Posted in Հայոց լեզու 9, Առցանց ուսուցում 9

Վերաբերականներ

  1. Հաստատական՝ իհարկե, անկասկած, այո, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես
  2. Ժխտական՝ ոչ, չէ
  3. Զգացական՝ բարեբախտաբար, ցավոք, երանի, դժբախտաբար
  4. Սաստկական՝ նույնիսկ, մանավանդ, անգամ
  5. Երկբայական՝ ասես, արդյոք, գուցե, դժվար թե, թերևս, միգուցե
  6. Ցուցական՝ ահա, ահավասիկ, ա՛յ
  7. Զիջական՝ թեկուզ, այնուամենայնիվ, իմիջիայլոց, ինչ որ է, ի դեպ
  8. Կամային՝ ապա, հապա, արի, դե

Երեկույթը պետք է տեղի ունենա երկու օրից, Անին հրավիրեց նաև Աննային, բայց ցավոք Աննան այդ օրը զբաղված էր և չէր կարող գալ։ Անին շատ էր ուզում, որ Աննան անպայման ներկա գտնվի երեկույթին։ Իմիջիայլոց Աննան Անիի ամենամոտ ընկերուհին է և գուցե Անին հետաձգի միջոցառումը, որպիսի ընկերուհին անպայման ներկա լինի։ Բարեբախտաբար Աննան կարողացավ այդ օրը ազատ ժամանակ գտնել և ներկայանալ երեկույթին։ Ահա և եկավ Անիի համար երկար սպասված օրը, Աննան նույնպես եկել էր և Անին շատ լավ ժամանակ անցկացրեց ընկերների հետ միասին։

  1. Ես անպայման կգամ քո կազմակերպած միջոցառմանը։
  2. Ո՛չ, քո պատասխանը սխալ է։
  3. Երանի մենք ևս հնարավորություն ունենաինք մասնակցել այդ միջոցառմանը։
  4. Նույնիսկ եթե դու սխալվես ես կլինեմ քո կողքին։
  5. Միգուցե դու ինձ չես հավատում, բայց ես անհանգստանում եմ քեզ համար։
  6. Ահա և մեր երեկույթի ամենասպասված հյուրը եկավ։
  7. Չնայած դու ինձ խաբեցիր, այնուամենայնիվ ես կօգնեմ քեզ։
  8. Եթե դու խախտես օրենքը, ապա պետք է պատժի ենթարկվես։
Posted in Աշխարհագրություն 9, Առցանց ուսուցում 9

Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

  1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

Դեղին՝ ոսկու հանք
Մուգ կապույտ՝ պղնձի հանքեր
Կանաչ՝ հանքային ջրեր
Կարմիր՝ տուֆի հանքեր
Կապույտ՝ երկաթի հանքավայր

2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Կարմիր՝ Ախուրյան (ակունք՝ Արփի լիճ, գետաբերան՝ Արաքս գետ, երկարություն՝ 186կմ)
Կապույտ՝ Հրազդան Արփա (ակունք՝ Սևան, գետաբերան՝ Արաքս, երկարություն՝ 141կմ)
Կանաչ՝ Որոտան (ակունք՝ Զանգեզուրի լեռնաշղթա, գետաբերան՝ Հագարի, երկարություն՝ 178կմ)
Վարդագույն՝ Ողջի (ակունք՝ Կապուտջուղ, գետաբերան՝ Արաքս, երկարություն՝ 85կմ)
Դեղին՝ Դեբեդ (ակունք՝ Փամբակի և Ձորագետի միացումից, գետաբերան՝ Խրամ, երկարություն՝ 178կմ)

3. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.
բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 

Posted in Հանրահաշիվ 9, Առցանց ուսուցում 9, Երկրաչափություն 9

Մաթեմատիկայի ֆլեշմոբ. Առաջադրանք 8

Ջերմանավը գետով A-ից B նավահանգիստը գնում է 5 օրում և վերադառնում է 7 օրում: Լաստը քանի՞ օրում A-ից կգնա B:

Կատարենք նշանակում՝
Ջերմանավի արագությունն կանգնած ջրում ՝ xկմ/ժ
Գետի արագությունը՝ y կմ/ժ կամ որ նույնն է լաստի արագությունը՝ y կմ/ժ
Ջերմանավի արագությունն գետի ուղղությամբ կլինի՝ (x+y)կմ/ժ
Ջերմանավի արագությունն գետի հակառակ ուղղությամբ կլինի՝ (x-y)կմ/ժ
Կազմենք հավասարում՝
5(x+y)=7(x-y)
5x+5y=7x-7y
x=6y
Մենք գիտենք, որ ջերմանավը գետի ուղղությամբ գնում հինգ օրում, տեղադրելով այս կապը՝ x=6y, կստանանք՝ 5(6y+y)=35y
Այսինքն՝ այդ հեռավորությունն լաստը կանցնի 35 օրում:

Posted in Հանրահաշիվ 9, Առցանց ուսուցում 9, Երկրաչափություն 9

Մաթեմատիկայի ֆլեշմոբ (10.03.2020)

1. Նարեն հերթով գրում էր 1-100 թվերը, բայց ամեն անգամ, երբ անհրաժեշտ էր գրել հինգ թվանշանը, նա այն բաց էր թողում: Նարեն քանի՞ թիվ գրեց:Խաչատրյան Տիգրան, Արևելյան դպրոց 4-րդ դասարան
98

2. Եղբայրը քրոջից 6 րոպե ուշ դուրս եկավ տանից, և որպեսզի հասնի քրոջը, քայլեց մեկուկես անգամ ավելի արագ, քան քույրը։ Իր դուրս գալուց քանի՞ րոպե անց եղբայրը հասավ քրոջը։Մկրտչյան Մանե, Միջին դպրոց 8-րդ դասարան
12

3. 123 x 45 արտահայտության մեջ փոխելով թվանշանների տեղերը, ստացեք հնարավոր ամենամեծ արտադրյալը:Գրիգորյան Տիգրան, Միջին դպրոց 8-րդ դասարան

543*21

4.Ինչքանո՞վ է պետք բազմապատկել թվի քառորդ մասի 1/3-ը, որպեսզի ստացվի սկզբնական թվի կեսի եռապատիկը:Գրիգորյան Տիգրան, Միջին դպրոց 8-րդ դասարան

18

5.Մայրիկը սեղանին է թողել 11 կտոր շոկոլադ և թույլ է տվել երեխային ուտել միայն մեկ կտոր՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:Ղազարյան Հայկ, Միջին դպրոց 8-րդ դասարան
5

6. 2սմ կողով խորանարդը ներկելու համար անհրաժեշտ է 12 գրամ ներկ։ Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ 6 սմ կողով խորանարդը ներկելու համար։Մարջանյան Տիգրան, Միջին դպրոց 8-րդ դասարան
36

7. Գտեք սլաքավոր ժամացույցի ժամ և րոպե ցույց տվող սլաքների կազմած անկյունը ժամը 3:42 ր-ին:Ղազարյան Անի, «Քվանտ» վարժարան 8-րդ դասարան
Ժամը-90 աստիճան, րոպեն-252 աստիճան

8. Ջերմանավը գետով A-ից B նավահանգիստը գնում է 5 օրում և վերադառնում է 7 օրում: Լաստը քանի՞ օրում A-ից կգնա B:Սերլի Շահի, Ավագ դպրոց 9-րդ դասարան
5

9. Մեքենան, որի արագությունը 45կմ/ժ է, իրարից հավասարաչափ հեռացված 4 էլեկտրասյունների կողքով անցնում է 15 ր-ում: Որքա՞ն է ճանապարհի ամբողջ երկարությունը, եթե այդ մեքենայի ուղևորը ամբողջ ճանապարհին հաշվել է 13 հատ էլեկտրասյուն:Մարջանյան Տիգրան, Միջին դպրոց 8-րդ դասարան

36.5635 կմ

Posted in Առցանց ուսուցում 9, Կենսաբանություն 9

Դաս 4

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ՝ էջ 32-36 Լրացուցիչ աշխատանք. Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման բջջի հիմնական բաղադրամասն է ու նրա կիսահեղուկ ներքին միջավայրը: Ցիտոպլազման անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է: Նրանում գերակշռում են սպիտակուցները: Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները: Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր, օրինակ՝ սպիտակուցային մասնիկներ կամ պահեստային սննդանյութեր: Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ոչ մշտական կառուցվածքներ են և ի տարբերություն օրգանոիդների, առաջանում, այնուհետև ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում: Որոշ բջիջների ցիտոպլազմային բնորոշ է սպիտակուցային թելիկների և միկրոխողովակների առկայությունը, որոնք կազմավորում են բջջակմախքը:

Կառուցվածքը․ Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի: Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ:                                       

Բջջի հիմնական օրգանոիդները

Էուկարիոտիկ բջջի օրգանոիդներից է էնդոպլազմային ցանցը: Այն թաղանդների մի բարդ համակարգ է և կառուցված է բազմաթիվ ծուղակներից և խոռոչներից: Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ընդհանուր ծավալի 30-50%-ը:

Տարբերվում են էնդոպլազմային ցանցի երկու տեսակ՝ հատիկավոր և հարթ կամ ողորկ: Դրանցից առաջինի հիմնական ֆունկցիան լիպիդների և ածխաջրերի սինթեզն է, ինչպես նաև օտարածին նյութերի օքսիդացումը: Այդ ցանցով հարուստ են հատկապես ճարպագեղձերի, լյարդիմ ինչպես նաև բույսերի սերմերի բջիջները: Երկրորդի թաղանթների վրա դասավորված են ռիբոսոմներ, որոնք էլ նրնց խոդուբորդ տես են տալիս:

Էնդոպլամային ցանցն իր խուղակների միջոցով իրականացնում է նաև նյութերի տեղափոխությունը բջջի ներոսում՝ դրանց հասցնելով տարբեր օրգանոիդներ:

Բջջակորիզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Posted in Անգլերեն 9, Առցանց ուսուցում 9

Homework. 26.10.20

Workbook (p.7, ex. 1, 2)

  1. Match the sentence halves.

1 Take this medicine and you’ll feel better in half an hour.
2 I always get sick when I travel by car.
3 Dad’s going to hospital to have an operation next week.
4 Can you phone the doctor and make an appointment for me?
5 Why don’t you see a doctor about your headaches?
6 You need to take more exercise to lose some weight.

2. Complete the sentences with the correct form of the phrases in the list.

  1. I hope you get better soon.
  2. Hello, I’d like to make an appointment with Dr. Hill.
  3. He’s having an operation.
  4. I think you need to see a doctor.
  5. That dog needs to take some exercise.
  6. I am feeling sick!

Student’s book (p. 8, ex. 2, 3, 4)

2. Complete the conversation with the words.

Mum You don’t look well, Gemma. What’s up?

Gemma I’m just tired all the time, Mum. You know, I haven’t got any energy.

Mum Are you sleeping OK?

Gemma Not great, no. I often wake up in the night.

Mum Well, you know, Gemma, you should take more exercise. That would help.

Gemma Really?

Mum Yes. I mean, if you took more exercise, you’d be more tired physically and then you’d sleep better.

Gemma You’re joking, right? I run, I go swimming, I go for long walks. My problem isn’t exercise.

Mum Yes, you’re right, of course. Well, perhaps you’d better see a doctor. I can ring and make an appointment for you if you like.

Gemma A doctor? I don’t think so. I don’t feel sick — just tired. I’m sure I’ll get better soon.

Mum OK, well, we can talk about it later. I’m going out to see a friend of mine who had an operation last week.

Gemma OK, Mum. Hope your friend’s all right. And don’t worry about me. I’ll be fine.

3. Match the verbs 1-6 with a-f to make phrases. Sometimes there’s more than one possible combination.

1feelfsick
2getebetter
3haveban operation
4makecexercise
5seeda doctor
6takeaan appointment

4. Write down as many words related to health as you can think of. Then compare with a partner.

sick
nurse
hospital
a doctor
an appointment
an operation


Posted in Պատմություն 9, Առցանց ուսուցում 9

«Հին Երևան» նախագիծ

Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ. Ուրարտուի Արգիշտի թագավորի կողմից: Հին Երևանը բաժանվում էր 3 մասի որոնք էին Կոնդը, Բուն քաղաք և Քարահանք: Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը Շահար, իսկ Քարահանքը՝ Դամըռ-Բուլաղ: Պարսկական տիրապետության ժամանակ Երևանում կային 6 եկեղեցիներ և 8 մզկիթներ, իսկ հետո ուսական տիրապետության ժամանակ կառուցվել են քրիստոնեական եկեղեցիներ և մուսուլմանական մզկիթները աստիճանաբար վերացել են: Աստիճանաբար մեծանում էր Երևանը կառուցվում էին նոր թաղամասեր դրանցից են Հին թաղը, Նոր թաղը, Ձորագյուղը, Նորքը: Քաղաքի հարավում գտնվում էր Երևանի բերդը: 30-ական թվականներին կառուցվեցին բնակելի շենքեր, դպրուցներ, գոծաարքվել է տրամվայը: 1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը: 1933 թվականից բացվեցին պոլիտեխնիկական, թատերական, մանկավարժական, կոնսերվատորիայի և այլ ինստիտուտներ: Նախկին Աստաֆյան փողոցը վերանվանվեց Աբովյան փողոց, նախկին Ցարսկայա փողոցը Արամի փողոց: Հին Երևանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում ՝ Օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում՝ Պանթեոնը: Երևանը ձևավորվել 20-րդ դարի սկզբում ճարտարապետ Ալեքսանդեր Թամանյանի շնորհիվ: Տարիների ընթացքում Երևանը վերակառուցվել է վերածվել է գեղեցիկ ու հրաշք մի քաղաքի:
Այսօր մենք ապրում ենք լայն պողոտաներով ու փողոցներով, բարձրահարկ ու հետաքրքիր ճարտարապետական ոճով կառուցված շենքերով, գեղեցիկ զբոսայգիներով ու պուրակներով, քաղաք, որով մենք երևանցիներս հպարտանում ենք:

Հին թաղ (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Hin Yerevan / Հին Երևանի լուսանկարներ / Old Yerevan Photos / Фотографии  старого Еревана
Զրույցներ Երեւանից - Հրապարակ
Հին Երևան. հուշեր և լուսանկարներ | | fromnews.am
Posted in Պատմություն 9, Առցանց ուսուցում 9

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Իմ ընտանիքը 1915 թվականին Կարսից գաղթած և Արևելյան Հայասատանի Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքներից է։ Տատիկիս պապը՝ Մուկուչ Զաքարյանը այդ տարիներին մոտավորապես 12 տարեկան էր, երբ սկսվեցին հայերի ջարդերը, որի պատճառով ընտանիքը գաղթեց Կարսից։ Պապիկիս պապը՝ Սմբատ Հակոբյանը եղել է մոտավորապես 15 տարեկան, և նա ևս ընտանիքի հետ գաղթել է Կարսից։
Եվ այդպես, նրանց հետագա կյանքը ձևավորվել և ընթացել է Արևելյան Հայաստանում…

Ազգանվանս պատմությունը՝

Այն ժամանակներում ազգանունները տրվում էին գերդաստանի մեծերի՝ պապերի անուններով։ Մեր նախապապի անունը եղել է Հակոբ, ում անունով անանվել է մեր ազգանունը՝ Հակոբյան։ Այդ ազգանունը մենք կրում ենք մինչ օրս՝ վառ պահելով մեր նախապապի՝ Հակոբ պապի հիշատակը։