- Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա
Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված քիմիական տարրն է: Այն կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը: Մթնոլորտում, որտեղ այն գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ ազոտից հետո երկրորդն է:
2. Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները
Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի: Այն փոխազդեցություն է ունենում ծծմբի, ածխածնի, ֆոսֆորի, մագնեզիումի և պղնձի հետ:
Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է: Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում՝ 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին: Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է:
3. Թթվածնի կիրառումը
Թթվածնի կիրառությունները բազմազան են: Տեխնիկայի գործընթացների գրեթե 80%-ը թթվածնի կիրառումն է: Հաճախ թթվածինը կրառվում է մետաղների արտադրությունում: Դոմենային վառարանում թուջի ստացման գործընթացն արագացնելու նպատակով հաճախ թթվածնով հարստացված օդ է կիրառվում։ Մաքուր թթվածնում այրումն ընթանում է մոտ հինգ անգամ արագ, քան օդում։ Մեծ քանակությամբ թթվածին է օգտագործվում նաև պողպատահալման գործընթացում։ Այն կիրառում են մետաղների կտրման ժամանակ: Ջրածինը (H2) թթվածնի հետ հատուկ այրիչներում այրելիս բոցի ջերմաստիճանը հասնում է մինչև 3200 °C, իսկ ացետիլեն (C2H2) օգտագործելիս՝ նույնիսկ մինչև 3500 °C։ Այդպիսի բոցն օգտագործվում է մետաղների կտրման (թթվածնի ավելցուկի պայմաններում), զոդման ու եռակցման նպատակներով։ Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։
4. Օքսիդավերականգնման ռեակցիաներ
Այն ռեակցիաները, որոնք ընթանում են նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ, անվանում են օքսիդացման-վերականգնման ռեակցիաներ:
Այդ ռեակցիաների ընթացքը պայմանավորված է էլեկտրոնի անցմամբ մեկ ատոմից (իոնից, մոլեկուլից) մյուսին, ինչի հետևանքով էլ օքսիդացման աստիճանի փոփոխություն է տեղի ունենում: Այն նյութերը, որոնց մոլեկուլներն իրենց օքսիդացմաան աստիճանը փոքրացնող ատոմներ են պարունակում, անվանում են օքսիդացնողներ (օքսիդիչներ), իսկ իրենց օքսիդացման աստիճանը մեծացնող ատոմներ պարունակող նյութերը՝ վերականգնողներ (վերականգնիչներ): Օքսիդացումը և վերականգնումը նույն ռեակցիայի երկու կողմերն են՝ երկու կիսառեակցիաները, որոնց միաժամանակյա ընթացքն էլ հենց օքսիդավերականգնման ռեակցիա է:
Մագնեզիումի այրման ռեակցիայի հավասարումը թթվածնում հետևյալն է.
2Mg+O2=2MgO
այդ ռեակցիայի հավասարումը կարելի է ներկայացնել հետևյալ կիսառեակցիաների միջոցով.
ա. օքսիդացում.
Mg0−2e→Mg2+
բ. վերականգնում. O02+4e→2O−2
Օքսիդավերականգնման ռեակցիաները լայնորեն տարածված են մեր շրջապատում:Բազմաթիվ բնական երևույթներ՝ շնչառություն, ֆոտոսինթեզ, հրաբուխ և այլն օքսիդավերականգնման ռեակցիաներ են.
Կարևոր օքսիդիչներ են. O2,O3,KMnO4,KClO3,H2O2 և այլն
Կարևոր վերականգնիչներ են. H2,H2S,NH3,CH4 և այլն