Posted in Քիմիա 8

Ամառային առաջադրանքներ

1/Բնութագրել ձեր ընտրած տարրը ըստ հետևյալ սխեմայի  

1) քիմիական  տարրի  նշանը S

2) կարգաթիվը 16, միջուկի  լիցքը +16

3) հարաբերական  ատոմային  զանգվածը 32 

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ) 32

5) Դիրքը պարբերականհամակարգում“ո՞ր  պարբերության տարր 3-րդ պարբերություն  է,խումբը VI,ենթախումբը գլխավոր

6)  Ատոմի  բաղադրությունը՝ 16պրոտոն, 16էլեկտրոն, 16նեյտրոն                                                                              

 7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը Միջուկից կան տարածություններ, որտեղ էլեկտրոնների հավանականությունը ավելի մեծ են, կոչվում են էլեկտրոնային շերտեր կամ էներգետիկ մակարդակ

Ծծմբի էլեկտրոնային թաղանթը կազմված է 16 էլեկտրոններից։

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչմետաղ

Մետաղ է

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ

-2,+4, +6

10)հավաքել տեղեկություններ այդ տարրի մասին՝տարածվածությունը,հատկությունները,որ նյութերի բաղադրության մեջ է մտնում այդ տարրը,այդ նյութերի կիրառումը:

Ծծումբը, քիմիական տարր է, որի նշանն է S և ատոմային թիվը՝ 16: Գտնվում է պարբերական համակարգի 6-րդ խմբի գլխավոր ենթախմբում, իսկ ջրածնի և թթվածնի միացություններում բաղկացած է տարբեր իոններներից, փոխազդում է համարյա բոլոր թթուների և աղերի հետ։ Ծծմբի աղերը քիչ են լուծվում ջրում։ Ցուցաբերում է ոչ մետաղական հատկություններ։ Ծծումբը մարդուն հայտնի է վաղնջական ժամանակներից։ Ծծումբն առաջացնում է երեք տարաձևություն, որը սովորաբար ստանում են դեղին փոշու տեսքով։ Հալվում է 113 C և եռում՝ 445 °C ջերմաստիճանում։ Հալված ծծումբը սառեցնելիս առաջանում են բաց դեղնավուն ասեղնաձև բյուրեղներ։ Երկրակեղևում ծծմբի պարունակությունը 0,05% է, ըստ զանգվածի։ Բնության մեջ հանդես է գալիս ինչպես ազատ ձևով այնպես էլ, միացությունների ձևով։ Բացի դրանից ծծումբ կան նաև նավթում, բնական ածուխում, բնական գազում և թերթաքարում։ Ծծումբը իր պարունակությամբ բնական ջրերում, հանդես է գալիս հիմնականում սուլֆիտ իոնների ձևով, առաջացնում է «մշտական» կարծրություն քաղցրահամ ջրերում։ Կենսական կարևոր տարր է բարձրակարգ օրգանիզմների համար, անբաժանելի մասն է սպիտակուցների համար, կենտրոնացած է մազերում։ 

Ծծմբի ֆիզիկական հատկությունները։

Ծծումբը դեղին գույնի բյուրեղային նյութ է։ Այն հեշտությամբ հալվում է 100 ցելսիուսից փոքրինչ բարձր ջերմաստիճաններում։ Ծծումբի ուժեղ տաքացման ժամանակ առաջանում են մուգշագանակագույն գոլորշիներ։ Արագ սառեցնելիս ծծումբի գոլորշիներն անմիջապես, առանց հեղուկանալու փոխարկվում են նրբագույն փխրուն փոշու, որը կոչվում է ծծմբածաղիկ։ Ծծումբը ջրում չի լուծվում, բայց այն լուծվում է մի քանի ուրիշ հեղուկներում, օրինակ, ծծմբածխածնում։ 

Ծծմբի քիմիական հատկությունները։

Ծծումբը փոխազդում է մետաղների հետ։

Ծծումբը փոխազդում է ոչ մետաղների հետ։

Ծծումբը փոխազդում էթթվածնի ու հալոգենների հետ։

Ծծումբը փոխազդում է բարդ նյութերի հետ։

Ծծումբը քիմիապես ակտիվ տարր է և կարող է անմիջականորեն միանալ գրեթե բոլոր տարրերի հետ՝ բացառությամբ ազոտի, յոդի, ոսկու, պլատինի և ազնիվ գազերի հետ: Միացություններում ծծմբի բնորոշ օքսիդացման աստիճաներն են՝ -2, +4, և +6: Ծծումբն այրվում է թթվածնում կամ օդում՝ առաջացնելով ծծմբի(IV) օքսիդ։ Տաքացման պայմաններում ծծումբը փոխազդում է ջրածնի հետ։ 

Ծծմբի կիրառություն

Արդյունահանվող ծծմբի գրեթե կեսն օգտագործվում է ծծմբային գազ, այնուհետև ծծմբական թթու ստանալու համար։ Մեծ քանակներով ծծումբ ծախսվում է ռետինի ստացման համար։ Օգտագործվում է խաղողի և բամբակի թփերի վնասատուների դեմ պայքարելու, բժշկությունում մաշկային հիվանդությունների բուժման նպատակով քսուքներ պատրաստելու համար։ Այն ծախսվում է նաև ներկերի, լուսանկարների, ծծմբածխածնի, լուցկու արտադրություններում։ 

Կենսաբանական դերը

Ծծումբը կենսաբանական տարրերից մեկն է։ Մտնում է մի քանի ամինաթթուների (ցիստեին, մեթիոնին) վիտամինների (թիամին), ֆերմենտների բաղադրության մեջ։ Ծծումբը մասնակցում է սպիտակուցային կառուցվածքների ձևավորմանը։ Մասնակցում է բակտերիաների սինթեզին (ծծումբը մտնում է բակտերիոքլորոֆիլի կազմության մեջ ծծմբաջրածինը հանդիսանում է ջրածնի ստացման հիմանակն աղբյուր)։ Օքսիդավերականգնման ռեակցիաներում ծծումբը հանդիսանում է էներգիայի աղբյուր քեմոսինթեզում։ Մարդու օրգանիզմում պարունակվում է ուղիղ 2գ ծծումբ։

 2/.Ձեր  շրջապատում կամ կենցաղում ընտրել և գրել մարմինների,խառնուրդների,  նյութերի անվանումները: 

     1.Բաժանել մարմինների և նյութերի

 Մարմիններ  Նյութեր
Քանոն, մեխ, աթոռ Երկաթ, փայտ, պլասմաս

2.      Խառնուրդները բաժանել՝    

 Համասեռ խառնուրդներ Անհամասեռ խառնուրդներ   
Շաքարի կամ աղի ջրային լուծույթը Կավի և ջրի հետ, պղտոր ջուր  
 

 3.  Գրել, ինչ նյութերից են կազմված մարմինները: 

     Զարդ – արծաթ

     Մեխ – երկաթ

4.      Գրել այդ նյութերի  բանաձևերը:

 Արծաթ-Ag

Երկաթ-Fe

 5.      Հաշվել  այդ նյութերի մոլեկուլներում ատոմների գումարը: 

        Ag-47պրոտոն, 47էլեկտրոն, 61նեյտրոն

Fe-26պրոտոն, 26էլեկտրոն, 30նեյտրոն

6.      Գրել այդ նյութերի  մոլեկուլներում ՝ատոմների կառուցվածքը և բաղադրությունը: 

7.     Հաշվել այդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածը,տարրերի զանգվածային բաժինները,տարրերի  զանգվածային հարաբերությունը: 

3/    Ընտրել ինչ որ նյութ և նրա մասին  պատրաստել  փոքրիկ ֆիլմ(կիրառոման,   հայտնագործման,,հատկությունների վերաբերյալ)՝ 

4/     Ձեր շրջապատում ուսումնասիրել ,գրանցել տարբեր  երևևույթներ  և բաժանել՝                               

 Ֆիզիկական երևույթներ  Քիմիական երևույթներ
Սառույցի հալվելը, առարկայի ընկնեը, ժամացույցի սլաքի շարժվելը; Փայտի այրվելը․ ժանգոտումը

Posted in Հայոց լեզու 8

ՈՐՈՇԻՉ

Գտիր ընդգծված բառի լրացումները (որոշիչ) և դիտարկիր:

Ջրով լվացվեց: — Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց: Լվացվեց ջրով, որ ձնհալից էր առաջացել:

Նախադասության մեջ գոյականական անդամի լրացումը (որոշիչը) արտահայտվում է.

  1.  Բառ
  2.  Բառակապակցություն
  3.  Նախադասություն

Նախադասության գոյականական անդամին ավելացրու երեք տեսակի որոշիչ:

  • Սարից բերված հոտավետ ծաղիկները դաշտում օրորվում էին:
  • Բարձր ժայռին կառուցված դամբարանից զարմացած դուրս եկան:
  • Ուշադիր հետևում էինք զարմացած, յուրօրինակ, փողոցի անցորդին:
  • Անիի ալևոր պապիկը աշխատում էր կավով:
  • Անահիտը ընկերոջից նեղացել է իր պահվածքի համար:

Որոշիչի կետադրությունը:

Սրտաբուխ ձայնը ուշքի բերեց նրան: — Ձայնը սրտաբուխ ուշքի բերեց նրան:

Սրտաբուխ, մտերիմ  ձայնը ուշքի բերեց նրան: — Ձայնը՝ սրտաբուխ, մտերիմ,  ուշքի բերեց նրան:

Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: — Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող,  թառել էր դեմքին:

Հեռագիրը, որ բերել էին գիշերը, բոլորին զայրացրեց:

Կետադրիր:

  • Զվարթ, կատակաբան ընկերս շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
  • Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
  • Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ հանկարծ, ալեկոծվեց:
  • Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ՝ բոլորովին նոր, չօգտագործված:
  • Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
  • Ծաղիկը, որ արևի հետ բարձրացնում էր գլուխը դաշտում, կարծես միակն էր:
  • Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
  • Մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման, դուրս թռավ անտառից:
  • Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել՝ փոքրիկ բաժակներով, ոսկեօծ սրճամանով:
  • Նրա՝ հիասթափությունը մատնում էին աչքերը, որոնք զրկվել էին կենսական փայլից:

Ավելացրու որոշիչներ՝ ուղղորդվելով կետադրությամբ:

Բարձր, հեռավոր լեռների ստվերները, մռայլ, ծածկել էին դաշտերը՝ կանաչ: