Շուտով կավարտվի 2020 թվականը, ժամանակն է ամփոփել առաջին ուսումնական տարին։ Այս ուսումնական տարին հեշտ չէր ոչ ոքի համար։ Սեպտեմբերի 15-ին, երբ սկսվեց ուս․ տարին սկզբում շատ դժվար էր, պետք է պահեինք հեռավորություն ընկերներից և ամբողջ օրը դիմակ կրեինք։ Երբ արդեն սկսեցինք հարմարվել, որ այդպես պետք է շարունակի ողջ տարվա ընթացքում, արդեն հարմարվում էինք, բայց․․․ Բայց սկսվեց պատերազմը՝ սեպտեմբերի 27-ին․․․ Դժվար էր այդ օրերին կենտրոնանալ կրթության վրա, բոլորս փորձում էինք մեր ուժերի սահմաններում նույնիսկ աննշան օգնությունը տրամադրել մեր զինվորներին։
Առաջին ուսումնական շրջանը տևեց ընդամենը չորս ամիս, և այդ չորս ամիսների ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ, ունեցա բազմաթիվ նոր ուսուցիչներ, որոնց հետ շատ հաճելի է աշխատելը։ Մասնակցեցի բազմաթիվ նախագծերի, կլոր սեղանների և մեդիա ուրբաթների։
Հայոց լեզու
Հայոց լեզվի դասընթացների ժամանակ կատարեցինք բազմաթիվ առաջադրանքներ, կրկնեցինք և շարունակում են կրկնել անցած տարիների սովորածը։ Բացի կրկնություններց սովորեցինք նոր բաներ։ Իմ հայոց լեզվի ուսուցչուհին տիկին Սոֆյան է, ում հետ աշխատելը շատ հաճելի է։ Նա շատ մանրակրկիտ բացարում է թեման և ամեն դժվարության դեպքում օգնում է։
Գրականություն
Գրականության դասընթացի ժամանակ կարդացինք, քննարկեցինք բազմաթիվ պատմվածքներ և ստեղծագործություններ։ Առաջադրանքներից բացի կատարեցինք նաև անհատական նախագծային աշխատանքներ (ընթերցանություն, ֆիլմադիտում): Գրականությունը ևս դասավանդում է տիկին Սոֆյան, նա մեզ առաջարկում է ընթերցել բազմաթիվ հետաքրքիր և ուսուցողակկան ստեղծագործություններ և ընթերցած ստեղծագործությունների շուրջ ունենում ենք հետաքրքիր քննարկումներ։
Մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն)
Մաթեմատիկան դասընթացների ժամանակ լուծեցինք բազմաթիվ խնդիրներ և վարժություններ դասավանդողի օգնությամբ։ Տարվա սկզբից մինչև նոյեմբեր մեզ մաթեմատիկա առարկան դասավանդել էր ընկեր Լիանան, ում հետ դասաժամերը շատ հետաքրքիր էր անցնում և անհամբերությամբ սպասում էինք մաթեմատիկայի դասաժամերին։ Դեկտեմբերից սկսած մեզ սկսեց դասավանդել ընկեր Երանոսյանը, ում հետ պետք է աշխատեինք առաջին անգամ։
Պատմություն
Պատմություն առարկան իմ ամենասիրելի առարկաներից մեկն է։ Պատմության դասաժամի ընթացքում ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, պատմական իրադարձությունները համեմատել ենք այսօրվա Հայաստանի հետ։ Մեզ պատմություն առարկան դասավանդում է ընկեր Վարդանը, ով շատ լավ մասնագետ է և յուրաքանչյուր թեման շատ մանրակրկիտ ու հասկանալի բացատրում։ Ընկեր վարդանի հետ միասին նաև մասնակցել ենք «Բարբարբարկեր» ակումբի քննարկումներին, որոնք նույնպես անցնում էին շատ հետաքրքիր։ Նաև կատարել եմ «Իմ գերդաստանը», «Հին Երևան», «Երեխայի իրավունքների իրավավիխակը Հայաստանում» և այլ նախագծեր։
Կենսաբանություն
Կենսաբանություն առարկան շատ եմ սիրում, որովհետև սովորում ենք, թե ինչպիսին է մարդկանց և կենդանիների կառուցվածքը, օրգանները։ Կենսաբանություն առարկան իմ մեջ սեր է առաջացրել դեպի բժշկություն և ապագայում ցանկանում եմ դառնալ բժշկուհի։ Մեզ կենսաբանություն դասավանդում է ընկեր Անուշը, ով բացի այն, որ շատ լավ մասնագետ է, նաև շատ լավ մարդ է և լավ ընկեր։
Ֆիզիկա
Ֆիզիկայի առաջին շրջանի ամփոփում։ Ֆիզիկա առարկան մեզ դասավանդում է ընկեր Գոհարը, ում հետ շատ հաճելի են անցնում դասերը։
Ֆիմիա
Քիմիայի դասաժամերը շատ հետաքրքիր են անցնում, որովհետև դասերի ժամանակ կատարում ենք բազմաթիվ փորձեր, որոնց միջոցավ մեր գիտելիքներն ավելի են ամրապնդվել։ Քիմիայի դասավանդողը ընկեր Վեներան է, ով շատ լավ բացատրում է յուաքանչյուր թեմա։
Աշխարհագրություն
Աշխարհագրության ժամանակակ աշխատում ենք ինտենսիվ քարտեզներով, կազմում գծագրեր, որոնց միջոցավ ամրապնդում ենք մեր գիտելիքները։ Աշխարհագրւթյան դասավանդողը ընկեր Էմանուելն է, ով շատ լավ մասնագետ է և նրա հետ դասերն անցնում են շատ հետաքրքիր։
Անգլերեն
Անգլերենն իմ սիրելի առարկան է, դասերը շա՜տ հետաքրքիր են անցնում, շնորհիվ մեր ուսուցչուհու։ Անգլերենը մեզ դասավանդում է ընկեր Սերինեն, ով իմ ամենասիրելի ուսուցիչներից է, ով մեզ համար բացի ուսուցչուհի լինելուց, նաև շատ լավ ընկեր է։ Անգլերենի ժամանակ նաև կատարում ենք բազմաթիվ նախագծեր, ամենասիրելի նախագիծս՝ <Christmas in Spain>-ն է։
Ռուսերեն
Ռուսերենը նույնպես շատ եմ սիրում։ Դասերի ժամանակ մենք բացի քերականությունից, կարդում և քննարկում ենք բազմաթիվ պատմվածքներ։ Ռուսերենը դասավանդում է Ժաննա Ալբերովնան, ով շատ լավ մասնագետ է և լավ ուսուցչուհի։ Ռուսերենից ևս կատարում ենք նախագծային աշխատանքներ, ամենասիրելի աշխատանքս` <Героические сражения России>:
Հասարակագիտություն
Հասարակագիտությունը ևս շատ եմ սիրում, որովհետև քննարկում ենք օրենքները և իրավունքները։ Ծանոթանում ենք բազմաթիվ համաշխարհային կազմակերպությունների հետ։ Հասարակագիտությունը դասավանդում է ընկեր Աննան, ում հետ շատ հաճելի են անցնում դասերը։
Իսպաներեն
Իսպաներենը իմ սիրելի լեզուներից ։ Իսպաներեն առարկան ընտրել եմ ընտրության դասընթացների շարքից։ Իսպներենը դասավանդում է ընկեր Ռուզաննան, ով շատ լավ ուսուչ է և շատ լավ ընկեր։ Կատարել ենք բազմաթիվ նախագծեր, իսկ վերջերս կատարել էինք մի նախագիծ, որ ժամանակ ներկայացնում էինք իսպանական խոհանոցը։