Թեման .Ազատ անկում:Հավասարաչափ շարժում շրջանագծով:
Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր
1.Որ շարժումն են անվանում ազատ անկում
Մարմինների անկումը վակուումում,միայն երկրի ձգողության ազդեցությամբ,կոչվում է ազատ անկում։
2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը
v=gt
h=gt 2/2
3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը
Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։
Փորձերը տեսագրեք ,պատրաստեք նյութ,տեղադրեք ձեր բլոգներում,,հղումը ուղարկեք ինձ:
4.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Շրջագծային հավասարաչափ շարժման ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման ընթացքում անընդհատ փոփոխվում է:
5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
Մարմնի շաժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջագծին տարված շոշափողին։
6.Ինչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը,որի ընթացքում հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։
7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն էնրա միավորը:
Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։
n=N/t
8.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
n=1/T, T=1/n
Պտտման
պարբերությանը և Պտտման
հաճախության փոխադարձաբար հակադարձ
մեծություններ են:
9.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:
Շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը կարելի է հաշվել
v=S/t բանաձևով,որտեղ t=T, S=2 ПR, որտեղ П=3.14,
v=(2ПR)/T, հաշվի առնելով,որ T=1/n, կստանանք
v=2ПRn
Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ13-ից մինչև էջ20Պատրաստել ուսումնական նյութ էջ18-ի«Հետաքրքիր է իմանալ» թեմայի շրջանակներում