Posted in Ռուսերեն 9

30 ноября-4 декабря (Урок 2)

  • Написать сочинение » Интернет в моей жизни».

Миллионы людей по всему миру используют интернет каждый день. Интернет очень полезен, потому что это огромная база данных и знаний, где вы можете найти любую вещь, которую вы хотите. Интернет помогает узнать много. В настоящее время существует очень разных популярных социальных сетей, где связаться с друзьями и родственниками также не сложно. С другой стороны, я думаю, что интернет становится образом жизни человека, и это очень вредно для нашего здоровья. Я не хочу сказать, что я против интернета, но его использование должно иметь разумные пределы.

  • Напишите предложения, вставляя глаголы писать – написать; описывать – описать.

К следующему занятию мне нужно написать небольшой доклад о творчестве художника И. Левитана. 2. В романе М. Булгакова «Мастер и Маргарита» описывает события, происходящие в Москве 20-х годов прошлого века. 3. Музыку к своей опере «Пиковая дама» П. Чайковский описал очень короткий срок. 4. Основные закономерности порядка слов в русском языке были написаны в 60-70-е годы прошлого века. 5. В сочинениях студенты описывают свои самые интересные впечатления от поездки в Среднюю Азию. 6. Он хотел описать красоту увиденного, но ему не хватало слов. 7. Для детей написал много интересных, увлекательных книг. 8. Чтобы красочно описать какое-либо, событие, надо обладать даром рассказчика.

Posted in Գրականություն 9

Ժիրայր Լիպարիտյան «Ի՞նչ կատարվեց և ինչո՞ւ»

Ժիրայր Լիպարիտյան «Ի՞նչ կատարվեց և ինչո՞ւ»

Ժիրայր Լիպարիտյանի այս հոտվածը բազմաթիվ հարցերի պատասխան է։ Նա այս հոդվածում ներկայացրել է վեց դրույթներ և խոսել դրանց մասին։ Յորաքանչյուրը փորձում է արտահայտել և տեսանելի դարձնել բոլորին, ես նույնպես կցանկանայի կիսվել իմ կարծրատիպերով, թե ինչպես եմ վերաբերվում տվյալ հարցերին։

1. Հայաստանը, Արցախը եւ հայկական աշխարհը կրել են պատմական մասշտաբի կորուստ։

Հայաստանը այս պատերազմում կորցրեց իր ամենաթանկերին՝ իր որդիներին, իր պահապանների և այն հողերը, որնց վրա թափվել էր իր հերոս ՏՂԱՆԵՐԻ արյունը։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ վերջնական որոշումը լինելու էր հողերի փոխզիջումը, ապա դա կարելի էր ավելի շուտ ձեռնարկել և թույլ չտալ, որ պատմության մեջ հերոսների թիվը շատանաին։

2. Պարտությունից հետո մենք շփոթված ենք եւ շփոթություն ենք տեսնում մեր շուրջը։

Մենք պարտությունից հետո շփոթված էինք, որովհետև մեկ ամսից ավել հավատացած ենք եղել, որ հաղթելու ենք։ Մենք վստա ինք մեր հաղթանակի վրա, որովհետև տեսնում էինք զինվորների ու ազգի եռանդն ու հայրենասիրությունը։ Այդ ամենը տեսնելուց հետո անհնար էր մտածել պարտության մասին։ Սակայն մենք մոռացել էինք թե ում դեմ էինք կռվում, մենք կռվում էինք պետությունների դեմ, որոնք ամիսներ շարունակ պատրաստվել են պատերազմի և ունեին հարուստ բանակ։
Մեկ է, այս ամենից հետո ես գիտեմ որ հայերն են հաղթել, ոչ թե տարածքային տեսանկյունից, այլ հավատի, որովհետև Աստված մեզ հետ է և մենք չենք կարող պարտվել, իսկ եթե նույնիսկ պարտվել ենք, ապա դա ժամանակավոր բնույթ է կրու։

3. Մեր հիմնական հարցը մեր մտածելու կերպի մեջ է։

Այո՛, համաձայն եմ այս մտքի հետ։ Մտածելու կերպը շատ մեծ կաևորություն ունի։ Մենք մտածում էինք, որ հաղթելու ենք և այդ պատճառով մեր մտքի համար շատ անսովոր էր լսել պարտություն բառը։ Սակայն պետք էր խելացի վարվել և նույնիսկ պարտությունից հետո չկոտրվել և գործել այնպես, որ մեր հաջորդ քայլը լիներ հաղթանակը, ոչ թե ներքին պատերազմը:

Posted in Գրականություն 9

Ժիրայր Լիպարիտյան «Ինչո՞ւ բանակցությունները ձախողվեցին»

Ժիրայր Լիպարիտյան «Ինչո՞ւ բանակցությունները ձախողվեցին»

Ժիրայր Լիպարիտյանի այս հոտվածը ձախողված բանակցությունների մասին են։ Նա ասում է, որ այդ՝ «ինչո՞ւ բանակցությունները ձախողվեցին» հարցը անհրաժեշտ էր անհապաղ անդրադառնալ։ Նա այդ հարցը անվանում էր հեշտ, բայց միևնույն ժամանակ ամենադժվար քննարկումն ունեցողներից։ Ըստ իս՝ այս, յուրաքանչյուրն, ով կոքից է նայում այս հարն իրեն թվում է, թե այն շատ հեշտ է հարթելը, բայց, երբ դու ներգրավվում ես այդ հարցի լուծման քննարկմանը, հասկանում ես, որ դա ամենևին էլ հեշտ չէ և ունի բազմաթիվ բարդություններ։ Ժիրայր Լիպարիտյանը այս հարցի պատասխանի իր տեսակռտը շատ գեղեցիկ կերպով ներկայացրել է և յուրաքանչյուրը, ով ինքը չի կարողանում կողմնորոշվել այս հարցում, խորհուրդ կտամ այն անպայման ընթերցի։

Posted in Գրականություն 9

Ժիրայր Լիպարիտյան «Քայլ, այս անգամ մի մեծ քայլ՝ դեպի ետ»

Ժիրայր Լիպարիտյան «Քայլ, այս անգամ մի մեծ քայլ՝ դեպի ետ»

Ժիրայր Լիպարիտյանը իր այս հոդվածում ներկայացնում է սեպտեմբերին սկսված և նոյեմբերին ավարտված հայ-ադրբեջանական պատերազմի մասին։ Սակայն այս պատերազմը չի կարելի անվանել միայն հայ-ադրբեջանական, որովհետև Ադբեջանը միայնակ չէր գործում, նրա հետ էր նաև Թուրքիան։ Հոդվախում ներկայացվում  մարդկանց կարծրատիպերը պատերազմի ժամանակ։ Ըստ Ժիրայր Լիպարիտյանի մարդիկ պատերազմական օրերին արցածի հարցի շուրջ լինում էին երեք տեսակի։
Հոդվածում նաև կար հատված, որտեղ ասվում էր, թե զինվորների քաջությունն ու բանակի հայրենասիրությունը բավական չեն հաղթանակ ապահովելու համար։ Ըստ իս զինվորների քաջությունն ու բանակի հայրենասիրությունը ամենամեծ կետն է պատերազմում, որի պակասը հայերի մոտ չկար հայ-ադրբեջանական պատերազմում։ Սակայն բայի դրանից նաև մեծ նշանակություն ունեն բանակի պատրաստվածությունը, բանակի թիվը, զինտեխնիկայի պաշարներ։ Ըստ իս մեր կառավարությունը այսուհետ կզբաղվի նաև այդ հարցով, որպիսի յուրքանչյուր իրավիճակում հայ բանակը պատրասված լինի։
Կցանկանայի խոսել նաև ժողովրդից։ Պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը պատրաստակամ էր յուրաքանչյուր հարցում, սակայն պատերազմի ավատից հետո նրանք սխալ ուղի բռնեցին։ Ես կարծում եմ, որ եթե ամբողջ ազգով միավորվեինք, աջակցեինք և օգնեինք կառավարությանը հիմա չէինք ունենա այս վիճակը։ Սակայն ժողովուրդը չցանկացավ այդպես, ստեղծելով նաև ներքին կռիվներ և անհանդուրժողականություն։ Հուսամ այս ամենից ազգը դասեր կքաղի և այսուհետ կանի ավելի գիտակցված քայլեր։

Posted in Գրականություն 9

Գաբրիել Գարսիա Մարկես «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը»

Գաբրիել Գարսիա Մարկես «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը»

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ։ Ջրահեղձը արդեն դիակ էր, երբ նրան գտան երեխաները, ընդհանրապես դիակ բառը միշտ ասոցացվում է վատ մտքերի հետ և միշտ տհաճություն է պատճառում, բայց Գաբրիել Գարսիա Մարկեսը փոխում է կարծրատիպերը։ Նա իր այս ստեղծագործությունում ջրահեղձին ներկայացնում է առնական, գեղեցիկ, լուրջ և շատ խելացի։ Գյուղի բոլոր կանայք սկսել էին տխրել, որ ամուսնացած չեն եղել ջրահեղձի հետ։ Նկսում էին քննադատել իրենց ամուսիններին։ Ամեն բան անում էին նրա համար, կարում էին զգեստներ, խնամում էին։
Ստեղծագործությունը նաև շատ տարորինակ է թվում առաջին հայացքից, երբ երեխաները գետից հանում են դին և սկսում են նրա հետ խաղալ։ Յորաքանչյուրի համար՝ ով լսում է այս խոսքերը սկզբում շոկի է ենթարկվում, բայց այս գյուղում այդ երևույթը դարձել էր արդեն շատ սովորական, որովհետև նրանք ապրում էին ծովի ափին և ծովից բազմիցս անգամներ են գտել, հանել և թաղել բազմաթիվ դիեր։
Ինձ դուր եկավ այս ստեղծագործությունը, որովհետև այստեղ կերպարները ապրում էին արտառոց կյանքով, սակայն միևնույն ժամանակ իրենց պահում էին այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդ, ով ապրում է սովորական մարդկային կյանքով։