Posted in Գրականություն 9, Իմ գրադարանը

Մարկ Լևի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը»

Բովանդակություն

«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը վեպը» (2011) ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է։ Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն։ Հետևելով բախտագուշակի կանխատեսումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանելիքագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն։ Այստեղ Ալիսը բացահայտում է իր կյանքի իրական պատմությունը։

Գրողի մասին

Ծնվել է 1961թ․ Բուլոնում, հրեաների ընտանիքում։ 1976-ին վեց ամիս ղեկավարել է Կարմր Խաչի ճարտարապետական գրասենյակը, այնուհետև աշխատել նաև ԱՄՆ-ում՝ ղեկավարելով տարբեր կազմակերպություններ։ 1991-ին վերադարձել է Ֆրանսիա։
Մարկ Լևիի առաջին վեպը՝ «Եթե միայն դա ճիշտ լիներ», նախ հրատարակվեց Ֆրանսիայում 2000թ․, ապա 2001-ին՝ ԱՄՆ-ում։ Այն միանգամից դարձավ բեսթսելեր, իսկ 2005-ին էկրանավորվեց Սթիվեն Սփիլբերգի կողմից։ Մարկ Լևին 15 վեպի հեղինակ է։ Նրա գործերը թարգմանվել են 49 լեզվով և վաճառվել ավելի քան 31․000․000 օրինակ։
Բացի վեպից, գրել է նաև կարճ պատմվածքներ, բառեր երգերի համար, ինչպես նաև ֆիլմ է նկարահանել։

Մեջբերում

Դալդրին ավելի ամուր գրկեց Ալիսին։
-Ի՞նչ է, չե՞ք ուզում։
-Ես՝ անշո՛ւշտ, բայց դուք։ Դուք դեռ իմ բոլոր թերությունները չգիտեք։ Միգուցե ժամանակի հետ չկարողանակ դրանք տանել։
-Իսկ եթե դեռ ծանոթ չեմ ձեր բոլոր արժանիքներ՞ն։
-Իրո՛ք, այդ մասին չէի մտածել․․․

Կարծիք

Վեպը շատ հավանեցի, այն սովորեցնում է չվախենալ ցանկություններից և միշտ փորձել հասնել դրանց։ Չպետք է մտածես, որ չես կարող կամ դա շատ բարդ է քեզ համար և ես կանգնես քո նպատակից։ Պետք է պայքարել, ձգտել հասնել նրան ինչի մասին մտածում ես։ Եթե այս պատմվածքում Ալիսը փոշմաներ և չմեկներ ճամփորդության չէր հանդիպի իր եղբորի, որի գոյության մասին անգամ չգիտեր։ Ճանապարհորդության շնորհիվ հարևանի հետ երկար ժամանակ չէր անցկացնի և չէր ել սիրի նրան։ Պետք է պայքարել ամեն պարագայում և երբեք չկոտրվել։

Posted in Գրականություն 9

Վոլֆգանգ Բորխերթ «Քաղաքը»

Վոլֆգանգ Բորխերթին և իր ստեղծագործություններին ընդհանրապես ծանոթ չէի։ Որոշեցի ընթերցել նրա «Քաղաքը» պատմվածքը։ Շատ հավանեցի և վստահ եմ, որ նրա պատմվածքներից հետագայում նորից կկարդամ։
Պատմվածքում ներկայացվում է քաղաքի մասին, քաղաքի գեղեցկության մասին, թե այնտեղ ինչքան գեղեցիկ էր գիշերով գնացքի գծերի վրա քայլելը։ Ներկայացվում է քաղաքի լռությունը, որ գիշերով քաղաքում կար միայն շուն և մի մարդ։ Երբ մի լապտերով մարդ մոտեցավ գնացքի գծերով քայլող մարդուն, նրանք սկսեցին միասին քայլել։ Նրանք ճանապարհին սկսեցին զրուցել, ու խոսել կյանքի մասին։ Լապտերով մարդն ասում էր, որ իրենց համար միայն մարդ տեսնելն էլ է ահագին բան և ասում է, որ կյանքը շատ անհետաքրքիր է։ Իսկ դեպի Համբուրգ մեկնող մարդը պատասպխանում է նրանք, որ  կյանքի մասին պետք չէ այդպես արտահայտվել, որովհետև կյանքը շատ ավելին է քան լապտերով մարդն ր կարծում։ Համբուրգ մեկնող մարդու խոսքերից հետո լապտերով մարդը մտածեց, ու հասկացավ, որ նա սխալվում էր․․․
Կյանքը շատ ավելին է քան մենք կարծում ենք․․․