Posted in Պատմություն 8, Առցանց ուսուցում 8

Ապրիլի 10-17

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Պատմել  երիտթուրքերի, որդեգրած  ծրագրերի  մասին /հեղաշրջումից առաջ և հետո/:

XX դ․ սկզբներին ուժեղանում էր հակահամիդյան պայքարը։ Շարժման մեջ մեծ դեր ուներ երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը։ Հայերի մի մասը բռնակալության դեմ պայքարում անհրաժեշտ համարեցին համագործակցել Օսմանյան կայսրությունում գործող բոլոր ուժերի հետ։ Դաշնակցությունն իր նոր ծրագրում առաջադրեց Արևմտյան Հայաստանում լայն ինքնավարության պահանջը։ 1907 թվականին Փարիզում ընդդիմադիր ուժերի երկրորդ համաժողովը որոշեց զինված ապստամբության միջոցով տապալել համիդյան բռնատիրությունը։ 1908 թվականին տեղի ունեցավ հեղաշրջում։ Երիտթուրքերը Մակեդոնիայից շարժվեցին Կ․ Պոլիս՝ սուլթանից պահանջելով վերականգնել 1876թ․ չգործադրված սահմանադրությունը։ Սուլթանը տեղի տվեց։ Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։ Օսմանյանը կայսրության և հայ ժողովուրդները մեծ հույս ունեին այդ հեղաշրջումից։ Հայ ազատագրական ուժերը նույնիսկ պայքարի օրակարգից հանեցին արևմտահայությանը ընդհանուր զինված ապստամության նախապատրաստելու խնդիր։ Սակայն ոգևորվածությունը շատ չտեևեց, որովհետև երիտթուրքերը ոչ մի փոփոխություն չարեցին։
Շարունակեցին Աբդուլ Համիդի հակահայ քաղաքականությունը։ Կիլիկիայի դեպքերը ցույց տվին, որ երիտթուրքերը որդեգրել են հայերի բնաջնջման աբդուլհամիդյան պետական ծրագիրը։

Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.

1912թ․-ին Թիֆլիսում ստեղծվեց Հայոց ազգային բյուրոն։ Նրա գլխավոր նպատակն էր հասնել Հայկական հարցի լուծմանը։ Գևորգ Ե-ն 1912թ․-ին դիմեց ռուսական կայսրին՝ հայերին պաշտպանելու խնդրանքով։ Պողոս Նուբար փաշան նշանակվեց Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ։ Նրա գլխավորությամբ ստեղծված Ազգային պատվիրակությունը հայկական բարենորոգումներին հուշագիր պատրաստեց տերություններին ներկայացնելու համար։ 1913թ․ ամռանը Հայկական հարցը կրկին դարձավ վեց տերությունների դիվանագիտական պայքարի առարկա։ 

Կ․ Պոլսում ռուսական դեսպանության թարգմանիչ Անդրեյ Մանդելշտամը կազմեց հայկական բարենորոգումների նախագիծ։ Ըստ նախագծի՝ հայկական վեց նահանգներից՝ Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա, կազմվելու էր մեկ նահանգ։ Նահանգի գերագույն կառավարիչը պետք է լիներ թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի։ Ի վերջո սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ այս անգամ ռուսական և թուրքական կողմերի մեջ։ 

  • 1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը

1914 թվականին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիրը։ Ըստ համաձայնագրի՝ յոթ նահանգներից ձևավորվում էր վարչական երկու միավոր։ Դրանք կառավարելու էին օտարերկրյա երկու տեսուչները։ Ռուս-թուրքական համաձայնագիրը հայերին ինքնավարություն չէր տալիս և ավելի համեստ պահանջներ էր առաջադրում, քան Մանդելաշտամի ծրագիրը։ Հայկական հարցի այս փուլում խզեցին կապերը երիտթուրքերի հետ և դարձան իշխանություններին ընդդիմություն։

  • 1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները

Երիտթուրքական  կառավարությունը տարբեր պատճառներով նորից ձգձգում էր հայկական բարենորոգումների իրագործումը։ 1914թ․ տեսուչներ ընտրվեցին հոլանդացի դիվանագետ Լ․ Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն․ Հոֆը։ Հոֆը նոր էր եկել Արևմտյան Հայաստան, իսկ Վեստենենկը դեռ չէր էլ ժամանել, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օգտվելով բարենպաստ իրավիճակից Թուրքիան չեղյալ համարեց բարենորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը։ Այսպիսով՝ հայկական բարենորոգումների հերթական փորձը նույնպես ձախողվեց։

  • «Պողոս Նուբար փաշան  որպես հայ ականավոր քաղաքական գործիչ»

1904 թ. Պողոս Նուբար փաշան ընտրվում է Կահիրեի գավառական երեսփոխանական ժողովի ատենապետ։ Նրա օրոք՝ 1905 թ.-ից 1914 թթ. Կահիրեի հայոց եկեղեցու հասույթները 2000 ոսկուց հասան 10.000-ի։ 1904 թ.-ին օգնություն ուղարկեց Տարոնի տառապյալներին, 1905 թ.-ին՝ էջմիածնին, աջակցեց Կահիրեի Գալուստյան վարժարանի կառուցմանը։ 1906 թ. Կահիրեում տեղի ունեցավ նշանավոր գործիչների համագումար,որը հիմնեց աշխարհում մինչ այսօր գործող ամենամեծ բարեգործական ընկերությունը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Նպատակը արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայությանն օգնություն հասցնելն էր։ Ստեղծեցին անձեռմխելի հիմնադրամ, որը կնպաստեր ծրագրի հարատևմանը։

1912 թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի կոնդակով գլխավորեց ազգային պատվիրակությունը և պետք է Մեծ տերություններին ներկայացներ թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը։ Նրան էին ընտրել, քանի որ ուներ կարողություն, որևէ կուսակցության չէր հարում, հեղինակություն էր աշխարհասփյուռ հայության համար և Եվրոպայի դիվանագիտական պաշտոնական շրջանակներում։ Ի տարբերություն մինչ այդ պատվիրակության ղեկավար հոգևորականների,նա հարցը ներկայացնում էր ոչ թե մարդասիրական,այլ շահադիտական տեսանկյունից։ Հետևանքը եղավ 1914 թ-ին Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիրը,որը ցավոք համաշխարհային պատերազմի պատճառով, մնաց անկատար։ Պատերազմի սկսելու պահին Պողոս Նուբարը կիլիկիահայերին փրկելու նպատակով 1914 թ. նոյեմբերին, ծովեզերքը գրավելու առաջարկով դիմում է անգլիական իշխանություններին, Բրիտանական ուժերի ափ հանումը կապահովեր տեղի հայերի անվտանգությունը, սակայն Բրիտանացիները այլ ծրագիր ունեին։

Պողոս Նուբարը նոր թափ է հաղորդում արևելահայերի շարժամանը՝ 6000 ոսկի ուղարկելով Թիֆլիս։ Սկսում նոր հանգանակություններ։ Հայության անունից շրջում է Եվրոպայում՝ բանակցելով տարբեր երկրների կառավարությունների հետ։ Հույս ուներ, որ պատերազմում մեր հաղթանակից հետո ամենինչ կփոխվի:

1919 թ. Պողոս Նուբարը՝ որպես արևմտահայերի պատվիրակության ղեկավար, ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայացավ Փարիզի կոնֆերանսում։ 1919 թ հոկտեմբերի 29 -ին Պողոս Նուբարը Միացյալ կառավարություն ստեղծելու առաջարկով պատվիրակներ ուղարկեց Հայաստան, սակայն արդյունքի չհասան։

Զապել Եսայան նրա իսկական անունը Զապել Հովհաննիսյան ծնվել է փետրվարի 4, 1878 թվականին մարզ Ստամբուլ, Թուրքիա։ Մահացել է 1943 թվականին Սիբիրում, ԽՍՀՄ։ Նրա մասնագիտությունը վիպասան, թարգմանիչ, գրականագետ, բանաստեղծ, հրապարակախոս, համալսարանի պրոֆեսոր և գրող, գրել է բազմաթիվ վեպեր։  Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են ցեղասպանության մասին վկայող մի փաստաթուղթ` հայտնի գրող Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը, որով հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրանից հետո հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները:
Նրանց կարծիքով այդ փաստաթուղթը մինչև օրս հրատարակված չի եղել: Ըստ «Ագոս» թերթի՝ այդ զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային: Վերջինս էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին:
Զաբել Եսայանը զեկույցում նշում է, որ երիտութուրքական իշխանությունները պատերազմը սկսելուց անմիջապես հետո սիստեմատիկ կերպով իրականացրել են երկրի ոչ մուսուլման ազգերի ոչնչացումը: Երիտասարդ կանանց, աղջիկներին և երեխաներին գողանում էին: Ըստ Եսայանի՝ նրանց թիվը գերազանցում է 200 հազարը, գրում է Ermenihaber-ը:
Եսայանն առանձին կետերով ներկայացրել է, թե ինչպես էին թուրքերն առևանգում կանանց և երեխաներին:
1. Կանաց մի մասին առևանգում էին հենց իրենց քաղաքներից և գյուղերից: Էրզրումում թուրք սպաները գողանում էին քաղաքի հայնտի հայերի աղջիկներին, իսկ Էրզիջանում՝ հարուստ ընտանիքների ժառանգորդ աղջիկներին:
2. Կանանց և երեխաներին գողանում էին տղամարդկանցքաղաքներից ու գյուղերից հեռացնելուց, սպանելուց հետո: Ոստիկանները, որոնք ուղեկցում էին կանանց խմբերը, նրանց բերում էին մի որևէ աղբյուրի մոտ, սակայն դրան մոտենալ և ջուր խմել արգելում էին: Ջուր խմելու գինը թուրք զինվորներին տրվելն էր:
3. Երբ այդ կանայք հասնում էին որևէ հավաքատեղի, նրանց վրա էին հարձակվում քրդերը, չերքեզները, չեչենները:
Թերևս զեկույցի ամենասարսափելի մասը վերաբերում է հայ կանանց նկատմամբ թուրքերի վերաբերմունքին: Եսայանը նշում է, որ բարձր դասի պատկանող կանանց խումբը հսկել է լավ պատրաստված պահակախումբը: Այդ կանանցից շատերն առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնասպան են եղել: Շատ ծնողներ իրենց երիտասարդ աղջիկներին նետել են Եփրատի ջրերի մեջ: Նորածին երեխաներին գրկած բազմաթիվ երիտասարդ կանայք նույնպես ցատկել են անդունդը: «Շատերը խենթացան: Նրանցից ոմանք բռնաբարությունից հետո կարողացել են փախչել, սակայն մեծ մասը զոհվել է փախուստի պահին: Շատ քիչ էր այն մարդկանց թիվը, որ կարողացել է ինքնապաշտպանվել»:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ106-111, համացանց