Posted in Պատմություն 9, Առցանց ուսուցում 9

Նոյեմբերի 9-13

1. Բաթումի պայմանագիրը

Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը` մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ.
Խատիսյանը։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանագրի համաձայն` Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը։ Այսպիսով, Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Հայաստանի Հանրապետությանը մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Բայց, մյուս կողմից, ճակատագրի հեգնանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Բաթումի պայմանագիրը, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։
Բաթումիի պայմանագիրը Հայաստանի համար շատ դաժան պայմանագիր էր, սակայն միայն դրա շնորհիվ Թուրքիան համաձայնվեց ճանաչել Հայաստանի անկախությունը։ Արդեն անկախ Հայաստանը հետագայում կարող էր ուժեղացնել իր ուժերը և վերադարձնել բոլոր հանձնած հողերը։

2. Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը

Իշխանության մարմինների ստեղծումը

Պետական շինարարության կարևորագույն օղակներից է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ձևավորումը: Կազմվեց անդրանիկ կառավարությունը։ 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց ազգային խորհրդի անդամները, փոխադրվեցին մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։ Արամ Մանուկյանը հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել։ Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել բարձրագույն օրենսդիր մարմինը` խորհրդարանը։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը‚ իսկ երկրորդինը` Ավետիս Ահարոնյանը։ ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, որի նախագահը համարվում էր հանրապետության առաջին պաշտոնատար անձը։ Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես պահպանվեցին Ռուսական կայսրության օրենքները, հետագայում սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ։Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։

Ազգային բանակի ստեղծումը

1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը։ Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը, իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը` գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, մայրենի լեզվի արմատավորումը և այլն։ Այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ կատարվեցին։ Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։

Դիվանագիտական կապերի հաստատում

ՀՀ առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն կողմերի միջև անմիջական հարաբերություններ չհաստատվեցին։ Հայաստանը մեկ-երկու տարվա ընթացքում դիվանագիտական կապեր հաստատեց աշխարհի շուրջ 40 պետությունների հետ։ 1920թ. հունվարին Անտանտի պետությունների Գերագույն խորհուրդը փաստորեն ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Դիվանագիտական կապեր հաստատելով՝ Հայաստանի կառավարությունը նպատակ էր հետապնդում հասնել Հայաստանի միջազգային ճանաչմանը‚ դրանով նպաստ բերել Հայկական հարցի լուծմանը, օտար պետությունների հետ իրականացնել առևտրատնտեսական հարաբերություններ, ստանալ հումանիտար օգնություն և այլն։

Հայաստանի Հանրապետության պետա­կան խորհրդանիշները

Պետական դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր (հայ ժողովրդի թափած արյունը), կապույտ (Հայաստանի ջինջ երկինքը) և ծիրանի (աշխատանքը) գույներով։ Պետական օրհներգ ճանաչվեց ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանի խոսքերի հիման վրա գրված «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը։ Հաստատվեց նաև զինանշանը, որի հեղինակներն էին
մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանի վրա պատկերված առյուծը և արծիվը գաղափարի իմաստով մարմնավորում էին երկու` Արևելյան և Արևմտյան Հայաստանները։ Այդ նշանակում էր, որ հայ ժողովուրդը երազանք
ուներ հասնելու երկու Հայաստանների միացմանը։ Հատուկ օրենքով սահմանվեցին ՀՀ պետական և ազգային-կրոնական տոները։ Կարգավորվեցին պետության և եկեղեցու փոխհարաբերությունները։ Մայրենին ստացավ պետական լեզվի կարգավիճակ։ Սահմանվեցին պետական շքանշաններ։ Հայոց անկախ պետականության
կայացման գործում կարևոր երևույթ էր ազգային դրամի ստեղծումը: Շրջանառության մեջ դրվեցին հայկական չեկերը, հիմնվեց հանրապետության պետական բանկը և այլն։

3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը

Ըստ իս Թուրքիան ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, որպիսի կնքվի Բաթումիի պայմանագիրը, որովհետև այդ պայմանագիրը Թուրքիայի համար ձեռնտու էր։ Սակայն չհստատեց դիվանագիտական կապեր, որովհետև դա արդեն իրենց համար ձեռնտու չէր։

Posted in Անգլերեն 9, Առցանց ուսուցում 9

Test. 10.11.2020

1. In Britain you can drive a car when you’re 17.

2. Have you lived in London for a long time?

3. ” Do you drink green tea?” “Yes, every morning!”

4. I am very pleased to hear that you passed your exams.

5. Oh no! The phone’s not working and I have to call my mother — it’s her birthday today.
Is it? Don’t worry. I’ll let you use my mobile.

6. “How long have you been playing chess?”
“Since 1998”

7. Printing was invented in ancient China.

8. I had to stop at the traffic lights because they were red.

9. That’s the man whose wife is a doctor.

10. “Who does this hat belong to?”
“I don’t know. But it looks quite fashionable so it might belong to Jane.”

11. Both boys’ faces were red with embarrassment.

12. You look very tired! What have you been doing ?

13. I was really depressed after I watched that film.

14. She won the race despite all the others being professional athletes.

15. We arrived at the cinema late. The film had already started.

16. It’s Sunday and so I don’t have to  go to work.

17. If I had known, I would have told you.

18. Tom and Sue broke up last May. Now she’s getting married to Andrew.

19. I asked two people the way to the metro but neither of them knew.

20. Next year, I hope I’ll be able to speak French fluently.

21. It’s OK. I remembered to bring the tickets. Here they are.

22. They are great friends but they don’t meet each other very often.

23. I wish I had studied computing at school when I was younger.

24. You look hungry! Would you like some tea and cake?

25. “I took my car to the garage yesterday because it was making strange noises.”

26. “There is too much traffic on the roads of New York.”

27. Andrew bought Susan a few roses.

28. Because of the bad economic situation, 200 workers were made redundant last month.

29. You mustn’t take photographs inside this church.

30. When I was a boy I used to live in Sydney.

31. Her husband who is quite old is a famous artist.

32. Don’t answer unless you really know that you are right!

33. If I won the national lottery, I would buy a sports car.

34. Having had a few drinks, they then started the first course.

35. “Look at that new computer he’s bought! He must have spent a fortune on it!”

Posted in Հանրահաշիվ 9, Առցանց ուսուցում 9, Երկրաչափություն 9

Խնդիր

Ուռուցիկ 2n անկյան ներքին անկյունների գումարը 50%-ով մեծ է ուռուցիկ (n+2)-անկյան ներքին անկյունների գումարից: Գտեք n-ը:

Ուռուցիկ n անկյան ներքին անկյունների հավասար է 180o (n-2): 2n և (n+2) անկյան բազմանկյունների անկյունների գումարը կլինի՝ 180o (2n-2) և 180o (n+2+2) = 180on
Քանի որ ուռուցիկ 2n անկյան ներքին անկյունների գումարը 50%-ով գերազանցում է ուռուցիկ n+2 անկյան ներքին անկյունների գումարին՝ 180o (2n-2) = 180on . (1+50/100)
Լուծելով հավասարումը կստանանք՝ n=4

Posted in Անգլերեն 9, Առցանց ուսուցում 9

Homework. 10.11.20

Answer following questions with at least 3 sentences for each:

1. How are your friendships different now than they were when you were a child?
When we were children we used to play different games, we used to go for walks with our parents because they were worried about us. But now that we have grown up, we can go for a walk without our parents, instead of playing games, we learn something together or do school lessons together.

2. What factors may result in the breakdown of a good friendship?
For me, it is a lie and gossip. If I am a good friend to someone, she should not gossip about me to others.

3. What qualities do you think are important in a friend?
I think that for a strong friendship there need to be love to each other, trust and be free.If there are ane negative relationships, the company will not be considered strong.

4. How do you maintain a good friendship?
To maintain good company, you need to trust and love each other. My close friends are good friends because we do not lie, we trust, we keep each other’s secrets.

5. Do you believe your parents should be your friends?
Yes, the parent is the best friend, because he will never lie, he will not gossip, he will stand with you at the most necessary moment.

Posted in Պատմություն 9, Առցանց ուսուցում 9

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

Երեխայի իրավունքները

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ: Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը: Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած: Կոնվենցիան ճանաչում է բոլոր երեխաների հիմնարար մարդկային արժանապատվությունը և նրանց բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու հրատապությունը: Այն հստակեցնում է գաղափարը, որ կյանքի տարրական որակի իրավունք պետք է ունենան բոլոր երեխաները, և դա չպետք է լինի միայն մի քանիսի արտոնությունը:

Երեխայի իրավունքների 10 հիմնական սկզբունքները

  1. Երեխային պետք է ապահովվի հատուկ պաշտպանություն, ինչպես նաև տրամադրվեն հնարավորություններ և բարենպաստ պայմաններ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալ ֆիզիկապես, մտավոր, բարոյապես, հոգևոր և սոցիալական առողջ և նորմալ ձևով և ազատության և արժանապատվության պայմաններում:
  2. Երեխան ծննդյան օրվանից պետք է ունենա իր անվան և ազգության իրավունք:
  3. Երեխան պետք է օգտվի սոցիալական ապահովության առավելություններից: Նա պետք է ունենա առողջ աճի և զարգացման իրավունք:
  4. Ֆիզիկական, մտավոր կամ սոցիալական հաշմանդամություն ունեցող երեխային պետք է տրամադրվի հատուկ բուժում, կրթություն և խնամք:
  5. Իր անհատականության լիարժեք և ներդաշնակ զարգացման համար երեխան կարիք ունի սիրո և փոխըմբռնման: Նա պետք է հնարավորության դեպքում մեծանա ծնողների խնամքի և պատասխանատվության ներքո, և ամեն դեպքում ՝ սիրո և բարոյական և նյութական անվտանգության մթնոլորտում: Փոքր երեխան չպետք է, բացառությամբ բացառիկ հանգամանքների, առանձնանա իր մորից:
  6. Երեխան իրավունք ունի կրթություն ստանալու, որը պետք է լինի անվճար և պարտադիր, գոնե նախնական փուլերում:
  7. Երեխային պետք է տրամադրվեն խաղերի և ժամանցի լիարժեք հնարավորություններ:
  8. Երեխան պետք է պաշտպանված լինի անտեսման, չարաշահման և շահագործման բոլոր ձևերից:
  9. Ոչ մի դեպքում նրան չպետք է վստահվի կամ թույլատրվի աշխատել, ինչը վնասակար կլինի նրա առողջության կամ կրթության համար, նաև խոչընդոտում է նրա ֆիզիկական, մտավոր կամ բարոյական զարգացմանը:
  10. Երեխան պետք է խուսափի այնպիսի պրակտիկայից, որը կարող է խթանել ռասայական, կրոնական կամ խտրականության ցանկացած այլ ձև:

ՅՈՒՆԻՍԵՖ (UNICEF – United Nations Children’s Fund)

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործում է սկսած 1994 թվականից: Արդեն 25 տարի է ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Հարցազրույց իրավաբան՝ Գեղամ Հակոբյանի հետ երեխաների իրավունքների մասին։

Posted in Առցանց ուսուցում 9, Գրականություն 9

«Մխիթարյաններ և Սեբաստացիներ»

1.Ի՞նչ դժվարություններ է ունեցել Սեբաստացին բառարանը կազմելիս,  ինչո՞ւ է պատրաստել  այս  բառարանը, ի՞նչ  բովանդակությամբ:

Մխիթար Աբբահայրը Վենետիկի Սբ. Ղազար կղզում իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկատորյակը ստեղծելիս` չունենալով հայոց լեզվի բառարանագրության ոչ մի նշանակալից նախադեպ, հայերենի ոչ մի այբբենական բառացանկ: Պատմությանը հայտնի էր միայն Արիստակես Գրչի վեցդարյա վաղեմության ուղղագրական փոքրածավալ ձեռագիր բառարանը, որը չէր կարող որևէ կերպ Մխիթարին ուղեցույց լինել: Նրա հավակնությունները շատ մեծ էին: Նա ուզում էր իր ժամանակի եվրոպական չափանիշներին համապատասխան բառարան ստեղծել:

2.Գրիր Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը:

01_48

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա., դրանք  << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք: Քանի որ իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել, նա իրականացնում է իր առաքելությունը` քարոզելու Հիսուսի ավետարանը:

3. Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)

Սահակ Ճեմճեմյանն իր գրքում ջանում է որքան հնարավոր է մանրամասն ներկայացնել Մխիթար Սեբաստացու բառարանաստեղծական աշխատանքի եղանակը: Նա գրում է, որ Միաբանության Մայրավանքի դիվանում պահվում է բառարանի սևագիր օրինակների մի ծրար, որի պարունակությունը թույլ է տալիս բաժանելու աշխատանքի ուղղությունը երեք խմբերի.
ա) Մխիթար Աբբահոր ինքնագիր օրինակը. աշխատանքային այս սաղմնային փուլում նա հիմնականում տվել է Աստվածաշնչում հանդիպող հասարակ անունների` գոյականների բացատրությունները` աստվածաշնչյան վկայություններով և հետևաբար` տալով միայն բառերի այն իմաստները, որոնցով դրանք գործածված են Աստվածաշնչում:
բ) Բառգիրք նախնեաց մատենագրութեան. աշխատանքային այս փուլում Մխիթարը հավաքել է Խորենացու, Նարեկացու, Լաբրոնացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Արծրունու, Ոսկեբերանի, Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, գրողների և մատենագիրների գործերում հանդիպող բառերը: Այս փուլի ընթացքում չեն կրկնվել առաջին փուլում հավաքված բառերը:
գ) Բառգիրք Սուրբ Գրքի. այստեղ հավաքված են միայն Աստվածաշնչի բառերը, որոնք ունեն ավելի ճոխացված մեջբերումներ և բացատրություններ:

Սահակ Ճեմճեմյանը նշում է, որ այս ամենով հանդերձ, Հայկազյան բառարանի հիմնական աղբյուրը յոթ լեզվով գրված Ս. Գիրքն է եղել, որի մեջ եղած բառերի քննությունը և հայերեն օրինակների հետ համեմատությունը ավելի արժանահավատ է դարձրել բառերի բացատրությունները:
Մխիթարի համար մեծ օգնություն է եղել նաև 1620թ տպագրության Կալեպինո Ամբրոսիոյի «Յոթ լեզուների բառարանը»: Ուսումնասիրելով տարբեր լեզուներից հայերենի փոխառությունները` Մխիթար Սեբաստացին ջանացել է տալ այդ նոր բառերի ստուգաբանական, գիտական բացատրությունները:
Իր Հայկազյան բառարանում Մխիթարը զետեղեց նաև տարբեր քարտեզներ, որոնք բառարանը ավելի հանրագիտարանային դարձրեցին:

Posted in Հասարակագիտություն 9, Առցանց ուսուցում 9

Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը

ՄԱԿ-ը միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերությունները և հասնել միջազգային համագործակցության: 1992 թվականի մարտի 2-ից սկսած ՄԱԿ-ը համագործակցում է Հայաստանի հետ։ Այս օրերին ՄԱԿ-ը պետք է մեծ դեր ունենա Հայաստանում ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար և Թուրք-Ադրբեջանական ագրեսիան և տերորիզմը դադարեցնելու համար, որովհետև նրանց արածը արդեն անցնում է մարդասիրական բոլոր սահմանները՝ հարձակվում է խաղաղ բնակչության վրա, օգտագործում է արգելված զինատեսակներ։ Երկրները, նաև ՄԱԿ-ը կոչ են անում դադարեցնել պատերազմը, սակայն նրանցից ոչ ոք հստակ քայլեր չի ձեռնարկում։ ՄԱԿ-ի կազմակերպության հիմնական գործառույթը հենց դա է՝ երկրների միջև պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ ՄԱԿ-ը լռում էր և շարունակում է լռել չգիտակցելով, որ իր լռելու պատճառով վերանում է մի անբողջ սերունդ, ովքեր նոր պետք է կյանք մտնեին․․․