Posted in Անգլերեն 8

October 7-11 (Lesson 2)

Using different sources (encyclopedias, Internet, etc) find infromation about other famous inventions.

I have to write about a invention, I decided to write about how the computer was created. I decided to write about computer creation because our lessons are on computers and I’m sure everyone will be interested in how the computer was created.

We could argue that the first computer was the abacus or its descendant, the slide rule, invented by William Oughtred in 1622. But the first computer resembling today’s modern machines was the Analytical Engine, a device conceived and designed by British mathematician Charles Babbage between 1833 and 1871. Before Babbage came along, a “computer” was a person, someone who literally sat around all day, adding and subtracting numbers and entering the results into tables. The tables then appeared in books, so other people could use them to complete tasks, such as launching artillery shells accurately or calculating taxes.

It was, in fact, a mammoth number-crunching project that inspired Babbage in the first place. Napoleon Bonaparte initiated the project in 1790, when he ordered a switch from the old imperial system of measurements to the new metric system. For 10 years, scores of human computers made the necessary conversions and completed the tables. Bonaparte was never able to publish the tables, however, and they sat collecting dust in the Académie des sciences in Paris.

Posted in Հայոց լեզու 8

ԲԱՑԱՀԱՅՏԻՉ

  • Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Դիտարկել՝ ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:

Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:
Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին:

Բուն բացահայտիչը  բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը: Բացահայտիչն ու բացահայտյալը ունենում են նույն թիվն ու հոլովը:

  • Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:

Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:

Մի օր նրա դուռը թակեց Էդմունդ Հալեյը՝ նախկին ծովագնացը։

Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին:

Մի օր նա փողոցում տեսավ Էդմունդ Հալեյին՝ նախկին ծովագնացին։

Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյից:

Նա անընդհատ խուսափում էր Էդմունդ Հալեյից՝ նախկին ծովագնացից։

Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց էդմունդ Հալեյի տոկունության վրա:

Բոլորը զարմանում էին Էդմունդ Հալեյի՝ նախկին ծովագնացի տոկունության վրա։

Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով:

Երիտասարդ նավաստին հպարտանում էր Էդմունդ Հալեյով՝ նախկին ծովագնացով։

  • Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:

Միքայելը` եղբայրս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց`ծեր կնոջից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` շան երևալուն:
Մայրը որդուց` Գաբրիելից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:
Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:

Բուն բացահայտիչ. կետադրություն:

Միքայելը` զարմիկս, երեկ մեր տանն էր:

Մեր ուսուցչուհու՝ ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:

Նա իր լարային գործիքով՝ կիթառով, եկել էր ճամփորդության:

  • Կետադրիր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով, երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով՝ աղջիկը, այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը, Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից
 հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:Նախորդ վարժության նախադասություններում ընդգծիր ենթական, ստորոգյալը, որոշիչն ու հատկացուցիչը:

  • Տրված որոշիչ նախադասությունները դարձրու որոշիչ բառակապակցություններ՝ օգտագործելով ենթակայական կամ հարակատար դերբայը:

Օրինակ՝

Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվում էր: — Մենք հեռացանք քամուց ալեկոծվող ծովից:

Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք են աննշան թիվ:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին:

Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:

Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու:

Այն մարդը, ով ծովի հետ մտերմանում է, դժվար է համակերպվում ցմաքի կյանքին:

Posted in Պատմություն 8

Հոկտեմբերի 7-14, առաջադրանք . 8-րդ դասարան (Առաջադրանքներ 1)

ԴասարանականՀայոց պատմություն

Առաջադրանք 1. Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80 թվականներին/ դասագիրք էջ 21-27 /

Հայկական ինքնավարությունն Արցախում/ Խամսայի մելիքություններ//էջ 21-22, առ.1,2/

Տանը

Փոքրիկ ուսումնասիրություն/մեկ էջի սահմանում/

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:

Հայաստանում Նադիրի վարած քաղաքականությունն ընդգրկում էր ռազմական, վարչաքաղաքական և առևտրատնտեսական ոլորտները: Հայիրանական գործակցությունը դրսևորվում է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նկատմամբ Նադիրի բարյացակամ վերաբերմունքով: Նա ապօրինի հարկերից ազատեց Էջմիածնի կալվածքները, ըստ արժանավույն գնահատեց ու մեծացրեց աշխարհիկ և հոգևոր հայ իշխանավորներին: Լինելով հեռատես քաղաքական գործիչ ու հմուտ դիվանագետ՝ Նադիրը հասկանում էր տեղական բնակչության կարևորությունը հակաթուրքական պայքրում: Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ:

  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:

Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին։ Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասան աքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին (1736) Նադիրը Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի (հինգ) մելիքություններ։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Վերջինս ստացավ նաև խանի տիտղոս։ Մելիք Եգանի մահից հետո կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն։

Նադիր շահի կառավարման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր հասնել 1000-1500 զինվորի։ Արցախի մելիքությունների սահմանները տարածվում էին Գանձակից մինչև Արաքս գետը։ Նադիր շահի մահից հետո ևս հայ մելիքները հաջողությամբ խափանում էին Արցախի հարևանությամբ հաստատվելու մուսուլմանների բոլոր փորձերը և ավերում նրանց հիմնադրած ամրությունները։ Արցախի հարթավայրային մասում մուսուլմանները երկար ժամանակ զբաղված էին ավարառությամբ ու կողոպուտներով։ Նրանք հաճախակի հարձակումներ էին գործում հայ մելիքների տիրույթների վրա։

  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

Նադիրի այս ձեռնարկումները հայ հասարակականքաղաքական կյանքը ղեկավարող անձանց ստիպեցին արագ և ճիշտ կողմնորոշվել՝ որդեգրելով քաղաքական նոր ուղեգիծ։ Այժմ նրանք անելիք ունեին ոչ թե ինչոր անորոշ խոստումների ու դրանց ապավինած հույսերիայլ հաստատուն խոսքի և գործի հետ։ Այսպես՝ Նադիրը Արարատյան երկրի քալանթար նշանակեց Գեղարքունիքի և Սողքի տեր Մելիքջան ՄելիքՇահնազարյանցին։ Դա Երևանի խանից հետո ամենակարևոր և ազդեցիկ պաշտոնն էրորով երկրամասի ներքին գործերի տնօրինությունը վերապահվում էր հայ մելիքներին։ Շահի հրովարտակներով մեծ իրավունքների տիրացան հատկապես Սյունիքի և Արցախի մելիքները։

Աղբյուրներ՝  Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը XVIII դարի 30-40-ական թվականներին: Նադիր շահը և հայերը: Խամսայի մելիքությունների ստեղծումը

Խամսայի մելիքություններ

Եգանի և Նադիր շահի ռազմավարական համագործակցությունը

Posted in Կենսաբանություն 8

Նյարդային համակարգ

1.նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։

2.նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։

3.կենտրոնական նյարդային համակարգի մեջ մտնում են գլխուղեղը և ողնուղեղը։

4.զգայական,ներդիր և շարժողական նեյոններ։

5.նյարդերը նեյոնների երկար ելուստների՝ նյարդաթելերի խրձեր են։

6.նյարդերը ըստ գործառական բնույթի լինում են զգայական, շարժողական և խառը։