Բացատրել բառերը.
Ձեռնունայն-դատարկաձեռն
Հարպուն-նետողական զենք
Կայմ-սյուն, որից կապվում է առագաստը
Աննկուն-չնկճվող
Մառլին-ձուկ
Սարդին-սարդինաձկան պահածո
Նավացռուկ-նավի առջևի մաս
Սիրազեղ-սիրալիր
Մամլած-նեխած
Ոսկեթույր-ոսկե գույն ունեցող
Ծանծաղուտ- կանգնած կամ հոսող ջրի ծանծաղ տեղ
Խեժ- ծառերից արտազատվող մածուծիկ հյութ
Խծուծ- թարախը
արտացելու համար գործիք
Բոկոտն- ոտաբոբիկ
Գտիր հատվածներ (արտահայտություններ, նախադասություններ), որոնք կօգնեն քեզ բնութագրել`
- ծերունուն
Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։
Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։
Տղան շատ նրբանկատ և բարի էր: Նա մտածում էր ծերունու մասին և փորձում էր ամեն կերպ օգնել նրան:
Ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.
Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…
Իսկ դու համաձա՞յն ես այս մտքերի հետ. ինչու՞:Այո ես համաձայն եմ որովհետև մեկ մեկ մարդիկ ամաչում են իրարաից հարցնել այդպիսի բաներ: