովկասի երեք խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցող տարածքային վեճերը լուծելու համար գործում էր համապատասխան հանձնաժողով` Ս. Կիրովի նախագահությամբ և երեք հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀԿ(բ)Կ Կենտկոմում կայացած խորհրդակցությունը լսեց արտգործժողկոմ Ա. Մռավյանի զեկուցումը հարևան հանրապետությունների հետ սահմանների հաստատման մասին։ Զեկուցողի նախագահությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը զբաղվելու էր համապատասխան փաստաթղթերի պատրաստումով։ Տարածքային տարաձայնությունների լուծումն ու կարգավորումը կենտրոնացավ Անդրկովկասի կուսակցական ղեկավար մարմին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյում։
Թիֆլիսում կայացած Ս. Կիրովի հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչ Ալ. Բեկզադյանը առաջարկեց հաշվի առնել նաև Խորհրդային Հայաստանի ծանր դրությունը և տարածքային զիջումներ անել. Հայաստանին միացնել Լեռնային Ղարաբաղը և այլն։ Վրաստանը և Ադրբեջանը դեմ արտահայտվեցին տարածքային փոփոխություններին։ Նրանց պաշտպանում էր հանձնաժողովի նախագահ Ս. Կիրովը։ Համաձայնություն չկայացավ նաև վրաց-ադրբեջանական վիճելի հարցերում։ Հայաստանի ներկայացուցչի առաջարկով հարցը փոխադրվեց ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրո։
2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց 1991թ. անկախ հռչակված Հայաստանի անրապետությունը այդ ուղղությամբ:
Անդրկովկաս-Թուրքիա կոնֆերանսը կայացավ Կարսում 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությամբ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը։
Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները բնականաբար չէին կարող քննարկվել։ Այնուամենայնիվ, Ա. Մռավյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին դրեցին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձնելու, ինչպես նաև Կողբի աղահանքերը շահագործման վերցնելու հարցը։ Այդ պահանջները, սակայն, բավարարություն չստացան, որովհետև Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայ- մանագրի հոդվածները պահպանելու վրա։ Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ըստ էության վերջինի շարունակությունն էր։ Կարսի պայմանագրով Խորհրդային
Հայաստանին պարտադրվեց ընդունել ու ճանաչել սեփական տարածքների կորուստը։
Մոսկվայի և Կարսի պայմանագրերը փաստորեն Խորհրդային Ռուսաստանի հերթական հարվածն էին Հայկական հարցին։ Ավելին, Թուրքիայի հետ նրա դաշինքի հաստատումը համազոր էր ցեղասպանին հովանավորելուն։
3. Փորձե՛ք վերլուծել Մոսկվայի և Կարսի 1921թ. պայմանագրերը: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այսօր վերաբացել-վերանայել այդ պայմանագրերը:
Ալեքսանդրապոլի պայմանագրի (1920թ. դեկտեմբերի 2) վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիան ուներ ժխտողական դիրք, ուստի Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան իր հերթին 1920–1921թթ. օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից (Անգլիա, Ֆրանսիա և ուրիշներ), այնպես էլ Ռուսաստանից։ 1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժե կռվել Թուրքիայի հետ։ 1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան), որ զրկվել էր բանակցություններին մասնակցելուց, այնուամենայնիվ պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914թ. սահմանների վերականգնում։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի (հօգուտ Վրաստանի) և Կարսի ու Սուրմալուի գավառի (հօգուտ Թուրքիայի) փոխանակություն։
Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հիշենք, որ հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։
Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում (Լոռու և Զանգեզուրի միանալուց հետո)։ Եվ դա այն դեպքում, երբ մինչև 1920թ. թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը ճակատագրական նշանակություն էր ունենալու և ունեցավ հայ ժողովրդի համար։ Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ Անդրկովկասի հանրապետությունները, որոնք մասնակից չէին դարձվել բանակցություններին, Թուրքիայի հետ ունենալու էին իրենց առաջին պայմանագրերը, պահպանելով, սակայն, մոսկովյան պայմանագրի սկզբունքները։ Նոր բանակցությունները կայանալու էին Կարսում։ Այս դեպքում Հայաստանն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքները, իրեն տրամադրել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը։ Անդրկովկաս-Թուրքիա կոնֆերանսը կայացավ Կարսում 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությամբ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը։ Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները բնականաբար չէին կարող քննարկվել։ Այնուամենայնիվ, Ա. Մռավյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին դրեցին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձնելու, ինչպես նաև Կողբի աղահանքերը շահագործման վերցնելու հարցը։ Այդ պահանջները, սակայն, բավարարություն չստացան, որովհետև Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի հոդվածները պահպանելու վրա։ Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ըստ էության վերջինի շարունակությունն էր։ Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրվեց ընդունել ու ճանաչել սեփական տարածքների կորուստը։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը փաստորեն Խորհրդային Ռուսաստանի հերթական հարվածն էին Հայկական հարցին։ Ավելին, Թուրքիայի հետ նրա դաշինքի հաստատումը համազոր էր ցեղասպանին հովանավորելուն։ Միակ դրականն այն էր, որ խորհրդային իշխանության հարկադրանքի շնորհիվ թուրքերը 1921թ. ապրիլին հեռացան Ալեքսանդրապոլից։ Դրանից հետո պարզվեց, թե նրանք ինչպիսի կոտորածներ ու ավերածություններ էին գործել։
ՀՀ բնակչությունը
- Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:
1.Ծնելիության նվազում վերջին 5 տարիների ընթացքում։
2.Լուրջ ծնելիության նվազում է նկատվում 30-40 տարվա ընթացքում։
3.40 տարեկանից վերև գերակշռում են կանայք։
4.Ծնելիությունը գնալով քչանում է և ամենաբարձր ծնելիությունը եղել է 30-34 տարի առաջ, որից հետո այն միայն նվազել է։
2.Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:
1.Հայաստանում կանանց բնակչության թիվը մեծանում է 25-29 տարեկանից սկսած, իսկ աշխարհում 60-64 տարեկանից սկսած։
2.Հայաստանում ծնելությունը գնալով քչանում է, իսկ աշխարհում շատանում։
3.Հայաստանում գերակշռում է 30-34 տարիքիքային սահմանը, իսկ աշխարհում 0-4։
3.Կազմել ՀՀ բնակչության ազգային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ` նշելով նաև ազգային կազմի փոփոխության պատճառները:
15-19 տարեկանների թիվը Հայաստանում 2015, 2020, 2025 թվականներին։

Homework. 14.12.20
Students book. p.16, 17, 18
1. Match the phrases with the pictures. Write 1-8 in the boxes.
1. retire-e
2. travel the world-c
3. start a career-d
4. get a degree-a
5. start a family-f
6. settle down-b
7. get promoted-g
8. leave school-h
2. Complete the text with phrases from Exercise 1. Use the correct forms of the verbs.
My uncle has always done things differently. He left the school when he was 16 because he wanted to see other places. He spent the next twenty years traveled the world, working in restaurants and hotels in many different countries. When he was in his early forties, he decided to return to the UK. He went to university and got a degree. He did really well, and when he finished, he start a career as a translator. Because he was good at his job, he retired quite quickly and he was soon Head Translator. When he was 48, he met the love of his life and they decided to start his family and get promote.
Now he’s 55, with three young children. He says he wants to settle down, soon. He wants to stop working and take the whole family around the world with him. I wouldn’t be surprised if he does.
Workbook. 11, 12
1. Match the sentence halves.
1. I’ve decided not to make-g. any resolutions this year.
2. I’m trying to give-f. up eating chocolate but it’s so difficult.
3. He’s on a diet and doing-a. really well. He’s lost 5 kg already.
4. I’m trying to get fitter but I’m struggling-e. up photography.
5. I need a new hobby so I’ve taken-h. a habit sometimes.
6. It’s hard to break-b. with getting myself to the gym every day
7. It’s important for kids to form-c. good habits.
8. My dad needs to eat better but he’s never going to change-d. his ways.
2. Write down.
1. a resolution you’d like to make for next year.-A resolution I’d like to make for next year is to learn new languages.
2. something you’d like to give up.-I’d like to give up from my drowsiness.
3. a school subject you do well in.- I think a school subjects I do well are Literature, Physic, Geography and Math.
4. a school subject you struggle with.- A school subject with I’m struggling is Biology.
5. a new hobby you’d like to take up.- I think I need to take up new hobbies, but what, IDK!
6. a bad habit you’d like to break.-I don’t think, that I have a bad habit from which I must to break up.
Homework. 15.12.20

Պ. Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից
Դաս 8
Մեյոզ
Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։
Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն (կրոսինգովեր)։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։
Մեյոզի նշանակությունը
Մեյոզի արդյունքում դիպլոիդ հավաքակազմով բջջից առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ (վերջին հաշվով գամետներ), որոնց հետագա միաձուլումից բեղմնավորման արդունքում նորից վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմն, այսինքն՝ սեռական եղանակով բազմացող օրգանիզմների համար մեյոզն ապահովում է տեսակի քրոմոսոմային հավաքակազմի հաստատունությունը։ Մեյոզը կարևոր նշանակություն ունի նաև օրգանիզմների փոփոխականության մեծացման գործում, ինչը նյութ է հանդիսանում բնական ընտրության համար։ Փոփոխականության մեծացման մեջ կարևոր են նախ՝ մեյոզի առաջին բաժանման պրոֆազում տեղի ունեցող տրամախաչման պրոցեսը, և ապա՝ առաջին բաժանման անաֆազում քրոմոսոմների անկախ բաշխումը, որը բերում է հատկանիշների անկախ, պատահական բաշխման:
Լաբորատոր փորձ․ Օդի բաղադրությունը
Փորձի համար անհրաժեշտ է՝ մոմ, լուցկի, ջրով լցված թասիկ, գլան, մարկեր
Ընթացքը՝ մոմը դրեցինք ջրով լցված թասիկի մեջ, մոմը վառեցինք, գլանով փակեցինք օդի հոսքը, որոշ ժամանակ անց մոմը հանգեց և գլանի մեջ լցվեց ջուր այնքան, որքա թթվածինն էր գլանի մեջ, քանի որ այրումը կատարվում է թթվածնով։
Գլանի ծավալ — 100%
Ջուր – գլանի 1/5 մասը
Թթվածին — ?
100%/5=20%
O2 — 20%
N2 — 79% (ազոտ, որը չի նպաստում այրմանը)
Co2 — 0,3%
1%-
ազնիվ գազեր (He, Ne, Ar, Kr, Xe, Rn) — 0,7%
Մթնոլորտը, շերտերը
Մթնոլորտի կազմը — Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:
Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը երկուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը — Մթնոլորտի ստորին սահմանր համարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։
Բացի օդի խտությունից փոխվում են նաև օդի ջերմաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առնելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր. ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ:
Ներքնոլորտր մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունր բևեռային շրջաններում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություններում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգվածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտր տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այստեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշիների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:
Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահմանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներր:
Արտաքին ոլորտր մթնոլորտի ամենաբարձր ու ամենահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենափոքրն է, օդր անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբողջովին բացակայում են:
Սերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանր, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթր լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:






