Posted in Պատմություն 8

Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը (առաջադրանք 1)

Լուսավորականության դարաշրջանը/Համաշխարհային պատմություն ,էջ 18-23 , պատասխանել հարցերին/

Տանը

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:

Ես այս դրույթից կարդալով, հասկանում եմ, որ սեփական փորձից ելնելով, քեզ մոտ կարող են առաջանալ նոր գաղափարներ:

2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:

Ես այս դրույթը կարդալով, հասկանում եմ, որ մենք մեր նույն, հիմնական գործողությունների, ռեֆլեքսների շնորհիվ, ամեն անգամ կրկնելով նույնը, բացահայտում, ընկալում ենք նոր գաղափարներ:

3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:

Ես այս դրույթը կարդալով, հասկանում եմ, որ մարդն ինչ տեսնում է, ինչ հասկանում է, դա գաղափար է կամ ինչոր մեկի գաղափարի արդյունքը:

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

Ըստ Լոկի ՝ գիտելիքները մարդկության զարգացման նախապայմանն են: Նա կարծում էր, որ բոլոր մարդիկ էլ ազատ են, հավասար, անկախ: Ես համաձայն եմ այս մտքի հետ, բայց կարծում եմ, որ այժմ այս ամենի հակապատկերն է, մարդիկ հավասար չեն, որովհետև հասարակությունը ունի երկու հիմնական խումբ ՝ հարուստներ և աղքատներ: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ըստ Լոկի, մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Մարդիկ միայն իրենց լիակատար զգալու դեպքում դրսևորում են խաղաղություն և բարյացակամություն

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

  1. Մարդը պետք է լինի կրթված, գրագետ և քաղաքակիրթ
  2. Պետք է լիենել սիրալիր, սիրող, հարգող
  3. Պետք է հաճախ ժպտալ
  4. Պետք է լինել միաժամանակ և՛ համեստ, և՛շփվող
  5. Պետք է օգնել նրանց, ովքեր ունեն օգնության կարիք
  6. Պետք է բարություն անել, լինել բարի

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/

ՈՎ ԱՆՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ԵՐՋԱՆԻԿ Է

Ես համաձայն եմ այս մտքի հետ: Յուրաքանչյուր ոք ունի երջանկության իր բանաձևը, և ամեն մարդ ապրելով իր կյանքն այնպես, ինչպես ուզում է, ինչպես պատկերացնում է, երջանկանում է:

Այստեղ հիմնականում ասվում է, որ պետք չէ երեխային ստիպել ինչոր բան անել։ Ամեն մարդ պետք է անի և զբաղվի նրանով, ինչը նրան հետաքրքիր է:

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյոյի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պատահականությունը չի ղեկավարում աշխարհը: Պատահական ոչինչ չի լինում: Մարդիկ ձգտում են ինչոր բանի, և եթե դա լինում է ավելի շուտ, քան դու սպասում էիր, ապա, դա լինում է միայն նրա համար, որովհետև դու պայքարել, աշխատել ես դրան հասնելու համար: Եվ դա լինում է նրա համար, որ հաջորդ ձգտումիդ հասնելու համար, ավելի շատ պայքարես ու աշխատես:

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին ՖրանկլինԹոմաս Ջեֆերսոն:Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները:

Թոմաս Ջեֆերսոնն ստացել է բազմակողմանի կրթություն, խորապես ուսումնասիրել է Ջոն Լոկի, Շառլ Մոնտեսքյուի, ԺանԺակ Ռուսսոյի և ուրիշների աշխատությունները: 1769–74 թթին եղել է Վիրջինիայի նահանգի Օրենսդրական ժողովի պատգամավոր: 1775 թին ընտրվել է Անգլիայից հյուսիսամերիկյան գաղութների անկախացման որոշում ընդունած Մայրցամաքային կոնգրեսի պատգամավոր: 1776 թին պատրաստել է Անկախության հռչակագիրը, որը Կոնգրեսն ընդունել է նույն տարվա հուլիսի 4-ին (այդ օրն ԱՄՆում նշվում է որպես երկրի անկախության օր), և ԱՄՆն անկախացել է Անգլիայից: Կարլ Մարքսն այն անվանել է «մարդու իրավունքների առաջին հռչակագիր»: Ջեֆերսոնը մասնակցել է Վիրջինիայի հասարակական կարգի ժողովրդավարացման գործընթացին: 1786 թին նա առաջարկել է օրենքի նախագիծ՝ կրոնական ազատության մասին, համաձայն որի՝ անգլիկան եկեղեցին զրկվել է պետական կրոնի արտոնություններից, իսկ ԱՄՆի 1787 թի 2-րդ սահմանադրությամբ՝ եկեղեցին անջատվել է պետությունից:  1779–81 թթին  Ջեֆերսոնն ընտրվել է Վիրջինիայի նահանգապետ: 1785–89 թթին դեսպանորդ էր Փարիզում, եղել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ականատեսն ու համակիրը: 1790–93 թթին Ջորջ Վաշինգտոնի առաջին կառավարության պետական քարտուղարն էր. վարել է հեղափոխական Ֆրանսիային քաղաքական, դիվանագիտական և նյութական օգնություն ցուցաբերելու քաղաքականություն: 1796 թին Ջոն Ադամսի կառավարության փոխնախագահն էր, 1801–09 թթին՝ ԱՄՆի նախագահը: Վարել է չափավոր քաղաքականություն, վերացրել է իր նախորդի հետադիմական օրենքները, կրճատել բանակն ու նավատորմը, պետական ապարատը: 1803 թին Ֆրանսիայից գնել է Լուիզիանայի նահանգը, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ (1808–09 թթ.): 1809 թին Ջեֆերսոնը հեռացել է քաղաքական կյանքից ու զբաղվել գիտական աշխատանքով: 1819 թին հիմնադրել է Վիրջինիայի համալսարանը, որը գլխավորել է մինչև կյանքի վերջըՋեֆերսոնը XVIII դարի Լուսավորականության ձախ հեղափոխական թևի ականավոր ներկայացուցիչներից է, հասարակական հարաբերություններում ընդունել է բնական իրավունքի տեսությունը: Կարծում էր, որ մարդիկ ծնվում են իրավահավասար, պետություններն ստեղծվում են մարդկանց «կյանքի ազատության և երջանկության ձգտման» անկապտելի իրավունքն ապահովելու համար: 1796 թին Ջեֆերսոնն ընտրվել է Ամերիկայի փիլիսոփայական ընկերության նախագահ: Զբաղվել է նաև լեզվաբանության, բուսաբանության, աշխարհագրության, ազգագրության և այլ հարցերով, հատկապես ճարտարապետությամբ: Մասնակցել է Վաշինգտոնի հատակագծման ու ԱՄՆի Կապիտոլիումի նախագծման աշխատանքներին: Նախագծել է մի շարք հասարակական շենքեր ու առանձնատներ Վիրջինիայում. հայտնի են Մոնտիչելլոյի նրա առանձնատունը Շառլոտսվիլի մերձակայքում, Ռիչմոնդի Կապիտոլիումը, Վիրջինիայի համալսարանը Շառլոտսվիլում և այլնՋեֆերսոնի գրքերի հավաքածուի հիման վրա ստեղծվել է ԱՄՆի Կոնգրեսի գրադարանը:

Բենջամին Ֆրանկլինըքաղաքական գործիչ, դիվանագետգիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ և  մասոն է։ ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից մեկն է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։

Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիրԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։

Ֆրանսիացի հեղափոխական Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը Ֆրանկլինին հասցեագրված նամակում նրան անվանել է «աշխարհի ամենահանրահայտ գիտնականը»:

6.Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ;Լուսավորականությունը սոցիալական, գաղափարական շարժում է, որը պայքարում է ֆեոդալիզմի, կաթոլիկական եկեղեցու դեմ, բարձրացնում գիտության և գիտելիքի դերը հասարակության մեջ։

Posted in Հայոց լեզու 8

ՈՐՈՇԻՉ

Բոլոր գոյականները լրացնել բառ-որոշիչներով:

  • Երիտասարդ տղայի անշնորք պահվածքը կարգապահ ուսուցիչներին դուր չէր գալիս:
  • Գրքասեր Արմենի սիրելի գիրքը կորավ:
  • Մաքուր խոհանոցում երիտասարդ մայրը համեղ ճաշ էր եփում:
  • Մտերիմ ընկերուհին հայտնեց լավ լուրը:
  • Մեծ սենյակի գունավոր պատից կախված էր գեղեցիկ նկար:

Բոլոր գոյականները լրացնել բառակապակցություն-որոշիչներով:

  • Երկրաշարժից փլուզվող աշխարհը մահից վախեցած մարդուն սպառնում է բնությունը ոչնչացնող աղետներով:
  • Քաղաքով հիացած այցելուն կարծես թե ընտելացել էր նոր գնած տանը:
  • Նա պարզ լսում էր ծնողներին կարոտած երեխաների աղմուկը:
  • Անդորրը տարածվել էր գեղեցիկ ծաղկած այգիների վրա:
  • Աղբյուրի մաքուր ջրի մի կոհակ բարձրացավ սև բարձր քարի վրա:

Յուրաքանչյուր նախադասության մեջ որոշիչներից մեկը դարձրու ետադաս՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

Բոլոր գոյականները լրացնել նախադասություն-որոշիչներով:

  • Քամին, որը ուժեղ փչում էր հանդիսավոր խշխշացնում էր սաղարթները, որոնք կախված եին ճյուղերից:
  • Երկիրը , որը պտտվում է իր առանցքի շուրջ ,հենվում է ոսկե գորտի վրա, որը շատ փոքր է։
  • Ծուխը, որը պխտորում էր օդը,  խառնվել էր մշուշին,որի արդյունքում ես ոչինչ չեի տեսնում :
  • Գագաթը, որը ամառ, ձմեռ պատված էր ձյունով փայլում էր շողքերով, որը ընկնում էր նրա վրա լուսնից:
  • Դաշտի մեջ, որտեղ կայն վարդերի փունջեր , քարե երկու սյուն էր կանգնեցված:

Տրված որոշիչները գրիր որոշյալից (բառը, որին լրացնում է որոշիչը) առաջ և հետո. ուշադիր եղիր կետադրությանը:

  • մի կին քաշում էր գանգակի պարանը: — անտառաբնակ բուի նման
  • այդ ձայնը ուշքի բերեց նրան: — սրտաբուխ ու մտերիմ
  • գազանիկը թաթեր ուներ: — երկար, բարակ ու ոսկրոտ մատներով
  • աշունը շուկան լցրել է մրգերով: — ախորժելի, քաղցրահամ
  • ես տեսնում եմ ծառը և թիրախը: — նրանից կախված

Կետադրել:

  • Քայլում էր մի գեղեցիկ տիկին՝ տակավին դեռատի, քնքուշ, նրբիրան:
  • Սիրում եմ մեր երկինքը մուգ:
  • Լեռան փեշին ապարանքն էր` դարերի փոշին կամարներին դրած:
  • Հացերի կողքին քնած էր հացթուխը` ալյուրոտված, ձեռքերը խմորոտ:
  • Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր` ծաղկազգեստ ու բուրող:
  • Մայրամուտին` ծովը շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:
  • Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
  • Հավաքվածներին  մոտեցավ մի աղջիկ` խուճապահար թռչունի նման:
  • Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
  • Շրջակա դաշտը` երփներանգ ծաղիկներով զարդարված, քչքչան աղբյուրները` պաղպաջուն ու զուլալ, ստեղծել էին եդեմական տեսարան: