



Homework: Learn all new words from the text, use them in your own sentences, find more interesting information about wine.
Unknown words
placed-տեղադրված
ferment-խմորվել
yeast-խմորիչ
settled-բնակություն հաստատեց
including-ներառյալ
discovered-հայտնաբերված
knowledge-գիտենալ, գիտելիք
centuries-դարեր
likely-հավանաբար
traders-առևտրական
Sentences
Traders in the morning went to market goods.
It will probably not rain today and the evening will be fine.
Armenians have fought for their country for centuries ․
12 Fascinating Facts About Red Wine
1. Drinking red wine in small doses is better for you than not drinking at all!
2. Red wine’s health benefits come from tannin.
3. Some red wines are better for you than others.
4. Young red wines are better for you than old red wines.
5. The color in red wine comes from the grape skins.
6. As red wines age, they become lighter in color.
7. Nearly all red wines are made from one species of grape.
8. Red grapes are older than white wine grapes.
9. Red wines commonly contain less sulfites than white wines.
11. Red wine grapes can be made into white wine.
12. Hundreds of aromas found in red wine come from just grapes.
Օգտագործված աղբյուր՝ https://winefolly.com/tutorial/facts-about-red-wine/

/cdn.vox-cdn.com/uploads/chorus_image/image/62702858/GettyImages_866670878.0.jpg)
Դասարանական
Առաջադրանք 1. Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկազբին/Հայոց պատմություն 8, դասագիրք, էջ 29-34 , կատարել առաջադրանքները/
Տանը
19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության տակ էր, Արևմտյանը՝ Օսմանյան կայսրության: Իսկ Հյուսիսային Հայաստանը Արևելավրացական թագավորության կազմում էր: Արևելյան Հայաստանի մեջ էին մտնում Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները: Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր, որը բաժանված էր տասնհինգ մահալների՝ գավառների: Մահալի կառավարիչը կոչվում էր միրբոլուք: Նրան նշանակում էր սարդարը: Երևանի խանը կոչվում էր սարդար: Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը: Երևան քաղաքի կառավարումը հաճախ իրականացնում էին հայ ազնվականական տոհմերի ներկայացուցիչները, մասնավորապես ՝ Մելիք-Աղամալյանները: Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց հայկական Շուշին էր: Արցախի և Սյունիքի զգալի մասը կազմող այս վարչական միավորը գերազանցապես հայաբնակ էր: Այստեղ դեռ իրենց ազդեցությունն էին պահպանում հայ մելիքական տները, ովքեր իրենց տիրույթներում ունեին որոշակի ինքնավար իրավունքներ:
Ռուսաստանը 1804թ․ ին սկսեց պատերազմ Պարսկաստանի հետ։ Ռուսական զորքերը նույն տարում գրավեցին Գանձակի խանության տարածքը և պաշարեցին Երևանի բերդը։ Նրանք հանդիպեցին ուժեղ դիմադրության և ստիպված վերադարձան Վրաստան։ 1805թ․ին ռուսական բանակը գրավեց Շիրակը։ Ղարաբաղի խանը հարկադրված հաշտություն կնքեց ռուսական հրամանատարության հետ և իր խանությունը հանձնեց Ռուսաստանյան կայսրությանը։ 1808թ․ ին ռուսական զորքերը նորից փորձեցին պաշարել Երևանը։ Պարսիկներին հաջողվեց անառիկ պահել բերդը։ 1812թ․ին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։ Պարսկական կողմը ստիպված էր 1813թ․ ի հոկտեմբերի 12-ին Գյուլիստան գյուղում կնքել հաշտություն։
Անդրկովկասը, այդ թվում նաև Արևելյան Հայաստանը նվաճելը Ռուսական կայսրության վաղեմի ծրագրերից մեկն էր, որը Ռուսաստանը սկսեց իրագործել 1801 թվականին:
1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալներից մեկն այն է, որ Ռուսական կայսրությունը հասկացավ, որ խաղաղ ճանապարհով հնարավոր չէ Անդրկովկասի մնացած մասը նվաճել: Այդ պատճառով Ռուսաստանը 1804 թվականին Պարսկաստանի հետ պատերազմ սկսեց:
1804 թվականին ռուսները գրավեցին Գանձակը և պաշարեցին Երևանի բերդը: Սակայն պարսիկների համառ դիմդրության արդյունքւմ ռուսները վերադարձան Վրաստան:
1805 թվականին ռուսական բանակը կրկին հարձակվեց և այս անգամ գրավեց Շիրակը: Դրանից հետո Ղարաբաղի խանը իր խանությունը հանձնեց Ռուսաստանի կայսրությանը:
1812 թվականին Նապոլեոն Բոնապարտը իր զորքի հետ ներխուժեց Ռուսաստան: Օգտվելով առիթից պարսկական իշխանությունները ակտիվ գործողություններ սկսեցին Անդրկովկասում: Սակայն Ֆրանսիանն ջախջախվեց և Ռուսաստանը կրկին հարձակվեց պարսկական ուժերի վրա: Մղված մարտերում պարսիկները ծանր պարտություններ կրեցին:
Այդ ամենից հետո Պարսիկները հարկադրվեցին 1813 թվականին հոկտեմբերի տասներկուսին Արցախի Գյուլիստան գյուղում հաշտության պայմանագիր կնքել: Պայմանագիրը կնքվեց և Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Շամշադինից, Լոռուց: Այսպիսով Արևելյան Հայաստանից զգալի տարածքներ անցան ռուսական կայսրությանը բայց Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակեցին մնալ Պարսկական տերությանը:
Պայմանագիրը ստորագրվեց Ղարաբաղում Գյուլիստան բերդ-ամրոցում 1813 թ. հոկտեմբերի 12-ին, որով ավարտվեց 1804-1813 թթ. ռուս-պարսկական 8 տարի տևած պատերազմը:
Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանը ճանաչում է Ռուսաստանի բոլոր նվաճումներն Անդրկովկասում, Ռուսաստանի սեփականությունն է համարում Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Ղարաբաղի, Գանձակի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի և Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագյալի (Շիրակի) գավառները: Պայմանագիրը ոչ միայն ամրագրեց Անդրկովկասում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները, այլև սահմանափակեց Միջին Արևելքում բացարձակ գերակայության հասնելու անգլիացիների ախորժակը: ՌուսաստանըԿասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ: Երկու երկրների վաճառականությանն ազատ առևտրի իրավունք տրվեց: Անդրկովկասի մեծ մասի միացումը Ռուսաստանին առաջադիմական նշանակություն ունեցավ այնտեղ ապրող հատկապես քրիստոնյա ժողովուրդների համար: Հետագա պատմաքաղաքական զարգացումներն ընթացան այնպես, որ Գյուլիստանի պայմանագիրը նոր պատերազմի վտանգով հղի երկարատև զինադադարի դեր կատարեց, քանի որ 13 տարի հետո անխուսափելի պիտի դառնար ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
«Բախտորոշ պայմանագրեր» , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/
Առաջին կետում ասվում էր, որ սույն պայմանագրով Ռուսական Կայսրության և Պարսկական Պետության միջև անհամաձայնությունը դադրում է։
Երկրորդ կետում ասվում էր , որ նշված ամեն ինչ կլինի ճիշտ այնպես, ինչպես կա, բոլոր տարածքները կլինեն իրենց տեղերում, և ասվում էր, որ, քանի որ Թալիշի տիրույթը պատերազմի ընթացքում ձեռքից ձեռք էր անցնում, ապա սույն խանության պայմանները Զինզելի և Արդաբելի կողմից, ավելի մեծ ճշգրտության համար, կորոշվեն փոխադարձ համաձայնությամբ երկու կողմերից ընտրված կոմիսարների կողմից ՝ սույն պայմանագրի կնքումից ու վավերացումից հետո։
Երրորդ կետում ասվում էր, որ Նորին Շահական մեծությունը, որպես Ռուսական կայսրությանը պատկանող սեփականություն է ճանաչում Ղարաբաղի և Գյանջայի խանությունները, ինչպես նաև մի շարք խանություններ, և նրանց այն հողերի հետ, որոնք գտնվում են Ռուսաստանյան կայսրության իշխանության տակ։
Չորրորդ կետում ասվում էր, որ Ամենայն ռուսաց Կայսրը Նորին Մեծություն Պարսկական Շահի նկատմամբ իր փոխադարձ բարեկամությունը ցուցաբերելու համար, և իբրև ապացույց Պարսկաստանում, իրեն հարևան սույն պետությունում, ինքնակալությունն ու տիրապետող իշխանությունը ամուր հիմքի վրա տեսնելու իր անկեղծ ցանկության, սրանով իր և իր ժառանգորդների անունից Պարսկական Շահի որդիներից նրան, որը նրա կողմից նշանակված կլինի որպես Պարսկական Պետության ժառանգորդ, հանդիսավոր կերպով խոստանում է անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ։
Հինգերորդ կետում ասվում է, որ Ռուսաստանի առևտրական նավերին, ինչպես և առաջ, իրավունք է վերապահվում ազատ նավարկելու Կասպից ծովի ափերին և հանգրվանելու դրանցում, և պարսիկների կողմից էլ պետք է ցույց տրվի բարեկամական օգնություն նավաբեկության դեպքում։ Եվ ռազմական դրոշի առումով, Ռուսաստանյան Կայսրությունից բացի, ոչ մի այլ տերություն չի կարող ռազմական դրոշ ունենալ Կասպից ծովում։
Վեցերորդ կետում ասվում է, որ մարտի ընթացքում երկու կողմերի բոլոր գերիներին կամ բնակիչներին, տարբեր կրոնների անձանց, սույն պայմանագիրը կնքելուց և ստորագրելուց հետո, հարկավոր է ազատել երեք ամսվա ընթացքում, և նրանց ապահովել ճանապարհածախսով ու սնունդով։ Ովքեր, որ հանցագործության պատճառով փախչել են, եթե ցանկանան կարող են վերադառնալ իրենց հայրենիք, եթե ոչ, ուրեմն չեն հարկադրի։ Ընդ որում, երկու կողմերից փախածներին շնորհվում է ամնիստիա կամ ներում։
Յոթերորդ կետում ասվում է, որ արքունիքների փոխադարձ մինիստրները կամ դեսպանորդները, որոնք անհրաժեշտության դեպքում ուղարկվում են գահանիստները ՝ Նորին մեծությունների մոտ, ընդունվեն իրենց կոչումներին և իրենց հանձնարարված գործերի կարևորությանը համապատասխան, և եթե պատահի, որ որևէ վիրավորանք հնչի, կլինի դատ, և վիրավորանք ստացած անձանց տրվի արդարացի գոհացում։
Ութերորդ կետում ասվում է, որ Ռուսաստանի կամ Պարսկաստանի հպատակներին կթույլատրվի ցամաքային ճանապարհով կամ ծովով ազատ ուղևորվել երկու Բարձր պայմանավորվող պետություններ, ապրել ինչքան կցանկանան և կատարել իրենց վաճառական գործերը, կատարել ապրանքափոխանակություն։
«Բախտորոշ պայմանագրեր» , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/
1.Ներքոբերյալ նյութերում՝H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe որոշեք քիմիական կապերի տեսակները, լրացրեք աղյուսակ1,նյութերը դասակարգեք պարզ և բարդերի ,անվանեք և լրացրեք աղյուսակ 1.,2.
| Ոչբևեռային կով. կապ | Բևեռային կով. կապ | Իոնային կապ | Մետաղական կապ |
| H2 | HCl | NaCl | Fe |
| O2 | H2O | ||
| N2 | NH3 | ||
| P4 | CH4 | ||
| Պարզ նյութեր | Բարդ նյութեր |
| H2 | HCl |
| O2 | H2O |
| N2 | NH3 |
| P4 | CN4 |
| Fe | |


Այսօր քիմիաի դասի ընթացքում գնդիկների և ձողերի օգնությամբ պատրաստեցինք քիմիական մի քանի կապեր։ Իմ կարծիքով այս մեթոդով ավելի հետաքրքիր և հաճելի են անցնում դասապրոցեսները և աշակերտը պատկերացում է կազմում կապերի մասին։