Posted in Քիմիա 9

Թթուներ

*1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..
Օքսիդների և ջրի փոխազդեցությունից առաջանում են նոր նյութեր`թթուներ:Թթուները բարդ նյութեր են որոնց մոլեկուլը կազմված է մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

*2. Գրեք անթթվածին թթուների բանաձևերը և անվանումները…
Քլորաջրածին-HCl
Բրոմաջրածին-HBr
Յոդաջրածին-HJ
Ծծմբաջրածին-H2S

*3. Գրեք  թթվածնավոր.   թթուների   բանաձևերը  և  անվանումները…
Ազոտական թթու-HNO3
Ազոտային թթու-HNO2
ծծմբական թթու-H2SO4

*4. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…
Օքսիդների և ջրի փոխազդեցությունից առաջանում են նոր նյութեր`թթուներ: Թթուները բարդ նյութեր են որոնց մոլեկուլը կազմված է մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

*5. Թվարկեք թթուների ֆիզիկական հատկությունները…
Oրգանական թթուները թույլ են անօրգանական թթուներից:Օրգանական թթուները հեղուկ կամ պինդ նյութեր են:

*6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների  փոխազդեցությունը պարզ  և բարդ նյութերի հետ…
Թթուների և հիմքերի փոխազդեցությունները
Թթուներին առավել բնորոշ է բոլոր հիմքերի հետ փոխազդեցությունը:

Թթուների աղերի փոխազդեցությունները
Որպես կանոն ուժեղ թթուն աղերից դուր է մղում թույլ թթվին: Այս դեպքում փոխանակաման ռեակցիայի հետևանքով առաջանում են նոր աղ և նոր թթու:

Թթուների և հիմնայաին օքսիդենրի փոխազդեցություն
Թթուների և հիմանային օքսիդների փոխազդեցությունից նույնպես առաջանում են աղ և ջուր:

Որոշ թթուներ տաքացնելիս քայքայվում են
Թթուների քայքայումից սովցորաբար առաջանում են ջուր և այդ թթվին համապատասխանող անհիդրիդը

*7. Կենցաղում  օգտագործվող ինչպիսի՞ թթուներ. գիտեք…
Կիտրոնաթթու— օգտագործվում է սննդարդյունաբերության, բժշկության, լուսանկարչության և ներկարարության մեջ։
Քացախաթթու— անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է.մարդկությանը հայտնի առաջին թթուն է: Սննդային քացախաթթուն ստանում են մրգահյութերի խմորմամբ: 
Մրջնաթթու— անգույն, սուր հոտով հեղուկ է: Ամենաուժեղ կարբոնաթթուն է. մաշկի վրա առաջացնում է այրվածք:
Մրջնաթթու— պարունակվում է մրջյունների գեղձերի արտազատուկում, եղևնու ասեղնատերևներում, եղինջի տերևներում, մրգերում: Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ և պահածոյացնող միջոց, տեքստիլ արդյունաբերության մեջ՝ գործվածքները ներկելու, բժշկության մեջ՝ որոշ հիվանդությունների ժամանակ շփումներ կատարելու միջոց: 

Posted in Քիմիա 9

Ջրածին

Նախագծի բովանդակությունը

*1. Ջրածինը բնության մեջ։
*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը ։
*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և այրումը։
*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները։
*5. Ջրածնի կիրառումը ։

Թեմատիկ  հարցեր  և վարժություններ.

1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…
Ջրածինը համարվում է համար մեկ տարրը Տիեզերքում, որովհետև տիեզերքում կան անթիվ անհամար աստղեր, որոնց մեջ էլ կա մեծ քանակով ջրածին: Նաև աստղերի վրա ընթացող, ջրածնի ատոմների փոխանակումը մի այլ տարրի հելիումի, ուղեկցվում է հսկայական քանակով ջերմության և լույսի անջատումով: Առանց նշված փոխանակման կյանքն անհնար կլիներ Երկրի վրա:

2.Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնային վառելիքը էկոլոգիապես անվտանգ է։ Այն այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր վառելանյութ է: Ապագայի վառելանյութը մատչելի ջրածինն է:

3. Բնութագրեք  ջրածին     քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը. ..
H                           

բ) հարաբերական ատոմային զանգվածը. ..
1.00794(7)=1

գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ.
Ոչ մետաղ

դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է
1 պարբերության, I խմբի, գլխավոր ենթախմբի տարր է

դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը )
միջուկի լիցքը — -+1
պրոտոնների թիվը — 1
էլեկտրոնների թիվը — -1
էներգետիկ մակարդակի թիվը — 1

*4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. ..
Վալենտականություն — 1
Օքսիդացման աստիճան — 0

*5. Գրեք. ջրածին պարզ  նյութի բանաձևը. ..և  որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը`M գ/ մոլ …
Ջրածնի մոլեկուլի բանաձև — H2
Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) — Mr(H2)=2*Ar(H)=2*1=2
Մոլային զանգվածը (M) — 18 գ/մոլ

*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..
Օդի միջին հարաբերական մոլեկուլային զանգվածը 29 է հետևաբար Mr օդը բաժանում ենք Mr H2-ի։
Mr(օդ)=29
Mr(H2)=2
29:2=14,5
Օդից ջրածինը 14,5 անգամ թեթև է։

*7.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը  և  գրեք. համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …
Լաբորատորիայում ջրածին ստացել ենք տեղակալման ռեակցիայով ակտիվ մետաղներից՝ ցինկի (Zn), մագնեզիումի(Mg), ալյումինի(Al) և աղաթթվի (HCl):
Zn+2HCl→ZnCl2+H2
Mg+2HCl→MgCl2+H2
2Al+6HCl→2AlCl3+3H2

2H2+O2→2H2O+Q այրման ռեակցիա է, միացման ռեակցիա է, ջերմանջատման ռեակցիա է, օքսիդավերականգնման ռեակցիա է։

*8. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։
H2O, H2-11,1%

*9. Որտե՞ղ են  կիրառում    ջրածինը….
Մեծ քանակով ջրածին է ծախսվում քլորաջրածին սինթեզելու և աղաթթու ստանալու համար: Արտադրվող ջրածնի 50% ավելին ծախսվում է նավթի մշակման համար, 25%`ամունյակի սինթեզի: Ջրածինը կիրառվում է նաև մետաղների եռակցման սարքում, օքսիդներից մետաղների ստացման համար, բուսական յուղերից մարգարին ստանալու համար: