Ժիրայր Լիպարիտյան «Ի՞նչ կատարվեց և ինչո՞ւ»
Ժիրայր Լիպարիտյանի այս հոտվածը բազմաթիվ հարցերի պատասխան է։ Նա այս հոդվածում ներկայացրել է վեց դրույթներ և խոսել դրանց մասին։ Յորաքանչյուրը փորձում է արտահայտել և տեսանելի դարձնել բոլորին, ես նույնպես կցանկանայի կիսվել իմ կարծրատիպերով, թե ինչպես եմ վերաբերվում տվյալ հարցերին։
1. Հայաստանը, Արցախը եւ հայկական աշխարհը կրել են պատմական մասշտաբի կորուստ։
Հայաստանը այս պատերազմում կորցրեց իր ամենաթանկերին՝ իր որդիներին, իր պահապանների և այն հողերը, որնց վրա թափվել էր իր հերոս ՏՂԱՆԵՐԻ արյունը։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ վերջնական որոշումը լինելու էր հողերի փոխզիջումը, ապա դա կարելի էր ավելի շուտ ձեռնարկել և թույլ չտալ, որ պատմության մեջ հերոսների թիվը շատանաին։
2. Պարտությունից հետո մենք շփոթված ենք եւ շփոթություն ենք տեսնում մեր շուրջը։
Մենք պարտությունից հետո շփոթված էինք, որովհետև մեկ ամսից ավել հավատացած ենք եղել, որ հաղթելու ենք։ Մենք վստա ինք մեր հաղթանակի վրա, որովհետև տեսնում էինք զինվորների ու ազգի եռանդն ու հայրենասիրությունը։ Այդ ամենը տեսնելուց հետո անհնար էր մտածել պարտության մասին։ Սակայն մենք մոռացել էինք թե ում դեմ էինք կռվում, մենք կռվում էինք պետությունների դեմ, որոնք ամիսներ շարունակ պատրաստվել են պատերազմի և ունեին հարուստ բանակ։
Մեկ է, այս ամենից հետո ես գիտեմ որ հայերն են հաղթել, ոչ թե տարածքային տեսանկյունից, այլ հավատի, որովհետև Աստված մեզ հետ է և մենք չենք կարող պարտվել, իսկ եթե նույնիսկ պարտվել ենք, ապա դա ժամանակավոր բնույթ է կրու։
3. Մեր հիմնական հարցը մեր մտածելու կերպի մեջ է։
Այո՛, համաձայն եմ այս մտքի հետ։ Մտածելու կերպը շատ մեծ կաևորություն ունի։ Մենք մտածում էինք, որ հաղթելու ենք և այդ պատճառով մեր մտքի համար շատ անսովոր էր լսել պարտություն բառը։ Սակայն պետք էր խելացի վարվել և նույնիսկ պարտությունից հետո չկոտրվել և գործել այնպես, որ մեր հաջորդ քայլը լիներ հաղթանակը, ոչ թե ներքին պատերազմը: