Posted in Քիմիա 9

7,8- րդ դաս. անցածի կրկնողություն

1). Ավագ դպրոց֊վարժարանի սովորողների մուտքը վերադասավորված քիմիայի լաբորատորիա

2). Ծանոթացում միմյանց հետ և «Հեղինակային կրթական ծրագրով իրականացվող նախագծերի և առաջադրանքների փաթեթների» հետ։

3). 7,8- րդ դաս. անցածի կրկնողություն. Թեմաները՝ Ֆիզիկական մարմին  և  նյութ:Ինչ՞ է նյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և  օրգանական  նյութեր:Մաքուր նյութեր, խառնուրդներ(համասեռ և անհամասեռ): Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական,  քիմիական, ֆիզիոլոգիական: 

Հարցեր և վարժություններ.

  • Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…

Ֆիզիկական մարմին են կոչվում մեզ շրջապատող բոլոր առարկաները: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ: Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից:  Ֆիզիկական մարմիններ են ՝ սեղանը, մատիտը, քանոնը, թեյնիկը։

  • Մոտավոևապես քանի՞ միլիոն  նյութ  է  հայտնի մարդկությանը

Ներկայումս մարդկությանը հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ: Նյութերը լինում են պարզ և բարդ։ Պարզերը ՝ 400, իսկ բարդերը ՝ 30 միլիոն։ Պարզերը լինում են մետաղ և ոչ մետաղ։ Բարդերը լինում են անօրգանական և օրգանական։

  • Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Նյութը կազմված է մասնիկներից։ Նյութը միմյանց հետ փոխազդող մասնիկների(ատոմ, մոլեկուլ, իոն) համախումբ է, իրեն բնորոշ բաղադրությամբ, կառուցվածքով, հատկություններով ՝ զանգվածով, ծավալով օժտված։ Նյութերը գտնվում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում։ Բարդ նյութերը կազմված են մի քանի տարբեր տարրերի ատոմներից, իսկ պարզ նյութերը մեկ տարրի ատոմներից։ Օրգանական են այն բարդ քիմիական միացությունները, որոնց մեջ մտնում է ածխածինը։

v Բաղադրությամբ?

v Կառուցվածքով?

v Հատկություններով?

  • Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ….

Նյութը օժտված է ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։ Ֆիզիկական հատկություններն են նյութի ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, պլաստիկությունը, խտությունը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը և այլն: Նյութի քիմիական հատկությունները, դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացումը: Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա:

Կա մարդկությանը հայտնի 118 քիմիական տարր։ Վերջին տարրը հայտնաբերել է հայ քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը, և վերջին տարրի անվանումն իր անունով է ՝ Oգանեսոն տարր։

Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյան

Նպատակը՝ ընթերցել, մեկնաբանել, բացահայտել Սարոյանի ստեղծագործական աշխարհի յուրահատկությունները։
Ընթացքը՝ ընթերցում ենք Սարոյանի ստեղծագործությունները (նախընտրությամբ), դիտում ֆիլմեր, ներկայացնում ենք ընթերցածի գաղափարը, վերլուծում, պատրաստում ենք տեսանյութեր։

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ»

Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը պատմում է մոր և աղջկա ճամփորդության մասին։ Վեպում մոր անունն այդպես էլ չի նշվում։ Վիլյամ Սարոյանը նրան ներկայացնում է որպես Աղջիկ մայրիկ, ըստ ինձ նա այդպես է գրել, որովհետև ուզում էր ցույց տալ երիտասարդ մայր լինելու փաստը։ Աղջիկ մայրիկը հենց երիտասարդ աղջկա պես էլ իրեն պահում է։ Նա շատ լավ  մայր է իր դստեր համար, բայց դեռ չի գտել իր դերը մեծերի կյանքում։ Նա երազում է դառնալ դերասանուհի, ինչը հնարավոր է դառնում իր դստեր շնորհիվ։ Վեպը պատմվում է հենց 9 տարեկան դստեր մանակական լեզվով, ով բոլորի մեջ տեսնում է միայն բարին, ու վեպն ամբողջությամբ պատում է բարությամբ։ Վեպում շատ է խոսվում թատրոնի ու դերասանի կյանքի մասին։ Վիլյամ Սարոյանը պիեսներ էր գրում թատրոնի համար, այդ իսկ պատճառով շատ պատկերավոր է ներկայացնում այդ կյանքը։

Հետաքրքիր փաստեր

1. 1940 թվականին Սարոյանն արժանացել է ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի:

2. 1942 թվականին նա հիմնում է իր սեփական թատրոնը, որը, սակայն, երկար չի գոյատևում:

3. Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարևանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրի հետ, Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։

4. Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:

-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…

-Ինքնաթիռով պիտի տանիմ…

-Ինչու՞ համար…

-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

5. Պատմում է Վիլյամ Սարոյանը.

Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.

— Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)…

Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.

— Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան…

Շատ ամնչցա:

(Աղբյուր՝ https://www.iammedia.am/hy/post/5-interesting-facts-stories-about-William-Saroyan)

Վանա լճին

Posted in Իսպաներեն 9

Miembros de la familia

La familia  Ընտանիք
los padresԾնողներ
el parienteԲարեկամ
el abueloՊապիկ
la abuelaՏատիկ
el padreՀայրիկ
la madreՄայրիկ
el tíoհորեղբայր, մորեղբայր
la tíaմորաքույր,հորաքույր
el hermanoԵղբայր
la hermanaՔույր
el primoԶարմիկ
la primaԶարմուհի
el maridoԱմուսին
la esposaԿին
el hijoՈրդի
la hijaԴուստր
el nietoԹոռ
la nietaԹոռնուհի
el sobrinoԶարմիկ
la sobrinaԶարմիկ
el bebéՆորածին
el niñoԵրեխա
el jubiladoԹոշակառու
el matrimonioԱմուսնություն
casadoԱմուսնացած
Posted in Տեխնոլոգիա-բուժ

Առաջին բուժօգնություն

Մենք առաջին դասի ժամանակ քննարկեցինք առաջին բուժօգնության կանոնները։ Սկզբում մենք վերհիշեցինք և կրկնեցին ամենաանհրաժեշտ հեռախոսահամարները, որոնք մեզ պետք կգան դժվարին իրավիճակներում։

101-հրշեջ ծառայություն

102-ոստիկանություն

103-շտապօգնություն

104-գազի վթարային ծառայություն

911-արտակարգ իրավիճակների ծառայություն

Հետո մենք սովորեցին, որ եթե ընկած մարդ ենք տեսնում, օգնություն ցույց տալուց առաջ պետք է նայենք շուրջը և հասկանանք արդյոք մեզ վտանգ կսպառնա այդ վայրում ապա առաջ չենք գնում։ Յուրաքանչյուրը պետք է մտածի իր մասին և առավել կարևորի իր անձի անվտանգությունը, այնուհետև ուրիշներին օգնի։