Posted in Պատումներ, Իսպաներեն 9

Իսպանական խոհանոց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Դեկտեմբերի 17-ին փոքր դահլիճում տեղի ունեցավ իսպանական ուտեստների ներկայացում և փորձարկում, ավագ դպրոցի իսպաներենի խմբի և խմբի դասավանդող՝ Ռուզաննա Սարգսյանի մասնակցությամբ։ Ներկա էին նաև կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և ավագ դպրոցի տնօրեն Մարթա Ասատրյանը։ Յուրաքանչյուրը պատրաստել էր իսպանական որևէ ուտեստ։ Սկզբում աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր պատրաստած ուտեստի պատրաստման եղանակը, բաղադրիչները և մի փոքր այդ ուտեստի պատմությունից։ Բացի համտեսումից նաև զրուցեցինք և անցկացրեցինք լավ ժամանակ։